Յուրի Գագարին
(հատված գրքից)
Գագարինը և «աստղային եղբայրությունը»
Արդեն մայոր Գագարինի հաջող թռիչքի հենց իսկ հաջորդ օրը ԽՍՀՄ-ը հասկացնել տվեց, որ նրա հաջորդ նպատակը Լուսնի նվաճումն է։ Պետության ղեկավարներից և ոչ մեկից նույնիսկ չպահանջվեց այդ մասին բարձրաձայն հայտարարել, ինչպես Քենեդին, բարեբախտաբար, լսարանն արդեն բավականաչափ մղձավանջված էր, որպեսզի համապատասխանորեն արձագանքեր նույնիսկ կողմնակի ակնարկներին։ Այսպիսով՝ 1961 թվականի ապրիլի 13-ին Փարիզում՝ Պալե դե Սպորտում, «80 պարող Ուրալից» կատարեցին հազարավոր հանդիսատեսների առաջ «արհեստական արբանյակի պարը»։ Տիեզերական հրթիռ պատկերող արտիստների խումբը պտտվում էր մենակատարուհու շուրջը, որի գլխին ամրացվել էր՝ ուշադրություն, տագնապ, վիթխարի դեղին գունդ։ Հանկարծակի,— անհանգստացած տոնով տեղեկացնում է L’Aurore-ի թղթակիցը,— հրթիռային խմբից առանձնացավ մի մարդ, սլացավ դեպի Լուսին և այնտեղ տեղադրեց սովետական դրոշը»: Այդ պահին հավատն առ խորհրդավոր Գլխավոր Կոնստրուկտորի ամենակարողությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ այդ տեսակի պարերը, պարզապես պարերը ընկալվում էին որպես սև տարբերանիշ Ամերիկային: «Երբ տիեզերական դարաշրջանի արշալույսին թղթակիցները հարց-
րին ամերիկացի ֆիզիկոս Թեյլորին․ «Ի՞նչ կտեսնեն ամերիկացիները, երբ նրանք այցելեն Լուսին», — նա, վայրկյան իսկ չտատանվելով, պատասխանեց․ «Ռուսի», «Ես չեմ ուզում ննջել կոմունիստական լուսնի լույսի ներքո», — պատասխանեց Լինդոն Ջոնսոնը չափազանց բարձր արժողության «Ջիմինայ» և «Ապոլոն» նոր ծրագրերի մի շարք բիզնեսմենների մեղադրանքներին։ Ինքը Թոմ Վուլֆը կարեկցաբար գոչում է․«Աստված իմ, դա շատ ավելի վատ է, քան հրթիռը. ամեն գիշեր գլխավերևում լողում է ռուսների կողմից զավթված արծաթավուն լուսինը»։
Ավելի անկեղծ Լուսնի վրա շուտափույթ թռիչքին հավատում էին իրենք ռուսները․
Ընդունեք շնորհավորանքները։
Վստահ ենք լիովին՝
Ծնունդներից մեկը
Դուք կդիմավորեք Լուսնի վրա։
Այս ոտանավորը մատուցվել էր «գագարինյան միավորման» ժուռնալիստների կողմից Աղֆանստանում ծնունդը նշող Վալենտինա Գագարինային ամուսնու հերթական շրջապտույտի ժամանակ։ Բոլորովին վերջերս թռչում էր ողջ օրերով Տիտովը, շուտով կթռչի Անդրիյան Նիկոլաևը։ 1961 թվականի դեկտեմբերը լավ ժամանակ էր նրանց համար, ովքեր չէին կասկածում. ևս փոքր ինչ և Լուսնի վրա զվարճաշրջությունների կտանեն բոլոր կամեցողներին, ինչպես ասենք՝ Սուզդալ։
Դա 21-րդ դարի մարդկանց համար է Լուսինը՝ հաստատուն մեծություն, ինչ-որ անփոփոխ բանի խորհրդանիշ, կրկնվող, ցիկլային․ «կախվել ու կախվել է իր համար»։ Մարդիկ 1960-ականներին Լուսինն այլ կերպ էին ընկալում՝ որպես անհապաղ գործողություն պահանջող օբյեկտ։
Լուսինը ոչ թե «առանձին էր», «այնտեղ», այլ «այստեղ», տեսադաշտում․ թվատախտակով, որի վրայով վազում էր մինչև ժամերը համրող սլաքը։ Ամեն օրը, որ չէր տանում դեպի Լուսին, ընկալվում էր որպես ժամանակի կորուստ։
Ըստ էության, Լուսնի հետ կապված այդ «ալերգիան» սկսվել էր դեռ 1950-ականների կեսից՝ դրա հետ ինչ-որ բան այն չի, և ժամն է արդեն, ինչպես ասում էր Լենինը, «սվինով շոշափել»․ Լուսինը Լեհաստանի նմանօրինակն էր, որը Խորհրդային Ռուսաս-
տանը բաժանում էր Գերմանիայից, համաշխարհային հեղափոխության երկրորդ և գլխավոր օջախից․ բավական հեռու և բարդ է, բայց հարկ է խիզախել։ Որպեսզի 1980 թվականին ընկնեիր կոմունիզմի մեջ, հարկ էր Լուսինն «անցնել»։ 1960-ականների մարդիկ այնպես էին «հնարամտվել» գիտական ֆանտաստիկայով, մեդիայով, հենց վիճակագրությամբ (չափազանց շատ էին Թինեյջեր-բեբիբումերները), որ իրենց զգում էին ասես մեկուսացման մեջ։ Երկիրը, այո՛ օրրան է, բայց չի կարելի հավերժորեն ապրել օրրանում․ դա, ինչպես ասում են ֆուտբոլային մեկնաբանները աշխարհի առաջնությունից առաջ, «խմբից դուրս գալու» պես է. հարկ է անպայման անել։
Հնարավոր է, այդ իրարանցումային հետաքրքրությունը բացատրվում է և այն բանով, որ ինքը ԽՍՀՄ-ն էլ յուրատեսակ «Լուսին էր»՝ հիմնական մոլորակից պոկված մարմնով, ապրելուն ոչ այնքան ընտելացված, բայց յուրովի գեղեցիկ, տարաշխարհիկ և գլխավորը՝ առանձնահատուկ գործառնություն կատարող՝ լինել «առաջի կղզին
մարդկության ճանապարհին տիեզերքի անեզր օվկիանոսներում» (Պ․Կլուշանցև)։
Հետին թվով պարզ է, որ դա ինքնախաբեություն էր, բայց, ըստ Վիկտոր Պելևինի ճշգրիտ ձևակերպման, բոլոր ազգային ինքնախաբեություններից ամենահուզիչը։
Մենամարտը ԱՄՆ-ի հետ, ո՞վ է առաջինը՝ ի սկզբանե քաղաքական գունավորում ստացած, այժմ «մտալրվում էր» որպես այն բանի վերադարձի պես մի բան, ինչն ի սկզբանե պատկանում էր Սովետական Միությանը՝ ըստ բարոյական իրավունքի։ Լուսինը հարկ էր ոչ թե պարզապես «հպատակեցնել», այլ «ետ նվաճել»․․. Լուսնի հետ հարկ էր «վերամիավորվել». մոտավորապես ինչպես Ղրիմի հետ 2014-ին․ դա հենակետ է, ելք այլ ծովեր, «պատուհան»․ այնտեղ՝ մեր պատմությունն է, մեր պատվադրոշները․ մենք առաջինը լուսանկարեցինք «մթին կողմը»։ Լուսնի յուրացման տեխնիկական բարդությունը (պտույտի գցել այն ավելի արագ պայթյունների շնորհիվ, որպեսզի ավելի արագ փոխվեն օր ու գիշերը, արհեստականորեն ստեղծել մթնոլորտը և համանման բաները), զանգվածներին ոչ լիովին հասկանալի և դիտավորյալ ռետուշած փորձագետների կողմից, որոնք գիտակցում էին, որ լավատեսությունը վաճառվում է թերահավատությունից ավելի լավ, որը 1960-ականներին «վերաիմաստավորվել էր» այնպես, որ փոխարինվել էր կոլեկտիվ գիտակցության մեջ ինչ-որ այլ, թշնամական Լուսինը նվաճած մշակույթով, բախումն ինչի հետ կհանգեցնի այն փոխելու անհրաժեշտությանը, իրականացնել քաղաքական «անծանոթ ձև» Լուսինը պատկերանում էր ԽՍՀՄ-ի գալիք տասնվեցերորդ հանրապետության պես մի բան, և այն հարկ էր «ետ նվաճել» կապիտալիստներից, ինչպես, ըստ էության, «Անգետիկը Լուսնի վրա»-ի պես, գիրք, որը գրվել և տպագրվել էր հենց այդ տարիներին։
Եվ ո՞վ կարող է ամենքից լավ գլուխ հանել դրանից ոչ թե «ընդհանրապես», այլ անհատապե՞ս։ Դե պարզ է՝ ով։
Նա, ով արդեն հպատակեցրել է Լուսինը համենայն դեպս փոփ-մշակույթի պատկերացման մեջ։
Նա, ով մի քանի տարվա ընթացքում սովետական լուսնային փչոցի «դեմքն էր»՝ շարունակվող համարյա թե մինչև 1965 թվականը։
Նա, ով ինքը տարված էր Լուսնով։
Լուսինը սուրբ Գրաալն էր՝ Գագարինի սևեռուն գաղափարը։
Նրան սարսափելի ընկճում էր, որ իր թռիչքի ժամանակ այն չէր տեսնում․ նա բողոքում էր դրանից՝ ի դեպ հավելելով․ «Բայց դա դժբախտություն չի, կտեսնեմ մյուս անգամ»։ Այն նրա վրա պատանությունից ի վեր ազդում էր մագնիսական կերպով. նա տեղի և անտեղի հիշատակում այն և երազում էր դրա մասին, ինչպես հանրակացարաններում կենող մարդիկ երազում են սեփական բնակարանի մասին։ Սարատովում, երբ նա նոր-նոր գրանցվել էր աերոակումբում, և նրան սկսել էին ծանակել ընկերները՝ չմոռանաս, իբր, հենց սովորես, մեզ էլ ման տալ, նա նրանց սպառնում էր․ «Սպասեք, ես դեռ ձեզ կտանեմ Լուսնի վրա»։ Երբ նա հայտնվում էր անսպասելի ինչ-որ տեղից, ապա հարցին, թե որտեղից է նա հայտնվել, նա, անշուշտ, պատասխանում էր՝ Լուսնից։
Դա անիրազեկ կենսագիրների հորինվածք է թվում, սակայն, դատելով բազում կողմնակի նշաններից, նրան, իրոք, թվում էր, որ նա ընտրված է, նախատեսված է այդ առաքելության համար։ Նրան շատ բան էր համոզում և ոչ միայն սեփական կանխազգացումները։ Դեռ 1954 թվականին նրա ձեռքն ընկավ «Գիտելիքը ուժ է» ամսագրի նոյեմբերյան համարը, որում «ֆանտաստիկ» ներդիր կար՝ «1974 թվականի № 11», իսկ այնտեղ պատմությունն է կինոռեժիսոր Վ. Ժուրավլևի՝ «Ինչպես ստեղծվեց «Տիեզերական թռիչք» ֆիլմը»՝ նկարահանումների ժամանակ Ցիոլկովսկու խորհրդատվությունների մասին (նա լուսնի վրա նշանառված հրթիռապլանի 30 գծագիր էր արել), «ԽՍՀՄ-ի գիտությունների Ակադեմիայի հաղորդագրությունը, և՛ ռեպորտաժները նավակողից,
և՛ գիտնականների ու անձնակազմի անդամների ելույթներն առ այն, ինչպես էր պատրաստվում թռիչքը, և՛ տիեզերագնացների համառոտ կենսագրական տվյալներով
լուսանկարները, և՛ թռիչքի հետագծի նկարագրությունը, և՛ տիեզերանավի պատկերներով գծանկարները»։
Ծաղրն այն է, որ «Լուսին-1» տիեզերանավի գլխավոր կոնստրուկտորին ու տիեզերանավի բորտինժեներին կոչում էին Յ․Ն․Թամարին, նա 1934 թվականի ծնունդ էր և սերում էր Սմոլենսկի շրջանից։ Ավելի հետո, իհարկե, խմբագրությունը ուրվագծել էր օդում փակագծի նշանը․ «Մենք խոստովանում ենք, որ․․․ մեր նշած դեմքերը իրականում գոյություն չունեն, մենք նրանց հորինել ենք խմբագրությունում, քանի որ դեռևս չգիտենք գալիք միջմոլորակային ճանապարհորդների ազգանունները, բայց մենք չենք կասկածում, որ նրանք արդեն ծնվել են, և նրանցից ոմանք հնարավոր է՝ իրենց ձեռքերում կբռնեն այս ամսագիրը։ Անշուշտ, մեր ընթերցողներից շատերը մասնակցություն կունենան գալիք միջմոլորակային տիեզերանավի աշխատանքին, որպեսզի իսկական, այլ ոչ թե ֆանտաստիկ տիեզերանավը, որքան հնարավոր է, շուտ ուղևորվի Լուսնի վրա, իսկ մենք էլ մեր կողմից կարողանանք թողարկել իսկական, այլ ոչ թե ֆանտաստիկ հաշվետվություն առաջին միջմոլորակային թռիչքի մասին»։
Հենց Լուսինը, այլ ոչ թե ՑՊԿ-ն և ոչ էլ կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը, Գագարինից պահանջում էր առաքինի կյանք և ինքնահրաժարում․ Լուսինն այն ապահովագիրը չէ, որն ընդմիշտ նրան կպաշտպաներ մեղադրանքներից այն բանում, որ իր 108 րոպեն նա պարզապես «պառկել էր» տիեզերքում։ Լուսինը գլխավոր խթանն էր, որը նրան ճիշտ կարգավիճակում էր պահում։ Խթանն ու բանահյուսական իմաստությունների ակնառու լուսաբանումը «արմունկը մոտ է, բայց չես կծի» և աչքը տեսնում է, բայց ատամը չի ծամում» շարքից։
Այն էլ չի, թե նա գայլի պես չորեքթաթվում և ոստնում էր լուսնի վրա, բայց այդուհանդերձ նա հնարավոր ամեն ինչ անում էր, լավ իմաստով կաշվից դուրս էր գալիս, որպեսզի իրեն զգար «Լուսին» նախագծում՝ հիանալիորեն գիտակցելով, իհարկե, որ Լուսնի վրա ընկնելու իր հնարավորությունները մոտակա տասը տարում նվազագույն են՝ տիեզերագնացների հերթը, պետական պրոպագանդիստի կարգավիճակը, աշխատանքի հետ կապված ինժեներական կրթության բացակայությունը, ոչ լիովին առողջ ապրելակերպը, ամեն ինչ իր դեմ է։
Գագարինը համակված էր Լուսնով և կարողանում էր այդ համակվածությամբ վարակել շրջակա մարդկանց։
Վստահությունն այն բանում, որ «լուսնային գալիքը» մոտ և հասանելի է, փոխում էր մարդկանց հոգեբանությունը, ստիպում էր նրանց իռացիոնալ վարվել։ Հետին թվով զգացողություն է ծնվում, որ մարդկանց համար հետաքրքիր չէր պատասխանել պարզ հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ Լուսնի վրա ծախսված ներդրումները կփոխհատուցվեն։ Գուցե ավելի լավ է մայոնեզի արտադրության կամ կիսահաղորդիչների գործարան կառուցե՞լ։ — Իհարկե, ոչ։
Ահա Հարավային Կորեան ներդնում էր 1970-ականներին ոչ թե տիեզերքի, այլ կիսահաղորդիչների վրա, և հիմա այնտեղ է «Samsung»-ը, և հավանականությունն այն բանի, որ ինչ-որ պահի կորեացիները կթռչեն տիեզերք ավելի հաճախ, քան նրանք, ովքեր տարիներով փնտրում են՝ ով է անցք փորել ՄՏԿ-ի երեսվածքում, բավական բարձր է։ Գուցե թե բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե Գագարինը «Սոյուզ»-ով թռիչքների նախապատրաստվելու փոխարեն զբաղվեր կիսահաղորդիչների գովազդով և ներդրումների որոնումո՞վ։ Ո՛չ։ 1965 թվականին հայտնվեց Պավել Կլուշանչևի կիսավավերագրական-կիսահորինած ֆիլմը՝ «գագարինյան սերնդի» պատրանքների համառոտագիրն ու որից հասկանալի է` ինչու այդքան հեշտ էր զանգվածների խան-
դավառությունը մոբիլիզացնելը, իսկ ռացիոնալ փաստարկներին ունկ դնելը՝ բարդ։ Այդ շատ ակնառու և վարակիչ ֆիլմում բացատրվում է, ինչ բան է Լուսինը մարդկության համար («առաջին կղզին տիեզերքի լայնարձակությունների ճանապարհին»), և թե հատկապես ինչպես մարդը կկառուցի այդ ամենը ամենամոտակա տարիներին։ Քանի որ Լուսնի վրա մարդուն սպառնում է վտանգավոր ճառագայթումը, ստիպված կլինենք խորունկ պայթյուններ անել, խոռոչներ ստեղծել և դրանցում ստորգետնյա կացարաններ կառուցել։ «Մարդը կներդրվի Լուսնի թանձրաշերտի մեջ, ինչպես սերմը բնահողի մեջ։ Հետո կբարձրանա, ինչպես բարձրանում է առաձիգ ընձյուղը, և կսկսի հարձակումը լուսնային խոպանի վրա»։ «Գանձատուն», Լուսինը երևի մարդուն կապահովի օգտակար հանածոներով՝ նավթ, գուցե թե ոսկի, բնակտորներ, սառույցի հանքաշերտեր։ Լուսինը տիեզերագնացությանը նոր հնարավորություններ կպարգևի. կարելի է թռցնել հրթիռները հորիզոնական, չէ՞ որ մթնոլորտ չկա, «լուսնային քաղաքները պիտի հիասքանչ լինեն։ Մարդն ամուր կկենա Լուսնի վրա։ Եվ ինձ թվում է, կգա այնպիսի ժամանակ, որ Լուսնի վրա կմանրաքայլեն երեխայի տոտիկները․․․ Լուսնի վրա ծնված առաջին մարդը․․․ Նրանից կսկսվի մարդկանց նոր սերունդը՝ Արևային համակարգի բնակիչները։ Որքան հիասքանչ բաներ մենք կտեսնենք։ Արդյոք այդ ամենը կլի՞նի։ Կլինի։ Կլինի։ Ինչպես ասում է Ցիոլկովսկին՝ սկզբում երկչոտ, իսկ այնուհետև կնվաճի ողջ մերձարևային տարածությունը․․․ բարի ճանապարհ քեզ, մա՝րդ»։
Ըստ էության, Լուսինը հասանելի է այն բանից հետո, երբ 1961 թվականի ապրիլի 12-ին պարզ դարձավ, որ մարդը կարող է գտնվել տիեզերքում, որևէ լիովին անհաղթահարելի խոչընդոտ այլևս չկար։ Դա զուտ ճարտարագիտական խնդիր էր՝ կառուցել թռիչքի ապարատ, որը կկարողանա իրականացնել փափուկ վայրէջք և այնուհետև կրկին թռչել Լուսնի մակերեսից։ Խնդիր, որը պահանջում էր, սակայն, միլիարդավոր բավական թանկ ռուբլիներ։
Պաշտպանության նախարարությունը, որին հարկ էր քացի տալ ամերիկացիներին Երկրի երեսին, չէր հասկանում, թե ինչն էր Լուսնի պաշտպանական՝ այսինքն ռազմական նշանակությունը։ Որոշ սովետական զինվորականներ ենթադրում էին, որ Լուսինը իդեալական հրամանատարական կետ է, անհասանելի Երկրից և միջուկային հարված-
ներին չենթակա՝ չկա մթնոլորտ՝ ուրեմն և ատոմային ռումբի պայթյունն էլ անարդյունավետ է, մի վառ բռնկում և ճառագայթում։ Սակայն դրանք լոկ ենթադրություններ էին, իսկ արդեն պաշտպանական բյուջեները միջմոլորակային ճանապարհորդությունների վրա ծախսելը թվում էր խաբեբայություն և անիրագործելի ծրագիր։ Գագարինը հասկանում էր, որ հեռանկարներ կան, բայց ոչինչ ապացուցել չէր կարողանում։ Լուսինը շատ-շատ մոտ էր և շատ ու շատ հեռու։ Աղվեսն ու խաղողը։
Այնինչ պաշտոնապես Լուսնի նվաճման գաղափարից ոչ մեկը չէր հրաժարվում, այնպես որ 1961 և 1966 թվականների արանքում ԽՍՀՄ-ը, իրերն իրենց անուններով կոչելով, փչում էր։ Կային պարեր, երգեր «տախտակների վրա են քաշված տիեզերական քարտեզները»՝ նույնպես կային, նույնիսկ Գագարինի գրասենյակում դրված էր Լուսնի գլոբուսը, բայց ահա ոչ մի կոնկրետ լուսնային վարվող ծրագիր չկար, ինչը որ թույլատրեց աստղագետ-լրտես Լովելին հայտարարություն անել, որ, ըստ էության,
ԱՄՆ-ն ինքն իր հետ Լուսնի վրա մրցավազք են անում, և ԽՍՀՄ-ը դրանում չի մասնակ-
ցում։
Երբ էյֆորիան ավարտվեց և պարզ դարձավ, որ ամերիկացիները բոլոր չափանիշներով առաջ են անցնում տիեզերական մրցավազքում (ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը առասպելական լուսնային սպառնալիքի պատրվակի տակ հար-
կատուներից փողեր էր պոկում և այն ներդնում էր իր միջոցառումների մեջ). «լուսնին» ձեռք զարնեցին նույնիսկ փոքր ինչ տիեզերական լրջությամբ։ Լուսնի նվաճման ծրագիրն ընդհանուր առմամբ (այսինքն, ըստ էության, Կորոլյովի գիտակցության մեջ) գոյություն է ունեցել արդեն 1950-ականների վերջից, սակայն հիմա փոքրիշատե կոնկրետ ծրագիր մշակվեց՝ բյուջեներով և օդաչուների նախապատրաստման գրված ծրագրերով։ Լուսնային գիտարշավների պոտենցիալ մասնակիցների համար պարապմունքներ կազմակերպվեցին մոսկովյան պլանետարիումում, ուր այցելում էին ոչ միայն տիեզերագնացները, ինչպես և անդամները պաշտպանության նախարարությունից (ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատար Վերշինինը, մարշալ Ռուդենկոն), որոնք կամենում էին հասկանալ, թե ինչի մեջ, ըստ էության, նրանց առաջարկվում է ներդնել առասպելական միջոցներ։ Լուսնի մասնագետները շարադրում էին ամենը, ինչ որ այսօր հայտնի է այդ մարմնի մասին։ «Հատկապես հետաքրքրական էր, — նկատում է Կամանինը,— Կոզիրյովի հաղորդագրությունն այն մասին, որ Լուսնի մակերեսը ձևավորվում էր հրաբխային պրոցեսների և մակընթացային երևույթների ներգործության տակ Երկրի ազդեցության պատճառով։ Ասուպային մարմինները նույնպես թողեցին իրենց դրոշմահետքերը Լուսնի երեսին։ Ինձ լուսնային մակերեսը պատկերանում է փոքր ինչ պնդացած մամուռի տեսքով»։
Լուսնի վրա գիտարշավի ամենամտածված ծրագիրը՝ կոնկրետ անձնակազմերով, պարապմունքների ծրագրով, ընդունվեց լոկ 1966 — ականների սկզբում, և հաշվարկված էր երկուսուկես տարվա համար։ Սկզբում թռչափորձարկումը (վեց-ութ տիեզերանավ, ոչ միաժամանակ, իհարկե)։ Այնուհետև լուսնագնացի վայրէջքը, որը պիտի հետազոտեր տիեզերանավի տիեզերագնացներով լուսնատեղակայման վայրերը։ Ի վերջո, իսկական ներխուժումը՝ մարդկանցով տիեզերանավը։ Խմբի կազմը տիեզերագնացների, որոնք պիտի նախապատրաստեին լուսնի թռիչքափորձարկման ծրագիրը, մշտապես փոխվում է, դրա մեջ պարտադիր ուզում էին ներառել ՄՎԲ-ի մարդկանց։ Գագարինը պիտի դառնար անձնակազմերից մեկի հարամանատարը։
1968 թվականին՝ Գագարինի զոհվելուց երկու շաբաթ առաջ, հաստատվեց նոր՝ «2,5 տարվա համար հաշվարկված տիեզերագնացների նախապատրաստման ծրագիր Լուսնի վրա գիտարշավի համար։ Փաստորեն այդ տարվա հունվարից մենք սկսեցինք պատրաստել այդ ծրագրով 18 տիեզերագնաց»։ «Լուսնի թռիչքափորձարկ-
ման ծրագրով կոնկրետ անձնակազմերը ինտենսիվ նախապատրաստվածություն անցան։ Գնում էին նույնիսկ Սոմալի Հարավային Խաչի համաստեղության Հարավային կիսագնդի երկնակամարի այլ առանձնահատկությունների տեսողական հետազոտման համար, որոնք անկարելի է զննել Մոսկվայում»։ Սակայն եթե նույնիսկ այդպես է, այդ ամենն, ըստ էության, նշանակում էր, որ «լուսնային տիեզերանավի առաջին թռիչքները Երկրի շուրջ ուղեծրով կարող են տեղի ունենալ 1969 թվականի երկրորդ կեսին», «իսկ գիտարշավը Լուսնի վրա՝ ոչ ավելի վաղ, քան 1970—1971 թվականներին»։
Համատարած է այս կարծիքը. դրան հաճությամբ աջակցում էին Կորոլյովի, Միշինի, իսկ այնուհետև և Գլուշկոյի ժառանգորդները. որ իր կյանքի վերջին տարիներին Կորովլյովը ճանապարհից շեղվել էր, փակուղի էր մտել և շարունակում էր փորձարկումներ անել վիթխարի լուսնային Н1 հրթիռի ստեղծման համար՝ լոկ իր համառությունից ելնելով, թեպետ և իրականում հասկանում էր, որ ծրագիրը անհաջողության է դատապարտված։ «Կորոլյովի Մարսային ծրագիրը» չափազանց հետաքրքրական գրքում պնդվում է, սակայն, որ Կորոլյովն ամենևին էլ համակված չէր Լուսնով, և որ նա բնավ էլ չէր թխվել «լուսնային մրցավազքում»․ նրա երազանքն էր Մարսը, իսկ Լուսինը նրան հետաքրքրում էր այնքանով-որքանով, որպես միջանկյալ փուլ, և հենց այդ պատճառով նա չէր փութացնում լուսնային ծրագիրը 1961 և 1965 թվականների միջև։
Արդյոք հասկանո՞ւմ էր այդ ամենը Գագարինը, և որքան մխիթարական էր նրա համար հույսը, որ 1974 թվականին ինչ-որ մեկը, կթռչի Մարսի վրա (1966-ին արդեն և պատ-
վադրոշների դիզայնն էին հորինել և՝ չորս նավաստու դրել էին ստորջրյա բեռնարկղի մեջ՝ 200 մետր խորության մեջ, որպեսզի նստեին այնտեղ չորս ամիս և պարզեին, թե որքան կարևոր է հոգեբանական համատեղելիության խնդիրը հերմետիկ նավերում ճամփորդելիս երկար տարածությունների վրա), դժվար է ասել։ Տեսականորեն նա հնարավորություն ուներ մասնակցելու ևս մի խոստումնալից միջոցառմանը՝ Արևի թռիչքափորձարկմանը։ Կորոլյովը ծրագրում էր դա որպես կարևոր միջանկյալ փուլ, լուսնայինի և մարսիականի միջև։ Անշուշտ, մենք առանց այդ էլ թռչում ենք Արևի
շուրջը, բայց Կորոլյովը պատրաստվում էր թռչել արևակենտրոն ուղեծրով, երկրայինից տարբերվող, ավելի շուտ դեպի այլ կողմ։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր, բայց, ավելի շուտ, Գագարինն այնուամենայնիվ հույսը դրել էր Լուսնի վրա և պատրաստ էր թռչել այնտեղ ինչով ասես, թեկուզ ցախավելով, և ինչ պայմանով ասես՝ նույնիսկ անվերադարձ։
Թեև «Լուսնի նվաճումը» դիպլոմային թեմայում կարևորագույն կետը ենթադրվում էր դարձնել «Լուսնի նվաճման պաշտպանական նշանակությունը» և հենց այդ տեսանկյունից դիտարկել ավտոմատիկ սարքերը, թռիչքափորձարկման բնակեցված տիեզերանավերը, տիեզերանավերը և միջոցները լուսնատեղակայման և Երկիր վերադառնալու համար, թեմային չաջակցեց մարշալ Ռուդենկոն, որը խիստ կասկածներ ուներ այն բանում, որ «Լուսին» ծրագիրը կիրականանա։ Գագարինին ընտրելու
համար երեք դիպլոմային թեմա առաջարկեցին՝ «Ուղեծրային ինքնաթիռ-հետախույզ», «Ուղեծրային ինքնաթիռ-հափշտակիչ» և «Տիեզերանավ՝ հարվածներ հասցնելու համար
Երկրի վրայի օբյեկտներին»։
* * *
Կապը Գագարինի և Լուսնի միջև թվում է այժմ, մեղմ ասած, ոչ ակնհայտ. Գագարինը իր պատմությունն ունի, որը հանգում է 1961 թվականի ապրիլի տասներկուսին, Լուսինը՝ իր, որը հանգում է 1969 թվականի հուլիսի 20-ին։
Իրականում մենք անցյալի վրա ենք արտարկում այսօրվա պատկերացումները, այնինչ իրականում 1960-ականների ընթացքում՝ մինչև Գագարինի վախճանը, այդ երկու գծերը սերտ կապված էին կոլեկտիվ գիտակցության մեջ։ Գագարինին 1960-ակականների կեսին ընկալում էին ոչ այնքան որպես առաջին «մարդու նավակողի վրա», որքան որպես գալիք՝ ընդ որում «ահա-ահա»՝ «Լուսնի վրայի մարդու»։
Այս գրքի հեղինակի ենթադրությունն այն մասին, որ հենց Գագարինի վախճանը կանխորոշեց ԽՍՀՄ-ի լիովին բացատրելի դուրս գալը Լուսնային Մրցավազքից։ Լայնորեն տարածված և դիտավորյալ խաղարկվող փաստարկն առ այն, որ «անիմաստ է ամերիկացիներից հետո Լուսնի վրա թռչելը», համոզիչ չի թվում, իսկ ինչո՞ւ ուրեմն, օրինակ, ամերիկացիները բաց թողեցին իրենց հրթիռը սովետականից հետո։ Ինչո՞ւ ընդհանրապես, հարց է ծագում, ֆուտբոլ խաղալ առաջին գոլից հետո։
Պարզ է, որ ԽՍՀՄ-ը երկար ժամանակահատվածում չուներ ավելորդ միջոցներ այդ մրցավազքին մասնակցելու համար. երկիրն առանց այդ էլ խաղում էր Արևմուտքի դեմ միաժամանակ տարբեր ճակատներում․ էժան հաճույք չէ։ Ընդ որում՝ տիեզերք թռիչքների վարվող ծրագրերի հաջող իրականացումից հետո հայտարարել «Լուսնից հրաժարվելու մասին» անիմաստ էր։ Մի քանի տարի շարունակ ԽՍՀՄ-ի պատասխանը խուտուտ տվող ինքնասիրությանը, բայց հասարակական կարծիքի «զորքերը Լուս-
նի վրա ներբերելը» դժվարակատար պահանջը ոչ թե Լուսնային ծրագրի ընդունումն էր, այլ Գագարինի հաղորդակցական ունակությունների խիստ կիրառումը, որին հրամայվել էր իր վրա վերցնել համբավային ռիսկերը՝ կապված ակներևաբար կեղծ տեղեկատվության տարածման հետ։ Քանի որ իրազեկ օրգանները չէին ուզում և չէին կարող որոշակի որևէ բան ասել այդ մասին, հենց Գագարինը՝ սովետական տիեզերքի համար առաջին հասարակական դեմքը, իր վրա վերցրեց փչոցը (և այդպիսով ենթարկ-
վեց «ծրագրային ամորտիզացիայի»):
Ամենահաճախակի հարցերից մեկը՝ եթե ոչ ամենահաճախակին, այն հարցերի շրջանակին, որ տալիս էին Գագարինին հրապարակավ, դա՝ ե՞րբ ենք մենք Լուսին թռչելու։ Ե՞րբ ՆԱ Լուսին կթռչի, որովհետև ոչ մեկը մտածել իսկ չէր ուզում, որ ապրիլի 12-ի դրությամբ նրա կյանքի «գլխավոր իրադարձությունները» ավարտված են․ դե ինչպես են ավարտված, երբ Լուսինը հաջորդն է։
Հիմա-հիմա կթռչենք, ես ինքս պատրաստ եմ ցանկացած պահին, միայն թե գիտնականները փոքր ինչ դանդաղում են, բայց արդեն շուտով, քիչ մնաց. մոտավորապես սա էր նա արտաբերում 1961-ի ապրիլից և հետո էլ։ Ճիշտ էր դա, թե ոչ, բայց «ժողովրդական գիտակցության» մեջ Գագարինը չէր ընկալվում որպես միանգամյա տիեզերագնաց, ընդհակառակը, դատելով հարցերից, որոնք նրան մշտապես տալիս էին, հենց նրան էին ընկալում որպես Լուսնի գլխավոր հավակնորդ․ դե իսկ ով է ավելի լավը որ։ Հենց նա է «սկսել այդ գործը» և պետք է որ շարունակեր՝ նվաճեր և յուրացներ․ դա «նրա ծրագիրն է»։ Հնարավոր է, հենց այն բանի գիտակցումը, որ զանգվածների հույսերն այդ ուղղությամբ երևակված են հենց Գագարինի վրա, ինչն էլ հենց ստիպեց գագարինյան ղեկավարությանը այդուհանդերձ նրան տեղ տրամադրել Լուսնային ծրագրում, ներառել նրան նախապատրաստման մեջ՝ ի թիվս այլ տիեզերագնացների։ (Թեև, անշուշտ, ամենից առաջ այդ ինքը Գագարինն արեց ամեն ինչ, որպեսզի իր մասնակցելու ցանկությունը նկատված լինի)։
Գագարինի կորուստը մահացու եղավ հենց Լուսնային ծրագրի համար։ Ոչ թե պարզապես «հարձակվողը շարքից դուրս եկավ», այլ պահեստայինների նստարանը մեզ մոտ երկար է։ Երկար է, այո՝, բայց Գագարինը «բոլորը չէ»․ նրան մեխանիկորեն ինչ-որ մեկով փոխարինելը անհնարին եղավ։ Գագարինն իր «մարդկային դեմքով» երաշխավորում էր, որ Լուսինը կյուրացնի ոչ թե ավտոմատը, այլ մարդը։
Ոչ թե պարզապես կուսումնասիրվի, այլ կմարդեղանա, «կմարդկայնացվի»։
Գագարինը կարևոր շղթա էր Երկրի և Լուսնի միջև․ կամրջի հավասար, որը տեխնիկական պլանով ենթադրվում էր՝ համարյա կառուցվել էր, իսկ ահա «հոգեբանորեն» դեռ ոչ։ Որպեսզի Լուսնի վրա ընկնես, հարկ է փոխվել, դառնալ նոր լավ մարդ (հնարավոր է, «բարձրագույն կոմունիստական ցեղի»․ ոչ ակնհայտորեն), թռիչք անցնել ինքդ քո միջով։
Գագարինը ընկալվում էր որպես մի էակի նմուշ, որը հաղթահարել էր ինքն իրեն։ Նա նաև կենդանի Հրաշք էր (մեկ անգամ էլ հիշում ենք ապրիլյան թռիչքի լայնորեն տարածված կրոնական կոնոտացիաները՝ մարդ, որը բարձրացավ առ աստվածայինի ոլորտ, սիմվոլիկ մահացավ, իսկ այնուհետև հարություն առավ, հաղթահարեց մահը)։ Լուսինը կարելի էր յուրացնել՝ միայն տրվելով իռացիոնալ զգացողությանը, հավատալով դրան որպես Հրաշքի։
Լուսինը պիտի յուրացվեր մարդու կողմից ոչ թե վերացական, այլ հենց Գագարինի։
Այժմ Գագարինը զոհվեց. կորավ նա, որը պիտի դա աներ․ թեկուզ սիմվոլիկ։
Հանուն Գագարինի կարելի էր լարվել և «նվաճել Լուսինը»։ Հանուն պարզա-
պես Լուսնի՝ ոչ։ Լուսինը դադարել է սփռել հմայքն ու ձգողականությունը՝ մեծ քար տիեզերքում, ահա և ամենը։
Գագարինի կործանման պահին «լուսնային մրցավազքը» որպես մրցարշավ, որի տիեզերագնացին կհաջողվի հրաշք գործել, վերածվեց մրցակցության, ով ավելի շատ փող ունի, որն էլ հենց ավարտվեց ամենականխատեսելի կերպով։ Այդ մահը նշանակում էր անցում առ նոր ռազմավարության՝ ԽՍՀՄ-ի ռազմավարության հրաժարման Լուսնի վրայի վարվող թռիչքներից և մարդկանց առ տիեզերքը վերաբերմունքի փոփոխությունը։
Այն մասին, թե որքան ուժեղ էր նևրոզը՝ հարուցված ճնշված ցնցումից Լուսնի համար մարտի պարտությունից, մնում է լոկ կռահել։
Մենք այժմ չենք ընկալում Լուսինը որպես «Գագարինի հրապարակ» և, ինչպես չի եղել, այնպես էլ և չկան այնտեղ այժմ թռչելու առանձակի ռացիոնալ պատճառներ։
Կորսվել է և քաղաքական իմաստը՝ դե էլ արդեն «վերամիավորում Լուսնի հետ», եթե նույնիսկ և Ուկրաինային մենք չկարողացանք բացատրել, ինչու ենք այդքան երկար միասին ապրել։
Տիեզերքն ընկալվում է արդեն ոչ այնքան որպես ազգային հպարտության հոդված, որքան որպես բառնալու ապրանք, բնակչությանը վերագրվող հարկ, որը առանձնապես չի էլ ուզում վճարել։ Սովետական իշխանությունը վատ, ոչ արտիստիկորեն օգտվեց վստահության վարկից, որը ստացել էր տիեզերքի նվաճման համար։ Խանդավառությունը՝ սկզբում անկեղծ, վերափոխվում է կազմակերպվածի։
Անդրադարձային, տիեզերքի հետ կապված իրադարձությունների իսկապես սրտաշարժ մշտաբնակիչները գնալով պակասում են, իսկ ծիծաղաշարժ բաները ավելի ու ավելի շատ են։