Ալեքսանդր Պրոխանով

Ալեքսա­նդր Պրոխա­նով (ծնվ. 1938 թ.) — արձա­կագիր, լրա­գրող, հրա­պարա­կախոս, սցենա­­րիստ, հա­սարա­կակա­ն գործիչ: Բու­նի­­նի անվա­ն, ազգա­յին «Ոսկե Դելվիգ» բեսթսելլերի և շա­տ այլ մրցա­նակների դա­փնեկիր:
Ծնվել է Թբի­լիսի­ում: 1960 թվա­կանին ավա­րտելով Մոսկվա­յի օդա­գնա­ցու­թյա­ն ինստի­տու­տը՝ աշխա­տել է ինժեներ ԳՀԻ-ում, անտա­ռապա­հ՝ Կա­րելի­ա­յում, Տու­վա­­յում մա­սնա­կցել է երկրա­բանա­կան-հետա­խու­զա­­կան աշխա­տանքների: Որպես «Литературная газета»-ի լրա­գրող՝ շրջա­գայել է ամբողջ ԽՍՀՄ-ում, եղել է Արկտի­կա­­յում և հրթի­ռա­­յին կա­յաններում, աշխա­րհի շա­տ թեժ կետերում: «Завтра» թերթի գլխա­վոր խմբա­գիր, Ռու­սա­­ստա­նի գրողների մի­ու­թյա­ն քա­րտու­ղա­­ր: 1980-ակա­նների սկզբներից ստեղծել է ռա­զմա­քաղա­քակա­ն վեպեր՝ Աֆղա­նստա­նի պա­տերա­զմին նվի­րվա­ծ «Վա­ռվող այգի­ներ» քա­ռահա­տորյա­կը: 1990-ակա­նների վերջերին լու­յս է տեսնում Ալեքսա­նդր Պրոխա­նովի «Յոթնա­գի­րքը», որն ի մի է բերում «Քա­բու­լյա­ն երա­զ», «Եվ ահա վրա է հա­սնում քա­մին», «Որսորդը կղզի­ներում» վեպերը: Պրոխա­նովի «Պա­րոն Հեքսոգենը», «Իոսիֆ Բրոդսկի ջերմա­նավը», «Չեչենա­կան բլյուզ», «Արևելա­գետը» և մյուս վեպերը մշտա­պես ունեցել են հա­սարա­կակա­ն հնչեղու­թյուն:
Պրոխա­նովի գլխա­վոր թեմա­ներն են՝ անհա­տը և պա­տերա­զմը, ռու­սա­­կան և հա­մաշխա­րհա­յին քաղաքակրթության ճա­կատա­գրերը, խորհրդա­յին պետու­թյա­ն փլու­զումը, աշ­խա­րհա­քաղա­քակա­ն աղետները: Այլա­բանու­թյա­մբ հա­գեցա­ծ նրա «գու­նեղ» արձա­կը մեծ մա­սամբ սնվում է ռու­սա­­կան (կոսմի­զմի) և եվրա­սի­ա­կանու­թյա­ն գա­ղափա­րաբա­նու­թյունից: