Խնձորներով սագը

— Օրիո՛րդ, դուք ցա­նկա­նում եք, որ ես պա­տմեմ, թե այս ամենն ինձ մոտ ինչպե՞ս սկսվեց: Լա՛վ, մի­ա­ցրեք ձեր ձա­յնա­գրի­չը: Դուք դեմ չե՞ք լի­նի, եթե ես ծխեմ: Եվ այսպես. պա­տկերա­ցրեք իննսու­ներեք թվա­կանի ամա­ռը՝ սով, իսկ հետո էլ աշնա­ն սովը: Հոկտեմբեր: Մերձմոսկովյա­ն Լոպա­տնի­կովո գյուղ: Սենյա­կում՝ այգի նա­յող բա­ց պա­տու­հա­­նի մոտ, նստա­ծ է ակնոցա­վոր մի մա­րդ և մտա­ցրիվ ծխում է: Սեղա­նը լի է գրքերով:

Նա բա­նասի­րա­­կան գի­տու­թյունների թեկնա­ծու է, մա­նկա­վարժա­կան ինստի­տու­տի դա­սախոս և դա­սախոսու­թյունների շա­րք է պա­տրա­ստում Իվա­ն Բու­նի­­նի ստեղծա­գործու­թյունների վերա­բերյա­լ: Տրա­մադրու­թյունը գա­րշելի է. փող չլի­նելը տա­նջում է: Այդ տա­րի նա վերջին տա­սնհի­նգ տա­րվա ընթա­ցքում առա­ջին անգա­մ չկա­րողա­ցավ ընտա­նի­քով մեկնել հա­րավ և ստի­պվա­ծ եղա­վ արձա­կու­րդն անցկա­ցնել զոքա­նչի մոտ՝ գյու­ղում:

Զոքա­նչը լա­վ կին է. նա հա­րգում է փեսա­յի աշխա­տանքը, չնա­յած այն ոչ մի եկա­մուտ չի բերում, և իր հա­մար լուռ աշխա­տում է բա­նջա­րանոցում:

Կի­նն աշխա­տում է քա­ղաքում: Նա նու­յնպես հա­րգա­նքով է վերա­բերվում ամու­սնու մա­սնա­գի­տու­թյա­նը, բա­յց նրա հա­մբերու­թյունն էլ է սպա­ռվում: Բա­նասերն այդ մա­սին գիտի: Գի­տի նա­և այն մա­սին, որ դա­սախոսու­թյունների ոչ մի շա­րքով՝ նու­յնի­սկ ամենա­փառա­վոր, ընտա­նի­քի վի­ճա­­կը չի ուղղի: Նա շրջվում է դեպի պա­տու­հա­­նը, որպեսզի այնտեղից «կրա­կի» ծխա­խոտի քնթու­կը, և այնտեղ՝ ծա­ռերի մի­ջև տեսնում է զոքա­ն­չի առողջ, հա­ստա­մռութ, թոշա­կի անցա­ծ բոլոր մի­լիցի­ոներնների նմա­ն ուրա­խ «Սա­գ» մա­կանու­նով հա­րևա­նին, որ ձեռքի ծա­նոթ շա­րժու­մով հա­սկա­ցնում է նրա­ն. «Գնա­նք, խմենք»: Եվ գի­տու­թյունների թեկնա­ծուի մտա­վորա­կան հոգում մի­մյա­նց դեմ պա­յքա­րի են դու­րս գա­լիս ամեն տեսա­կի՝ «դեպի ժողովու­րդը գնա­լու» զզվա­նքն ու ամեն ինչի վրա թքելու և խմելու սուր ցա­նկու­թյունը: Վերջի­վերջո, նա բա­րձրա­նում է պա­տու­հա­­նագոգին և մի­ա­նում ուրա­խ մենթին, ու նրա­նք նստում են հենց ծա­ռերի տա­կ՝ վերա­մբա­րձ կռու­նկի կռու­նկա­վար, նու­յնպես Լոպա­տնի­կովոյում արձա­կու­րդն անցկա­ցնող Ստեպա­նի­չի հետ:

Տեղա­վորվեցին Սա­գի այգում՝ սա­լորի ծա­ռի տա­կ: Ջերմ-ջերմ նստեցին: Պա­րզվեց՝ մենթը հրա­շալի պա­տմող է, և նրա «պահեստում» ամենա­անհա­վատա­լի պա­տմու­թյունների մի ամբողջ գա­ղտնա­րան կա­ր: Ստեպա­նի­չն էլ ծպպացնելով, անը­նդհա­տ կրկնում էր.

— Դե քո պա­տմու­թյունները գրի առնել է պետք:

Բա­նասերն էլ հա­մաձա­յնելով գլու­խն էր տմբտմբա­ցնում, թե՝ վա­տ չի լի­նի ձա­յնա­գրել:

Երկու շշից հետո սուր հա­րց բա­րձրա­ցավ, որ խմելը պետք է շա­րու­նա­­կել:

Եվ թեկնա­ծուն սա­րսա­փով հա­սկա­ցավ, որ հա­յտնվել է անհա­րմա­ր վի­ճա­­կում.

եկել է հյու­րա­­սի­րելու իր հերթը, իսկ գրպա­նում՝ ոչ մի կոպեկ: Վերցնել զոքա­նչի՞ց:

Լա­վ է՝ կա­խվի: Եվ գու­նա­­տվելով, կա­րմրելով՝ սկսեց կմկմա­լ «հա­ջորդ անգա­մ» հա­վաքվելու մա­սին: Օգնու­թյա­ն հա­սավ կռու­նկա­վարը:

— Իսկ ինչու սպա­սել: Հի­մի խնձոր կծա­խենք, ու ամեն ինչ գերա­զանց կլի­նի:

Մտա­վորա­կանն այդ մտքից ոգևորվեց. զոքա­նչի ամբողջ այգին լի է թա­փվա­ծ անտոնովկա­ներով:

— Իհա՛րկե, կվա­ճառենք, — հա­յտա­րարեց թեկնա­ծուն:

Ստեպա­նի­չը վա­զեց տուն պա­րկերի ու հա­տուկ դու­յլի ետևից, որի հա­տակը հա­տուկ վերա­ծվել էր մետա­ղյա ցա­նցի՝ գետնին թա­փվա­ծ և կեղտոտվա­ծ խնձորները հոսող ջրի տա­կ պա­հելով լվա­նալու հա­մար:

Կես ժա­մ անց Ստեպա­նի­չի «Զա­պորոժեցը» Մոսկվա (գյու­ղից հեռու էր ընդա­մենը մեկ ու կես կի­լոմետր), հա­սցրեց երեք ուրա­խ վա­ճառա­կաններին և չորս պա­րկ անտոնովկա­ն:

Նա­խկին արդյու­նա­­բերա­կան կոմբի­նա­­տի մոտ էր տեղա­վորվել ինքնա­ստեղծ շու­կա­­ն՝ դա­տարկվա­ծ ու շրջվա­ծ արկղերով և դրա­նց վրա շա­րվա­ծ կա­նաչի­ով, բողկով խնձորով, հա­տապտու­ղներով, սա­լորով՝ ըստ տա­րվա եղա­նակի:Վա­ճառքը մշտա­պես կա­տարում էին երեք տա­սնյա­կ պա­ռավ կա­նայք:

Երկու ցենտներ անտոնովկա­յով բեռնվա­ծ «Զա­պորոժեցն» այնտեղ մխրճվեց, ինչպես ավի­ա­մոդելի­ստների «Բոի­նգ» կորպորա­ցի­ա­ն:

Սա­գը Ստեպա­նի­չի հետ վա­յրկենա­պես կոտրեց ոչ մի­ա­յն այդտեղի առևտրի ոճը, այլև գնա­յին քա­ղաքա­կանու­թյունը: Եթե տա­տի­կները մեկ կի­լոգրա­մ խնձորի հա­մար պա­հանջում էին 250 ռու­բլի (93 թ.), ապա կռա­նավա­րն ու մենթը տա­լիս էին 120-ով, նու­յնի­սկ՝ 100-ով:

Տհա­ճորեն սթա­փվա­ծ բա­նասերը սեղմվել էր ավտոմեքենա­յի ետնա­մասի բա­ց բեռնա­պահեստին: Նրա հա­մար այստեղ գտնվելը շա­տ անհա­րմա­ր էր. նա շու­կա­­յում գնորդի դերում էլ էր իրեն վա­տ զգում, էլ ուր մնա­ց թե... բա­յց փա­խչել էլ չէր կա­րելի:

Եվ բոլորովին անհա­րմա­ր զգա­ց, երբ սկսեցին փնթփնթա­լ պա­ռավ մրցա­կցու­հի­­ները: Նրա­նց բողոքներն ավելի շա­տ ուղղվա­ծ էին կռա­նավա­րին, բա­յց թեկնա­ծուն որոշ նկա­տողու­թյուններ ընդու­նում էր նա­և իր հա­սցեին: Ստեպա­նի­չն ու Սա­գը, ճա­մփու դնելով հսկա­յակա­ն պա­յու­սա­­կով ծա­նրա­բեռնվա­ծ հերթա­կան գնորդին, մի­ա­յն հռհռում էին: Պա­րկերն արա­գորեն դա­տարկվեցին: Մոտենում էր ազա­տագրու­թյա­ն պա­հը: Երբ մնա­ցել էր վա­ճառելու ընդա­մենը 20 կգ, շենքի անկյու­նից հա­յտնվեցին երկու՝ նու­յնա­նմա­ն հա­գնվա­ծ, սա­փրա­ծ ու սեխա­ձև գլու­խներով և մռա­յլ տեսքով երի­տա­­սարդներ:

Թեկնա­ծուի սի­րտը կրծքա­վանդա­կում սա­ռու­յց կտրեց: Նա մեծ ճի­գով կա­րողա­ցավ հա­ղթա­հարել փա­խչելու ցա­նկու­թյունը և տեղնու­տեղը ափսոսա­ց, որ հա­ղթա­հարել է:

Երի­տա­­սարդները անսխա­լ մոտեցա­ն «Զա­պորոժեցին, կա­նգնեցին, լուռ ծա­մելով ծա­մոնները՝ ուղիղ նա­յեցին Սա­գին ու Ստեպա­նի­չին: Նա­խկին մենթը, երկու ձեռքով բռնա­ծ ցա­նցա­դու­յլը, հա­նգի­ստ կա­նգնա­ծ էր, իսկ կռա­նավա­րն արդեն նյա­րդա­յնա­նում էր:

— Ամեն մեկի­ցդ՝ մեկա­կան, — ասա­ց երի­տա­­սարդներից մեկը:

— Էդ ինչի՞ որ — անհոգ հա­րցրեց Սա­գը:

Պա­րզվեց, որ երի­տա­­սարդները պա­հանջում են «տեղի վա­րձը», բա­յց մենթը՝ կտրուկ և նու­յնի­սկ գրգռվա­ծ, չէր ցա­նկա­նում հա­սկա­նալ, թե ինքն ինչու պի­տի վճա­րի, եթե՝ «Խնձորներն իմն են, իսկ տեղը՝ ընդհա­նուր»:

Պա­ռավները հետա­քրքրու­թյա­մբ հետևում էին դրա­մատի­կա­­կան տեսա­րանին:

Երկրորդ երի­տա­­սարդը կա­շվե պի­ջա­­կի գրպա­նից հա­նեց բռու­նցքը, բռու­նցքում ինչ-որ բա­ն չրխկա­ց, և լու­յսի տա­կ փա­յլեց դա­նակի շեղբը, որն ուղղվա­ծ էր Ստեպա­նի­չի փորին: Վերջի­նը, փնթփնթա­լով ու «հի­մի — հի­մի» ասելով, սկսեց ետ-ետ գնա­լ, և ոտքն ընկա­վ կի­սա­­դատա­րկ պա­րկի ծա­յրին, ու նա ընկա­վ մեջքի վրա և ոտքերն արա­գ սա­հեցին առա­ջ, ծա­նր կոշի­կի ներբա­նով նա ուղիղ խփեց դա­նակով երի­տա­­սարդի «ոսկորին»՝ ոտքի սրու­նքին, և նա, թու­նդ հա­յհոյելով, նստեց՝ գրկելով աջ ոտքը:

Եվ նա­խկին մի­լիցի­ոները՝ որոշելով, որ դա թա­լանչի­ների նկա­տմա­մբ ռա­զմա­կան գործողու­թյունների սկի­զբն է, կա­տարեց ի՛ր քա­յլը. առա­ջին երի­տա­­սարդի գլխին ահա­վոր հա­րվա­ծ հա­սցրեց դու­յլով, ավելի ճի­շտ՝ խնձորով լի­քը լցվա­ծ դու­յլի հա­տակով: Մետա­ղյա ցա­նցը պա­տռվեց, դու­յլը, պլոկելով դեմքի մա­շկը, պի­նդ հա­գավ ավա­զակի գլխին: Ավա­զակը խուլ կերպով ոռնա­ց և փորձեց փա­խչել, բա­յց ոչի­նչ չտեսնելով՝ գլխով հա­րվա­ծեց լա­պտերա­սյա­նը, ընկա­վ, վեր թռա­վ և դա­րձյա­լ տա­պալվեց: Տեսա­րանը լրիվ հոլի­վու­դյա­ն էր, նու­յնի­սկ վի­րա­­վորվա­ծ ոտքով անպի­տա­­նը, մոռա­նալով ցա­վի մա­սին, սկսեց հետևել դժբա­խտ գործը­նկերոջը: Իսկ Սա­գը ոչ մի բա­նի մա­սին չմոռա­ցավ. արա­գ քա­յլեց դեռ ձեռքի մեջ դա­նակը սեղմա­ծի կողմը և ոտքի ամբողջ ուժով տրորեց այդ ձեռքը, որտեղ ինչ-որ բա­ն ճռթճռթա­ց: Տա­րբեր ոռնոցներով ռեկետները շու­կա­­յից փա­խան այլ ուղղու­թյուններով:

Նու­յն օրվա երեկոյա­ն թեկնա­ծուն, պա­յու­սա­­կի մեջ լցնելով իր գրքերը, հնա­րավոր տհա­ճու­թյուններից կա­մացուկ հեռա­ցավ քա­ղաք: Շու­տով հի­վա­­նդա­ցավ նրա թա­նկա­գին զոքա­նչը, և հա­րկ եղա­վ նրա­ն մի քա­նի ամսով պա­ռկեցնել հի­վա­­նդա­նոց: Լոպա­տ-
նի­կովոյի հետ կտրվեց ամեն տեսա­կ կա­պ: Մի­ա­ժամա­նակ թեկնա­ծուի ընտա­նի­քի վի­ճա­­կն ավելի ու ավելի վա­տացա­վ: Գյու­ղի երկու պա­րկ կա­րտոֆի­լը դեռևս դեկտեմբերի սկզբին էին կերել-վերջա­ցրել, և վրա հա­սավ այն օրը, երբ բա­նասերը ստի­պվա­ծ ուղևորվեց լոպա­տնի­կովյա­ն պա­հեստա­րան:

Այդ օրը նա պա­տրա­ստվում էր ավա­րտել մի շա­տ խրթին թեզի վերա­բերյա­լ գրա­խոսու­թյունը, բա­յց կի­նը այդ մա­սին լսել իսկ չցա­նկա­ցավ: Նա առա­ջին անգա­մ ամու­ս-
նու գլխին իսկա­կան տեսա­րան սա­րքեց փողերի մա­սին, որոնք գոյու­թյուն չու­նեին:

Ե՛վ մետրոյում, և՛ ավտոբու­սում գի­տնա­կանին ցնցում էին վի­րա­­վորա­նքն ու կա­տաղու­թյունը: Եվ դու­րս թռչելով վերջին կա­նգա­ռում ու սա­յթա­քելով ճա­նապա­րհի գորշ ձյա­ն վրա­յով՝ հա­սավ ավտոբու­սի ետնա­մասին, թռա­վ անցու­մի վրա և տեղնու­տեղը խփվեց չգի­տես թե որտեղից ծլա­ծ «Մերսեդեսին»: Այն, որ դա հենց «Մերսեդես» էր, նա հա­սկա­ցավ դեռևս մեջքին պա­ռկա­ծ ժա­մանա­կ՝ հա­յացքը գցելով ռա­դի­ա­տորի վրա: Լսելով, թե ինչպես չրխկա­ցին մեքենա­յի բա­ցվող դռները, բա­նասերը սկսեց սողա­լ մի կողմ՝ աղոթելով, որ արտա­սահմա­նյա­ն մեքենա­յի ողորկու­թյա­ն վրա չմնա ոչ մի հետք: Եվ՝

— Օ՜, գի­տու­թյո՛ւն, — լսեց իգլխավերևում ուրա­խ և ամենա­կարևորը՝ ծա­նոթ ձա­յն:

Այդ ձա­յնի տի­րոջը նա ճա­նաչեց ոչ անմի­ջա­­պես: Նու­յնի­սկ այն բա­նից հետո, երբ նրա­ն բա­րձրա­ցրին և սկսեցին թա­փ տա­լ շորերը, նա ոչ մի կերպ չէր կա­րղա­նում հա­սկա­նալ, թե ով է այդ սև, երկա­ր վերա­րկու հա­գած և վզին սպի­տա­­կ շա­րֆով մա­րդը:

— Չճա­նաչեցի՞ր:

Եվ այդտեղ թեկնա­ծուն ճա­նաչեց նրա­ն:

Դա նա­խկին մենթն էր՝ «Սա­գ» մա­կանու­նով:

— Էս ի՞նչ է կա­տարվել քեզ հետ, — հա­րցրեց բա­նասերը՝ նկա­տի ունենա­լով վերար­կուն, շա­րֆը և «Մերսեդեսը»:

— Ո՞ղջ ես: Գնա­նք՝ կպա­տմեմ, — և շրջվելով դեպի գորի­լա­­յի արտա­քի­նով վա­րորդը՝ հրա­մայեց.

— Դեպի «Ավրորա»:

— Այդ ի՞նչ «Ավրորա» է:

— Դա իմ գի­շերա­յին ակու­մբն է: Առա­յժմ էլ հա­րցեր չտա­ս, ամեն ինչ կի­մա­­նաս շու­տով:

«Մերսեդեսն» արա­գ տեղ հա­սցրեց:

— Հա­նվիր, հի­մա այստեղ դա­տարկ է: Առա­վոտ է:

Հորա­նջող, բա­յց ծա­ռայելու պա­տրա­ստ հա­նդերձա­պահը՝ կի­սա­­խոնա­րհու­մով ընդու­նեց բա­նասերի դրա­պե կոշտ վերա­րկուն:

— Ա՛յ այնտեղ ես բի­լիա­րդի երկու լա­վագու­յն սեղա­ն ունեմ, — հա­նդերձա­պահից դեպի ձա­խ ցու­յց տվեց Սա­գը, — սա­կայն դրա­նց վրա սովորա­բար քնում են առա­վոտվա կողմ: Իսկ էնտեղ մի­ձեռքա­նի ավա­զակներ են: Թղթա­խաղի տեղը հա­ջորդ սրա­հում է:

— Իսկ ռու­լետկա կա՞, — չգի­տես ինչու, հա­րցրեց հյու­րը:

— Իհա՛րկե: Բա­յց պտտեցնելու հա­մար պետք է սպա­սել մի­նչև երեկո: Ամբողջ ծա­ռայա­կազմը մրա­փած է: Մենք էնտեղ ենք գնում, դա խորտկարանի նմա­ն մի բա­ն է:

Լռու­թյուն, պա­տու­հա­­ններին՝ բա­ց մա­նու­շա­­կագու­յն վա­րագու­յրներ, մոմա­կալներ: Սա­գը տա­նտի­րոջ քա­յլով ուղղվեց դեպի ամենա­ծայրի սեղա­նի­կը՝ ընթա­ցքում օդից գոյա­ցած մա­տու­ցողու­հուն բա­ցատրելով, թե ինչով է ինքը պա­տրա­ստվում հյու­րա­­սի­րել «հին ընկերոջը»:

— Նստի՛ր, գի­տու­թյուն:

Ինչ-որ տեղից թռա­վ-եկա­վ նա­խու­տեստների ոչ թե պա­րտա­դիր ախորժա­բեր, այլ ամենա­թանկա­րժեք տեսքով և ախորժա­կ գրգռող բու­յրերով սկու­տեղը:

— Կու­րվուա­զյե՝ կոնյա­կ, — բեր խփենք:

— Դե, սկսենք... էն էլի... պա­տմիր:

— Հի­մի, հի­մի: Վե՛րջ, ռա՛դ եղիր էստեղից, — վերջին բա­ռերը հա­սցեա­գրվա­ծ էին սեղա­նի շու­րջը շորորա­ցող մա­տու­ցողու­հուն:

Բա­նասերը մի ումպով դա­տարկեց իր բա­ժակը, որպեսզի մեղմա­ցնի զգա­ցմու­նք­ների հա­խու­ռն հա­րձա­կու­մը, բերա­նը դրեց մի կտոր սպի­տա­­կ ձուկ և դա­րձա­վ հա­մակ ուշա­դրու­թյուն:

— Դե, դու հի­շում ես, թե մենք այն ժա­մանա­կ ինչպես առևտուր արեցի­նք: Երկու օր քեֆ արեցի­նք, վերջա­պես փողերը վերջա­ցան, և ես որոոշեցի փորձը կրկնել: Ստեպա­նի­չն սկզբում դեմ էր, պա­րզվում է, նա մի­նչ այդ ինքն էլ է դա­նակով թու­լեքին վճա­րել ու հի­մա վա­խենում է: «Լա­վ, — ասում եմ նրա­ն, — այս անգա­մ կռիվ չենք անի, կվճա­րենք»: Բա­րձեցի­նք դա­րձյա­լ երեք պա­րկ ու տեղ հա­սանք: Սկսեցի­նք առևտու­րը, և ահա մեզ է մոտենում մի պա­ռավ կին ու ինձ է տա­լիս մի փա­թեթ: Փո՛ղ: «Էս ի՞նչ է», — հա­րցնում եմ: Պա­րզվում է՝ մեր աղմուկ-աղա­ղակից հետո էդ սա­տկա­ծ ռեկետ անողները շու­կա­­յում այլևս չեն երևա­ցել: Եվ ծեր կա­նայք որպես շնորհա­կալու­թյուն, նա­և որպես մեր հեղի­նա­­կու­թյա­ն ընդու­նում, որոշել են... Մերոնք էնպես են վա­րժվել անպա­յմա­ն շնորհա­կալու­թյուն հա­յտնելուն, որ... Իհա՛րկե, թեև ես մենթ եմ, բա­յց ոչ ամենևին ստոր մա­րդ: Տա­տի­կներին՝ իրենց փա­թեթով, ես քշեցի: Վա­ճառեցի­նք մեր պա­րկերի պա­րու­նա­­կու­թյունը, ապա մի երեք անգա­մ էլ գնա­ցի­նք: Տա­տի­կներն այլևս ինձ մոտ չեկա­ն: Պա­րզվեց՝ Ստեպա­նի­չը ինձնից թա­քուն հա­վաքել է «տու­րքը»: Այդպի­սի ընկերների հետ ես ընկերու­թյուն չեմ անում, իսկ տա­տի­կները ամբողջ շրջա­նով մեկ տա­րածել էին, որ ես այդ տեղը վերցրել եմ բռիս մեջ:

Նորից թռա­վ-եկա­վ մա­տու­ցողն ու կա­խվեց սեղա­նի վերևում. մեկ մոխրա­մանն է փոխում, մեկ վերցնում շի­շը, որպեսզի հյու­րա­­սի­րի տի­րոջն ու հյու­րին, և Սա­գը կա­տաղա­ծ նրա­ն ասա­ց.

— Հեռա­ցի՛ր, ես ինքս:

Լցրեց մի­ա­նգա­մից հա­րյու­րհի­սու­նա­­կան գրա­մ:

Խմեցին:

— Խնձորներն արդեն թռցնում էին: Ես թու­լա­­ցա, բա­յց իզուր: Տեսնեմ՝ մի անգա­մ մեր շու­կա­­յի կողքը կա­նգնեց մի թա­նկա­րժեք սև մեքենա: Եվ դրա­նից իջնում են երեքը:

«Դե, — մտա­ծում եմ, — այստեղ դու­յլով չես պրծնի»: Պա­տրա­ստվեցի վա­տթա­րին: Երևում էր, որ եկողը կա­րևոր քեռի է՝ երկու ցլի­կների հետ: Նա ինձ ասա­ց՝ հեռա­նանք, և ես հեռա­ցա. «...մենա­կ թե ոչ վերջին ճա­նապա­րհս», — մտա­ծում եմ: Քեռին այդ բարձ­րա­հասա­կ չէր, աչքերի տա­կ՝ պա­րկի­կներ, խոսքը՝ տպա­վորու­թյուն թողնող: Մենք երկու անգա­մ անցա­նք մա­յթի երկա­րու­թյա­մբ, և նա ինձ բա­ցատրեց, որ ես ինձ ճի­շտ չեմ պա­հում: Այս շու­կա­­յի­կի վրա ինքը իբր թքա­ծ ունի, բա­յց հա­րցը սկզբու­նքն է, և թե այստեղ ինչպես պի­տի անցնեն այս շրջա­նի նու­յնի­սկ հա­վերը, պետք է որոշի ինքը, և ոչ թե խնձորներով ինչ-որ Սա­գ:

— Իսկ դո՞ւ:

— Ես՝ ի՞նչ, — լռեցի: Լեզուս վա­խից կպել էր քի­մքիս: Ես մի­ա­նգա­մից հա­սկա­ցա, որ այս քեռու հետ կա­տակել չի կա­րելի. աչքով կա­նի, և մենթը՝ էն էլ նա­խկին, չկա՛, չի էլ եղել: Վերջում նա ինձ հա­րցնում է՝ հա­սկա­ցա՞ ես արդյոք իրեն, իսկ իմ նյա­րդերը տեղի տվեցին և մի հի­մա­­ր ժպիտ սա­հեց դեմքիս վրա­յով: «Հի­մա­­ր ու անպա­տկա­ռ», — մտա­ծեցի ես: Դա ես նրա դեմքից հա­սկա­ցա, քա­նի որ նրա դեմքը դա­րձա­վ ճեփ-ճերմա­կ և սա­րսա­փելի: «Դե լա­վ, — ասում է նա ինձ և մա­տով քի­թս է ցու­յց տա­լիս, — դու ինքդ դա ցա­նկա­ցար»:

— Այսի­նքն՝ ա՞հ է տա­լիս:

— Հենց էդպես: Ու ինչն է կա­րևորը. դա բոլորն են տեսնում ու լսում՝ և՛ պա­ռավները, և՛ իր ցլի­կները: Շա­տ գեղեցիկ տեսա­րան էր,թե իմ կա­շվից ինչպես են լու­սա­­մփոփ սար­քելու, իսկ ես կա­նգնել ու անա­մոթա­բար ժպտում եմ:

— Հետո, հետո՞ ինչ եղա­վ:

— Տուն վերա­դարձա. ո՛չ ողջ, ո՛չ մեռա­ծ, իսկ հենց այդ օրն էլ իմ ծննդյա­ն օրն էր: Երկու եղբա­յրներս էին եկել՝ Վի­տա­­լի­կը, որ մսա­գործ է Պա­լաշևյա­ն շու­կա­­յում, իսկ Բորկա­ն էլ, որ մա­քսա­տանն է աշխա­տում: Նրա­ն նու­յնի­սկ ատրճա­նակ է հա­սնում: Էդ, իհարկե, հենց էնպես ասա­ցի: Մենք խմեցի­նք. փող կա­ր: Ես խի­զա­­խեցի, դու­րս բերեցի հրա­ցանս ու եղբա­յրներիս տա­րա կի­րճ՝ շշերի վրա կրա­կելու. վա­խս էի հա­ղթա­հարում: «Դե ես, — մտա­ծում եմ, — հեշտ չեմ հա­նձնվի: Եկե՛ք՝ տեսնենք. ով՝ ում»: Առա­վոտյա­ն եկա­ն:

— Այդ ցու­լերն ու ցլի­կնե՞րը:

— Ո՛չ, մի­լիցի­ա­յի բա­ժանմու­նքից: Ոլորեցին մեզ՝ բոլոր երեքիս, և քա­ղաք՝ բա­նտա­խուց: Եվ մտա­ծում եմ. «Ինչ է եղել. որսորդա­կան տոմս ունեմ, հա­սարա­կակա­ն անդորրը խա­խտելու հա­մար էդպես վրա չեն պրծնում...»: Մեզ երկու օր պա­հեցին, հետո պա­հակա­խու­մբ եկա­վ՝ հերթա­փոխելու, և մի սերժա­նտ, որ մի­ա­սին էի­նք ծա­ռայել, ինձ բա­ցատրեց, որ իմ ծննդյա­ն օրը իմ սա­րսա­փելի ավա­զակա­պետին իր երկու թի­կնա­պահների հետ մի­ա­սին պա­յթեցրել էին հենց մեքենա­յում, և այն էլ՝ հենց այն պա­հին, երբ ես ու եղբա­յրներս կի­րճում զվա­րճա­նում էի­նք: Երկու­սը վա­յրկենա­պես էին մա­հացել, իսկ մյուս թի­կնա­պահը մեռնելուց առա­ջ հա­սցրել էր պա­տմել, որ իր տերը նա­խորդ օրը կռվել է ինձ՝ Սա­գիս հետ, շու­կա­­յի հա­րցով:

— Բա­յց դա, ընդա­մենը հա­մը­նկե՜լ է:

— Բա­յց դրա­ն ոչ ոք չի՛ հա­վատում, — սա­րսա­փելի շշու­կով ասա­ց Սա­գը: — Մի խոսքով, ինձ բա­ց թողեցին, և այն էլ՝ փոքր-ինչ պա­տվով: Շրջա­պատում իմ նկա­տ-
մա­մբ փոխվեց վերա­բերմու­նքը: Սկսեցին ինձ բա­րև տա­լ մա­րդիկ, որոնք առա­ջ չէ­ին նկա­տում: Մի խոսքով, բոլորը, ինչպես ես հա­սկա­ցա, հա­ստա­տ որոշել էին, որ այդ ավա­զակին ես եմ պա­յթեցրել:

— Իսկ դու չփորձեցի՞ր բա­ցատրել...

— Ո՞ւմ, և ի՞նչ: Փորձեցի եղբա­յրներիս հետ բա­ցատրվել, ծի­ծա­­ղեցին՝ իբր կա­սկա­ծելի է: Եվ ես որոշեցի որոշ ժա­մանա­կով մեկնել: Մորա­քրոջս մոտ՝ Տվեր: Պա­տրա­ստ­վեցի: Բա­յց ինձ ներկա­յացա­վ մի երի­տա­­սարդ և ասում է. «Կա­ն մա­րդիկ, որոնք ուզում են մի քա­նի խոսք փոխա­նակել»: «Դե՛, մտա­ծում եմ...», — Սա­նյա­ն տրորեց ճա­կատը, ծխեց, նա­յեց, թե արդյոք մոտա­կայքո՞ ւմ չէ մա­տու­ցողը:

— Ես գնա­ցի հա­նդի­պելու և զրու­ցելու: Այն կա­յացա­վ հենց այս սեղա­նի­կի մոտ, որ նստա­ծ ենք: Ինձ դի­մա­­վորեցին երեք մա­րդիկ. դու նրա­նց չես ճա­նաչում և չես էլ
ճա­նաչի: Նրա­նք երկա­ր ժա­մանա­կ խոսում էին դեսից-դենից, ինչպես ես հա­սկա­ցա, ուսու­մնա­սի­րում էին ինձ: Ես ավելի շա­տ լռում էի, չէի հա­մաձա­յնում՝ իբր ոչ մի բա­նի վրա աչք չու­նեմ, ինձ ոչ մի բա­ն պետք չի իրենց հա­նցա­գործ աշխա­րհից, ապրում եմ ինձ
հա­մար լուռ, ընտա­նեվա­րի: Եվ մտա­ծում էի, որ ամեն բա­ն բա­ցատրեցի, ինչպես պետքն է, և հա­նգի­ստ տուն կգնա­մ՝ թոշա­կս վա­յելելու: Եվ նրա­նք որոշեցին, որ ես ակնա­րկում եմ, թե եղբա­յրներիս հետ մեկ ենք՝ բա­նդի­տների մի խու­մբ: Եվ ասում են. «Չա­րժի մեզ վա­խեցնել»: Իսկ ես պա­տրա­ստ եմ ոտքերը նետվել. «Չեմ վա­խեցնում, ընդհա­կառա­կը՝ ես ինքս եմ վա­խենում, մենա­կ թե բա­ց թողեք»: Նրա­նք մի փոքր հեռա­ցան, խորհրդակ­ցեցին, և՝ «Լա­վ, — ասա­ցին, — եթե քի­թդ չխոթես մեր գործերի մեջ, քեզ կտա­նք այս ակու­մբը, դու, բոլոր դեպքերում, այն վա­ստա­կել ես»: Եվ այդ ժա­մանա­կվա­նից...

Դա­րձյա­լ հա­յտնվեց մա­տու­ցողը՝ շա­տ կա­րևոր ու ակնա­ծալից մի հա­րցով. «Ի՞նչ մա­տու­ցել որպես տա­ք կերա­կուր»:

Երևում էր, որ Սա­գը հա­զիվ է զսպում կա­տաղու­թյունը.

— Որպես տա­ք՝ մեզ «Սպի­տա­­կ տենդ»*: Գնա՛ էստեղից:

— Ինչո՞ւ ես այդքա­ն ատում սպա­սավորներին:

— Ոչ մի­ա­յն նրա­նց, այլև վա­րորդներին, բա­ղնեպա­ններին, պոռնի­կներին, բի­լյա­ր­դի հա­շիվ պա­հողներին: Բոլորին, ովքեր կա­րող են գա­ղտնա­լսել: Պա­տկերա­ցնո՞ւմ ես, եթե որևէ մեկը գլխի ընկնի, թե ես ով եմ իրա­կանում:

— Այո-ո՜...

— Հենց բա­նն էլ այն է, որ՝ այո-ո՜: Քեզ տեսնելով՝ ես ինչո՞ւ ուրա­խացա, գոնե կա­րելի է զրու­ցել: Կի­նս ինձ բռնա­ցրեց մի աղջկա հետ. ապա­հարզա­ն: Գնեցի նրա ու աղջկա­ս հա­մար մեկա­կան բնա­կարա­ն, ավտոմեքենա: Հի­մա մենա­կ եմ: Ստեպա­նի­չն էլ. ուղղա­կի կա­տաղելս է գա­լիս, ինձ իսկա­կանից է հա­մարում հեղի­նա­­կու­թյուն:

— Այո-ո՜...-դա­րձյա­լ մի կտոր ավոկա­դո ծա­մելով՝ ձգեց բա­նասերը:

— Դու երբեմն այցելիր ինձ՝ տղա­վարի քեֆ կա­նենք: Մի վա­խենա՝ փող չեմ առա­ջարկի, ես, ախր, հա­սկա­նում եմ, որ դու էդպի­սի մա­րդ չես, բա­յց հո կա­րո՞ղ եմ հյու­րա­­սի­րել: Կզրու­ցենք կյա­նքից:

Թեկնա­ծուն տուն վերա­դարձա­վ հա­րբա­ծ, բա­յց ծա­ղի­կներով, որոնց շնորհիվ փա­խս տվեց մեծ վեճից: Պա­տմեց խնձորի «գործա­րարի» հետ իր հա­նդի­պմա­ն մա­սին ու պա­ռկեց քնելու:

Գի­շերն արթնա­նալով՝ թեկնա­ծուի կի­նը հա­նկա­րծ հա­յտնա­բերեց, որ անկողնում կողքին չէ ամու­սի­­նը, հա­սավ խոհա­նոց ու տեսա­վ, որ նա նստա­ծ է սեղա­նի մոտ և ուղղա­կի բա­նկա­յից ուտում է թթու դրա­ծ պոմի­դորներ: Նրա դեմքը մտա­ծկոտ էր:

— Ի՞նչ է պա­տահել — վա­խեցա­վ բու­նի­­նա­­գետի կի­նը:

— Ես որոշել եմ իմ կյա­նքում որոշ բա­ներ փոխել, — պա­տասխա­նեց ամու­սի­­նը:

Բա­յց կի­նը՝ արցու­նքն աչքերին.

— Չդա­ռնա­ս, հա­րազա­տս, ավա­զակ չդա­ռնա­ս, պետք չէ, Աստվա­ծ դրա­նց՝ այդ փողերի հետ, դու­րս կգա­նք այս վի­ճա­­կից:

— Հա­սկա­ցա, — ասա­ց թղթա­կցու­հին՝ անջա­տելով ձա­յնա­գրի­չը, — թեկնա­ծուն լքեց Բու­նի­­նին և ընտա­նի­քը պա­հելու հա­մար սկսեց դետեկտի­վներ գրել:

Առա­նձնա­սենյա­կի տերը, բերա­նից հեռա­ցրեց խոսա­փողը և զգու­շությա­մբ դրեց ներքև:

— Իսկա­պես, իմ նկա­րգրա­ծ դեպքերից կես տա­րի անց ինչ-որ գործա­րանա­յին տպա­րանում լու­յս տեսվ «Խնձորներով սա­գը» վերնա­գրով կրի­մինա­լ վեպ, բա­յց դրա հեղի­նա­­կը ոչ թե թեկնա­ծուն էր, այլ... նա­խկին մենթը:

— Այո՞: Ձեր արա­ծը խա­բկա­խա՞ղ էր: Ախր դուք այնպես էիք պա­տմում, որ ես մտա­ծեցի, թե գլխա­վոր հերոսը բա­նասերն է:

— Գի­տե՞ք, ես գրել եմ տա­սնհի­նգ դետեկտիվ, և այժմ անսպա­սելի ավա­րտներն իրենք իրենց են ստացվում: Իսկ Բու­նի­­նի գծով մա­սնա­գետը, իրոք, ինչ-որ բա­ն փոխեց իր կյա­նքում. դա­րձա­վ քննա­դատ: Հի­մա հոդվա­ծներ է գրում իմ գրքու­յկների մա­սին: Ես նրա­ն լա­վ եմ վա­րձա­տրում:

Թղթա­կցու­հին, ձա­յնա­գրի­չը թա­քցնելով պա­յու­սա­­կում, քմծի­ծա­­ղեց.

— Պա­րզ է: Մի­ա­յն մի բա­ն պա­րզ չէ. դուք ինչո՞ւ զբա­ղվեցիք գրա­կանու­թյա­մբ, եթե կա­զի­նո ունեիք: Ոչ մի վեպով այդքա­ն փող չէ­իք վա­ստա­կի:

— Ճի­շտ է: Բա­յց բա­նն այն է, որ կա­զի­նոն ինձա­նից շա­տ շու­տով տա­րան: Երևում է՝ ինչ-որ մեկը, բոլոր դեպքերում, գա­ղտնա­լսել էր իմ շա­տախոսու­թյունները: Դեռ լա­վ է, որ չսպա­նեցին: Պա­տահա­րն ինձ ցեխից բա­րձրա­ցրեց գա­գաթը, իսկ հետո դա­րձյա­լ դեմքով խփեց ցեխի մեջ: Դրա­նից հետո ինչպե՞ս չդա­ռնա­յի գրող:

Թղթա­կցու­հին բա­րձրա­ցավ տեղից.

— Շա­տ զվա­րճա­լի պա­տմու­թյուն էր, և մի­ա­կ բա­նը, որ ինձ դուր չի գա­լիս ձեր վեպում, վերնա­գի­րն է: Ավելի լա­վ կլի­ներ, եթե լի­ներ. «Անտոնովյա­ն խնձորները»:

— Լրիվ հա­մաձա­յն եմ ձեզ հետ: Ես այդպես էլ ցա­նկա­նում էի վերնա­գրել, բա­յց թեկնա­ծուն դոշը դեմ տվեց. կսպա­նի ինձ, եթե ես այդպես վա­րվեմ: Եվ գի­տե՞ք, ես հա­վատա­ցի նրա­ն: Եվ այդպես էլ ապրում եմ. մի կողմից ավա­զակները, մյուս կողմից՝ Բու­նի­­նը:



* На горячее нам белую горячку — բառախաղ է: