Դենիս Նովիկով
Ծնվել է 1967 թվականին Մոսկվայում։ Սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: Աշխատել է «Օգոնյոկ» ամսագրի պոեզիայի բաժնում։ Սկսել է հրատարակվել 1985 թվականից: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1989 թվականին: 1990-ականներին լույս են տեսել նրա ևս երեք ժողովածուներ՝ «Պատուհան հունվարին» (1995թ., վերջաբանը՝ Իոսիֆ Բրոդսկու), «Կարաոկե» (1997) և «Ինքնաշեն» (1999): Ապրել է Անգլիայում, ապա՝ Իսրայելում։
Նա խզել է կապերը գրական շրջանակների հետ և դադարել հրատարակվել դեռևս նախամրցանակաբաշխային դարաշրջանում, այդ պատճառով նրա ստացած միակ մրցանակը «Արիոն» ամսագրի մրցանակն է: Մահացել է 2014թ.: Հետմահու հրատարակվել են բանաստեղծությունների երկու ժողովածուներ՝ «Վիզա» (2007) և «Գետ — ամպեր» (2017)։ Գրականագետ և քննադատ Արտյոմ Սկվորցովը դրանցից առաջինի մասին գրախոսականում գրել է. «Նույնիսկ իր վաղ երիտասարդության տարիներին Դենիս Նովիկովը ճանաչված էր իր բանաստեղծ գործընկերների շրջանում և թողեց գրականությունը, ապա՝ հեռացավ կյանքից մի տարիքում, երբ շատերը նոր են ստեղծագործական հասունության հասնում: Նա իր սերնդի ամենատաղանդավոր գրողներից էր»: