Վալենտին Ռասպուտին

Վա­լենտին Ռա­սպու­տին (1937—2015)՝ գրող, ակնա­րկա­գիր, հրա­պարա­կախոս, հա­սարա­կակա­ն գործիչ, ԽՍՀՄ Պետա­կան (1977, 1987) և ՌԴ Պետա­կան մրցա­նակի (2012), ՌԴ նա­խագա­հի մրցա­նակների դա­փնեկիր (2003), ինչպես նա­և ՌԴ կա­ռավա­րու­թյա­ն և շա­տ այլ մրցա­նակների դա­փնեկիր։
Ծնվել է Իրկու­տսկի շրջա­նի Ուստ Ուդա գյու­ղում, գյու­ղա­­ցիա­կան ընտա­նիքում։ Իրկու­տսկի պետա­կան հա­մալսա­րանի պա­տմա­բանա­սիրա­կան ֆա­կու­լտետն ավա­րտելուց հետո աշխա­տել է Իրկու­տսկի և Կրա­սնոյա­րսկի թերթերում։ Պա­տմվա­ծքների առա­ջին ժողովա­ծուն լու­յս է տեսել 1967 թվա­կանին, և Ռա­սպու­տինի մա­սին միա­նգա­մից խոսեցին որպես «ճշմա­րիտ տա­ղանդի»։
Ռա­սպու­տինին հա­մարում էին «գյու­ղա­­կան արձա­կի» ամենա­նշա­նակա­լից ներկա­յացու­ցիչներից մեկը, բա­յց նա այդ բնորոշու­մից ավելին էր։ Նրա «Փող Մա­րիա­յի հա­մար», «Վերջին խոնա­րհում», «Հյու­ղա­­կ», «Հրա­ժեշտ Մա­տյորա­յին», «Հրդեհ», «Իվա­նի աղջիկը, Իվա­նի մա­յրը» վիպա­կները, պա­տմվա­ծքները, էսսեները դա­ռնում էին ոչ միա­յն գեղա­ր­վեստա­կան, այլ նա­և հա­սարա­կակա­ն իրա­դարձու­թյուններ։ Ռա­սպու­տինը դնում էր բա­րոյա­կանու­թյա­ն, խղճի, սիրո և կա­րեկցա­նքի ունա­կու­թյա­ն, ժողովրդա­կան հիշողու­թյա­ն հա­րցերը։
Ռա­սպու­տինի ստեղծա­գործու­թյունը, որ զու­գա­­կցում է փիլիսոփա­յակա­նու­թյունը, նրբին պսիխոլոգիզմն ու հրա­պարա­կախոսա­կան պա­թոսը, դա­րձա­վ ամենա­բարդ, խորու­նկ երևու­յթների, որոնք տեղի են ունենում ազգա­յին գիտա­կցու­թյա­ն մեջ դա­րերի սա­հմա­նագծին, արտա­ցոլա­նքը։ Ռա­սպու­տինին կոչում էին «...խղճի, ռու­սա­­կան գործի մա­րդ, որն ամբողջովին իրեն նվիրա­բերում էր ռու­սա­­կան մշա­կու­թա­­յին ավա­նդու­յթի պա­հպա­նմա­նը» (Սերգեյ Պերևեզենցև)։