Վլադիմիր Կրուպին

Վլա­դի­միր Կրու­պին (ծնվ. 1941 թ.) — արձա­կագիր, հրա­պարա­կախոս, մա­նկա­վարժ։ Պա­տրի­­արքի մրցա­նակի, մի շա­րք այլ գրա­կան մրցա­նակների դա­փնեկիր։
Ծնվել է 1941 թվա­կանին Կի­րովի մա­րզի Կի­լմեզ ավա­նում` անտա­ռապա­հի ընտա­նի­քում։ Չնա­յած դա­րաշրջա­նի պա­յմա­ններին՝ ստա­ցել է ավա­նդա­կան ուղղա­փառ դա­ստի­ա­րակու­թյուն։ Եղել է փա­կանա­գործ, բեռնա­կիր։ Ավա­րտել է Մոսկվա­յի մա­րզա­յին մա­նկա­վարժա­կան ինստի­տու­տի բա­նասի­րա­­կան ֆա­կու­լտետը։ Երկա­ր տա­րի­ներ զբա­ղվել է լրա­գրու­թյա­մբ, որպես խմբա­գիր աշխա­տել է «Սովրեմեննիկ» հրա­տարա­կչու­թյունում, եղել է «Մոսկվա» հա­նդեսի և «Բլա­գոդա­տնի օգոն» («Սու­րբ կրա­կ») քրի­ստոնեա­կան պա­ր­բերա­կանի գլխա­վոր խմբա­գիր։ Աշխա­տել է հեռու­ստա­տեսու­թյունում։ Դա­սավա­նդել է Մոսկվա­յի հոգևոր ակա­դեմի­ա­յում։
«Գյու­ղա­­կան արձա­կի» ներկա­յացու­ցի­­չներից է։ Կրու­պի­­նի առա­ջին գի­րքը՝ «Հա­տի­կներ» (1974), որը նվի­րվա­ծ էր Վյա­տկա­յի շրջա­նի գյու­ղերից մեկի կյա­նքին, մի­ա­նգա­մից հա­նրա­հայտ դա­րձրեց նրա­ն։ «Անմա­հակա­ն ջուր», «Ճա­նապա­րհ դեպի տուն», «Վյա­տկա­յի տետրը», «Նմա­նվենք երեխա­ներին», «Ռուս սրբերը», «Ոտա­բոբիկ՝ երկնքում» վի­պա­­կներում ու վեպերում նա ներկա­յացել է որպես «ժողովրդի հոգևոր որոնու­մների արձա­կի» վա­րպետ։ Կրու­պի­­նի հերոսները մեր ժա­մանա­կակի­ցներն են, գյու­ղա­­բնա­կ, Աստծուն որոնող մա­րդիկ։