Ալեքսանդր Տերեխով
Ալեքսանդր Տերեխով (ծնվ. 1966 թ.) — գրող, լրագրող, կինոսցենարիստ, խմբագիր: «Ազգային բեսթսելլեր» (2012), «Մեծ գիրք» (2009) մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Տուլայի նահանգի Նովոմոսկովսկ քաղաքում: 1991 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է տեսաբան «Огонек» ամսագրում և «Совершенно секретно» թերթում, «Люди» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Настоящее время» թերթի գլխավոր խմբագիր: Ղեկավարել է Մոսկվայի մարզի Արևմտյան վարչական շրջանի մամուլի կենտրոնը:
Պատմվածքների, վիպակների, վեպերի ժողովածուների՝ «Առնետագայլը», «Անապատի ծայ-րամասը», «Այդ անտանելի լուսավոր ապագան» հեղինակ է: Սուր սոցիալական «Գերմանացիները» և «Քարե կամուրջ» գրքերը պատմական ֆանտազիաներ են ստալինյան դարաշրջանի մասին և հարուցել են բուռն քննարկումներ, էկրանավորվել են:
Տերեխովին անվանում են ապշեցուցիչ ոճաբան, թովիչ լեզվի տեր գրող: Նրա հերոսները մշտապես ապրում են պատմական մեծ ժամանակներում՝ անցնելով իրենց դարաշրջանի դժբախ-
տությունների և գայթակղությունների միջով: