Յուրի Կուբլանովսկի
Ծնվել է 1947թ. Ռիբինսկում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի արվեստաբանական բաժինը: Աշխատել է որպես էքսկուրսավար Մուրանովոյի Ֆ. Ի. Տյուտչևի անվան, Սոլովեցկի, Կիրիլ-Բելոզյորսկյան և Ֆերապոնտովյան թանգարաններում: Ընդգրկվել է «ՍՄՈԳ» ոչ ֆորմալ պոետական խմբակում, մասնակցել է «Մետրոպոլ» ոչցենզուրային ամսագրի աշխատանքներին: 1982թ. հարկադրված տարագրվել է: Աշխատակցել է փարիզյան «Ռուսկայա միսլ» թերթին, 1990թ. վերադարձել է հայրենիք: Հեղինակ է քսաներեք պոետական ժողովածուների, որոնք լույս են տեսել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, այդ թվում՝ «Պանդխտական» (1993), «Թվական» (1994), «Օրացույցից ավելի երկար» (2001), «Լուսային տարում» (2003), «Հակառակ ճանապարհին» (2006), «Ընտրանի» (2006), «Փոխկանչ» (2010, 2012), «Նվիրում Վոլգային» (2010), «Հատընտիր» (2011), «Ընթերցանություն վատ եղանակին» (2012), «Անուղղելի ժամանակներ» (2015), «Երկարատև անցում» (2017): Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց թվում՝ Մոսկվայի կառավարության: Բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական և ասիական շատ լեզուներով: Արժանացել է Ալեքսանդր Սոլժենիցինի անվան գրական մրցանակին, «Anthologia» բանաստեղծական մրցանակին, Նոր Պուշկինյան մրցանակին, ՌԴ կառավարության մրցանակին՝ մշակույթի բնագավառում, Ցարսկոյե սելոյի գեղարվեստական մրցանակին, հայրապետական գրական մրցանակին: Ապրում է Մոսկվայում:
Նոբելյան դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը գրել է. «Յուրի Կուբլանովսկու պոեզիան աչքի է ընկնում ռուսական բանարվեստի ավանդույթներին հավատարմությամբ, անպարտադրանք է, նորացվող մետաֆորականության չափի մեծ զգացողությամբ, երբեք էքսցենտրիկ չէ, միշտ արդարացված՝ ըստ էության, և բանաստեղծության բնական իր ճկունությամբ հաճախ վերընթերցման և հիշելու հրավիրող»: