Վիկտոր Կուլլե

Ծնվել է 1962թ. Կիրովի մարզի Կիրովո-Չեպեցկ քաղաքում: Սովորել է Լենինգրադի ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի ինստիտուտի ճարտարագիտա-ֆիզիկական ֆակուլտետում, ավարտել է Գորկու անվան գրականության ինստիտուտը և կից ասպիրանտուրան: Բանասիրակական գիտությունների թեկնածու է: Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործության մասնագետ: Աշխատել է որպես գլխավոր խմբագիր «Լիտերատուրնոյե օբոզրենիե» ամսագրում և «Ամառային այգի» հրատարակչությունում: Հեղինակն է «Կրկնագիր» (2001), «Ամեն բան լրջմիտ» (2011) և «Շնորհապարտություն» (2020) ժողովածուների, «Արիություն և լույս» բանաստեղծական ընտրանու (2017): Պոեզիայի թարգմանիչ է՝ անգլերենից, իտալերենից, Ռուսաստանի ժողովուրդների լեզուներից: «Կուլտուրա» և «Առաջին ալիք» հեռուստաալիքների ծրագրերի և սցենարների ստեղծողներից է: Հեղինակել է Մ. Լոմոնոսովին, Ա. Գրիբոյեդովին, Մ. Ցվետաևային, Գ. Գազդանովին նվիրված փաստագրական ֆիլմերի սցենարներ: Հայրենական մեծ պատերազմին մասնակից կանանց նվիրված կինոսերիալների սցենարների հեղինակ է: «Նովի միր» ամսագրի և իտալա-ռուսական «LriciPea Moska» մրցանակաբաշխությունների, Ա. Մ. Զվերյովի անվան մրցանակի, Նոր Պուշկինյան և այլ մրցանակների դափնեկիր: Ապրում է Մոսկվայում:
Փիլիսոփա և գրականագետ Գեորգի Գաչևը գրել է. «Վիկտոր Կուլլեի պոեզիան երևակայության հրավիժակ է, գոյության մեղքն ու ծիծաղը, մտքի կրքոտություն, շքեղ բառապաշար, տեմբրների նվագախումբ, ասոցիացիաների խրախճանք...»: