Վլադիմիր Մականին
Վլադիմիր Մականին (1937—2017)՝ գրող։ ՌԴ Պետական մրցանակի, «Ռուսական Բուքեր», «Մեծ գիրք», «Յասնայա Պոլյանա» և բազում այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Օրսկ քաղաքում (Օրենբուրգի շրջան) ճարտարագետ-շինարարի և ուսուցչուհու ընտանիքում։ Ավարտել է ՄՊՀ մեխմաթը, դասավանդել է մաթեմատիկա։ Ավարտել է բարձրագույն սցենարական կուրսերը, աշխատել է խմբագիր «Սովետական գրող» հրատարակչությունում, վարել է արձակի սեմինարը Գորկու անվան գրական ինստիտուտում։
Մականինի առաջին վեպը՝ «Ուղիղ գիծը», հրատարակվեց 1965 թվականին։ Մականինի վեպերն ու վիպակները՝ «Դիմանկարի շուրջբոլորը», «Միայնակ և մենուհի», «Նախակարապետ», «Այնտեղ, որտեղ երկինքը միանում էր բլուրներին», «Անդերգրաունդ կամ մեր ժամանակի Հերոսը», «Վախ», «Ասան» և բազում այլ գործեր, նրան դարձրին մեր ժամանակի նշանակալից գրողներից մեկը։
Մականինի վառ, բարդ, կինեմատոգրաֆիկորեն արտահայտիչ արձակն առանձնանում է հոգեբանականությամբ, առ առարկաներն ու երևույթները ինտելեկտուալ հայացքով և հատկապես հասարակական տրամադրությունների և վիճակների խորաթափանց պատկերումով։ Մականինին կոչում էին «սոցիալական մարդաբանության» և «սոցիալական ախտորոշման» վարպետ։ Նա հետազոտում էր գլխավորապես այսպես կոչված «միջին մարդուն», արվարձանի կամ «բարաքի» բնակչին, խոսում էր անհատականության, ազատության, ստեղծագործության, ընտրության խնդիրների մասին։