Նիկոլայ Իվանով
Նիկոլայ Իվանով (ծնվ. 1959 թ.) — գրող, հրապարակախոս, լրագրող: Ն. Օստրովսկու, Մ. Բուլգակովի անվան և մի շարք այլ մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Բրյանսկի մարզի Ստրաչևո գյուղում: Ավարտել է Մոսկվայի Սուվորովյան ուսումնարանը և Լվովի ռազմաքաղաքական ուսումնարանի լրագրության բաժինը: Ծառայությունն սկսել է օդադեսանտային զորամիավորումում: 1981 թ. ուղարկվել է Աֆղանստան: Աշխատել է «Սովետական զինվոր» ամսագրում, իսկ 1992 թ. դարձել է գլխավոր խմբագիրը: Որպես զինվորական լրագրող եղել է Ցխինվալիում, Ղրիմում, Սիրիայում, Դոնբասում: Չեչնիայում գործուղման ժամանակ գերի է ընկել և հատուկ գործողության արդյունքում չորս ամիս անց ազատագրվել:
Ժամանակակից գրականության մեջ ճանաչված է որպես ռազմական թեմատիկայի վարպետ: Ստեղծագործություններից են՝ «„Գրոհ“ օպերացիան սկսել ավելի վաղ», նովելներից՝ «Պարտեր», «Յոթերորդ շարք», «Բրյանսկյան վիպակ», «Երկնաբնակները», «Կապուտակ գետակի մոտ», «Հավատը: Հույսը: Պատերազմը», «Յոթ սարի հետևի թագավորությունը»: «Ոսկեգույն ոսկին»: