Կայսերական գահի առջեւ Իխեյուանի Ամառային պալատի Անդորրի դահլիճում
Վեց տարեկան տղային
հարճերի հմուտ ձեռքերը
զուգում են խնամքով ու ջանադիր,
ոտքերին մետաքսյա վարտիք են
ձգում ոսկեվուն երանգի,
իսկ շապիկը, մարմնիկին նույնպիսի,
դիմացից՝ ձեռագործ ամպերում
պար բռնող վիշապներ, իսկ վերից
լանջաբացին զոռով քաշում են թիկնոցիկը՝
մորթիով եզրազարդված
թեւիկներով զանգակաձեւ, ծածկում
գլխիկը տափակեցրած գլխարկով,—
այսպես,— գահ են բարձրացնում,
բոլորաշուրջ թավշով դեղնավուն,—
եւ ժպիտը նրա ձգվում է երեսին
մինչեւ ականջները,
նենգ քմծիծաղ են տալիս աչուկները,
բայց խնդությունը չափազանց խաղաղ է,
շուտով կավարտվի. հայացքը՝
պղտորված՝ ապակեգույն եւ անագե
լցումով, դաժանանում է՝ կիտվել են
հոնքերը, քիչ էլ, քիչ էլ —
եւ ցասումով կկարմրատակեն այտերը.
հրամաններ տալ է նա ուզում,
զորքն ուղարկել թշնամու վրա,
գլխատել եւ ներել օրենքից դուրս,
անողոք ճնշել ընդվզումները,
օտար գրքերի ոչնչացումը
ողջունել՝ լարելով լսողությունը
ձեռնտու հպատակների գովասանքի հանդեպ,—
երեք րոպե էլ չանցած,
գահից քարշ են տալիս տիրակալին
դիմադրող,— գալիս է հերթը
նրա հաջորդի,— իսկ նրան
որպես հուշ են մնում լոկ մի տասնյակ
լուսանկարներ — ամենափոփոխուն որակի։
հարճերի հմուտ ձեռքերը
զուգում են խնամքով ու ջանադիր,
ոտքերին մետաքսյա վարտիք են
ձգում ոսկեվուն երանգի,
իսկ շապիկը, մարմնիկին նույնպիսի,
դիմացից՝ ձեռագործ ամպերում
պար բռնող վիշապներ, իսկ վերից
լանջաբացին զոռով քաշում են թիկնոցիկը՝
մորթիով եզրազարդված
թեւիկներով զանգակաձեւ, ծածկում
գլխիկը տափակեցրած գլխարկով,—
այսպես,— գահ են բարձրացնում,
բոլորաշուրջ թավշով դեղնավուն,—
եւ ժպիտը նրա ձգվում է երեսին
մինչեւ ականջները,
նենգ քմծիծաղ են տալիս աչուկները,
բայց խնդությունը չափազանց խաղաղ է,
շուտով կավարտվի. հայացքը՝
պղտորված՝ ապակեգույն եւ անագե
լցումով, դաժանանում է՝ կիտվել են
հոնքերը, քիչ էլ, քիչ էլ —
եւ ցասումով կկարմրատակեն այտերը.
հրամաններ տալ է նա ուզում,
զորքն ուղարկել թշնամու վրա,
գլխատել եւ ներել օրենքից դուրս,
անողոք ճնշել ընդվզումները,
օտար գրքերի ոչնչացումը
ողջունել՝ լարելով լսողությունը
ձեռնտու հպատակների գովասանքի հանդեպ,—
երեք րոպե էլ չանցած,
գահից քարշ են տալիս տիրակալին
դիմադրող,— գալիս է հերթը
նրա հաջորդի,— իսկ նրան
որպես հուշ են մնում լոկ մի տասնյակ
լուսանկարներ — ամենափոփոխուն որակի։




