Օլեգ Պավլով
Օլեգ Պավլով (1970—2018)՝ արձակագիր, ակնարկագիր, քննադատ, «Ռուսական Բուքեր» (2002), Ալեքսանդր Սոլժենիցինի (2012) և այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Մոսկվայում։ Նրա գրական դեբյուտը եղավ «Պահակային եղերերգներ» պատմվածքների շարքը (1990) պահակի տեսակետից կալանավորական կյանքի և բանտարկման վայրերի մասին։ Ավարտել է Գորկու անվան գրական ինստիտուտը, ավելի ուշ այնտեղ վարել է արձակի սեմինարը։
Պավլովի առաջին իսկ վեպը՝ «Պետական հեքիաթը» պահակային զորքերում ծառայության մասին, երիտասարդ հեղինակին ճանաչում բերեց։ «Մատյուշինի գործը», «Ասիստոլիա», «Հիվանդանոցային պահակի օրագիրը» Պավլովին դրեցին ժամանակակից ռեալիստ գրողների շարքում։
Հանդես է եկել որպես գրաքննադատ («Ռուսական գրականությունը և գյուղացիական հարցը», «Ռուսական արձակի մետաֆիզիկան»)։ Պավլովին կոչում են սարթ «խոստովանական արձակի» վարպետ՝ ներթափանցված բանաստեղծական ուժով և քրիստոնեական կարեկցանքով։ Նրա հերոսը մարդ է սահմանային իրավիճակներում, որ իմաստ և փրկություն է փնտրում։