Ամառային խոհանոցը
Բակի խորքում, կանաչով ծածկված, իր դարն է ապրում մեր ամառային խոհանոցը:
Վաղուց կրով չսպիտակեցրած, ծեփը թափված, իսկ տեղ-տեղ արդեն ցցվել են վանդակապատ փայտե շրիշակները ասես ծեր յաբուի կողեր: Շնորհակալություն
սաղարթախիտ բալենուն, կռատուկին ու ողորկաքարին, որ թաքցնում են նրա ծերությունն ու անկարողությունը: Խոտերի միջից միայն մամռակալած տանիքն է ցցված:
Ժամանակին՝ տարիներ առաջ, մեր ամառային փոքրիկ խոհանոցն ասես խաղալիք լիներ՝ ներկված ու սպիտակեցված. պստիկ պատուհանները փայլում էին մաքրությունից: Խոհանոցն իմ ավագ եղբայր Սլավան էր կառուցել:
Հետպատերազմյան տարիներին կարիքի ու աղքատության ու նաև հին սովորությունների հետևանք՝ ամեն բակում՝ խրճիթի կողքին, անպայման ամառային վառարան կար, որին մեր Դոնում քուրա են ասում:
Դա շատ հեշտ էր սարքվում՝ գետնի մեջ փոս, վրան՝ կրաքարով շաղախված ոչ բարձր շարվածք, իսկ վրան՝ չուգունե օջախն ու ցցված խողովակը. ահա և անպաճույճ կառուց-
վածքը: Բայց առանց դրան յոլա չես գնա: Ամռանը տանը վառարան վառելը ձեռնտու չէ: Նախ խրճիթում անտանելի շոգ կլինի: Շունչդ կկտրվի: Իսկ այդքան փայտ որտեղի՞ց ճարես: Փայտը ձմռան համար պետք է պահել: Մեր երկիրը տափաստանային է: Իսկ ամառային վառարանը կարելի է տատասկով ու տաշեղներով տաքացնել, պետք եղավ՝ աթարը կա ու կա:
Բակի քուրան ցանկացած վառարանի կփոխարինի: Նրա վրա թեյնիկն է եռում, անթթխմոր բլիթները կամ նրբաբլիթներն են թխվում, եփ է գալիս կորեկաձավարի դեղնափրփուր կաթնովը կամ լեհականը՝ էլի կորեկաձավարի, բայց մանրատված ճարպով ու սոխով, մեծ լայնաբերան ղազանում՝ կայմաչանում, եռում, իսկ հետո մարմանդ եփվում է կաթը՝ «երեկոյանը» և «առավոտվանը»: Եփվում է երկար, մինչև չի թանձրանում, դարչնագույն չի դառնում ու ծածկվում վարդագույն փրփուրով: Իր հերթին քուրայում նարդեկ են եփում՝ ձմերուկի մեղր:
Մենք էլ բակում այդպիսի փոքրիկ, հին աղյուսներով սարքած վառարան ունեինք:
Ավելի ուշ բակային քուրաները անհետացան, նրանց փոխարինեցին ամառային խոհանոցները կամ եփոցները՝ կավով պատված տախտակե կամ հյուսածո տնակներն ասես սարեկաբույն լինեին, բայց պետք է այնտեղ տեղավորվեին վառարանը, խոհանոցային, նույն ինքը՝ ճաշասեղանը ու մեկ էլ ձեռքով սարքած դարակները՝ անպաճույճ սպասքեղենով: Այդ խոհանոցներում կա՛մ նրանց շուրջ՝ ծածկի տակ, կա՛մ ծառի լայնածավալ սաղարթի ներքո, մի խոսքով, ազատության մեջ հոսում էր ամառային երկար կյանքը: Այստեղ ճաշ էին եփում, ուտում, հարևաններին, հյուրերին էին ընդունում, լվացք էին անում, երեկոները զրուցում էին...
Վաղ գարնանը, երբեմն՝ մարտին, տեղափոխվում էին ամառային խոհանոց ու այնտեղ մնում մինչև ցրտերն ընկնելը: Արդեն դրսում ցուրտ է ու խրճիթում էլ՝ պաղ, իսկ ամառային խոհանոցում տաք է, հաճելի ու համեղ է բուրում թխվածքով ու եփվածքով:
Անգամ հիմա, երբ մեր ամառային խոհանոցն իր դարն ապրել է, անցնես նրա շեմով ու փակես աչքերդ ոչ միանգամից, կզգաս տնական ուտելիքի ախորժալի համուհոտը: Անգամ հիմա... Մեկ դար անց:
Իմ մանկության տարիներին, պատահում էր, առավոտյան դեռ քնած ես բաց
պատշգամբում կամ ցախատանը, քնած ես, բայց զգում ես ճարպով տապակվող
կարտոֆիլի հոտը, անթթխմոր բլիթների ամենօրյա բույրը կամ կիրակնօրյա, տոնական կարկանդակների բուրմունքը. անգամ խորիզն ես միանգամից կռահում՝
կարտոֆիլով ու սոխով է, թարմ խնձորներով կամ իմ սիրածը՝ կաղամբով:
Ցանկացած կերակուր, որ եփվում է, տապակվում, մարմանդ եփ գալիս բակի քուրայում կամ ամառային խոհանոցում, իր մասին իմաց է տալիս քաղցր կամ կծու հոտով, որը տարածվում է բակով ու շրջակայքով մեկ: Բայց կարկանդակները տոն են, բլիթ ու նրբաբլիթ էլ ամեն օր չես ուտի, իսկ գլխավոր կերակուրն, իհարկե, կաղամբապուրն է: Ոչ թե ռուսականը, այլ մերը՝ Դոնի կաղամբապուրը: Դա մե՜ծ տարբերություն է, ինչպես ասում են մեզ մոտ, նույնիսկ չես համեմատի:
Դոնի իսկական թարմ եփած կաղամբապուրի հոտը, թե բույրը միանգամից չես զգա: Կաղամբապուրը երկար է եփվում և, ինչպես լավ երաժշտությունը նվագախմբում, անսպասելի չի հնչի, այլ սկզբում այստեղ ու այնտեղ ձայնը կփորձեն:
Եռացող յուղը կամ ճարպը կճպճպա, սուր ու նրբին կտարածվի տապակած սոխի ու ստեպղինի հոտը, այդ նույն ստեպղինի ու սոխի անեկ քաղցրությունը ի հայտ կգա, բայց պղպեղն ավելացնելուց հետո միայն:
Կբլթբլթա մանղալի մեջ, իսկ հետո կհանդարտվի, բայց օջախից ճթճթալով վեր կբարձրանա համեմունքներով եռացող տոմատի բուրմունքը: Իր հերթին ու ժամին ձայն կտան քաղցր բուլղարական պղպեղն ու կծու գարդալը: Լուռ չի մնա նաև հոտավետ կանաչեղենը՝ մաղադանոսը, համեմը, կանաչ սոխն ու անգամ սխտորի պստլիկ պճեղը: Եվ այդ ամենը՝ կարտոֆիլի կամ կաղամբի, առավել ևս մսային՝ յուղալի ոչխարի, տավարի լանջամսի կամ խոզի՝ կշտացնող թանձր բուրմունքի հենքին: Այդ ամենը միանում է (ինչ պակաս սիմֆոնիա է) Դոնի թարմ եփված կաղամբապուրի միասնական համուհոտին, որն արդեն չեն եռացնում կրակի վրա, այլ մարմանդ եփ են տալիս մինչև պատրաստ լինելը և բուրավետ հովհարով բակ ու շրջակայք ծածկելը: «Սպասե՛ք, թող մի քիչ մնա, հասնի, — անհամբերներին չափավորում է տանտիրուհին ու կշտամբում: — Թե՞ սոված երկրից եք...»: Գուցե և՝ ոչ, բայց թուքդ վազում է, գլուխդ պտտվում է նորեփ կաղամբապուրի հոտից:
Հնում հատկապես գյուղական կենցաղում՝ խուտորներում, առավել ևս սովի կամ սառնամանիքի ժամանակ կաղամբապուրը, ինչպես ասում են, բոլոր դեպքերի համար ու հարմար է: Նախաճաշին՝ գործից առաջ, տաք կաղամբապուր գդալելն ավելորդ չէ, ճաշին՝ բնականաբար, առանց ջրիկ ճաշի չի լինի, ընթրիքին էլ ինչ մնացել է, ավելի համեղ կուտվի, քանի որ օրվա ընթացքում ավելի է համի եկել:
Այն կաղամբապուրը, որ եփում են Ռուսաստանում, այդ սփրթնած դալկախտը ծիծաղելով անվանում եմ որբի կամ բանտային կաղամբապուր: Դա տեսքով էլ անտերունչ է: Մերը՝ Դոնինը, ափսեում լինի թե թասի մեջ, ասես այրվում է բոսոր կամ ալ կարմիր կրակով: Իսկ հո՜տը...
Հայրենակիցներիցս մեկը, ուսումն ավարտելով ու կյանքն սկսելով հարազատ եզերքից հեռու, առաջին իսկ ամռանը հայրական տուն բերեց երիտասարդ կնոջն ու ասաց. «Մորիցս ու տատիցս սովորիր մեր Դոնի կաղամբապուրը եփել: Տանը պիտի պատրաստես: Ու էլ ոչ մի նրբահամ ուտելիք ինձ պետք չէ: Քեզ համար հեշտ կլինի, իսկ ինձ համար լավից լավ է»:
Դոնի կաղամբապուր եփելն հեշտ գործ չէ, բայց եթե ցանկություն կա... Ու մեկ էլ ցանկալի է ձեռքի տակ ամռանը ունենալ սեփական բանջարանոց, ձմռանը՝ լավ մառան: Իհարկե, նաև անհրաժեշտ են հմտություն, համբերություն և, իհարկե, սեր: Եթե ոչ արհեստի, գոնե մարդկանց նկատմամբ, ում համար եփվում է կաղամբապուրը: Որովհետև արագ, ձեռքի հետ եփվում է միայն ջրիկ ապուր կամ շիլայանման մի բան, որից անգամ տանու շունը երես կթեքի:
Մի անգամ գնացքում, ճանապարհը երկար էր, զրուցում էի ուղեկիցներիս հետ, նրանց մեջ մի ջահել կին կար: Խոսում էինք տնական կերակուրի մասին: «Ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք բորշչ եփելու համար», — հարցրի ու լսեցի պատասխանը. «Ակադեմիական ժամ՝ քառասունհինգ րոպե»: Ես միայն ծիծաղեցի: Հա, խոհարարական գիրքն էլ տեղեկացնում է, որ «կաղամբապուրի ընդունված-տարածված լինելը բացատրվում է նրա պատրաստման պարզությամբ»:
Չէ՜, «ակադեմիական ժամում» Դոնի կաղամբապուր չես եփի: Ոչ մի «պարզություն» էլ չկա:
Կյանքիս գլխավոր խոհարարուհի մորաքույր Նյուրան իր վերջին, բայց դեռևս պինդ տարիներին, երբ ուժը տեղն էր ու տեսնում էր իմ հետաքրքրվածությունը, պատմում էր՝ հրաշագործելով վառարանի կողքին ու սեղանի վրա: Ավելի ուշ, մտադրվելով գրել այս ակնարկները, զրուցեցի Ալեքսանդրա Պավլովնա Սուրկովայի հետ, արդեն հանգուցյալ Մարիա Տիմոֆեևնա Կորոտկովայի, վարպետ խոհարարուհիներ մորաքույր Ֆրոսյայի ու Կլավդիա Եֆիմովնայի, էլի տարեց, փորձառու մարդկանց հետ, ում տանը հյուրընկալվել եմ կամ պարզապես ճաշել: Երբեք չեմ դիմանա գայթակղությանը, երբ բակ ես մտնում թե տուն, և գրգռող քաղցր բուրմունքից գլուխդ պտտվում է, հետն էլ, համա-
ձայն ավանդույթի, ի սրտե հրավիրում են. «Նստիր, տաք ճաշ կեր, հենց նոր եմ
կաղամբապուրը եփել»:
Եվ այսպես, անցնենք գործի: Եթե կաղամբապուրը մսով է, ինչպես հիմա ընդունված է (բարեկեցության հետևանք), ապա միսն ընտրում են անպայման ոսկորով, ավելի հաճախ՝ լամջամիսը կողերով: Բայց միսը պիտի տավարի լինի, ոչ մի հորթ կամ գառ: Ցանկացած միս (լինի տավարի, ոչխարի, խոզի) ամբողջական կտորով պետք է եփվի մեկուկեսից երկու ժամ, միջին կրակի վրա, որպեսզի բլթբլթա, ինչպես դժոխային կաթսայում, գոլորշի չելնի, բայց լավ եփվի: Ոմանք արգանակը եփում են առանց սոխի, մյուսները գլուխ սոխ են գցում, բայց երեսանց կտրած: Մեր մորաքույր Նյուրան վառարանի լավ լվացած չուգունե սալին էր դնում սոխի ու ստեպղինի կեսերը: Կտրում ու դնում էր թեժ սալին մինչև դարչնագույն դառնալը, ու դրանից հետո՝ իր ժամանակին, ավելացնում արգանակին: Մեկ էլ արգանակում, որտեղ միսն է եփվում, մի քանի մեծ, մաքրած կարտոֆիլ են գցում:
Եփվելուց հետո այդ կարտոֆիլները հանում, տրորում են ու նորից իր հերթին ու ժամանակին ուղարկում են արգանակի մեջ: Մեր Դոնի կաղամբապուրում շատ կարևորը, իսկ գուցե և գլխավորը համեմունքն է: Չուգունե խոր տապակում արևածաղկի յուղով կամ կարագով, խոզի փորոտիքի ճարպով կամ խոզաճարպով (վերջինիս դեպքում հալածի մնացորդը պիտի հեռացնել), այդ տաքացրած յուղի մեջ լցնում են մանր կտրտած սոխ, հետո ստեպղին, որոնք սովորականի պես տապակվում են մարմանդ կրակին մինչև սոխը ոսկեգունի:
(Տանտիրուհիների եմ հանդիպել, որոնք ստեպղինը չեն տապակում, կաղամբի հետ են լցնում: Բայց դա՝ հազվադեպ):
Իսկ ամռանը համեմունքի համար վերցնում են թարմ լոլիկներ, ցանկալի է՝ մսոտ, մուգ կարմիր, օրինակ՝ «Ցուլի սիրտը»: Վարդագույն լոլիկները սալաթի մեջ են օգտագործում, կաղամբապուրի համար չեն, թեև քաղաքացի տնտեսուհիները գնելիս նախընտրում են այդ տեսակը: Լոլիկները մի լավ տրորում են սկզբում քամիչի վրա, հետո՝ ալրամաղի, որպեսզի սերմերն ու կճեպը անջատվեն: Ստացվում է ջրիկ տոմատ, մի ամբողջ թաս:
Ամռանը վերցնում են հասած լոլիկները հենց մարգերից: Իսկ այ, ձմռանը... Հնում լոլիկները աղ էին դնում: Մեր նկուղում մի մեծ, տասդույլանոց տակառ կար: Կողքին՝ նույնից՝ կաղամբով: Ավելի փոքրի մեջ վարունգներն էին: Ամեն օր նկուղ էինք մտնում, կերակուրի համար հանում մեծ թասով կարմիր թմբլիկ լոլիկներ՝ թարմից ոչ մի բանով պակաս: Դրանց միջուկն ու հյութը քաղցր են ու տտիպ-գրգռող: Հո իզուր չէին աղելիս արանքները դնում հաղարջի ու բալենու հոտավետ տերևները, ծովաբողկի արմատները: Մի լոլիկը չկերած, ձեռքդ մյուսին ես տանում:
Բայց հիմա ուրիշ պատմություն է: Տակառի ամբողջական լոլիկները ուտելու համար են: Ճզմվածներն առանձին են դնում, կաղամբապուրի համար: Հետո դրանք ավելի են տրորում, ստացվում է տոմատ: Բայց իսկականը, չեփած:
Այդ հետո էր, որ դադարեցին լոլիկները աղ դնել ու սկսեցին թթու դնել ապակե տարաների մեջ, իսկ ձմեռվա պաշար՝ կաղամբապուրի համար սկսեցին տոմատ պատրաստել: Աղում են մսաղացով, իսկ հետո... Ոմանք աղում ու թթվեցնում են, մյուսները եփում են: Սա արդեն կերչիկն է: Ո՛չ սա, ո՛չ մյուսը իսկական տակառի լոլիկներին չեն փոխարինի: Ինչպես այժմ պիտակներին են գրում՝ «բնականին նույնական» է ստացվում: Այսօր էլ հատուկենտ տնտեսուհիներ աղում են լոլիկները, ավելի հաճախ՝ կտրտված կամ ճզմված, հատուկ ձմռանը Դոնի կաղամբապուր եփելու համար: Հարգանք ու պատիվ նրանց:
Եվ, անշուշտ, տնական տոմատի հետ չի համեմատվի գործարանայինը, ապակե տարաներով, որոնց մեջ վառ ու կոկլիկ տեսք ունեն, հատկապես թուրքականն ու իտալականը: Բայց դրանք միայն թուրքական կաղամբապուրի համար են հարմար:
Պատրաստի տոմատը լցնում են մանղալի մեջ տապակվող սոխի ու ստեպղինի հետ: Երբ սկսում է եռ գալ, պետք է կողքի դնել, թեթև կրակին, անընդհատ խառնել: Համեմունքը պետք է շատ երկար մարմանդ եփվի: «Ինչքան երկար, էնքան լավ, — ասում էր մորաքույր Նյուրան: — Բայց խառնելը չպիտի մոռանաս»: Ավելի ուշ մանղալի մեջ ավելացնում են երկու-երեք գդալ «պղպեղային համեմունք» բուլղարական քաղցր պղպեղից, գույնը պետք է կարմիր լինի, մսաղացով անցկացված:
Համեմունքը պատրաստման ավարտին պետք է լավ եփվի յուղի մեջ, խտանա՝ կորցնելով հեղուկը:
Պատրաստի արգանակը, որի միջից հանել էին միսը, անջատել ողը կամ ազդրոսկորն ու կրկին դրել կաթսան, դնում են կրակին ու քլթքլթացող զանգվածի մեջ ամռանն ու աշնանը լցնում փոքրիկ ժապավեններով կտրած կաղամբը: Ցանկալի է՝ ամառային սորտի: Ձմռանը ճաշի մեջ է գնում թթու դրածը, տակառինը: Երբ սա էլ է եփ գալիս, թողնում են՝ կաղամբը լավ եփվի, որպեսզի փափկի՝ հինգ կամ տասը րոպե, և ավելացնում են կտրտված կարտոֆիլը, իսկ հետո՝ տրորվածը, ա՛յ, էն լավ եփվածները, որ սպասում էին իրենց հերթին ու ժամին:
Մի կարևոր ճշտում: Հայտնի բան է, որ անգամ պատերազմներ են սկսվել, ինչ է, թե մարդիկ չեն կարողացել համաձայնության գալ՝ ինչպես կոտրել եփած ձուն՝ բո՞ւթ, թե՞ սուր կողմից:
Մեր ուտողների ու տնտեսուհիների մեջ պատերազմ չէ, բայց հնուց եկող վեճ կա, թե որն է ճիշտ. սկզբում կարտոֆիլը լցնել, հետո կաղամբը, թե՞... Իսկ գուցե երկուսը միասի՞ն:
Սովորաբար դասական ձևը, իհարկե, սկզբում կաղամբը: Թե չէ չի եփվի: Բայց շատ են կաղամբը խռթխռթացնելու կողմնակիցները: Երբեմն այդ պատճառով ընտանիքում գժտվում են:
— Իսկ ես սիրում եմ, որպեսզի կաղամբը խռթխռթա:
— Իսկ ես չեմ սիրում, որովհետև հում է:
Այդպիսի պատուհաս է Մեծ Նաբատով խուտորում ապրող ծանոթներիս ընտանիքում: Հայրը խռթխռթացող կաղամբն է սիրում: «Թե չէ դա կաղամբապուր չէ, — բորբոքված ապացուցում է նա: — Դա խոզի լափ է, ճպճպացնելով ուտում ու ոչինչ չես զգում»: «Խռթխռթում է, ուրեմն չի եփվել, — հակառակվում է որդին: — Իսկ հում կաղամբը միայն էծերն են կրծում: Խռում-խռում, խռում-խռում...»: «Օրումեջ եմ եփում, — ասում է տանտիրուհին: — Մեկ խռթխռթացող, մեկ փափուկ: Մի օրը մեկին եմ գոհացնում, հաջորդը՝ մյուսին: Հո չեմ կարող մի ընտանիքի համար երկու տարբեր կաթսա դնել»:
Թթու դրած կաղամբով ապուրի մեջ կարտոֆիլը սկզբում են լցնում, թե չէ կլինի ոնց որ գետաքարը. անեփ կմնա:
Երբ կարտոֆիլն ու կաղամբը կեփվեն, անփորձ տանտիրուհին համը կփորձի «գդալով», իսկ փորձվածը առանց գդալը բերանին տանելու կհասկանա, քիմքով՝ հոտով: Դե, իսկ հիմա պետք է պատրաստի թանձր համեմունքը մանղալը լցնել ու անմիջապես ավելացնել մանր կտրտված թարմ կանաչեղենը, սխտորի ծեծած պճեղն ու կծու պղպեղի համեմունքը: Վերջինը՝ ըստ ճաշակի, միայն կծուն սիրողների համար է: Ամեն մեկին կծվությունը դուր չի գալիս: Դրա համար հաճախ սեղանին դրված է լինում այրող պղպեղ-գարդալի պատիճը:
Վերցնում են պղպեղիկի պոչից ու թաթախում կաղամբապուրով ափսեի մեջ: Հետևելով մեծերին՝ երբեմն փոքրերն էլ են նույնը անում. կծու է, նույնիսկ աչքերն են արցունքակալում: «Քեզ զգուշացրել էին, — կասի մայրը: — Հիմա մինչև վերջին գդալը կուտես քո հիմարությունը»:
Ծեծած սխտորն էլ ոչ միշտ են լցնում: Թարմ հացը՝ սխտորի թեթևակի հոտով, լավ է: Բայց եթե մի քանի օրվա համար ես եփել կաղամբապուրը, ավելի լավ է՝ սխտոր չլցնես, կդառնացնի:
Դափնու տերևը նույնպես՝ըստ ճաշակի, բայց միայն ամենավերջում են գցում ճաշի մեջ: Ու նաև (բայց սա էլ ըստ քիմքի) երկու-երեք ճաշի գդալ մանանեխի յուղ:
Արդեն պատրաստի կաղամբապուրը պետք է հանես կրակի վրայից, թողնես՝ մարմանդ եփվի ևս տասը-տասնհինգ րոպե:
Եվ արդեն այդ ժամանակ կափարիչը մի կողմ դրեք. աշխարհին ու ընտանիքին ի տես հայտնվում է Դոնի կաղամբապուրը:
Հոտավետ, այրող, անգամ միայն տեսքով: Չէ՞ որ նրա մեջ ոչ միայն վառարանի, նաև երկար ամռան ընթացքում պաշարարած արևային տապն է, քանի դեռ փոքր սերմերից աճում, երկրային հյութերով լցվում, իսկ հետո հասունանում էին պինդ, կարմիր պոմիդորները, քաղցրահամ, ճիգ թափելուց մոխրագունած, բռնցքաչափ սոխի գլուխները, հասած-կարմրատակած, ֆունտանոց պղպեղները, խռթխռթան ստեպղինը: Երկար են աճել ու հասունացել, որպեսզի այսօր նույն ժամին միասին տան իրենց քաղցրությունը, տտիպությունը, համն ու հոտը և, իհարկե, հափրանքն ու ուժը: Այսպես է ստեղծվում Դոնի կաղամբապուրը: Մեր գլխավոր կերակուրն ու հյուրասիրությունը: