Թաքստոց
Քանի դեռ քահանան ծիսակարգ էր անցկացնում, ամուսինը դռան ետևում էր պահում կապիկի պես աղջկան, իրենց աղջկան, որը մեկից էլ ձանձրացավ և սրտնեղեց հիվանդանոցային միջանցքում, այնպես որ նա ձգտում էր հիվանդասենյակ՝ ոչինչ չուզենալով հասկանալ։ Նրան դուր էր գալիս անել այն, ինչը ուշադրություն էր գրավում։ Դատողությունները բավում էին լոկ փոքրիկ, բայց լիովին կանացի խորամանկությունների համար։ Մեկ նա ներկայացնում էր, որ դիտավորյալ ուզում է, որպեսզի հայրը նրան պարսավեր, և որ միևնույն է՝ նրանից չի վախենում։ Հետո, դառնալով քնքուշ և ձևացնելով, որ հնազանդվել է, կտրուկ նետվեց դեպի արգելված դուռը, վրա պրծնելով հոր վրա՝ բայց գամված էր նրա ձեռքին։ Կիրառելով, երևի, բոլոր հնարքները, որպեսզի հասներ իր ուզածին և հաղթեր՝ աղջնակը գոռաց, որ նա չար է, օտար՝ և բացականչեց էլ ավելի լալկան. «Մայրիկ։ Մայրիկ», ինչի համար հայրն ակնթարթաբար և անխղճորեն շրխկացրեց նրա շուրթերին։ Այդժամ նա, իսկապես, արտասվեց՝ կլլելով հեծկլտոցներով օդը, ասես դրանով նրան կերակրում էին՝ վախեցած լցնելով լիքը բերանը։ Աչքերում ամեն ինչ հանկարծ աղոտեց։ Սարսափելի եղավ... Որ արցունքները հոսեցին, և նա իսկապես կկուրանար։ Աղջիկը սրբում էր դրանք, անգույն՝ և տառապալից ծամածռանքով նայում էր իր ափիկներին, բայց կարծես թե վախենում էր կեղտոտվել և ուզում էր ևս ինչ-որ մեկին ցույց տալ իր անտեսանելի ցավն ու արյունը։ Եվ, ցնցվելով, արտաբերեց շնչառության ծվեններով, վանկերով, մահացումով. «Ես կ-ու-լ տվե-ցի իմ սիր-տը...»։
Հոր համար միևնույն էր՝ նա հայացքով մխվել էր հիվանդանցային պատին։
Մայրիկը, նա գիտեր՝ կբարկանար, ստիպելով լռել։
Նրանք նոր երեխա ծնեցին՝ և ոչ մեկն իրեն չի խղճում։
Եվ այն, որ խլեցին իրենից, տրվել է նրան։
Տիկնիկի պես, միայն թե ողջ, մանկիկը զզվելի էր նրա համար։ Եթե նա տիկնիկային լիներ, կլիներ նրա խաղալիքը՝ նա կջարդեր նրան, կպոկեր ոտքերը, և ձեռքերը, և գլուխը, ամենևին չփոշմանելով։ Որովհետև մշտապես ինչ-որ բան էր պահանջում՝ ճղճղում, լալիս, ճչում էր։ Կեղտոտվում և ընդհանրապես նրան անճոռնի էր թվում։ Բայց նա պատկանում էր ծնողներին՝ և նա չէր համարձակվում նույնիսկ դիպչել նրան առանց նրանց թույլտվության։
Աղջկան ասում էին, իհարկե, որ ինքը մեծ է և պետք է նրան սիրի։
Որ այդ էակը իր հարազատ եղբայրիկն է։
Իսկ նա հանդուրժում և սպասում էր, երբ նա կմահանա՝ թույլ, գարշելի, ավելորդ։
Նա մտածում էր այդ մասին անկամ, թեթև, չգիտես ինչու վստահ, որ բավ է կամենա՝ և իր ցանկությունը կիրագործվի։
Իսկ նա լոկ լռություն էր պահպանում՝ գաղտնիք։
Նույնիսկ կարծես թե ինչ-որ մեկինը, այլ ոչ թե իրենը, որովհետև իրեն իսկ անհայտ էր, ինչպես և երբ դա տեղի կունենա։ Բայց նա հավատում էր՝ ինչպես եթե ինչ-որ մեկին, որը գիտեր։
Իսկ գաղտնիքն ամենևին չի տանջում։
Կամենում էր միայն շուտափույթ մոռանալ եղբայրիկի մասին, իսկ արթնանալով՝ տեսնել, որ նա արդեն չկա, և ինքը կրկին սիրելին և միակն է։
Նա վստահ էր, որ ծնողները կմոռանան նրա մասին, ինչպես մոռացան իր մասին՝ ծնելով նրան իրենց համար, որպեսզի ավելի շատ սիրեն, քան սիրում էին իրեն։
Կմոռանան և կդադարեն խղճալ, որ նա մահացել է։
Նա լռում էր և տաճարում, որտեղ տանում էին՝ պատմելու քահանային իր վատ արարքների մասին և դրա համար պարգև ստանալու։
Աղջիկը գիտեր, որ երկնքում կա Աստված, որ նա է արարել երկիրը, հորինել է մարդկանց և որ յուրաքանչյուր մարդ պիտի նրան լսի՝ իսկ նրանց, որոնք չեն լսում, նա պատժում է, ստիպում է հիվանդանալ կամ լրիվ սպանում է։
Հայրը նրանց հետ գնում էր տաճար, երբ նրանց ստիպում էր մայրիկը։ Նա ծիծաղելի էր, որովհետև չէր հավատում Աստծուն՝ իրեն շատ խելոք համարելով։ Մայրիկն ասում էր, որ նրան վատ էր դաստիարակել Վերոչկա տատիկը։ Ասում էր, որ Վերա տատը հիմար է։ Աղջիկը լսում ու հաճույքով ծիծաղում էր, որովհետև հավատում էր մայրիկին, ինչպես ինքն իրեն։ Տեսնում էր, որ նա սիրահարվել էր Աստծուն, և նա նույնպես ուզում էր սիրահարվել։ Հեքիաթի տեղ ընդունելով՝ խնդրում էր քնելուց առաջ կարդալ գրքույկը նրա մասին, ննջելով և մտածելով, որ թռչում է նրա մոտ ժամադրության, ուղիղ երկինք։ Եվ մայրիկը նրան կոչում էր՝ իմ հրեշտակիկ։
Նրան թվում էր, որ եկեղեցին տուն է, որտեղ նրանք հյուր էին գնում։
Աղջիկն աղոթում էր, ինչպես նրան սովորեցրել էին, և խաչակնքվում էր, որպեսզի դուր գար Աստծուն և մայրիկին, զգալով իրեն այնտեղ, ներսում, տոնի հրավիրված, համարյա մանկական, եթե մեկ էլ թույլ տային վազել, աղմկել և ծիծաղել։
Փոխարենը կարելի էր մոմերը վառել՝ ինչպես տորթի վրա ծննդյան օրը։
Դրանց կրակներով զարդարել տաճարը։
Նրան դուր էր գալիս ամենայն գեղեցիկը, իսկ եկեղեցում գեղեցիկ էր։
Բայց ամենից շատ նա սիրում էր համբուրել նկարները՝ սրբապատկերները, որոնց վրա տեսնում էր Աստծուն, զննելով նրան, շունչը պահած, և երբեմն, երբ թվում էր, ոչ թե ինքը, այլ նա ուշադիր և խիստ նայում էր նրան, անիմաստ և համարյա երանելիորեն ուղարկելով նրան որպես ողջի արագահաս բերկրալի ժպիտը։ Եվ նա միշտ ստանում էր իր ընծան, իսկ մայրիկը հպարտանում էր՝ հիանալով, թե իր աղջիկն ինչ լավն է։ Եվ նա ինքն էլ հպարտանում էր, ինքն իրենով էր հիանում։ Քահանան բարի էր։ Նա նրանից չէր վախենում՝ յուրացնելով, որ նրան պետք է խոստովանել այն, ինչ արդեն գիտեր մայրիկը և ինչ նա զգում էր, լիովին անկեղծ, իր մեղքը։ Հետո նա նրան թաքցնում էր իր ծածկոցի տակ, ինչ-որ բան էր արտասանում գլխավերևում և ներում էր։ Հետո թաքցնում էր մայրիկին՝ և նույնպես ներում էր։ Բայց նա երբեք նրան չէր պատմում իր մեղքերի մասին, իսկ լսել ինչ-որ բան, որքան որ փորձում էր, աղջիկը ոչ մի անգամ չկարողացավ։ Միայն տեսնում էր, որ մայրիկը լալիս էր։ Դառնորեն, ասես նրան նեղացրել էին։ Ինքը՝ աղջիկը, չէր կարող այդպես լալ, նույնիսկ ձևանալ, թեև շատ ու շատ ուզում էր նրան նման լինել, անել ամեն ինչ այնպես, ինչպես նա։ Մայրիկը, երևի, չգիտես ինչու, սարսափում էր։ Բայց աղջկան, եթե ինչ-որ բան վախեցնում էր, ապա՝ նրա արցունքները։
Նա Աստծուց ներում և առողջություն էր խնդրում՝ իր համար, ծնողների համար։ Խնդրում էր, որպեսզի հայրիկն ու մայրիկը կատարեն իր ցանկությունները, թեև դա նույնիսկ ծիծաղեցնում էր՝ Աստծուց խնդրել այն, որ կարող են գնել հայրիկն ու մայրիկը։
Բայց երբ հայտնվեց եղբայրիկը, նա զայրացավ Աստծո վրա։
Նա եղբայրիկ չէր խնդրել, իսկ նա հայտնվեց։
Նեղացել էր ծնողներից՝ դադարելով քնից առաջ աղոթել, ի հեճուկս բոլորի։
Իսկ նա նույնիսկ չսարսափեց, որովհետև մահվանից չէր վախենում։
Մահը նրան ինչ-որ ծիծաղելի բան էր պատկերանում։
Մտքում նա վաղուց որոշեց, որ հիվանդանում և մեռնում են ինչ-որ տխմարներ։
Անհետանում են՝ ահա և վերջ։ Օդ են դառնում և այդու այլևս չեն երևում։
Իրեն նա խելացի էր համարում, որովհետև իր ծնողները բժիշկներ էին աշխատում։ Եվ երբ նրան հարցնում էին. «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս», պատասխանում էր. «Ես բժիշկ կլինեմ»։ Եվ մեկ էլ, իր մեջ իսկ հիացմունք և ծիծաղի նոպա հարուցելով. «Ես ուզում եմ սիրել տղամարդու և մի քանի լեզու իմանալ»։
Հայրը առավոտյան նրան իր մեքենայով գիմնազիա էր տանում՝ այնեղ նա արդեն անգլերեն էր սովորում և նստում էր մի նստարանի ետևում գեղեցիկ հարուստ տղայի հետ։
Մայրիկն իր մեքենայով՝ վերցնում և տանում էր նրան պարի դասերի։
Նա սիրում էր խորհրդածել, մեծ երևալ։
Քեզ մեծ կարծելն ու պատկերացնելը շատ հեշտ էր։
Այդ հեշտությունը ոչինչ չէր թողնում զգալ։
Բայց չարությունն ու նեղացածությունը՝ ահա թե ինչն էր ստիպում մոլորվածություն, անկարություն զգալ։
Եվ ամենաանտանելին՝ խղճալ իրեն։
Ինքն իրեն տգեղ և ծեր զգալ։
Երբ եղբայրիկին կնքում էին՝ դա ամենատարօրինակ և սարսափելի օրն էր իր համար։ Նրանք գնում էին մեքենայով՝ նա ետնամասում անկյուն էր խցկվել, ոտքերն իրեն էր քաշել, լռում էր, բայց նրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Մանկիկը պառկած էր հենց այնտեղ, սեփական օրորոցում՝ շրջվելով, նրան մի ձեռքով օրորում էր մայրը։ Հետո հայրը նրան գրկեց և հուզմունքով, դեմքի անթափանց արտահայտությունը փոխած, տարավ եկեղեցի։ Հանկարծ մտածելու ոչինչ չմնաց։ Ամենը, ինչ տեսել էր, աղջկան երազ էր թվում։ Իսկ հետո նա արդեն ոչինչ չէր հիշում՝ միայն այն, որ ձեռքն իր բռնել էր հիմար, ոչ մեկին պետք չեկող Վերոչկա տատը։ Երևի, նա ինքը կուզենար մահանալ, թողնելով, լքելով նրանց բոլորին՝ մայրիկին, եղբայրիկին և նույնիսկ Աստծուն։ Քնել և չարթնանալ։ Միայն այն պահին, երբ մանկիկին գլխով խրում էին կնքավազանի մեջ, իսկ նա ելնում ու ճչում էր, թվաց, որ եղբայրիկը կխեղդվի ու կմահանա, բայց նրան տեղնուտեղը հանեցին ջրից։
Արդեն տանը նա հատակին նետեց իր սիրելի աստվածիկով սրբապատկերը, որն իր համար մի ժամանակ գնել էր եկեղեցում մայրիկը, բայց հետո, դատարկ սենյակում անհմուտ ժպիտով շուրջբոլորը նայելով, բարձրացրեց և ճշտապահորեն տեղը դրեց, որպեսզի ոչ մեկը ոչինչ չնկատեր։
Այլ ոչ թե ինչ-որ բանի սպասման մեջ, և այդու այլևս ոչ մեկին չէր հավատում՝ աղջիկը հնազանդվեց այն բանին, որ եղբայրիկն ապրում էր և որ նրան սիրում էին։
Բայց հանկարծ ինչ-որ բան տեղի ունեցավ ոչ թե այդ էակի, այլ մոր հետ։
Մայրիկը անընդհատ պառկած էր մահճակալին՝ համարյա չելնելով։
Նա ասում էր, որ շատ հոգնել է։
Մայրը բազմիցս գնում էր այլ երկրներ, քաղաքներ, և դա չէր սրտնեղում աղջկան, նրան դուր էր գալիս հոր հետ մնալը։ Հիմա մայրիկը հանգստանում էր հիվանդանոցում՝ բոլորովին մոտիկ, որտեղ մարդիկ, ինչպես թվում էր աղջկան, ոչինչ չէին անում, միայն ուտում, քնում և լսում էին բժիշկներին։ Հայրը դադարեց աշխատանքի գնալ։ Նրանք ամեն ինչ միասին էին անում՝ զբոսնում էին, իրենց համար ուտելիք էին պատրաստում, սպասքեղեն էին լվանում, հեռուստացույց էին նայում։ Նա զգում էր, որ նա կապվել էր իր հետ, ասես թե մոռանալով մոր մասին, և նրանք դառնում էին ինչ-որ արբեցնող ամբողջական մի բան, ազատ, անելով այն, ինչ ուզում էին, բայց ինչը կարգելեր,
երևի թե, մայրիկը։ Եվ նա, ջանալով, օգնում էր եղբայրիկին խնամել, հպարտ այն բանով, որ պետք է իր օգնությունը։ Իսկ միայնակ մնալով, գողունի մոտենալով նրա մահճակալիկին, երազում էր տանել նրան տնից և ինչ-որ տեղ նետել, քանի նա քնած էր։ Բայց եղբայրիկն արթնանում էր, և աղջնակը կրկին ձևացնում էր, որ ինքը նրա մայրն է, իսկ նա հավատում էր։
Այնքան հեշտ էր նրան խաբելը։
Նա մինչև հիմա չգիտեր, երևի, թե ով է իր մայրիկը՝ չէր հիշում, չգիտեր, և չէր սիրում, չէր խղճում նրան ամենևին, այդ պատճառով էլ նա նրան չէր խղճում։
Նա դեռ չէր մտածում, որ այդ իր պատճառով էր մայրիկը հիվանդացել...
Մոր հիվանդությունը միայն վիրավորում էր նրա հետաքրքրասիրությունը։
Աղջիկը գաղտնիքներ տանել չէր կարողանում։ Նույնիսկ էդ Վերոչկա տատը ինչ-որ բան գիտեր, իսկ երբ գալիս էր օգնելու, իրեն տանտիրուհու տեղ էր դնում՝ երևակայելով, որ նա պիտի ենթարկվեր իրեն ինչպես մայրիկին։ Ահա այսօր էլ հայրը չէր ուզում նրան իր հետ վերցնել։ Նրանից թաքցնում են շատ կարևոր մի բան՝ նա գլխի ընկավ։ Բայց այս մարդը՝ հալումաշված վեղարով քահանան, միայն նրան հիմարի պես թվաց, այնպես որ նա, մոռացության մատնվելով, քմծիծաղեց, և միևնույն է, ամենևին չշփոթվելով, դիտավորյալ զննում էր նրան, շատ մեծ ձևանալով։ Կարելի էր կարծել, թե նրան փողոցից էին վերցրել։ Նույնիսկ վիրավորական էր, որ նա կիմանա մայրիկի բոլոր գաղտնիքների մասին։ Աղջիկը գլխի ընկավ՝ դա կլինի ինչպես տաճարում, որտեղ նրանք աղոթում էին իր սիրելի Աստծուն՝ վստահ էր, որ կտեսնի նրա արցունքները, և արդեն ինչ-որ բանի սպասում էր, զննելով, ինչպես նա՝ նյարդայնորեն կենդանանալով և տգեղանալով՝ ինչ-որ բանի պատրաստվել էր։ Լռություն տիրեց, որում մորմոքուն ու մենավոր հնչեց համարյա պաղատանքը՝ «Գնացեք... Դե ինչ ես դու կանգնել... Ձեզ չի կարելի»։ Այդժամ աղջիկը նետվեց մոր մոտ՝ համբուրելով նրա ձեռքը, որին կառչել էր այնպես, ինչպես եթե նոր խփած լինեին, թեթևակի վերցնելով այդ պաղատական տոնը և հայցելով. «Մայրիկ։ Սիրելի, մայրիկ։ Եվ ես վատն եմ։ Եվ ես ուզում եմ քեզ հետ»։
Այդ ժամին հիվանդներին այցելել արգելված էր։ Ամեն ինչի մասին պայմանավորվել էր նրա ամուսինը, նա էլ հենց գտել էր քահանային։ Փնտրում, զանգում էր ծանոթներին, հարցնում էր՝ իհարկե, հավատացյալներին, ուղղափառներին։ Նրան դժվարանում էին ինչ-որ բան բացատրել, որովհետև, ընդհանուր առմամբ, դեռ չէին հայտնվել այդպիսի իրավիճակում։ Բայց վախենում էին՝ նա մահանո՞ւմ է։ Եվ նա կարճ պատասխանում էր, խոսակցությունը դադարեցնելով՝ «Դե չէ։ Ուզում է ապրել»։
Վիրաբույժը, բյուրավոր վիրահատություններ...
Նա վստահ էր, քանի որ ոչ մի բանի չէր հավատում։
Տնտղում էր ինչ-որ մեկի աղիքնե՞րը։
Ինչ-որ հաճելի բան կա՞ր այդ զբաղմունքում։
Թե՞ սարսափելի էր։
Իրեն վարժեցրել էր։ Բժիշկները չեն խղճում իրենց հիվանդներին։ Եթե խղճային, ապա կսկսեին և՛ նողկանք, և՛ վախ ապրել։
Կույր աղիքներ, ճողվածքներ, խոցեր... Նա բթացել էր՝ կտրում և կարում էր մարդկանց, ինչպես դա անում են, երբ անցկացնում են երևի թե նվազ մարդասիրական փորձեր դրանց՝ մարմնից և արյունից փոխարինիչների վրա։ Ինչ-որ միատեսակ մի բան,
բութ, ինչն էլ հենց աշխատանքն ընտել է դարձնում։ Նույնիսկ աշխատավարձը՝ կամ, ինչպես մռայլ կատակում էր, «կարկատանը»՝ նույնպես։ Ամենը, ինչ ուզում էր՝ դե գոնե քունն առնել։ Սովորական կյանք՝ ընտանիք, աշխատանք։ Հազիվ թե մտորում էր ինչ-որ բանի մասին... Ինչի՞ համար էր նա ապրում։ Այդ հարցը տանջալի էր դառնում, երբ մտածում էր երեխաների մասին, որոնց կյանք էր տվել։ Սիրում էր տղամարդավարի, ինչպես իրենը, արյունակիցը։ Ցեղի շարունակութունը... Այն, ինչ կմնա... Բայց այդ սիրո հետ չէր կարող որևէ հավատ փոխանցել... Նա գիտեր, որ բաղկացած է ոսկորներից, մկաններից, նյարդերից։ Որ չի վախենում իր մահից։ Ապրում էր նրանց համար, ում որ պետք էր։ Ե՛վ կյանքը, և՛ մահը ուղիղ գիծ է, որ տանում էր դեպի անտարբեր անսահմանություն։ Այնտեղ ոչինչ և ոչ մեկին փնտրելու բան չկա, իսկ այստե՞ղ։
Թխլիկ շուրթեր, մեծակուրծք, ճերմակ և փափուկ, ասես թե տամկացած մաշկ։ Ամեն ինչ աննրբին։ Թերևս, կոպիտ, մարմնային։ Կնոջ իր տեսակը։ Բժշկականում սովորաբար ծանոթանում էին մի գիշերով։ Քնելով ընկերներ էին դառնում։ Ֆիզիոլոգիան ուսումնական առարկա է, նույնպիսինը, ինչպես պաթոլոգաանատոմիան։ Բոլոր մաս-
նագիտությունները միասեռական են։ Դե, իսկ սեռերի հավասարությունը ընկերությունն է։ Շրջանակը կարող էր լայն լինել։ Եվ քայլում էին շրջանով։ Ուսանողների մոտ սրամտություն կար. «Բոլոր բժիշկները եղբայրներ են, իսկ բոլոր բուժքույրները՝ պոռնիկ»։ Բժիշկները ամենազզվող մարդիկ են։ Գուցե թե ընկերությունն ավելի մանրէազերծվա՞ծ է, քան ընկերությունը։ Զույգեր էին կազմվում՝ վնասվածքաբան և ակնաբույժ, սրտաբան— և ուրոլոգ, ատամնաբույժ և պրոկտոլոգ... Կամ, ինչպես նրանք՝ վիրաբույժ և մաշկաբան։ Հետո ընտանիքները... Երբ արդեն չգիտես ինչու առանց իրար չէին կարողանում։ Հետո շատերի հետ, ում հետ սովորել էին, ընտանիքներով ընկերություն էին արել... Ընկերներ, գործընկերներ, էսկուլապներ բոլորի համար մեկ երդումով. «Երդվում եմ Ապոլոնով, Ասկլեպիոսով, Գիգեյոսով և Պանակեյոսով, բոլոր աստվածներով և աստվածուհիներով, նրանց վկայաբերելով, կատարել ազնվորեն, իմ ուժերին և հասողությանը համապատասխան հետևյալ երդումը...»։
Նա, վերադառնալով տուն հիվանդանոցում ժամեր անցկացնելուց հետո, բակում թողնելով մեքենան, քիչ բան էր ընկալում։ Նա գլխի էր ընկնում, լռում էր, իսկ նա սահ-
մանները չէր անցնում, երբ ստելը անիմաստ կլիներ։ Ընդհանուրը այն է, որ պետք է բաժանել։ Եվ ամենատարօրինակն այդ ամենում՝ ընդհանուր երեխան։ Նրա մոտ փող հայտնվեց՝ իրենը։ Հանկարծ հավաքվում և ուղևորվում էր ճամփորդության՝ անտեսանելի ընկերուհու հետ։ Գնալիս չէր շրջվում։ Դա փախուստի փորձ էր։ Նա կարող էր չվերադառնալ, նա զգում էր։ Ասում էր, որ Իսպանիա է թռչում... Հետո Թաիլանդ... Վերադառնում էր մոլորված, պարպված՝ տուն, նրա մոտ, փոքրիկ աղջկա մոտ։ Այդուհանդերձ, հուշանվերներ էր բերում, որբուկ նվերներ, բայց ոչինչ չէր պատմում։ Նա ոչնչից չէր հարցնում։ Վերցնում էր ուրիշների հերթապահությունները, և օրերը, երբ գոնե գիշերում էր տանը, ավելի քչանում էին։ Ամեն բան ինչ-որ ժամանակ պիտի ավարտվեր։ Մի քանի անգամ, երևի, նա կարող էր ամեն ինչ վերջացնել, եթե խփեր նրան... Բայց զսպեց իրեն։ Որովհետև ավելի ուժեղ էր և ոչ մեկին թույլ չէր տա իրեն կոտրել։
Նա հրահրում էր դրան, նրա համար ոչինչ չարժեր ամենադաժան բաներն ասելը, երբ բառերը թքոցների նման էին։ Զրկել քո մտերմությունից, իսկ եթե այն ևս պատահում էր նրանց միջև՝ ֆիզիկականը, ապա դա ինչ-որ վանող բան էր։ Պահանջել, պահանջել, պահանջել... Կամ ձևացնել, թե նա գոյություն չունի, քո կողքին չընդունելով նրա գոյությունը նույնիսկ որպես մարդու՝ իսկ հետո հիստերիկաներ սարքել, ճչալ ու գոռալ միմիայն նրա ներկայությունից... Միայն թե որպեսզի նա իրեն ոչնչություն զգար։ Եվ ամեն օր նա իրեն ավելի դժբախտ էր դարձնում։ Լալիս էր՝ թնկթնկում էր քնի մեջ, փոքրիկի պես։ Վիրավորված իր կյանքով, անօգնական, ներսից վիրավորված էակ։ Թվում էր, թե դա հիվանդությունն էր... Եվ այն ամենը, որ տեղի էր ունենում, հենց նրանք էլ թաքցնում էին, ինչպես ճշմարտություն նրա մասին, հիվանդության մասին։ Բարեկամներից, մտերիմներից։ Եվ լոկ այդ լռության դավը երկարացնում էր ինչ-որ նույնպիսի, ինչ-որ համր, մենավոր մի բան՝ կյանքի նմանվող։
Կարծում էր՝ ամեն ինչ գիտի նրա մասին... Հոր աղջիկը՝ հոր հետ ավելի էր կապված, քան մոր, որից նրա մահից հետ քամահրաբար կողմ քաշվեց։ Նա, մեծացնելով, ընտանիքից հեռացավ, լիաուժ ամուսնացավ ջահել աղջկա հետ, համարյա իր հասակակցուհու, իսկ երկու տարուց, նրան այրի թողնելով, վախճանվեց ուղիղ աղիքի ոչ վիրահատական քաղցկեղից։ Մահանում էր անտարբեր, ոնց որ թե և բոլորին մատնելով, և ամենքից մատնված։ Որ նրան ոչ մեկը պետք չի, նա՝ աղջիկը, գիտակցեց,
երբ նա, որ իր հայրն էր, ուղևորվեց լիակատար մենության մեջ դիակիզարանի վառարանում այրվելու։ Եվ նա, մարդկանց մեծամասնության նման, որոնք վերապրել էին իրենց ծնողներին, ձևացնում էր, թե ամեն ինչ հասկանում է։ Երևի, բավականություն ապրեց՝ որոշելով, որ ներել է, և իր զգացմունքները չմատնելով։ Նա ուզում էր, որ բոլորն իրեն սիրեին, բայց միայն իրեն, մեն միայն։ Դա յուրատեսակ խելագարություն էր։ Այդ պատճառով խանդում էր նրան մոր հանդեպ՝ չկամենալով հաշտվել այն բանին, որ նա
գոյություն ունի։ Նա անհայր մեծացավ։ Լավ թե վատ, բոլորն էլ ունեին նրանց։ Իսկ նրա մոտ՝ գիծ ծննդյան վկայականում։ Մայրը թաքցնում էր անցյալը՝ ոչ խոսել, ոչ մտածել հոր մասին տղան չէր համարձակվում։ Շատ օրենքներ կային, որոնցով նա մեծանում էր, իսկ, խախտելով, դավաճան էր դառնում, և եթե նա դեռ իրեն նրա մայրն էր համարում, ապա այն պատճառով, որ վերացրել էր հիշողությունն այդ մարդու մասին։ Նրա համար դա ուրիշի գաղտնիք էր դարձել՝ փույթ չէ, թե ում։ Հայրը կարող էր ապրել, կարող էր արդեն մահանալ, բայց նա չկար։ Ի վերջո, նա երբեք չէր նմանվի իր հորը, իսկ ինչպիսինը նա պիտի լիներ՝ սովորեցրեց, որպես խորթ զավակի, կյանքը։
Մի անգամ կինը նրան համբույրով արթնացրեց՝ դիպավ թեթև ու ջերմ այտին։ Նա արթնացավ քնքշության զգացողությունից, ասես թե նա կրկին ծնվեց՝ Ուրիշը, նա ծնվեց տեսիլքի պես, դառնալով ուշադիր և հոգատար, համբերատար և քնքուշ։ Բայց այդպես, մի ակնթարթում, ըստ նրա թելադրանքի, ըստ նրա ցանկության ամեն ինչ նրանց կյանքում փոխվեց։ Այդ հետո նա գնաց եկեղեցի և տանում է փոքրիկ աղջկան... Պահպանելով, բնակարանում ամենուր սրբապատկերներ հայտնվեցին։ Հավատացյալ։ Եղել էր... Դարձավ... Բայց երբ վերադառնում էր, դեմքը միշտ մոլեգնորեն շողարձակում էր ազատագրման երջանկությունը՝ իսկ նա, զգալով որքան հեռու է նրանից, լարված քարանում էր՝ ինչ-որ բան սպասելով։ Ջղաձիգ աշխուժանալով՝ նա իրարանցում էր բերում ամեն մի նոր մտքով ինչ-որ գալիք մի բանի մասին, բայց ինչը հարկ էր հենց հիմա ընտրել և գնել, որոշել ու անել։ Նա ենթարկվում էր, այնքան կույր էր, որ նրա վիճակում ավելի լուրջ փոփոխություններ չէր նկատում։ Իր հղիությունը նա թաքցնում էր։ Խաբելով, երևի, հպարտանում էր իրենով։ Թաքցնում էր։ Եվ ամեն ինչ այն բանի համար, որպեսզի անհեթեթ ընթրիք սարքեր մոմերով, առեղծվածային ժպիտով, որ կրում է նրա երեխային և որ դա, նա արդեն գիտեր, տղա է։ Շռայլ էր, հրաշալի տեսք ուներ։ Եվ մատուցեց ամուսնուն ամենաթանկարժեք նվերը։
Տղան կկրի իր հոր անունը՝ նա որոշել էր։
Ամեն ինչ հեշտ էր ասվում։
Նա հեշտ համաձայնվում էր։
Հետո հեշտ էր ամեն րոպե։ Նա տներ էր ուզում, և նա էլ դրանք հորինում էր՝ զբոսանքներ պուրակներում, քաղաքից դուրս ճամփորդություններ, հրավիրովի ընթրիքներ ընկերների համար։ Երեխան ասես թե քնել էր մոր որովայնում և հոգսեր չէր պատճառում։ Ժամանակն անհետանում էր, ազատության մատնված։ Այն սկսեց անտանելի դանդաղ ձգվել վերջին մոտ։ Այդժամ նա լռակյաց դարձավ, ամեն օր գնում էր եղեղեցական ծիսակատարությունների՝ պատճառաբանելով, որ ուզում է մենակ մնալ, այլևս աղջկան իր հետ չէր վերցնում։ Իսկ հետո անհետացավ, գնաց և այլևս տուն չվերադարձավ, և նրա մասին ոչինչ ու ոչ մեկին հայտնի չէր մի քանի օր... Իսկ նա փնտրում էր նրան, որտեղ որ կարողանում էր, բայց դիարաններ չզանգելով։
Հավատը սպասում է։ Ամենաճշմարիտը։ Եթե հավատում ես՝ սպասում ես։
Նա պիտի սպասեր։
Նա ոչինչ չէր հասկանում... Դա հանկարծ նրա համար այնքան պարզ դարձավ։ Երբ վերադարձավ, ապա չէր կարղանում պատասխանել և ոչ մի հարցի։ Նաև դա՝ մեղմ, շոյող արտահայտությունը լայն բացած աչքերի, որոնց մեջ ինչ-որ վախեցնող բան էր քարացել։ Երանելի ժպիտը... Փորով... Հղիության վերջին ժամկետում... Ոչ մեկին ոչինչ չասելով... Հո կիսախելագար հիմար չի... Եվ ոչ էլ անհոգի արարած... Նա ժպտում և լռում էր՝ սպասելով, երբ կավարտվի հարցաքննությունը։ Եվ, նայելով նրան, նա վախեցավ ինքն իրենից... Նրան զրկել ազատությունի՞ց։ Ստիպել տառապե՞լ։ Բայց նրա սրտի տակ իր երեխան է։ Ամեն ինչ պետք է մոռանալ։ Երբ էր ծնել, նա մոռացել էր։ Նա ներել էր։ Տղա ծնվեց։ Եվ ահա արդեն ջերմացնում է հանդարտ ուրախությունը... Նրա առաջին բարալիկ մլավոցը։ Առաջին իմաստալից հայացքը... Առաջին ժպիտը... Եվ երբ գրկեց նրան կնունքից հետո, զգալով իրեն ավելի հիմար ու խարխլված այդ փոքրիկ մարդուկի համեմատ, զգում էր լոկ նրա համար ապրելու ստրկական ցանկությունը, ծառայել նրան... Այնքան ուրախություն, այնպես որ ինչ-որ րոպեների սարսափելի էր դառնում՝ ինչի՞ համար։ Երբ լողացնում էր տղային պլաստմասե տաշտակի մեջ, հիշեց իրենց ուրախությունը, կնքավազանը... Հանկարծ ձեռքերը դողացին։ Պատկերացրեց, չգիտես ինչու պատկերացրեց՝ կհնչի հեռախոսազանգը, կլսի օտար զսպված ձայնը... Կասեն՝ «Ձեր կինը մահացավ»... Քանի անգամ նա ինքն էր արտասանել այդ խոսքերը՝ նույնիսկ չմտածելով, ինչու պիտի այդպես լինի, հենց այդպես՝ վերջ, և այլևս ոչի՞նչ։ Նա դեռ իրեն այդքան անօգնական չէր զգում՝ խոստովանելով մարդուն առողջ դարձնելու իր անունակությունը։ Յուրաքանչյուր բժիշկ այդպիսի դեպքերում, իհարկե, գիտի, որ Ամերիկայում դա շատ հեշտ են բուժում, իսկ Ռուսաստանում անում են, սովորություն ունեն անելու իրենք էլ չգիտեն ինչ՝ փորձում են, տնտղելով սարքերը, դե որոնք կան, հիվանդանցային սնունդ նշանակելով, դե ինչպիսինը որ կա... Իսկ այդ ժամանակ իջնում է հեմոգլոբինը։ Զարգանում է թթվածնային անբավարարվածությունը։ Նա գիտեր։ Այդ պատճառով պայմանավորվեց, դրեց, բայց ոչ իր մոտ՝ զգալով, ինչպես է նա վախենում... Երեխան, որը գլխի ընկավ, որ կյանքը մշտապես չի... որ կյանքը մահ է։ Եվ միայն այդժամ, գլուխը ետ գցելով բարձի վրա, ջղաձիգ բառերի անսպասելիորեն մեղմացող ալիքներից հետո, զգում է յուրաքանչյուր նյարդով սովորական հանգստությունը՝ ժպիտը մեղմացնում է կիսաուշաթափ անարյուն դեմքը։
Հիվանդանոցի առաջ, երևի, որպեսզի վախը հաղթահարի, հրաժեշտի ծես սարքեց... Անխուսափելիությունն այն բանի, որ հենց առավոտյան նրան կտանի որևէ մեկն անհայտ ժամկետով հիվանդանոց, արտաքուստ նա ընկալում էր հանդիսավոր և հանգիստ, կարծես թե ամեն ինչ լոկ դեր էր, և նա այն խաղում էր, բայց շատ լրջորեն։ Վաղ առավոտյան, հենց լուսանում էր, նրանք ելան սայլակով իրենց տան բակ՝ որոշելով չարթնացնել աղջկան։ Մանկիկը քնած էր, զգայուն քթածակերը լարելով և ներծծելով զով օդը, մաքրված տապոտ ժանտահոտությունից, որից շնչահատվում էր այդ նզովյալ ամռանը քաղաքը։ Նրանք նստել էին ծիծաղելի նստարանին, ներկված ծիածանի
բոլոր գույներով, խորքում նման մանկահրապարակի լքված խաղալիքային քաղաքի, և փոքրիկ կումերով խմում էին գազալցված ջրով լուծված սպիտակ գինի, դե իհարկե, բյուրեղապակյա բաժակներից, գուշակելով, ինչպես Նոր տարվա նախօրեին, ցանկություններ՝ միայն թե արդեն ոչ թե մեկական, այլ կրկին ու կրկին, ամեն մի կումով, մինչև որ շիշը պարպվեց։ Նա ուզում էր, որ դրանք շատ լինեին և որպեսզի դրանք միանգամայն տարբեր ցանկություններ լինեին, բայց որպեսզի նրանք ոչինչ չասեին միմյանց
բարձրաձայն... Նա խաղակցում էր, ջանում էր։ Եվ գինին ամեն ինչ թեթև, հաճելի էր դարձնում՝ նույնիսկ ցավը։ Շատ պաղ, սառցե՝ երբ արդեն չէր կարողանում սնունդ ընդունել, այլ պարզապես ջուր, լոկ ջուր, խմելը զզվելի է։ Նրանք խոսում էին երեխաների
մասին... Այն մասին, ինչպես նա կլինի իրենց հետ, միայնակ... Բայց արդեն պոկված տնից, ընտանիքից, երեխաներից, չգիտես ինչու հրաժարվեց վերջին և ամենաբնական ուրախությունից՝ տեսնել մանկիկին... Վախենում էր, խնդրելով, որ նա ոչ մի դեպքում այդ չանի, այնքան համոզված, ինչպես եթե խոսքը կյանքի կամ մահվան մասին լիներ։ Տարօրինակ բան էր ասում. «Թող իմ տղան ոչինչ չիմանա։ Ես կվերադառնամ տուն և կտեսնեմ նրան»։
Նա ամաչում էր, որ կինն իրեն առողջ, ազատ էր տեսնում։
Հիվանդությունը նրան փխրուն, խոցելի նրբին էր դարձրել... Նրա հիվանդասենյակի դռան մոտ կանգնած, որի ետևում ինչ-որ տհաճ բան էր կատարվում, նա հիմա էլ մտածում էր նրա մասին ինչպես կնոջ մասին, զգալով քաղցրավուն մարմնական ցավ։ Գալիս էր նրան տեսնելու...
Նա կարողանում էր սիրահարեցնել իրեն, չէ՞ որ դա հեշտ էր... Ժպտալ ինչ-որ մեկին պրոցեդուրայի սենյակի կամ հիվանդանոցային սննդի ընդհանուր հերթում։ Նվիրել սանիտարուհուն կամ բուժքույրին քաղցրավենիք, միրգ։ Նա թույլատրում էր օգտվել իր ջրցողարանից, ընդ որում որ ինքը, զզվանքը հաղթահարելու ուժ չունենալով՝ սրբվում էր խոնավ, տաք սրբիչով։ Ոմանք հետո գալիս էին լսելու նրա դասախոսությունները ժամանակակից կոսմետոլոգիայի հրաշքների մասին, մաշկի ճիշտ խնամքի մասին։ Իսկ երեկոները ընդհանուր հիվանդասենյակներից նրա մեկուսարանը գալիս էին աղոթելու հավատացյալ կանայք, որոնց համոզել էր այդ միասին անել՝ հերթով կարդալ և աղոթքներ լսել։ Բայց նա բոլորին խնդրում էր. «Աղոթեք ինձ համար»։ Այնպիսի արտահայտությամբ, որ նրա խնդրանքը թվում էր, երևի, ապշեցուցուցիչ, սուրբ։
Նա արտաբերում էր այդ որպես թախանձանք. «Ինձ համար շատ կանայք են աղոթում»։
«Կարելի էր վաղուց ինչ-որ մեկին հարություն պարգևել», կատակում էր նա, ինչպես եթե չհավատար այն բանին, ինչ լսել էր։
Հանկարծ նա խոսեց Դիվեևի մասին, որ նա պետք է նրան մեքենայով տանի Դիվեևո, ինչ-որ կանանց վանք՝ և այդժամ նա կապաքինվի։ Բայց դա անհնար էր։ Եվ երբ խնդրեց քահանա կանչել՝ նա թեթևություն զգաց, որ նա ցանկություն ունի, որը կարելի է կատարել, թեկուզ և մեկը։ Խոսում էր նրա բուժող բժշկի հետ՝ հասկանալով, ինչպես և ինքը, որ նրա վիճակում կարգելեր համանման մի բան։ Նա ակնարկեց, որ իր կնոջը ավելի օգտակար կլիներ հոգեբույժի խորհրդատվությունը, բայց չէր համարձակվում պնդել... Եվ նա չարությամբ մտածեց. «Իհարկե, ինչ-որ մեկը ջղակծկվում է քո հիվան-
դանոցում, բայց դա նորմալ է... Ինչ-որ մեկին դու ամենևին ունակ չես օգնելու ինքդ, բայց դու չես սկսի հակադեպրեսանտներ կլլել... Դու լիովին մեղսագիտակ ես... Առողջ... Եվ այդ պատճառվ ամեն ինչ գիտես, որոշում ես... Եվ տնօրինում ես հիվանդների
կյանքը...»։
Այդքան դիմացավ, առանց իմանալու, դե և ինչքան է դեռ պետք... օրեր, շաբաթներ, ամիսներ։
Ցավը և պաղ կպչուն քրտինքը, սրտխառնուքն ու արյունը...
Պայքարում էր՝ չունենալով ոչ արիություն, ոչ ուժ։
Ոչինչ չէր հասկանում։
Կանչելով իր մոտ լացակումած աղջկան՝ հայրը նայեց աղջկան... Այնքան նման իր մորը, նա բարկացկոտ շրջվում, աչքերն էր թաքցնում... Փնչացրեց. «Ի՞նչ։ Ուզում ես ինձ սեր խոստովանե՞լ»։ Եվ երբ նա լուռ նրան սեղմեց իրեն, դեռևս չկամենալով նրան ներել, այդուհանդերձ հանգստացավ՝ քրթմնջալով. «Դե ահա, մեկն էլ ինձ սիրահարվեց...»։
Հիվանդանոցային միջանցքով թափառում էին մենավոր կանացի էակներն իրենց տնային խալաթներով... Վերջապես, հիվանդասենյակից ելավ թացացած քահանան։ Արագ ոչ այն է՝ գլուխ տվեց, ոչ այն է՝ խոնարհվեց և փութաց անհետանալ։
Նա պառկած էր մահճիկի վրա՝ դեմքով բարձի մեջ խրված։ Նրան տեղնուտեղը հենվեց աղջիկը՝ գրկելով և վախենալով. «Մայրիկ, քեզ ցավո՞տ է։ Քեզ ցավո՞տ է»։
Նոպայից հետո հիվանդը բացեց աչքերը՝ տեսնելով, ինչպես երազում, բազում դեմքեր...
Բժիշկը, որ ակնհայտորեն հոգնել էր այդ խնամառուի հետ գլուխ դնելուց, տակտը բավեց այն բանին, որպեսզի չքննարկվեր այն, ինչ տեղի ունեցավ։
Բուժքույրը սրսկում արեց նրա երակի մեջ, իբր թե արյունը քաշելով, այնպես որ թեթևացավ, և նա մոռացության մեջ ընկավ, իր տակ ինչ-որ փափուկ, օդեղեն բան զգալով։
«Հայրիկ, իսկ մայրիկը մահացա՞վ»,— լսեց դողացող թույլ ձայնը։
Նրանք մնացին միայնակ այդ մանրէազերծված ծերունական հոտով հագեցած մերկ պատերով սենյակում։ Սառնարանով, հեռուստացույցով, սեղանիկով և ևս մի ազատ մահճիկով, ասես թե դա ինչ-որ մեկի կացարանը լիներ։
«Նա ննջել է։ Մենք նրան չենք արթնացնի, մենք կգնանք»։
Եվ նա անիմաստ արտաբերեց առ դատարկություն, նախքան իր գնալը. «Դե իսկ ո՞ւր է ձեր Աստված»։
Տանը, որտեղ մոր ներկայությամբ չգիտես ինչու իրեն օտար էր զգում, նա հուլորեն կամ կոպիտ պատասխանում էր նրա հարցերին՝ հասկացնելով, որ նրա հետ չի անկեղծանա, այնպես որ՝ նա հեռացավ, արդեն քանի անգամ վիրավորվելով իր զգացմունքներում, իսկ նրա համար միևնույն էր։
Աղջնակը թաքնվում էր իր փոքրիկ սենյակում, բայց միայնակ մնալով՝ նա սարսափեց։ Նա հիշեց չգիտես ինչու եղբոր մասին, և դեպի ծնողների սենյակը, որտեղ դրված էր մանկական մահճակալիկը, նրան դրդում է ճնշող լռությունը։ Եղբայրիկը պառկած էր փափուկ թաքնաթաքուր խորության մեջ և, թվում էր, չէր շնչում։ Նա կանչեց... Կամացուկ-կամացուկ։
Եվ նա հանկարծ բացեց աչքերը՝ կենդանանալով։
Նա արտասվեց, ասես թե նրան տեսնում էր վերջին անգամ։
Մանկիկը նայում էր նրան, դեպի նա էր ձգում թաթիկները և ժպտում էր։
Նրա աչքերը շողշողում էին. որքան դրանցում ուրախություն, լույս, կյանք կար։




