Ճոճանակ
Թող ցանկապատս սկսի կանաչել
ու ճոճանակն իմ սկսի ճոճվել,
ռիթմիկ քրքջա երջանկությունից,
երբ այն շատ ուժեղ ճոճեն:
Փայտե նստարանին հասարակ,
պարանների վրա միլիոնավոր,
իջնելիս ոտնաթաթերդ ծալում՝
այլ աշխարհ ես համբարձվում:
Ոտնաթաթերով՝ առաջ բնազդաբար,
շտապի՛ր կրկին այս աշխարհ.
մեկ — սերը հավասարվեց լուսատուներին,
երկուս — սերը երկրին է հավասար:
ու ճոճանակն իմ սկսի ճոճվել,
ռիթմիկ քրքջա երջանկությունից,
երբ այն շատ ուժեղ ճոճեն:
Փայտե նստարանին հասարակ,
պարանների վրա միլիոնավոր,
իջնելիս ոտնաթաթերդ ծալում՝
այլ աշխարհ ես համբարձվում:
Ոտնաթաթերով՝ առաջ բնազդաբար,
շտապի՛ր կրկին այս աշխարհ.
մեկ — սերը հավասարվեց լուսատուներին,
երկուս — սերը երկրին է հավասար:



