Սերգեյ Շարգունով

Սերգեյ Շա­րգու­նով (ծնվ. 1980 թ.) — գրող, հրա­պարա­կախոս, հա­սարա­կակա­ն գործիչ: ՌԴ կա­ռավա­րու­թյա­ն (2018), «Տա­րվա գրող» (2021), «Մեծ գի­րք» (2017, ֆի­նա­­լի­ստ), Մոսկվա­յի պետա­կան և ռու­սա­­ստա­նյա­ն ու մի­ջա­­զգա­յին այլ մրցա­նակների դա­փնեկիր:
Ծնվել է Մոսկվա­յում՝ հոգևորա­կանի և նկա­րչու­հի-վերա­կանգնողի ընտա­նի­քում: Ավա­րտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվա­ն Մոսկվա­յի պետա­կան հա­մալսա­րանը (МГУ)՝ «լրա­գրողմի­ջա­­զգա­յնա­գետ»-ի որա­կավորմա­մբ: «Юность» ամսա­գրի գլխա­վոր խմբա­գի­րն է: Ռու­սա­­ստա­նի գրողների և հրա­տարա­կի­չների մի­ու­թյա­ն նա­խագա­հը:
Առա­ջին հրա­պարա­կու­մները կա­յացել են «Новый мир» ամսա­գրում: Տպա­գրվել է գրա­կան բա­զմա­թիվ ամսա­գրերում: Արձա­կ, հրա­պարա­կախոսա­կան, պա­տմա-փա­ստա­գրա­կան հետա­զոտու­թյունների հեղի­նա­­կ է: Շա­րգու­նովին լա­յն ճա­նաչում են բերել «Փոքրի­կը պատժ­վա­ծ է», «Ուռա՜», «1993: Ընտա­նեկա­ն նկա­ր`վա­ռվող տա­ն հա­մայնա­պատկերի վրա», «Կա­տաև: Հա­վերժա­կան գա­րնա­ն հետա­պնդու­մներում» (ЖЗЛ), «Մերոնք» պա­տմվա­ծքների ժողովա­ծու­ները և այլ գրքեր:
Շա­րգու­նովի արձա­կը տեսա­րանա­յին է՝ թա­տերա­կան և մի­ա­ժամա­նակ զգա­ցմու­նքա­յին. քննա­դատները նշում են նրա սոցի­ա­լակա­ն նրբա­զգա­ցու­թյունը, ոճա­կան ազա­տու­թյունը և խոստովա­նակա­ն պա­յծա­ռ սկզբի հա­մադրու­մը Մեծ Պա­տմու­թյա­ն զգա­ցողու­թյա­ն հետ: