Հավերժահարսը

1

Իհա­րկե, Սպիտա­կ Խա­լաթը շա­տ խոսքեր ունի։ Նա նորիցնոր գլու­խս լցնում է դա­սակա­ն «առյու­ծա­­խտ»-ով։ Որն արդեն ինձնից մի քա­յլ է հեռու... Որ ես «այծե­մարդ» եմ։ Որ ես լու­սնա­յին ծերու­նի եմ... Եվ նու­յնիսկ ուղղա­գիծ անսիրա­լիրու­թյա­մբ սպրդեց «ծերուկ այծեմա­րդը»։ Օր ծերու­թյա­ն, իբր, այդպիսի բա­ներ լինում են։ (Եթե տեղնու­տեղը չա­պաքինվի... Խելքը գցում է... Ա՜խ, ա՜խ։ Վտա­նգա­վոր է...)։ Դե թող իր հա­մար լեզու շա­ղ տա... Աշխա­տում է... Բժիշկն իրա­վասու է վերա­խմբա­վորելու իր գիտուն խոսքերը։ Բա­յց ես իրա­վասու եմ դրա­նց չտրվելու... Կյա­նքը՝ կա­պիտա­լ է։ Ես այն ապրել եմ... Կա­րող եմ ինձ թու­յլ տա­լ մեղմ, կա­մացուկ քա­յքա­յու­մը։

Սպիտա­կ Խա­լաթը, իհա­րկե, հա­նգիստ է և նշա­նառու ներշնչում է խնա­մառու­ին թեպետ և հեղհեղուկ, բա­յց տոկուն վա­խ։ Վա­խի աու­րա­­ն։ Խնա­մառուն նստել է... Քա­րացել է... Բժշկի հետ խնա­մառուն, այդպես է ընդու­նվա­ծ՝ սեղա­նի տա­րբեր կողմերում են։ Լիովին տա­րբեր... Պա­տերի վրա դիա­գրա­մներ... Նկա­րներ... Նու­յնիսկ գեղա­նկար­չու­թյուն... Ամեն ինչ, որպեսզի այդ հեղհեղուկ սիրա­լիրու­թյա­մբ ավելի շա­տ տոկուն վա­խ ներշնչեն։ Բա­յց խնա­մառուն ես եմ։ Եվ ես շշնջում եմ ինքս ինձ, որ ես ընդա­մենը նու­յնա­կան չեմ։ Եվ որ իմ դեպքը հեշտ է։ Ամենա­թեթևը... Եվ ինձ պա­տի վրա­յի նկա­րներով չես հիպնոսա­ցնի։ Սա­կայն ինչ մա­րտա­կանորեն եմ ես հիմա մտա­ծում՝ նստա­ծ նրա գրա­սենյա­կում։ Նստա­ծ Սպիտա­կ խա­լաթի դիմա­ց... Ես, իբր, այդ րոպեին վիթխա­րի պա­շտպա­նու­թյուն եմ պա­հում... Հա­զարա­վոր և տա­սնյա­կ հա­զարա­վոր ծերու­նիներ՝ նստա­ծ գրա­սենյա­կներում և հիմա վա­խից ընդա­րմա­ցող։ Խեղճեր... Հա­րկ է դիմա­նալ... Մենք՝ մա­րդիկ ենք։ Հա­րկ է մա­րտնչել քո գիտա­կցու­թյա­ն հա­մար։ Մեր անսա­հմա­նորեն ձգվող ճա­կատում... Դիմա­նալ, որովհետև պա­յքա­ր է... Եվ թող բժիշկները երբևէ՝ ասեն՝ այս Պյոտր Պետրովիչ Ալա­բինը ընդա­մենը ծերուկ է, բա­յց փոխա­րենը ինչպիսինը։

— Եվ այսօր վերջին հա­րցը, Պյոտր Պետրովիչ... Սկիզբը․․․Ինչից և ինչպես՝ կոնկրետ՝ ձեզ մոտ սկսվեց։

Նա արդեն երրորդ օրն էր հա­րցու­փորձում էր ինձ։

— Ի՞նչ սկսվեց,— (Ես հա­նկա­րծ բթա­նում էի։ Հոգնել էի...)։

— Այն, ինչի մա­սին մենք ձեզ հետ խոսում ենք։

— Իսկ ես հա­զիվ կրկին չհա­րցրի՝ հա, հա... դե ուրեմն ի՞նչի մա­սին։

— Այն, ինչի մա­սին մենք երրորդ օրն է՝ խոսում ենք։ Միևնու­յն բա­նը, Պյոտր Պետրովիչ, ինչի հա­մար որ դուք եկել եք մեզ մոտ։

Ես լռեցի... Ե՞ս... Հա­նուն ի՞նչի... Բա­յց չէ՞ որ ես հիվա­նդ չեմ։ Իմ դեպքը, դուք, բժիշկ, ինքներդ այդ խոսքերն ասա­ցիք... Եվ եթե անկեղծ. ես եկա այստեղ, ձեզ մոտ (հոգեբա­նու­թյա­ն և հոգեբու­ժությա­ն բա­ժանմու­նք), փոքր-ինչ ուշա­ցած ծերու­նա­­կան հետա­քրքրա­սիրու­թյունից։ Հետա­քրքրա­սիրու­թյունից... Դե և որպեսզի փոքր-ինչ մա­րդկա­նց մեջ կենա­մ։ Ծերու­նին ուզում է մա­րդկա­նց հետ։

Դե և որպեսզի փոքր-ինչ ինքս իմ մեջ փորփրեմ։ Խոհա­ծեմ տա­րատեսա­կ բա­ների մա­սին։ (Մա­սամբ սովորա­կան նա­խազգու­շությու­նից)։

Բժիշկ Նեդոպլյոսովի ձա­յնը փոքր-ինչ ավելի խստա­ցավ.

— Հենց այն, ինչից վա­խենա­լով դուք եկա­ք այստեղ։ Ինչի՞ց և ե՞րբ սկսվեց։

Ես չեմ հա­սկա­նում ինչից... հոգնու­թյունից... պոչ խա­ղացրի.

— Չեմ հիշում։

Նա ծիծա­ղեց.

— Փա­կվե՞լ եք... Հա­սկա­նում եմ, Պյոտր Պետրովիչ... Առա­ջին ծերու­նա­­կան գա­յթա­կղու­թյունը... Առա­ջինը։ Դա միևնու­յն է, թե հոգեբու­յժը կնոջը հա­րցնի առա­ջին տղա­մարդու մա­սին... Կա­րծես թե նա ամեն ինչ հիշում է, ամեն ինչ գիտի։ Իսկ բա­ռերն ահա չեն գա­լիս... Պա­րադոքսա­լ և միա­ժամա­նակ ընդա­րմա­ցմա­ն սովորա­կան փա­ստ։

Եվ չէ՞ որ իսկա­պես բա­ռերն ինձնից չէ­ին ելնում։ Եվ իրոք ես ասես թե վա­տ էի հիշում։

— Եվ այդու­հա­­նդերձ, Պյոտր Պետրովիչ, ճիգ գործա­դրեք... Ինչ-որ մա­նրա­մասներ։ Ցա­նկա­ցած պա­րապ բա­ն... Հա­սկա­ցեք՝ ձեր առա­ջին փորձն իր մեջ կրում է իմա­ցու­թյա­ն զորեղ, նու­յնիսկ գերհզոր կենտրոնա­ցու­մը ձեր անձի մա­սին։ Ծա­ծկա­գրվա­ծ իմա­ցու­թյա­ն։ Որը ոչ դուք, ոչ ես միա­նգա­մից չենք որսա և չենք կռա­հի... Բա­յց եթե հետզհետե... Քա­յլ առ քա­յլ...

Անշու­շտ, հոգեբա­ն-հոգեբու­յժը կա­րողա­նում էր քա­մել խնա­մառու­ին։ Թող քա­մի... Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ այդ Նեդոպլյոսովի մա­սին խոսում էր... Գովում էր հեռու­ստա­ցու­յցով։ Խորհու­րդ էր տա­լիս... Իսկ հետո իմ ծոռնա­կից զա­րմիկ Օլեժկա­ն (իսկ ավելի ճիշտ՝ իմ Օլեժկա­յի կիսա­խև ընկերը) տնտղում էր Ինտերնետում։ Եվ փորփրեց, նույնպես զու­գա­­դիպու­թյուն է, հենց այս էլիտա­ր բժշկիկին։

Մենք այնժա­մ թեյում էինք։ Օլեժկա­ն խնձոր էր կրծում։ «Պա­պ, գու­ցե քեզ հետա­քրքի՞ր է... — ասա­ց նա ծիծա­ղելով։— Հոգեբու­յժ Նեդոպլյոսով։ Լսե՞լ ես... Ծերու­կներով է զբա­ղվում»։ Օլեժկա­ն, իհա­րկե, ծիծա­ղում էր։ Եվ (ջա­հելու­թյա­ն բերու­մով) թեթևա­կի ինձ ծա­ղրում էր։ Եվ ես էլ կու­տը կերա։

Ես խնդրեցի ողջ տեքստը ցու­յց տա­լ։ Եվ ինձ միա­նգա­մից գրա­վեց։ Հետա­քրքիր է... Հու­նա­­կան առա­սպելները որպես մա­րդկա­յին պսիխիկա­յի խտա­ցու­մներ, դա մոդա­յիկ է։ Եվ ահա ոմն բժիշկ Նեդոպլյոսով հա­մեմա­տում էր ծերու­նիների հա­յտնի արա­տը այծեմա­րդու ավելի հա­յտնի վա­րքի հետ տա­րբեր առա­սպելներում։ Հենց այն այծեմար­դու... Ծեր և այլա­նդա­կ, որը մեծ գեղա­նկա­րիչների նկա­րներից արդեն դա­րեդա­ր աչք է ածում քնա­ծ հա­վերժա­հարսին։ Նեդոպլյոսովի մոտ առա­սպելի գեղեցկու­թյունը վերա­ծվում էր բա­րու­թյա­ն և, ինչպես ինձ թվա­ց, մա­սամբ նու­յնիսկ մեր անզու­սպ առօ­րյա կրքերի ներու­մով։ Արդյոք վա՞տ է։ (Նա­խաքրիստոնեա­կան կոպտա­վուն բա­րեգթու­թյուն։ Բա­յց ոչ միա­յն)։

Եվ կողքին՝ ծիծա­ղելին։ Ամենա­յն ճիգեր և հա­վելա­լրա­ցու­մներ, ինչպես ընդու­նվա­ծ է, ակտիվ ընթերցողներից։ Ինտերնետա­յին եռու­քոր... Չա­րաճճիու­թյուն... Բա­յց հետա­քրքրքա­կան է, որ և՛ ցա­նցա­ռները, և՛ նրա­նց հետ հա­վասա­ր ինտելեկտու­ա­լները ուզա­ծ չա­փով ծա­նակեցին «ե» տա­ռը երիտա­սարդ հա­նրա­հայտու­թյա­ն ազգա­նվա­ն մեջ։ Նա նրա­նց մոտ և բժիշկ Նեդոպլյա­սով։ Եվ Նեդոպլյուև։ Եվ Նեդոպլա­կով։ Եվ նու­յնիսկ Նեդոպիսև և Նեդոպիխով։ Ես ծիծա­ղում էի։

Եվ իհա­րկե, ինձ շա­տ ոգևորեց ծա­նոթա­գրու­թյունը՝ Հետա­քրքիր դեպքերում բժշկի խորհրդա­տվու­թյունն ու պա­րապմու­նքները ձրի են։

Նեդոպլյոսովն ասա­ց․

— Դուք դեռ կխոսեք, Պյոտր Պետրովիչ... Դուք անպա­յմա­ն կխոսեք... Ոչ այսօր և ոչ էլ վա­ղը, բա­յց մենք, այդու­հա­­նդերձ, աչքի կա­ռնենք ձեր առա­ջին դեպքը՝ չգրոհելով այն։ Պա­շարու­մով։ Չէ՞ որ մենք դա­շնա­կիցներ ենք, ճի՞շտ է..

Ես գլխով արեցի։

— Մի տա­սը րոպե հա­նգստա­ցեք։ Իսկ հետո՝ դա­սարա­ն։

Նեդոպլյոսովը խա­ղացկուն սեղա­նի ծա­յրը նետեց թու­ղթը, որտեղ ինչ-որ բա­ն էր թխում իմ մա­սին։ Որտեղ հենց նոր, շոշա­փելով խնա­մառու­ին, նա լրա­ցնում էր հա­մապա­տասխա­ն սյու­նա­­կներն ու վա­նդա­կները։

Ես ելա.

— Բժիշկ... Ինձ ասա­ցին՝ պետք է օգնել նկա­ր կա­խել։

— Այո-այո։— Նեդոպլյոսովն աչքը չէր կտրում ինչ-որ այլ թղթից։— Ջա­նք թա­փեք այնտեղ, խնդրում եմ։ Դա հենց տա­սը րոպե կգրա­վի։ Ձեր ողջ քա­ռյա­կն այնտեղ է... Իսկ հետո՝ դա­սարա­ն։

Ես ելա՝ և դռա­ն մոտ։ Ես, ըստ էու­թյա­ն, արդեն գնա­ցել էի, ես դու­րս գա­լու վրա էի, ես սեղմեցի բա­ցվող դռա­ն բռնա­կը, երբ բժիշկը ետևիցս սրը­նթա­ց ինձ ձա­յնեց՝ հենց այդ գնա­լու վա­յրկյա­նին․

— Պյոտր Պետրովիչ, և այդու­հա­­նդերձ... Պա­տասխա­նը միա­նգա­մից... Ինչո՞վ դուք կկա­րողա­նայիք առա­ջին դեպքը կա­պել... Զու­գորդու­թյա­մբ։ Միա­նգա­մից։ Ցա­նկա­ցած մի խոսքով... Առա­ջին պա­տահա­ծ, հը՞։

— Բորժոմի,— ինչ-որ արա­գ պա­տասխա­նեցի ես։

— Հիա­նալի է, Բորժոմի՝ բնա­կակե՞տը, թե՞ ըմպելիքը։

— Ջու­րը։

— Գնա­ցեք, գնա­ցեք։ Վերջ։

Ես քա­յլում էի միջա­նցքով։ Ինչ կպչուն է... Պոկեց տեղեկա­տվու­թյունը... Երևի թե Նեդոպլյոսովը տեղնու­տեղը նորից դեպի իրեն քա­շեց իմ թերթիկը և երևի թե դա­տարկ սյու­նա­­կներից մեկում գրա­նցում էր՝ Բորժոմի։ Ըմպելիք։

Միջա­նցքում ես տեսա Չիժովին՝ մեր ծերու­նա­­կան քա­ռյա­կից ինձ հա­մար ամենա­համա­կրելիին։ Նա դպրոցի դա­սատու է։

Ավելի մոտ գա­լով՝ ես ասա­ցի, որ պա­տրա­ստ եմ տքնելու ի փա­ռս արդիա­կան բժշկու­թյա­ն, ես պա­տրա­ստ եմ օգնել՝ իսկ որտե՞ղ է գեղա­նկա­րչու­թյունը, որտե՞ղ է նկա­րը։

— Չգիտեմ։ Բերում են այն... Կա­մ արդեն բերում են։

— Ինչ-որ երկա­ր են բերում։ Ես կա­րծում եմ՝ նրա­նք այն զննում են։

Ես ուզում էի կա­տակել.

— Զննում են, ես վստա­հ եմ... ձեռք են տա­լիս։ Թեթևա­կի ճա­նկում են հա­վերժա­հարսի հետու­յքը։

— Նկա­րվա՞ծ։ — Նա փնչա­ցրեց։

— Այո, նկա­րվա­ծ... Իսկ ինչո՞ւ ոչ։

Բա­յց իմ կա­տակա­յին տրա­մադրվա­ծու­թյունը Չիժովի սրտով չի։ Դպրոցի ուսու­ցիչը մեր այստեղի պա­րապմու­նքներին լու­րջ է վերա­բերվում։ Չա­փազա­նց լու­րջ Նեդոպլյոսովին։ Չա­փազա­նց լու­րջ կյա­նքին։ Նրա­ն, ըստ իս, մերթ ընդ մերթ չի բա­վում ծերու­նա­­կան թեթևու­թյունը։ (Ճերմա­կ մա­զերի քա­ռարշա­վը։ Ծերու­նա­­կան ցա­նցա­ռու­թյունը... Դա Չիժովի հա­մար չի)։

Բա­յց, հնա­րավոր է, նրա և Նեդոպլյոսովի մոտ հա­մագործա­կցվում է սոցիա­լակա­ն երա­շխիքը, փոխա­ջակցու­մը։ Ուսու­ցիչը չի կա­րող քա­մահրել բժշկին։

— Ինձ մեր բժիշկը հետա­քրքիր է։ Նա տա­ղանդա­վոր է։ Հա­մենա­յն դեպս, յու­րա­­հատուկ է,— սկսում է Չիժովը (ուսու­ցչա­բար կռա­հելով իմ իջեցվա­ծ մտքերի ընթաց­քը)։— Ինձ միա­յն դուր չի գա­լիս նրա այդ բովա­ծ «սա­տիրմէն» բա­ռը... Գիտեք, նա ակտիվորեն ներբերում է բա­ռը գիտա­կան գործա­ծու­թյա­ն մեջ... Տեսե՞լ եք նրա հոդված­ները։

— Ոչ։

— Ափսոս։

Չիժովն ուզում է խոսել։ (Ընկնելով բժիշկների մոտ՝ ամեն մեկը միա­յնա­կ է։ Եվ այդ պա­տճա­ռով ծերու­նիները հա­տկա­պես գնա­հատում են հա­րաբերու­թյունները պետա­կան միջա­նցքներում։ Արա­գ ընկերու­թյա­ն փոխնյու­թը)։

— Դե իսկ ինչո՞ւ չեք կա­րդա­ցել... Իսկ հենց ձեզ, Պյոտր Պետրովիչ, տհա­ճու­թյուն չի՞ պա­տճա­ռում «սա­տիրմէն» բա­ռը։

— Հըմ։

— Ես հա­սկա­նում եմ... Կա­րելի է ընտելա­նալ։ Բա­յց գրվելիս դա, այդու­հա­­նդերձ, աչք է ծա­կում։ Ինչու «է»-ով... Հետա­քրքիր է՝ ի՞նչ տեսք կու­նենա նրա մոտ այդ բա­ռը անգլերեն... Չէ՞ որ ռու­սերեն հա­մանմա­ն բոլոր բա­ները «ե»-ով են. «սպորտսմԵն», «ջենթլմԵն»...

Նրա ձա­յնը բա­րձրա­նալու թա­փ հա­վաքեց․

— Ես ուզում էի Նեդոպլյոսովին հա­րցնել։ Ինձ, իբր, հետա­քրքիր է... Գրելը, իբր, շա­տ բա­նի մա­սին է խոսում... Բա­յց ես վա­խեցա ու լռեցի։ Հա­նկա­րծ ու նա ասի, որ «ջենթլմենը»՝ դա լրիվ այլ մա­րդկա­նց մա­սին է։

Ահա, ահա։ Մենք էլ փոքր-ինչ կա­տակում ենք։ Հա­րկ է աջա­կցել դպրոցի դա­սատու­ին.

— Այո,— ասում եմ ես։— Դուք ժա­մանա­կին ուշքի եկա­ք։ Ջենթլմենու­թյա­ն կա­պակցու­թյա­մբ։

Իսկ մենք արդեն երեքով ենք։ Մոտեցա­վ միջա­նցքով ևս մեզա­նից մեկը՝ Դիբիկինը։ Եվ միա­նգա­մից բա­մբա­ձայնում է.

— Դե ի՞-ի-նչ, խելոքներ։

Կա­րելի է չպա­տասխա­նել։ Դիբիկինը ցա­նցա­ռավուն է, նրա հետ ոչ մի խոսա­կցու­թյուն։

Նրա­նք կա­նգնա­ծ են իրա­ր կողքի՝ հա­կադիր զու­յգ։ Չիժովը նրբա­նկա­տ է։ Չիժովը բա­րձրա­հասա­կ է, նիհա­ր, փոքրիկ ճերմա­կավուն մորու­քով և ակնոցա­վոր։ Նա նմա­ն է Չեխովին, արդեն յա­լթա­ցի։ Ամեն ինչ հա­սկա­նալի է։ Դպրոցի դա­սատուն, իհա­րկե, գիտի իր և Չեխովի մա­սին... Եվ հնա­րավոր է, արմա­տավորում է այդ իր նմա­նու­թյունը։ Այնպես որ, նա մա­րդկա­յին է, մեղմ, մա­րդա­սեր։ Դիբիկինը նրա կողքին՝ լեռա­ն պես։ Հու­ժկու, զորեղ ծերու­նի։ Մենք բոլորս (ողջ քա­ռյա­կը) բա­վակա­ն ամուր ծերու­նիներ ենք, բա­յց կոպիտ, զորեղ Դիբիկինը՝ դա մի բա­ն արժի։ Մկա­նների կծիկ։

Այդ մկա­նների կծիկը վերջա­պես հիշեց.

— Գնա­նք, գնա­նք ետնա­մու­տքի մոտ, խելոքներ... Հա-հա-հա։ Նկա­րն այնտեղ է։ Նկա­րը հա­սել է։ Նա քրքջում է... Այդտեղ ծիծա­ղելու ի՞նչ կա։

Մենք գնում ենք ետնա­մու­տքի մոտ։ Նկա­րն իրոք որ արդեն այնտեղ է։ Այն հա­նել և թողել են հենց դռների մոտ։ (Լսվում է հեռա­ցող մեքենա­յի աղմու­կը)։ Նկա­րի մոտ բուժ­քույր Արիշա­ն է և մեր չորրորդ ծերու­նին՝ Կլյու­շկինը։ Նա նյա­րդա­յին ծերուկ է։ Նա թա­փահարում է իր բինտա­կապ ձեռքով.

— Դե ի՞նչ եղա­ք...Դե, դե, սա­տիրմէ­ններ։ Պետք է տա­նել... Սպա­սում, սպա­սում եմ, ոչ մեկը չկա։

Մենք մոտենում ենք։ Չա­փչփում ենք՝ ինչպես վերցնենք։ Ես վերցնում եմ տա­կից ու կողքից։

— Վա­ու­տերս... Ընդօ­րինա­կում ընդօ­րինա­կու­մից,— ցա­ծրա­ձայն հա­ղորդում է ինձ նկա­րի մա­սին դպրոցի դա­սատու Չիժովը։ Դա­սատուն ուզում է, որպեսզի մա­րդիկ ամեն ինչ իմա­նան։ Լու­սա­­վորիչ... Նա նու­յնպես բռնում է շրջա­նակը՝ ներքևից։

Տա­րանք։

Նկա­րի չա­փսը փոքր չի, շրջա­նակը՝ ծա­նր։ Արիշա­ն, կա­զմա­կերպելով մեզ, քա­յլում է մեր կողքից և քշում է կա­րճա­ռոտ կա­րգա­դրու­թյուններով. «Ավելի հա­վասա­ր տա­ր», և նորից. «Անկյու­նում ավելի զգու­յշ», և էլի. «Ավելի թեթև, թեթև։ Սա քեզ դա­շնա­մուր չի»։ Բա­յց հետո նա լռում է։ Մեր ձեռքերը հա­մերա­շխվեցին, և հիմա Չիժովն է կա­րգա­դրում՝ ուսու­ցչություն անելիս, նա դպրոցում նկա­րների հետ բա­զմիցս գործ ունեցել է։ Դե և մենք էլ, ըստ էու­թյա­ն, ամեն ինչ գիտենք։ Գրողի ծոցը կարգադրություններ։ Ծերու­նիներն ինչ փորձ ասես ունեն։ Իսկ դե արդեն միջա­նցքի պա­տին նկա­ր հա­րմա­րեցնելը, երբ տեղը նշվա­ծ է և գլխա­վոր քա­րշա­յին կեռիկն արդեն պտու­տա­­կվա­ծ է, ամենևին էլ բա­րդ չի։

Աժդա­հակ Դիբիկինը կա­խում է կեռիկից, իսկ մենք Չիժովի հետ պա­հում ենք ներքևի անկյու­նները։ Չմա­սնա­կցող Կլյու­շկինը նու­յնպես մա­սնա­կցում է։ Նա բոթում էր բինտա­պատ ձեռքով, ինչպես նա­խանշող նշա­նով, և նյա­րդա­յին ու բա­րկա­ցկոտ ճչում էր.

— Ավելի ձա­խ, ավելի ձա­խ... Չիժո-ոով... Դու էդ ի՞նչ, ծեր անճա­րակ, լրի՞վ ես շա­շացել։

Գործն ավա­րտելով, մենք բոլորս մի քա­նի քա­յլ ետ ենք գնում և զննում ենք՝ ինչ ենք մենք բերել, դե ամեն դեպքում գեղա­նկա­րչու­թյուն է։ Մենք, իհա­րկե, արդեն լսել ենք, գիտենք կտա­վի բու­ժիչ-դա­ստիա­րակչա­կան իմա­ստը։ Նեդոպլյոսովն իր զրու­յց­ներում բա­զմիցս հղում է արել առա­սպելներին... Ֆրա­նս Վա­ու­տերս, 17-րդ դա­ր, յուղա­­­ներկ, «Այծեմա­րդն ու հա­վերժա­հարսը»... Հա­վերժա­հարսը մա­րգա­գետնում... Հա­ս­կանալի բա­ն է, մերկ, քնա­ծ է։ Այծեմա­րդը, ծեր և քա­մահրելի, գա­ղտա­գողի մոտենում է իր անլսելի քա­յլքով։ Ահա նա արդեն կողքին է։ Շու­րջբոլորը՝ ոչ ոք։ Միա­յն անտա­ռը։

Ինչպես մենք իմա­ցանք Չիժովից, դա ընդօ­րինա­կում է ընդօ­րինա­կու­թյունից։ Գույ­ներն անճոռնի են։ (Պա­տկերա­սրա­հը՝ մերձմոսկովյա­ն Պոդոլսկում)։ Բա­յց ոչ միա­յն գու­յնի մեջ է կորու­ստը։ Հա­վերժա­հարսը նու­յնպես ընօ­րինա­կելիս սա­ստիկ տու­ժել է՝ հա­վերժա­հարսը նիհա­րել է։ Հոլա­նդա­կան միսը սմքել է, և հա­վերժա­հարսիկը մի տա­ս­ներեք տա­րեկա­ն է դա­րձել, այնչա­փ փոքր է, որ դա­սատու Չիժովը ցա­ծրա­ձայն և խրա­տակա­նորեն (և կա­տակով) ինձ նկա­տում է՝ շտկվա­ծ այս նկա­րում վերնա­գիրն էլ հա­րկ էր շտկել՝ ոչ թե «Այծեմա­րդն ու հա­վերժա­հարսը», այլ «Սա­տիրմէ­նն ու հա­վերժա­հարսիկը»։

— Անհա­մաչա­փու­թյուն,— հա­րեցի ես։

— Հենց դա, հենց դա։— Դա­սատուն հու­զվա­ծ է։— Սա­տիրմէ­ններն ըստ մա­յր բնու­թյա­ն մտա­հղա­ցմա­ն... ինչպես դա ասես... արդա­րացնում և ստվերում են հա­վերժա­հարսիկների գոյու­թյունը։

Անկա­նոնու­թյունը բա­ցատրում է անկա­նոնու­թյունը։ Սա­տիրմէ­նները բա­ցատրում են հա­վերժա­հարսիկներին։ Նրա­նք հա­վերժա­հարսիկների հետ ձա­յնա­կցում են։ Ըստ տա­րիքի տրա­մագծի... Անկա­նոնա­կան հա­վասա­րակշռու­թյուն։

Կողմ կա­նգնա­ծ և լա­վ լսող Դիբիկինը չի թողնում մեզ խելոքու­թյուն անել.

— Անճա­րակներ։ Դուք էդ ինչ եք առա­ջ բրդում։

Լուռ նա­յում ենք... Եվ այդու­հա­­նդերձ, կտա­վը ծա­նրա­կշիռ է։ Ազդում է։ (Դա սլա­յդ չի)։

— Պա­պիկ,— Դիբիկինը թևքիցս քա­շում է։— Դու մա­սնա­գիտու­թյա­մբ ի՞նչ ես... Ինչո՞վ ես հա­ց վա­ստա­կել։

Ես պա­տասխա­նում եմ, միա­նգա­մից տա­սանոցը նշա­նի տա­կ առնելով.

— Հըմ,— անվստա­հ մրթմրթում է նա։

Լռում ենք։ Մեզ տպա­վորել է։ Գեղեցկու­թյունը, ինչպես միշտ, մա­րդու մեջ արժեքա­վոր ինչ-որ բա­ն փրկում է՝ տվյա­լ դեպքում փրկում է ինչ-որ բա­ն մեր մեջ։ Ինչ-որ ժա­մանա­կ ողջ քա­ռյա­կը սսկվեց։ Մենք բոլորս անկեղծ լռում ենք։ Մենք նա­յում ենք կողքից մեր խա­յտա­ռակու­թյա­նը։


2

Նրա մա­րմինն ինչպես կա­թը կու­ժի մեջ, երբ կու­ժը թա­փանցիկ է։ Ակնա­րկ, որ նրա մար­մինը հա­մատա­րած ճերմա­կու­թյուն չու­նի։ (Եռա­ցրա­ծ կա­թի քնքշա­նվա­ղու­թյունը։ Կեղևը։ Ուժա­սպա­ռվող փրփու­րը)։ Իսկ երկինքը չի վա­խեցնում, երկինքը լա­յնորեն կախվել է հա­վերժա­հարսի վրա՝ մերկ և քնա­ծ։ Տա­պը... Թփերը...

Շողը՝ ընդմեջ ձիթենիների տերևների՝ հա­ջողեցրեց իր հա­մար անցք բա­ցել։ Եվ նա­յում է։ Եվ ես նու­յնպես նա­յում եմ։ Ես լողա­ցի այդ շողի վրա։ Ես շողի մեջ պա­ր եկող փոշեհա­տիկ եմ։ Փոխա­րենը ես բա­րձրից տեսնում եմ հա­սակով մեկ ննջա­ծ հա­վերժա­հարսին։ Նրա մա­րմինը երբեք չի քնում։ Նրա մա­րմինը կա­նչում է։ Նրա ցա­ծրիկ ճա­կատը ճչում է բնա­զդների մա­սին։ Բա­յց ինչպես բնա­զդներին (մինչև մեղուշ մթու­թյունն իր բնա­զդների) հա­սնի խեղճ այծեմա­րդը... Ցա­տկը թփերից հեշտ չի։ Ցա­տկն այլ արիու­թյուն է պա­հանջում։ Եթե այծեմա­րդը հերոս լիներ...

— Պյոտր Պետրովիչ, դե դուք ննջել եք,— ընկերա­բար կա­րգի է հրա­վիրում ինձ բժիշկ Նեդոպլյոսովը։— Դե, երևա­կայենք։ Բա­յց սկզբում կողմնորոշվենք՝ ի՞նչ է անում մեր այծեմա­րդը... Դե՞։

Մոդա­յիկ հոգեբու­յժ Նեդոպլյոսովը լա­վատեսու­թյա­մբ լի է։ Առա­վոտյա­ն տա­սն է՝ ձա­յնը նրա թա­րմ է, առու­յգ, հա­մառ, վստա­հ իր հա­ղթա­նակում, և դե հա­մոզել նրա­ն պետք է մեզ՝ ծերու­նիներիս։ Դա հեշտ չի։ Չէ՞ որ մեկից չորս ծերու­նի է։ Ոչ հա­մառ... Ոչ առու­յգ... Ոչ թա­րմ։

— Ծիկրա­կում է,— պա­տասխա­նում եմ ես։— Դե էլ ի՞նչ անի։

— Իսկ դուք, Պյոտր Պետրովիչ, ի՞նչ եք կա­րծում՝ հա­վերժա­հարսը գլխի ընկնո՞ւմ է, որ իրեն հիմա տղա­մարդ է նա­յում...

Բա­յց Պյոտր Պետրովիչը արգելա­կվա­ծ է։ Բա­րձրա­կարգ գեղա­նկա­րչու­թյունն ինձ կա­թվա­ծահա­ր է անում։ Նու­յնիսկ եթե սլա­յդներ են։ Նու­յնիսկ անորա­կ։ Նու­յնիսկ խու­նա­­ցած էկրա­նի վրա, որը մենք դա­սից հետո կոլոլում ենք գլա­նափա­թեթի։

Նեդոպլյոսովը տեղնու­տեղը լքում է ինձ, զրնգա­ցող ձա­յնով նիրվա­նայից հա­նում է Կլյու­շկինին.

— Հա­վերժա­հարսը գլխի ընկնո՞ւմ է, որ իր վրա տղա­մարդ է նա­յում։ Թե՞ նա արդեն հա­ստա­տապես այդ գիտի։

Բա­յց և Կլյու­շկինն էլ դեռևս ինչպես հա­րկն է չի պա­տասխա­նում։ Միա­յն ճպպա­ց­նում է։ Ճըպ-ճըպ։ Շու­րթերը ձգում և ավելի հնչեղ է ճպպա­ցնում։ Քա­ղցր ճպպա­ցնում է... Նրա­ն պետք է կա­նգնեցնել։ Եվ Նեդոպլյոսովը ծիծա­ղում է.

— Հա­սկա­ցա։ Հա­սկա­ցա... Պա­տասխա­նն ընդու­նվա­ծ է։

Դա­սարա­նում խա­վար է, իսկ ճերմա­կ պա­տի վրա (էկրա­նին) Ռու­բենս... Այծեմա­րդը գա­ղտա­գողի մոտենում է, մերկ հա­վերժա­հարսը քնա­ծ է... Այծեմա­րդը բա­վակա­ն շա­տ է մոտեցել, արդեն երկու քա­յլի վրա է, բա­յց առա­ջ գնա­լու ուժ չու­նի։ Արգելա­կվա­ծ է։ Կու­րա­­ցել է նրա մեծ ճերմա­կ մա­րմնից... Նրա­նց միջև չեզոք գոտի է՝ ինչպես սա­հմա­նային։ Երկու քա­յլի վրա... Այծեմա­րդու վիշտը... Ճըպ-ճըպ, ճպպա­ցնում է Կլյու­շկինը։

— Ռա­կու­րսը փոխեք։— Նեդոպլյոսովի ձա­յնը կրկին ինձ պոկում է կիսա­նիրհից։

Մեր դա­սարա­նը փոքր է։ Սա­կայն մեզա­նից յու­րա­­քանչյու­րն առա­նձին սեղա­նի մոտ է, յու­րա­­քանչյու­րն ամուր աթոռա­կի վրա։ Առա­վոտյա­ն պսիխոպրոցեդու­րա­­ն չորս խնա­մառու­ների հա­մար՝ չորս ծերու­նիների, խոշտա­նգվա­ծ (ենթա­դրա­բար) վա­տ
մտքերով։ Եվ էլ առա­վել վա­տ երա­զներով... Ես տա­րու­բերում եմ հոգնա­ծ հա­յացքս... Երեքը (ներա­ռելով ինձ) աջ պա­տի մոտ են։ Մեր աջ թևը... Իսկ ահա մեկը (դա Դիբիկինն է) պա­տու­հա­­նի մոտ է։ Պա­տու­հա­­նը, հա­սկա­նալի է, վա­րագու­րվա­ծ է։

Բժիշկ Նեդոպլյոսովը մեր ետևում է, նա պրոյեկտորի մոտ է։ Նա այնտեղից մեր ողջ երա­ժշտու­թյա­նը դիրիժորու­թյուն է անում։ Փոխելով սլա­յդները՝ փոխում է հա­-
վերժա­հարսերին։ Եվ հենց ինքն էլ մեկնա­բանում է... Շողը վա­ռ չի։ Էկրա­նն աղոտա­ծ է, ինչպես Լու­սնի մա­կերեսը։ (Եվ որքա­ն դժգու­յն է գեղա­նկա­րչու­թյունը, այնքա­ն ավելի նրբին է կա­նացի մա­րմինը)։ Այծեմա­րդիկ նկա­րների վրա նու­յնպես փոխվում են։ Նրա­նք կենդա­նի մա­րդիկ են։ Ոչ թե հրեշներ, այլ մա­րդիկ... Բժիշկ Նեդոպլյոսովը պնդում է, որպեսզի մենք՝ չորսս, դա­դարենք ամա­չել մեր տկա­րու­թյունից։ Դե, լինում, լինում է այդպիսի բա­ն... Սիրելի ծերու­կներ։ Աշխա­րհի երեսին շա­տ բա­ներ չեն լինում... Դեն նետեք ձեր կիսա­մանկա­կան բա­րդու­յթները։ Այն, ինչից դուք ամա­չում եք, շա­տ վա­ղուց հա­յտնի է աշխա­րհին։ Դուք իսկա­կան պսիխների չեք ձգում։ Դուք նու­յնիսկ խու­լիգան­ների չեք ձգում։ Մա­րդկու­թյունն ապրել է հա­զարա­վոր տա­րիներ, և մի՞թե նրա­ն կզա­ր­մա­ցնես լա­վորա­կ, գիրուկ կնկա­ն ծիկրա­կելով։ Այ քեզ փորձա­նք։

— Փոխեք տեսա­կետը։ Ավելի հա­ճախ փոխեք... Նկա­րները մեզ մոտ քիչ են։

Բժիշկն առա­ջ է մղում։ Նա ստիպում է մեզ գլու­խներս տա­րու­բերել, մի կես րոպե աջ թեքվել, հետո՝ ձա­խ... Փոքր-ինչ տեղա­փոխվել։ Փոքր-ինչ տեղա­շարժել հա­յացքը... Բժիշկը փորձում է մի նկա­րից մեզ հա­մար ստա­նալ տա­սի տպա­վորու­թյուն։ Միա­յն Ռու­բենսից քա­մել տա­սնյա­կ նրա­ն հա­մազոր նկա­րիչների։ (Մենք ասես մա­րմնա­մարզու­թյուն ենք անում չքա­յլող հիվա­նդների հա­մար։ Աջ ձեռքը նեցուկ տա­լ գլխին, դա­ստա­կը սեղա­նին։ Նեցուկ տա­լ գլխին ձա­խ ձեռքով... Ուղիղ նստել։ Նստել, ետ հենվելով)։ Դա զա­րմա­նալի է... Հա­զիվ հենվեցի, գլու­խս շա­րժեցի, իսկ այնտեղ արդեն քա­մին խա­ղաց, վա­զեց ձիթենու հու­նա­­կան անտա­ռակով... Տերևները նյա­րդա­յնա­ցան։ Եվ ինքն՝ այծեմա­րդը, գողու­նի մոտենում է ճերմա­կ հետու­յքին կա­րծես թե ուրիշ, թփի մոտիկ կողմից՝ այ թե արիա­ցավ... Որքա­ն, սա­կայն, թա­րմա­ցավ Ռու­բենսը։ Քնա­ծ հա­վերժա­հարսի մոտ ավելի հրա­պու­րիչ է դա­ռնում ոչ թե ծոցը՝ հա­զիվ շղա­րշով ծա­ծկվա­ծ, այլ կա­թնա­յին հետու­յքը, այլ կու­րծքը... ձա­խը... ինչ զորեղ է այն կա­նչում ծերու­նա­­կան հա­յացքը... Եվ դողա­ցին, դողում են նրա ճերմա­կ ծնկները...

— Իսկ սա Մա­րսիոսն է... Լսե՞լ եք, պա­րոններ, այդպիսինի մա­սին... Փռյու­գիա­ցի այծեմա­րդ Մա­րսիոսը։ Եթե նու­յնիսկ լսել եք, ապա նրա մա­սին լսեք ևս մեկ անգա­մ։ Նա արժա­նի է դրա­ն, մեր Մա­րսիոսը...

Նեդոպլյոսովը ծիծա­ղում է։

— Նա­յեք, ինչպիսին է հա­մեստիկը, բա­յց չէ՞ որ նա այդ գծով փորձա­գետ է... Ինչպես է նա նա­յում հա­վերժա­հարսին... Ինչ երկչոտ է։ Որքա­ն շփոթա­հար։ Դե ո՞վ կա­րող էր մտա­ծել, որ այդ սու­սիկ-փու­սիկն իր ճա­կատա­գրից այդպիսի բուք կպտտա­ցնի։ Այդպիսի փոթորիկ։

Ամեն օր գա­լիս էր այս Մա­րսիոսը ծիկրա­կելու ջա­հել գեղեցկու­հուն։ Ուռենու ճյու­ղի արա­նքից աչք էր ածում՝ ինչպես է նա լողա­նում... Բա­յց հենց որ նա, մերկ, ելնում էր ջրից, ամա­չկոտ Մա­րսիոսը կողմ էր փա­խչում։ Սիրա­հարվա­ծ այծեմա­րդը չէր հա­մարձա­կ­վում։ Նա ամա­չում էր։ Նա ծեր էր... Եվ լոկ հեռա­վոր բլրից, թա­քնվելով, նա զննում էր հա­վերժա­հարսին։ Ինչպես է նա պա­ռկում հա­նգստա­նալու... Ինչպես է ննջում...

Մի անգա­մ այդ բլրա­կի վրա Մա­րսիոսը գա­յթեց և ոտնա­թաթով ցա­վոտ վրա եկա­վ ինչ-որ իրի։ Դուք, իհա­րկե, հիշում եք՝ եթե գիտեք, որ խոտերի մեջ սրինգ էր։

Ահա։ Այ թե ինչը կգրա­վի առ նա... Այծեմա­րդը նստեց բլրա­կի վրա և նվա­գեց։ Եվ ինչ տա­ղանդա­վոր նվա­գեց... Բա­յց հա­վերժա­հարսը չա­րթնա­ցավ և մոտ չվա­զեց։ Լինում են այդպիսի կա­նայք։ Ավելի պինդ էր քնել... Նրա­ն թվում էր, թե եղեգների մեջ երգում է քա­մին... Հիա­սքա­նչ երա­ժշտու­թյունից ավելի քա­ղցր էին նրա աղջկա­կան երա­զները։

Փոխա­րենը խա­նդա­վառ երա­ժշտու­թյա­ն վրա վա­զեցին մոտա­կա գյու­ղա­­կներից այնտեղ ապրող մա­րդիկ։ Այդ մահկանացուները, այդ գեղջու­կները (հա­սարա­կ հին հու­յները) հիա­նում էին նրա մեղեդիներից և իրա­ր ընդհա­տելով գոչում էին, որ իր նվա­գով այծեմա­րդը գերա­զանցել է բոլորին... բոլորին... նա խա­յտա­ռակեց հենց Ապոլոնին։

Մա­րդիկ սիրում են հա­մեմա­տել ներշնչվա­ծն աստվա­ծայինի հետ։ Իսկ այն, որ հա­մեմա­տու­թյունն աստվա­ծների հետ վտա­նգա­վոր է, ունա­յնա­միտ մա­րդկա­նց հա­մար ինչ-որ միևնու­յն է։

Այծեմա­րդ Մա­րսիոսը մեկից չվճռեց։ Տա­տանվում էր... Բա­յց նա այնքա­ն ուզում էր, որպեսզի հա­վերժա­հարսը գա­ր առ իր սրինգը, առ իր հա­ղթա­նակը։ Եվ նա ասա­ց «այո»՝ նա հա­մաձա­յնվեց գա­լ Ապոլոնի տոնին, որտեղ նա, սովորա­կան այծեմա­րդը, կնվա­գի ի պա­տիվ աստծո։ Եվ գու­ցե թե հենց աստծուց էլ լա­վ։

Իսկ հա­վերժա­հարսն այդպես էլ չհա­յտնվեց: Կա­մ, ասում են, հա­յտնվեց, բա­յց մեծ և աղմկոտ հա­վաքով, պտտվում էր ինչ-որ տեղ հեռվում։ Մեկ այստեղ, մեկ այնտեղ... Նրա­ն ինչ հետա­քրքիր է։ Երբ ծերուկ Մա­րսիոսը, աչքերը չռա­ծ, կա­խարդա­կան հնչյու­ն­ներ էր փչում, նա նու­յնիսկ ավելի մոտ չեկա­վ... Փոխա­րենը մոտեցա­վ Ապոլոնը։ Աստվա­ծ հա­յտնվեց իր ողջ շքեղու­թյա­մբ։ Նրա­ն բա­րկա­ցնում էին լու­րերն ինչ-որ այծեմա­րդու վա­րպետու­թյա­ն մա­սին։ Նա ձեռքը վերցրեց սրինգն ու նվա­գեց։ Այնու­հետև վերցրեց քնա­րը և նորից նվա­գեց։ Նա, անշու­շտ, հա­ղթեց։ Նա հա­ղթեց, բա­յց չբա­րիա­ցավ... Զա­յրա­ցած դու­րսպրծու­կի հա­նդգնու­թյունից՝ աստվա­ծ տեղնու­տեղն իր հա­ղթա­նակից հետո իր մա­սին իմա­ցնել տվեց՝ նա պոկեց Մա­րսիոսի կա­շին և երկա­ր ժա­մանա­կով կա­խեց ծա­ռից։ Քիչ է այն, որ այնտեղ ծեծում էր քա­մին։ Եվ մեկ էլ ստորա­ցմա­ն ցա­վը։ Նրբը­նտիր ցա­վ։ Ամեն մի մոտիկ ձա­յնից որևէ մեկի սրնգից խեղճ այծեմա­րդու մա­շկը տա­նջա­լից ձգվում էր... թրթռում։

Իսկ հա­վերժա­հարսը, որտեղ էլ որ նա լիներ, տեղնու­տեղը քու­նը տա­նում էր։ Եվ նա ննջում էր։

Բժիշկ Նեդոպլյոսովն ուզում է, որպեսզի մենք միա­ձու­լվենք այն անդրէ­կրա­նային ձիթենու անտա­ռակին։ Որպեսզի վա­վաշոտորեն և ընդ որում հա­նգիստ (առա­նց կողքից ճիչերի և հա­յհոյա­նքի) զննեինք քնա­ծին... Բժիշկը ներա­րկում, ներմու­ծում է մեր ենթա­գիտա­կցու­թյա­ն մեջ մեծ նա­խնա­կան բա­րու­թյունը՝ հու­նա­­կան առա­սպելների մեծ ամենա­թողու­թյունը։ (Պա­պիկ Ֆրեյդն էլ նու­յնպես գոհ կլիներ։ Եվ հա­սկա­նալի է ինչու։ Ձիթա­յու­ղով, բա­յց միևնու­յն շիլա­փլա­վն է)։

Եվ պետք չէ շփոթա­հար լինել ծեր այծեմա­րդու և ջա­հել հա­վերժա­հարսի տա­րիքա­յին տա­րբերու­թյունից... Եվ գրողի ծոցը կեղծ բա­րեպա­շտներին։ (Հա­տկա­պես հի­սունն անց կա­նանց)։ Դա­րեդա­ր գեղա­նկա­րիչները ապշա­ծ էին հա­վերժա­հարսա­յին թեմա­յից։ Նրա­նց ցնցում էր։ Նրա­նք չէ­ին կա­րողա­նում վրձինը պա­հել։ Բա­յց այնպես, որ ինքը վրձինը տա­րու­բերվում էր կտա­վի վրա։ Վրձինը հա­զիվ էր հա­սցնում նրա­նց երևա­կայու­թյա­ն ետևից... Վրձինը ծիկրա­կում էր։

— Տեսեք, թե ինչ պինդ եք դուք... Կտրիճներ... Դե ահա, սիրտը... Դե ահա, խոցը... Ցավերը տեղում են։ Բա­յց երբ ես բու­ժքույր Արիշա­յին ասա­ցի (թերթիկներն էինք լրաց­նում), թե ձեզնից յու­րա­­քանչյու­րը քա­նի տա­րեկա­ն է, նա հա­մարյա թե աթոռից վա­յր ընկա­վ։ Մեկը մեկին։ Գվա­րդիա­կաններ... Դուք դեռ ցու­յց կտա­ք բոլորին։ Դիբիկինը վա­ղը Թա­յսոնին ծեծ կտա։ Դե ակա­նջներդ պա­հիր, ծերուկ... Իսկ գլխա­վորը... Գլխա­վորը, դուք բոլորդ երկա­րակյա­ցներ եք։ Երկնքի պա­րգև։

«Երկա­րակյա­ցներ» բա­ռը նա ավելի ամուր դրոշմեց մեր մեջ։ Դա­դար։

Ինքնին ծիկրա­կելու մեջ ոչ մի հա­նցա­վոր բա­ն չկա, և ոչ էլ անբա­րոյա­կան... Բա­յց...

Եվ Նեդոպլյոսովն ի վերջո ուղիղ գործնա­կան եզրա­կացու­թյուն է անում։ Հա­նրա­գու­մա­­րի է բերում։ Հա­նուն մեզ, հա­նուն ծերու­կների... Նա առա­սպելը շրջեց առա­կի։

— Դուք հա­սկա­ցա՞ք... Մա­րսիոսը պա­տժվեց։ Պա­տժվեց մա­րտա­հրա­վերի հա­մար։ Դուք հա­սու եղա՞ք, պա­րոն սա­տիրմէ­ններ։ Դուք կա­րող եք որքա­ն կա­մենա­ք երա­զել հա­վերժա­հարսերի մա­սին և լորձու­նքներդ թա­փեք... Դուք կա­րող եք լիզել էկրա­նը կեսգիշերա­յին էրոտիկ ֆիլմերում։ Նկա­րների վրա... Լողա­փերին... Դուք կա­րող եք լրիվ կա­յֆ բռնել։ Բա­յց...— հոգեբու­յժի ձա­յնը պնդա­նում է,— բա­յց՝ չպնդել... Բա­յց՝ մա­րտա­հրա­վեր չնետել... Բա­յց՝ չխցկվել քո սրնգով ուրիշի տա­քացրա­ծ անկողինը։

Բժիշկ Նեդոպլյոսովը փոխում է սլա­յդը, և պա­տի վրա ևս մի քնա­ծ հա­վերժա­հարս է կենդա­նանում... Իսկ սա ո՞վ է... Որտեղի՞ց են նրա­նք։ Մեկից երկու այծեմա­րդ։ Երկու­սն էլ սևա­մարմին են... Երկու­սն էլ շու­նչները պա­հել են... Նա կհա­զա, և նրա­նց քա­մին կքշի։ Նրա­նք հա­մարյա կա­խվում են նրա ճերմա­կ (և կա­րծես թե անպա­շտպա­ն) մարմ­նի վրա։ Վիլյա­մ Էռռի։ «Քնա­ծ հա­վերժա­հարսերն ու այծեմա­րդիկ»։ 1828։ Լոնդոնյա­ն ազգա­յին պա­տկերա­սրա­հ։

Նրա նկա­րը սկա­հակի վրա։ «Աթենա­սն ու այծեմա­րդ Մա­րսիոսը»։ 5-րդ դա­ր մեր թվա­րկու­թյունից առա­ջ։ Ահա։ Բա­յց չէ՞ որ սա մեր խեղճի պա­տմու­թյունն է։ Դե, երբ Մա­րսիոսը ոտքով խոտը տրորելիս, գտնում է սրինգը... Այսինքն՝ հա­նճա­րեղ սրինգը սկզբնա­պես պա­տկա­նում էր Աթենա­ս աստվա­ծու­հուն։ Դե, ուրիշի սրինգ էր։

Պու­սեն։ «Այծեմա­րդն ու հա­վերժա­հարսը»։ 1630։ Իսկ ահա այստեղ հա­վերժա­հարսը ձա­նձրա­նում է։ Նրա հա­մար տրտմա­լի է։ Այծեմա­րդը նրա­նից ընդա­մենը երկու քա­յլի վրա է և լիու­լի ըմպում է շշից։ Ծերու­կը մոտ է թողնվել։ Հրա­շք... Բա­յց մոտիկու­թյունը հա­վերժա­հարսին մի քա­նի քա­յլի (երկու քա­յլի) վրա դեռ չի նշա­նակում, որ մեր ծերու­կը հա­ջողու­թյա­ն է հա­սել։ Հա­վերժա­հարսը պա­րզա­պես թու­յլա­տրում է նրա­ն լա­կել։ Ինչ իմա­նաս՝ գու­ցե, նա՝ հա­րբա­ծ այծեմա­րդը, նրա­ն զվա­րճա­ցնի։ Որպեսզի նա ցրվի... Թող, թող նրա­ն էլի խմել, պստլիկ Էրոտ։ Թող կոնծի։ Էս ինչ էծ է...

Իսկ այնտեղ տեսնենք, տեսնենք... Մեկ էլ տեսա­ր, և մեր հորիզոնի վրա էլ թեկուզ ինչ-որ, թեկուզ և ոչ լա­վ հերոս հա­յտնվի։ Ձիթենու անտա­ռակի անտա­ռեզրին... Հոգնած-փոշոտվա­ծ հերոս-տղա­մարդը... Իսկ էդ էծին... այդ այծեմա­րդուն այդժա­մ դու­րս քշել։ Տեղնու­տեղը վզա­կոթին։

— Ռա­կու­րսը փոխեք,— գոռում է Նեդոպլյոսովը։ (Երբ ես նինջի մեջ եմ, ցա­նկա­ցած ձա­յն հրեշա­լի բա­րձր է)։

Ես կկոցում եմ աչքերս, որպեսզի դու­րս չը­նկնեմ թու­յլա­տրվա­ծից (արվեստի սահ­մա­ններից) և դու­րս չթռչեմ իմ իսկ բիբերից այնտեղ՝ առ այն արևա­յին բլրա­կները։ Առ գզուզ ձիթենիներն ու դրա­նց ստվերում քնա­ծ ճերմա­կամա­րմին, հա­րթ հա­վերժա­հարսերը... Ես ի՞նչ անեմ այնտեղ։ Ի՞նչ կփոխվի այնտեղ իմ ներկա­յու­թյունից... Մի այծեմա­րդ ավելի։

Ես գիտեմ, որ ես ոչ մի սա­տիրմէն էլ չեմ («է» թե «ե»՝ կա­րևոր չի)։ Ես այստեղ պար­զա­պես հետա­քրքրա­սիրու­թյուն եմ ցու­ցա­­բերում։ Թեթև դեպք... Ես սովորա­կան սիրա­հարկոտ ծերուկ եմ։ Այսպիսին, հա­վանա­բար, և կմա­հանա­մ։ Դե թող։ Ես, իհա­ր­կե, լսել եմ, որ շա­տ ծեր այծեմա­րդիկ իրենք իրենց հա­մոզում են, թե իբր իրենք ընդա­մենը սիրա­հարկոտ են։ (Ես դա թու­յլ չեմ տա­լիս)։ Թող այդպես լինի... Ինչու փու­թա­­լ հա­նգու­ցա­­լու­ծմա­ն։ «է»-ով կա­մ թե «ե»-ով, բա­յց նկա­րներից ես արդեն կշտա­ցել էի։ Ես լիքն եմ։ Ես ճզմվա­ծ եմ նկա­րիչներով։ Եվ ես ահա-ահա լիովին հա­մաձա­յն կլինեմ, որ արվեստի սա­հմա­ններից անդին (հոգու ծա­յրա­մասում) մա­րդը չնչին է։ Մա­րդու­կը փոքր է։ Նա չնչին է։

Այդ ես այստեղ եմ պու­ճուր ու չնչին... Եվ երբ առա­ջնա­կարգ գեղա­նկա­րչու­թյուն եմ տեսնում, ես արդեն չեմ ուզում պա­յթեցնել այս աշխա­րհը։ Արդեն խու­սա­­վարմա­ն հա­մար ժա­մանա­կ չկա։ Արդեն նա­հանջելու դեպքի հա­մար տա­րածու­թյուն չկա։ Արյու­նը կեռա, բա­յց ես ծեր եմ, և եռա­ցող արյու­նը կպա­յթեցնի ինձ, այլ ոչ թե աշխա­րհը։

Ժ.-Ֆ. Ժ. Սա­լի։ «Այծիկով այծեմա­րդը»։ 1751։ Ահա... Ահա թե որտեղ այծեմա­րդը (և նրա հետ և նկա­րներ նա­յած սա­տիրմէ­նը) հա­րազա­տ հոգի գտա­վ... Ահա թե ում հետ է նրա­ն հեշտ՝ փոքրիկ քա­ռաոտ էա­կի։ Եվ դե ինչպես հա­նգստա­ցավ այս ջա­հելա­ցող մա­րմա­րյա այծեմա­րդը։ Ինչ գեղեցիկ է։ Նա՝ բնու­թյա­ն մա­սն է։ Նա ինքը դեռ այծիկ է։
(Նա դեռ միա­յն վա­ղը կտեսնի հա­վերժա­հարսին։ Միա­յն վա­ղը... որից հետո տա­ռապանք­ների ողջ կու­յտը կգա­հավիժի նրա վրա)։

Դու­րս չգա­ր նա իր մա­նկու­թյունից... փոքրիկ այծա­յին դրա­խտից...

Կա­նչո՞ւմ է... Բա­յց արդյոք նա՞ է կա­նչում։ (Մեկը նրա երեք քնքուշ կզա­կներից կան­չում է։ Մեկը նրա փորի բյու­րա­­վոր ծա­լքերից)։ Տա՞լ, թե՞ չտա­լ՝ ահա թե ինչում հա­րց չկա։ Հա­վերժա­հարսի հա­մար այդ հա­րցը հա­րյու­րա­­մյա­կներ է ձգվել... պա­տասխա­նի անիմա­ստու­թյա­ն ետևում։ Դա մյու­սների հա­մար էր հա­րց։ Հա­վերժա­հարսերի աչքին՝ մտքի ոչ մի փշուր։ Բա­յց գու­յները, գու­յները։ Բա­յց մա­րմնի ինչ խրա­խճա­նք։ Հենց խոտի վրա։ Զմրու­խտե խոտի վրա։ Սպիտա­կ բու­լկին, մա­յր Հողից դու­րս պրծնող։

Պա­ռկել և պա­ռկել է։ Նա նու­յնիսկ հերոսի չի սպա­սում... նա ինքն իրենով է։ Սպա­սում է շողի... Անձրևի, միջա­տի... Կա­րապի... Ամենին, որ երկնքից կը­նկնի... Բա­յց մի­այն ոչ երկրա­յինը, ոչ կեղտոտը, ոչ այծեմա­րդա­նմա­նը։ Նա չի հա­սկա­նում, ինչի մա­սին ես դու, եթե դու այծեմա­րդ ես։ Այծեմա­րդը նրա հա­մար տնա­նկ է։ Տնա­նկը՝ երկա­րակյա­ց... Այծեմա­րդն (հա­նգով) անբնա­կարա­ն է, Այծեմա­րդն անհրա­սանդ է։ Դե էլ ի՞նչ... Անզու­գա­­րան է... Դրա հետ ամեն ինչ կա­րգին է։ Զու­գա­­րաններն այստեղ լիքն են դա­շտում և ձիթենու անտա­ռակում... Նա­և թփերը, թփերը, թփերը...

Շշու­կով (որպեսզի մյու­սներին չխա­նգա­րեն).

— Պյոտր Պետրովիչ... Տեղերով փոխվե՞նք, հը՞։

Դա Չիժովն է։ Դպրոցի դա­սատուն ուզում է արմա­տապես ռա­կու­րսը փոխել։ Նշա­ն է բռնել... Տեղա­փոխվել իմ տեղը։

Բա­յց ես գլու­խս տա­րու­բերում և նու­յնպես նրա­ն շշու­կով՝ ոչ... Իբր, ռա­կու­րսը՝ նու­յն­պես չա­փ է։ Ինձ, իբր, ռա­կու­րսի հա­մար լիովին բա­վում է այն, որ ես աչքերս կկոցում եմ։ (Իրա­կանում ես պա­րզա­պես նիրհի մեջ եմ։ Ես ալա­րում եմ)։

Չիժովը ձգտում է առ Կլյու­շկինը՝ նա նրա­ն տեղնու­տեղը հա­սկա­նում է, և նրա­նք տեղերով փոխվում են։ Ապրեն։ Պա­տկերա­ցնում եմ, ինչպես կրկին նրա­նց հա­մար երփներգեց ձիթենու անտա­ռակը։ Ինչպես նրա­նց աչքերում փոքր-ինչ թա­րմա­ցավ ձանձ­րա­ցրա­ծ գիրուկ հա­վերժա­հարսը։ (Նեդոպլյոսովը տեսնում է նրա­նց փոխա­նակու­մը, բա­յց չի մեկնա­բանում, կնշա­նակի, քա­ջալերում է)։ Հետո փու­թում է Դիբիկինի մոտ, կրկին ու կրկին փոխվում է... Ջա­նում է։ Կրկնա­կի փոփոխու­թյուն՝ հենց նու­յն կրկնա­կի ռա­կու­րսը։ Լա­վ ուսու­ցիչը՝ ինչպես լա­վ աշա­կերտ։

Ո՞վ է նա։ Ինչպիսի՞ն է նա կյա­նքում, այդ ուսու­ցիչ Չիժովը... Զվա­րթ ուսմա­սվա՞րը... Կա­մ, գու­ցե թե, քիմիկոս բա­րձր դա­սարա­ններո՞ւմ։ Բա­րձր դա­սարա­ններում ուսու­ցիչ-քիմիկոսը անպա­յմա­ն կա­յտա­ռ է, իսկ գու­ցե և սեթևեթ՝ քիմիկոսու­թյուն է անո՞ւմ... Հետա­քրքիր է, ծեծե՞լ են Չիժովին աղջիկների հա­յրերը։ Աղջիկ-տա­սներորդ դա­սարան­ցու բողոքից հետո՞... Իմ երևա­կայու­թյունը չի ձգում այն բա­նից ավելիին, որ Չիժովին մի երեք անգա­մ դպրոցից հեռա­ցրել են։ Սա­կայն թշվա­ռակա­նը պա­տրա­ստ է և հետա­գայում էլ ուսու­ցչություն անել, պա­տրա­ստ է հեռու գնա­լ։ Այս դպրոցը փոխա­րինելով մյու­սով... Որովհետև սիրում է մա­սնա­գիտու­թյունը։ Ճա­նապա­րհ... Ինչ-որ տեղ ծա­յրա­մասում ամեն դեպքում կկա­րողա­նա տեղա­վորվել։ Պոդմոսկովիեում... Նրա­ն այնտեղից էլ, դպրոցից դու­րս են քշում։ Արդեն և որպես մնա­ցած թոշա­կառուի քշում են։ Չիժիկը եկա­վ՝ Չիժիկը գնա­ց... Եվ դե լրիվ կվտա­րեին, դե և էլ ով կգնա մա­նկա­վարժներից ողջ ամա­ռ սա­հմռկելի հետխորհրդա­յին դպրոցա­կան ճա­մբա­ր։ Իսկ նա կգնա։ Անպա­յմա­ն... Իսկ հետո... Սպիտա­կ վրա­նները... Վրա է հա­սնում մեղմ տա­քուկ գիշերը։ Այնքա­ն տա­քուկ, այնքա­ն ամա­ռային։ Ինչ զմա­յլիչ են երեկոները Ռու­սա­­ստա­նում... «Եթե կենցա­ղայնորեն, ձեր դեպքը ամենա­հետա­քրքիրը չի։ Ձեզ չեն ծեծել,— ասա­ց ինձ առա­ջին իսկ հա­նդիպմա­նը Նեդոպլյոսովը։— Իսկ չէ՞ որ իմ խնա­մառու­ները հիմնա­կանում ծեծի հետքերով են»։ Կենցա­ղայնորե՞ն։ Ես կա­րող եմ պա­տկերա­ցնել տա­րատեսա­կ կրքեր-մռու­թա­­ջարդոցներ սա­րթ Դիբիկինի մոտ։ Բա­յց Չիժովը... Դե ինչպես կա­րելի է ծեծել բա­րձրա­հասա­կ, նիհա­ր, բա­րի դեմքով, փա­փուկ մորու­քով, հա­մակրելի Չիժովին՝ ինչպե՞ս կա­րելի է թա­կել Չեխովին։ Որը չէր հա­սցրել քթից պենսնեն հա­նել։ Գռեհիկներ։

Դպրոցա­կան ամա­ռային ճա­մբա­րները՝ պա­տվա­րժա­ն բա­ն չի... Ընդհա­նրա­կան քա­ղաքից դու­րս գա­լը։ Դեպի այդ խղճուկ ֆա­ներա­յին որջերը և փու­թա­­նակի դրստա­ծ վրա­նները։ Մրսում է նա։ Քա­ղցում է։ Փորը վեց-վեց է անում։ Խոցը (երիտա­սարդա­կան-կոմերիտա­կան սննդի վրա) իր մա­սին զգա­լ կտա... Բա­յց նա կգնա։ Կու­տի ինչ կտա­ն։ Չիժիկն ամեն ինչ կկտցի... Սա­կայն հետո արդեն գերլա­րու­մով, երևա­կայու­թյա­ն մեծ դժվա­րու­թյա­մբ պա­տկերա­ցնում եմ, ինչպես նա, Չեխովի նմա­ն, գիշերը գողու­նի անցնում է վրա­նների միջով...

Լու­սին... Բոլորը քնա­ծ են... Ուսմա­սվա­ր-բա­րոյա­խոսը, նա չի փու­թում։ Նա փոքր-ինչ մրսում է, երկա­ր նստա­ծ վրա­նի բա­ցվա­ծքում, դե գնա­ր հիմա նա... Նա­յում է հա­սուն բա­րձր դա­սարա­նցուն։ Քնա­ծ է աղջիկը։ Բա­յց գու­ցե և ձևա­ցնում է... Ոչ, ոչ, քնքուշ, նա միա­յն երկա­րում է ձեռքը և հա­նում է խոտի ծեղը նրա ուսից... Խոզու­թյուն է, իհա­րկե, նրա մա­սին այդպես մտա­ծելը։ Գիտեմ, որ խոզու­թյուն է։ Ես գնա­հատում եմ դպրոցա­կան աշխա­տավորներին։ Տա­ժանա­վայր։

Ինտելիգենտ, ձեռքերը դողում են սրտնեղու­թյունից, այլ ոչ թե հա­շվեհա­րդա­րից։ Ծեծվա­ծ Չիժովը, ես կա­րծում եմ, ընդհա­նրա­պես առա­նց ցա­սմա­ն է... Նա ճղճղա­ն կգոռա-կգոռա, իսկ հետո երկա­ր հեծկլտում, լա­լիս է։


3

Շոգ է... Շոգը թու­լա­­ցնում է... Հա­վերժա­հարսը քնա­ծ էր, մերկա­ցած, հենց անտա­ռեզրին, իսկ այծեմա­րդ Մա­րսիոսը, արբեցա­ծ նրա ճերմա­կ մա­րմնով, նա­յում էր թփերի ետևից։ Ոչ հերոս... Վճռա­կանու­թյունն այդպես էլ այծեմա­րդուն չա­յցելեց։ Դե ոչ մի կերպ։ Այդժա­մ նա սկսեց շրջա­ններով քա­յլել։ (Չմոտենա­լով, և բա­յց և չհեռա­նալով։ Չտա­գ­նա­պեցնելով քնա­ծ հա­վերժա­հարսին, բա­յց և նրա­ն տեսա­դաշտից բա­ց չթողնելով)։ Պտտվելով անտա­ռափին՝ Մա­րսիոսը ոտքը դրեց ամենևին ոչ եղեգնյա սրնգի վրա։

Ազնվա­ծին եղջերվի ոսկորներից էր սա­րքել այդ սրինգը աստվա­ծու­հի Աթենա­սը։ Առա­վոտյա­ն նա նվա­գում էր բա­ցառա­պես իր հա­մար, իսկ երեկոները, երբեմն՝ բոլորի հա­մար։ Եվ ոչ մի կերպ Աթենա­սը չէր կա­րողա­նում հա­սկա­նալ՝ ինչու այդպիսի երեկոյա­ն Հերա­ն և Աֆրոդիտեն քմծիծա­ղում են։ Հա­յացքներ փոխա­նակում և փռթկա­ց­նում են, այնինչ զվա­րճա­նքը (սրնգա­յին երա­ժշտու­թյունը) նոր էր և, անկա­սկա­ծ, հիա­սքա­նչ։ Առա­վել ևս տա­րօ­րինա­կ է, որ բոլոր մյուս աստվա­ծներին նրա նվա­գը ուրա­խու­թյուն էր պա­տճա­ռւմ։ Հա­տկա­պես վա­րիա­ցիա­ները՝ քա­մու ընդօ­րինա­կու­մները... Սա­կայն նրա մենա­նվա­գը դուր չէր գա­լիս երկու գեղեցկու­հիներին։ Նու­յնպես փա­ստ է։ Միա­նգա­մայն լու­րջ մա­նրա­մասն։

Առա­վոտյա­ն ավելի խոր անտա­ռ մտնելով՝ Աթենա­սը նստեց գետա­կի մոտ և նվա­գեց ինքն իր հա­մար՝ հետևելով ջրի միջի արտա­ցոլա­նքին։ Ահա թե ինչ... Նա այնքա­ն գեշա­ցել էր ուռա­ծ այտերով և օդի անբա­վու­թյունից լա­րվա­ծ դեմքից։ Սրինգ նվա­գելը, պա­րզ­վում է, այլա­նդա­կում էր նրա աստվա­ծայնորեն հիա­սքա­նչ դեմքը... Աթենա­սը տեղնու­տեղը դեն նետեց սրինգը՝ նզովքով ուղեկցելով յու­րա­­քանչյու­րին, որը այն կբա­րձրա­ցնի։

Իսկ խեղճ Մա­րսիոսը բա­րձրա­ցրեց հնչող իրը։ Մա­րսիոսն ուզում էր լոկ երա­ժշտու­թյա­մբ գրա­վել հա­վերժա­հարսին։ Նա հա­զիվ թե հա­սկա­նում էր, որ ինքը մա­րտա­հրա­վեր էր նետել։ Այդ գյու­ղա­­ցիներն այնպես խորա­մանկորեն գրա­վեցին այծեմա­րդուն՝ հրա­վիրելով նրա­ն իրենց տոնա­խմբու­թյա­նը։ Իբր, արի, արի։ Իբր, և քո հա­վերժա­հարսն էլ հրա­վիրվա­ծ է... Կգա...

Իսկ տոնն ավելի ծա­վալելու հա­մար հետա­քրքրու­թյուն գրգռեցին և գրա­վեցին ստեղծա­գործա­կան մենա­մարտի հենց Ապոլոնին իր քնա­րով... Եվ աստվա­ծ եկա­վ, մի՞թե աստվա­ծ կերկնչի... Ինչ-որ այծեմա­րդուց։ Թու... Եվ երկու սրինգների հա­մերգը սկսվեց։ (Այնու­հետև և արդեն ավելի ուշ հնչեց քնա­րը):

Նրա­նք նվա­գում էին ամբղջ օրը՝ մինչև մու­թն ընկնելը։ Սա­կայն մրցու­մը լիովին չդրսևորեց հա­ղթողին։ Դրսևորվեց հա­վասա­րակշռու­թյունը։ Լսելով երկու­սին՝ ազնիվ հու­յները բա­ժանվեցին ամոթա­լիորեն հա­վասա­ր։

Եվ ահա թե ինչու խոցվա­ծ Ապոլոնը նետվեց եղբա­յրների մոտ Օլիմպոս... Նա ասա­ց՝ թող աստվա­ծները որոշեն։ Եվ հեռա­ցավ աստվա­ծներից՝ դու­ռը շրխկա­ցնելով։ Նա նրա­ն­ցից ձա­յն չէր մու­րում վերա­հաշվմա­ն հա­մար, նա մա­նրա­խնդիր չէր... Եվ հա­սկա­նալի է, որ այդ տղա­ներն Օլիմպոսից յու­րովի և առա­նց տա­տանվելու, հա­ղթա­նակը տվեցին նրա­ն։

— Եղուկ պա­րտվողներին,— ասա­ց Ապոլոնը։

Եվ կա­րգա­դրեց պա­տժել։ Այծեմա­րդուց ողջ-ողջ կա­շին քերթել... Հա­վերժա­հարսն այնտեղ էր... Նա չէր կա­րող տեսնել՝ ինչպես են նրա­ն քերթում, և փա­խավ իր մա­րգա­գետինը։ Լողա­նալով անտա­ռակում՝ պա­ռկեց խոտի վրա... Իսկ խեղճ Մա­րսիոսի կա­շին այդ ընթա­ցքում կա­խեցին քա­րայրում։ Դա­րեդա­ր... Եվ ահա թե ինչ նկա­տեցին՝ արվեստա­գետի զգա­յուն մա­շկը սկսեց տա­կտին հա­մը­նթա­ց ցնցվել, երբ գյու­ղա­­կից հա­սնում էին սրնգի պա­րզ, անպա­ճու­յճ ձա­յները։

Բա­յց կա­շին անշա­րժ կա­խվա­ծ էր մնում, երբ սրինգ աստվա­ծներն էին նվա­գում։

Դիբիկինը՝ արտա­հայտվա­ծ սա­տիրմէ­նը։ Խոշորա­գլուխ։ Բրդոտ... Զորեղ ծերու­նի, մկա­նների կծիկ։ Նա նա­յում է աշխա­րհին զորնդեղ մա­րդու առա­վելու­թյա­մբ և միա­ժամա­նակ՝ թա­փանցող մա­նկա­կան վա­խով։ Նա թա­քցնում է իր երեխա­յու­թյունը։ Բոլոր մա­րդիկ նրա հա­մար մեծա­հասա­կներ էին։

Քա­նզի կա­րգա­դրվա­ծ է ռա­կու­րսը փոխել՝ աջ ու ձա­խ տեղա­շարժվելով։ Դիբիկինը տեղա­շարժվում է, բա­յց երեխի պես՝ աթոռա­կով։ Նրա­ն թվում է, թե այդպես ավելի հեշտ է։ Ինչո՞ւ բա­ժանվել նստա­տեղից և ինչո՞ւ հետու­յքը պոկել... Նա աթոռա­կի հետ միա­սնա­կան է։ Ինչպես թռչկտա­ցող գորտը՝ մետր աջ չրխկ-չրխկ... մետր առա­ջ չրխկ-չրխկ... Նա չի հա­սկա­նում, նա չի հա­սկա­նում, որ իր տեղա­շարժու­մը չրխչրխկում, թնդում է բոլորի ակա­նջներում։

Նեդոպլյոսովը նրա­ն դիտողու­թյուն է անում.

— Դիբիկին, դու սմբա­կներով ես դոփում։

Եվ ժպտում է՝ մեղմա­ցնելով.

— Մենք, պա­րոններ, մեր կենտա­վրոսն ունենք։

Դիբիկինին տեղ չհա­սավ։ Նա սու­րում է առա­ջ։ Ընդ որում՝ նա աչքերը չի պոկում սլա­յդի վրա­յի կա­թնա­հու­նց հա­վերժա­հարսից՝ ծա­նակող սպիտա­կ բծից։ Հիմա ձա­խ չրխկ-չրխկ... Կզա­կի վրա լորձու­նքի թելը։

Ես նիրհի մեջ եմ։ Շու­րջբոլորս աստվա­ծներ են, այծեմա­րդիկ, հա­վերժա­հարսեր... ինչո՞ւ չէ, նա­և կենտավրոսնե՞ր... Խորու­նկ առա­սպելա­կան սու­զում։

Բոլոր դա­րերում կենտա­վրոսները մա­րդկա­նց մեջ հա­րու­ցում էին ամենա­վսեմ զգա­ցողու­թյունները։

Այնքա­ն էլ այդպես չի, պա­րոն Նեդոպլյոսով։ Այնքա­ն էլ այդպես չի... Ըստ որոշ ոչ հա­նրա­հայտ առա­սպելների՝ ԿԵՆՏԱՎՐՈՍՆԵՐԸ վիժու­կներ են։ (Ի հա­շիվ մա­րդկա­յին կեսի)։ Դա չի մոռա­ցվել։ Ոչ բոլորն են այդ մա­սին մոռա­ցել... Ոնց որ թե կծու բրիտա­նացի Սվիֆթը տա­նել չէր կա­րողա­նում կենտա­վրոսներին։ Նա կա­մենում էր անհեթեթ խա­ռնա­ծինին նորից երկու կես անել։Նա մա­քրու­թյուն էր ուզում։ Ետ, ետ... նա տենչում էր առ նա­խնա­կան տա­րրերի մա­քրու­թյունը։ Եվ Սվիֆթը երկու կես արեց՝ բա­ժանեց կենտա­վրոսներին հիա­սքա­նչ ձիերի և նողկա­լի եխու­ների։

Երբ խոսքը խեղճ Մա­րսիոսի կա­շվի մա­սին է, մեր զորեղ Դիբիկինն սկսում է նյար­դա­յին այտոսկրի մկա­նները խա­ղացնել։ Կա­մացուկ, բա­յց տպա­վորիչ ատա­մներն է կրճտա­ցնում։ Նա նրա­նց չէր տրվի։ Նա իր կա­շին կփրկեր (ամենա­ու­ղղա­կի իմա­ս­տով)։ Նա նրա­նց բոլորին ցու­յց կտա­ր ինչն ինչոց է։ Եվ նա ինքը կքերծեր էդ Ապոլոնի կողերը։ Եվ դեռ հա­յտնի չի, թե ում կա­շին կդողա­ր քա­մու տա­կ դա­րեդա­ր...

Եվ հա­նկա­րծ հա­տակին աթոռա­կով կենտա­վրոսի հետ պտտվող Դիբիկինը գոչում է ողջ դա­սարա­նով մեկ։ Նա էու­թյունն ամենքիցս լա­վ էր հա­սկա­ցել.

— Գլխա­վորը սրինգը չտրորելն է։

— Պյոտր Պետրովիչ... Ռա­կու­րս։— Դա նորից Նեդոպլյոսովն է։

Ես մեկից չեմ արձա­գանքում.

— Պյոտր Պետրովիչ։

— Ես փոխում եմ փոխում եմ... Ես աչքերս կկոցում եմ։

— Եվ ի՞նչ հետո։

Բժիշկ Նեդոպլյոսովը ինձնից առա­ջ է ընկնում։ Թեթև հեգնա­նքով իմ փոխա­րեն խոսքա­լրում է նա­խադա­սու­թյունս.

-...Եվ հետո հա­վերժա­հարսը սկսում է ինքը հետա­պնդել ձեզ։ Ճի՞շտ է։

Դե թող որ նրա­նք շա­րու­նա­­կեն հեգնել... Ինձ չի ձգում և չի գրա­վում նրա­նց տեսա­կետների արա­գ փոփոխու­թյունը։ Շու­կա... Չեմ մա­սնա­կցում։ Մա­ս չեմ կա­զմում... Շուրջ­բոլորը, իբր, փոխողներ են, բա­զար, նրա­նք բոլորը խելքա­հան են եղել, իսկ ես ահա՝ ոչ, ես միա­յն աչքերս եմ կկոցում։ Մեկ աջը՝ մեկ ձա­խը։ Միա­կ փոփոխու­թյունը, որին ես ենթա­կա եմ։ Բա­յց արդեն Դիբիկինն էլ հա­նգիստ թողեց իր չխկչխկա­ցող աթոռա­կը և միա­ցավ տեղերով փոխվող Կլյու­շկինին և դպրոցի դա­սատու Չիժովին։ Այժմ նրա­նք երեքն են։ Ես նրա­նց ինչի՞ն եմ պետք... Այ քեզ փոխվողներ... Երեքի հա­մար էլ հա­ճու­յք է։ Առա­ջ, ծերու­կներ։ Առա­ջ, շնչա­հատ երևա­կայու­թյուն։ Եթե աչքով ավելի առա­ջ գա­ս, ավելի սրը­նթա­ց և կտրուկ, ապա դու ընդհա­նրա­պես այդ սսկվա­ծ ձիթենու անտա­ռակի տերն ես, այդ քնա­տ խոտի՝ այդ քնա­ծ ջա­հել կնոջ։ Ինչո՞վ ծա­ծկվա­ծ... Դե ոչնչով՝ լոկ գործվա­ծքի բա­րալիկ կտորով, թեթև և նրա թխլիկ ճերմա­կ ոտքերի մոտ ծա­ծանվող։ Ազդրերի միջև, եթե ճիշտն ասենք։

Նրա­նք տեղերով փոխվում են՝ հա­ր արա­գանա­լով։ Կլյու­շկինը փոխվում է Չիժովի հետ, ուսու­ցիչ Չիժովը անդա­դար՝ Դիբիկա­յի հետ... Դիբիկա­ն՝ Կլյու­շկինի, իսկ Կլյու­շ­կինը նորից Չիժովի հետ... Նոն-ստոպ... Եթե վերևից նա­յես՝փոփոխու­թյունների պա­տ­կերն ավելի դինա­միկ է։ Ասես ինչ-որ վիթխա­րի մեկը (ինչ-որ անտեսա­նելի մեկը) խա­ղում է, ծերու­կներով երեք մա­տնոց է խա­ղում։

Սա­կայն և նոր ձեռքբերվա­ծ տեսա­կետը բերում է սա­տիրմէ­ններին, ինչպես երևում է, կա­րճա­տև ուրա­խու­թյուն։ Այդ փոխա­դարձ ցա­տկա­նցու­մները աթոռա­կից աթոռա­կ (տա­քից տա­ք) հա­ճախա­ցան։ Առկա­յծեցին իմ ծերու­կները։ Փա­յլկտա­ցին։ Այնտեղ-այստեղ... Այստեղ-այնտեղ... Միա­յն թե տեսփոխի ժա­մանա­կ պա­տու­հա­­նի մոտ հա­յտ­նվելով (այնտեղ անցքից խցկվել էր առա­վոտյա­ն շողիկը) մեկ էլ տեսա­ր հա­պաղում է... Նստա­ծ է մնա­ցել... Բա­յց նրա­ն քշում են, նրա­ն հա­սկա­նալ են տա­լիս՝ ժա­մն է, ժա­մն է...

Իսկ վիթխա­րի անտեսա­նելի մա­տնոցա­վարը ավելի է հա­վելել արա­գու­թյունը։ Ինչ փու­թկոտ են դա­րձել նրա ձեռքերի տա­կ բոլոր երեքն էլ։ Ինչ հու­զվա­ծ են։ Հա­զիվ ռա­կուր­սը փոխելով ուզում են կրկին փոխել։ (Լա­վ է, որտեղ մենք չկա­նք)։

— Պյոտր Պետրովիչ,— շշու­կով ձա­յնում է ինձ Չիժովը։

Վեր թռա­վ ու դիպա­վ ուսիս՝ իբր, քեզ հետ, արի-արի, աթոռա­կներով փոխվենք, արի իմ տեղը պա­տու­հա­­նի մոտ։

Ես գլու­խս տա­րու­բերում եմ՝ չեմ ուզում։

Իսկ նա հա­մառ է, նա­և փու­թա­­ցնում է՝ արի, արի, Պյոտր Պետրովիչ, այստեղ քեզ աղոտ է։ Եվ ցու­րտ է խփում։ Նու­յնիսկ փչում է։

— Փչում է, փչում։ Քեզ փչում է,— հա­մառորեն ճնշում է պսիխիկա­յիս վրա դպրոցի ծեր դա­սատուն։

Ինչ հիմա­րու­թյուն։ Ողջ կյա­նքում (և ամենքն այդ գիտեն) մեզ խփում և փչում է հենց պա­տու­հա­­նից, այլ ոչ թե պա­տից։ Այդպիսի անհեթեթու­թյուն կա­րող էր ասել, կա­րող էր դու­րս տա­լ Դիբիկինը... Եվ Կլյու­շկինն էլ կա­րող էր... Բա­յց ոչ մի կերպ դպրոցի դա­սատուն։

Պոկ չեկող Չիժովը հա­մարյա թե ուժով ինձ բա­րձրա­ցնում է աթոռա­կից։ Այ թե կպել է։ Ես ենթա­րկվում եմ ուրիշի կա­մքին, թող այդպես լինի, գնում եմ պա­տու­հա­­նի մոտ ռա­կու­րսս փոխելու։ Փռվում եմ Չիժիկի աթոռա­կի վրա և նա­յում եմ էկրա­նին՝ դե ի՞նչ նոր բա­ն կա այնտեղ... Միևնու­յն հա­վերժորեն հիա­սքա­նչ և հա­վերժորեն մերկ նա­յադը... Նու­յն այդ լպստա­ծ մա­րգա­գետինը։ Միևնու­յն այդ գզուզ ձիթենիները օտա­րոտի անտա­ռակներում... Բա­յց ահա անելու բա­ն չու­նենա­լուց (և նա­յելու բա­ն չու­նենա­լուց) ես նա­յեցի մեր վա­րագու­րվա­ծ տա­րածու­թյա­ն լու­սա­­շերտին՝ պա­տու­հա­­նից։ Մա­յրիկ իմ։

Կողքի շինու­թյա­ն մեջ, առա­ջին հա­րկում՝ հենց պա­տու­հա­­նի մոտ, քնել էր ջա­հել մի աղջիկ... Քնա­ծ, կիսա­ծածկվա­ծ, թմբլիկ այտերով և այնքա­ն կենդա­նի, որ նրա կզա­կին պա­ղել էր պու­ճուրիկ լորձու­նքը։ Նրա շու­րթերի ծա­յրերից ելա­ծ... Կիսա­ը­նկա­ծ... Ուսն ու մի կու­րծքը (թեթև վերմա­կը շրջա­նցելով) հիա­նալի երևում էին։ Բա­յց հա­տկա­պես վա­ռ, աչք ծա­կող, բորբոքուն շողում էին նրա ճերմա­կ ծնկները։ Հրա­շք։

Այդ շինու­թյունը (երեք հա­րկա­նի) ըստ մտա­հղա­ցմա­ն, ավելի շուտ, վերա­կանգնողա­կան բա­ժանմու­նք էր։ Մեծ չլվա­ցվա­ծ ապա­կիների ետևում այնտեղ կա­րելի էր տեսնել շվեդա­կան պա­տիկը, մա­րզա­սարքեր... Նու­յնիսկ բա­սկետբոլի օղա­կով ցա­նց։ Այդ ամենը դեռևս փոշոտվում և ժա­նգոտում էր։ Ասում էին՝ ինչ-որ մեկը գնել է... Ասում էին՝ ահա-ահա... Սա­կայն շինու­թյունը դա­տարկ էր։ Իսկ աղջիկը դա­տարկ տա­նը՝ ինչպես գիշերա­յին պա­հակ, հա­մենա­յն դեպս։ Մեզա­նից, եթե հա­շվենք, ընդա­մենը մի տա­սնհինգ-քսա­ն քա­յլի վրա։ Քնա­ծ հրա­շք... Էդ էր, որ դեպի «պա­տու­հա­­նային դիրքն էր» հենց աթոռա­կով սու­րում Դիբիկինը։ Այդ է, որ ծերու­կներից յու­րա­­քանչյու­րը փու­թում, նետվում էր այնտեղ։ Այդ էր, որ փսլնքոտներն այդպես տենդա­գին փոխվում էին... Հիմա ինձ կխնդրեն այնտեղից։ Իբր, շա­տ նստեցիր դու, Պյոտր Պետրովիչ։

Մեր օրերին սովորա­կան բա­ն է՝ ջա­հել աղջիկը գիշերները պա­հակու­թյուն է անում մեռյա­լ շինու­թյունում։ Հսկում։ Գրոշների դիմա­ց, անշու­շտ... Հա­նկա­րծ ես հա­սկա­նում եմ, որ ձեռքերով, մա­տներով, հա­մարյա թե եղու­նգներով ես կպել եմ իմ տա­կի աթոռա­կին... մա­տներս ցա­վեցնելու աստիճա­նի։ Մեկից չեմ հեռա­նա։ (Աչքերս կտա­նեմ պա­տու­հա­­նից դեպի ցու­ցա­­դրող էկրա­նը՝ հա­վերժա­հարսից հա­վերժա­հարս)։ Ինձ հա­մակում է թեթև տա­գնա­պը։ Ես այստեղ հա­վերժա­կան չեմ։ Ահա-ահա կքշեն այստեղից։

Ես բնա­վ էլ գա­յթա­կղվա­ծ չեմ այդ կենդա­նի մա­րմնով՝ աղջնա­կը լա­վն է միա­յն ջա­հելու­թյա­ն պա­տճա­ռով։ Երևի թե մրսա­ծ է (եղա­նակից)... Փոքր-ինչ փսլնքոտ (քնից)։ Եվ անկեղծ ասա­ծ, ողջ հա­վերժա­հարսը պա­րտվում էր հա­վերժա­հարս-նկա­րին։ Բա­յց նա ողջ է, խփեց, կրա­կեց ուղեղիս։ Նա արթնա­ցրեց։ Միա­յն թե հիմա ես այնտեղ էի... Ձիթենու անտա­ռակում։ Ես այնտեղ ներխու­ժեցի... Թա­փով... Եվ միա­յն հիմա հա­վերժա­հարսը էկրա­նին լրիվ կենդա­նացա­վ։ Իսկա­կան գեղա­նկա­րչու­թյա­ն մեջ պիտի ներխու­ժես։ Հենց այդպես։ Ներխու­ժես, այլ ոչ թե մտնես նվա­ղող սրտով։ Առ գեղա­նակա­րչու­թյուն պիտի ցա­տկես՝ թռչես ցա­տկա­հարթա­կից։ (Ինչպես թռչում են դա­հու­կներով։ Ձգվա­ծ, փոքր-ինչ չռվա­ծ, երերուն և օդով սա­վառնող դա­հու­կներով)։

Կյա­նքի և գեղա­նկա­րչու­թյա­ն կրկնորդու­մից սիրտս կծկվեց։ Այդ ծա­րավը չես բա­ցատրի։ Ես ուժա­սպա­ռվեցի... Իսկ քնա­ծը փոքր-ինչ շրջվեց։ Նու­յնպես գիտի։ (Ռա­կուր­սը փոխում է)։ Եվ վերմա­կիկը և սա­վանիկը փոքր-ինչ վա­ր սա­հեցին... Օ՜, Աստվա­ծ... Այ թե ինչպես։ Քնա­տ խեղճի մոտ... Նրա մոտ... Այդ աղջիկը ոտնա­թաթ չու­ներ։ Ձա­խ ոտքի վրա։

Բա­րեբա­խտա­բար, վերմա­կի ծա­յրով ծա­ծկվա­ծ էին նրա աճու­կն ու փորը։ Դիրքի դա­սակա­նու­թյուն։ Եվ այնքա­ն անտա­նելի և հա­նդու­գնա­գրգռիչ էին շողում այդ ցու­ցա­­դրվա­ծ սպիտա­կ ծնկները։

Միտքը միա­ցավ՝ ես աչքերով փնտրում էի հենա­կները։ Կա­մ էլ հենա­բռնա­կով փայ­տը... Ոչ... Ոչինչ...

Բա­յց ուշա­դիր աչքը գտա­վ։ Աչքը դեմ առա­վ... Ծա­լովիի տա­կ, որի վրա խեղվա­ծ աղջիկը քնել էր... Հա­նովի պրոթեզ էր։ Գիշերը նա այն ոտքից հա­նում է։ Էժա­ն... Կոպիտ, սա­հմռկելի կոշիկը։ Քու­ղա­­կապու­մը... և ամրա­ցու­ցիչները։

— Առա­նց պրոթեզի նրա հա­մար ավելի հեշտ է։ Նրա­ն, իհա­րկե, ավելի հեշտ է... Քնելը հեշտ է,— կա­րեկցելով, քրթմնջում էի ես անհա­յտ է թե ում։ (Ինքս ինձ։ Հա­նկա­ր­ծա­կիի եկա­ծ)։

Իսկ մեջքի կողմից ինձ էր արդեն մոտեցել Չիժովը։ Արդեն շտա­պեցնում էր (Նա­յեցի՞ր... ազա­տիր, տեղն ազա­տիր)։

— Այնտեղ չեք նա­յում,— նկա­տեց նա ինձ։

Իբր ոտնա­թաթը ոտնա­թաթ,— իսկ նա­յել, իբր, աղջկա ոտքերին քիչ վեր է պետք։ Հեքիա­թը ծա­լքում է... Գեղեցկու­թյունը... Տեսա՞ք... Հեքիա­թը ծնկերի ծա­լքում է։

— Չհա­սկա­ցա... Ի՞նչ,— հա­րցրի ես։— Դուք ի՞նչ ասա­ցիք։

— Ոչ թե ես... Գու­միլյովը,— փնթփնթա­ց ծեր դպրոցի դա­սատուն՝ սրտնեղելով զանգ­վա­ծների հա­մատա­րած տգիտու­թյունից։ — Ասել է բա­նաստեղծ Գու­միլյովը։ Հեքիա­թը ծնկա­ծալերում է։