Միխայիլ Տարկովսկի
Միխայիլ Տարկովսկի (ծնվ. 1958թ․)՝ արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ։ «Յասնայա Պոլյանա» (2010), Հայրապետական գրական (2012) և մի շարք այլ մցանակների դափնեկիր։
Ծնվել է Մոսկվայում։ Բանաստեղծ Արսենի Տարկովսկու թոռն է, Անդրեյ Տարկովսկու զարմիկը։ 1981 թվականին ավարտել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտը «աշխարհագրություն և կենսաբանություն» մասնագիտությամբ։ Հինգ տարի աշխատել է Ենիսեյան կենսակայանում։ Աշխատանքի փորձն այդ կենսակայանում արտացոլված է «Տուր իմը» վիպակում (2003)։ Շատ տարիներ ապրում է Բախտա գյուղում Կրասնոյարսկի միևնույն Տուրուխանյան շրջանում, զբաղվում է տայգայական որսորդությամբ։ Կրասնոյարսկի «Ենիսեյ» գրական ալմանախի գլխավոր խմբագիրն է։
1991 թվականին լույս տեսավ Տարկովսկու առաջին գիրքը՝ բանաստեղծությունների ժողովածու։ Տարկովսկու պատմվածքները, վիպակներն ու ակնարկները տպագրվել են գրական ամսագրերում։ «Հինգ տարի մինչև երջանկություն», «Սառեցված ժամանակ», «Տոյոտա-կրեստա», «Ենիսեյ, բաց թող», «Բվեճի թռիչքը» և այլ գրքերի հեղինակն է։
Ըստ քննադատների կարծիքի՝ Տարկովսկուն կարելի է դասել «նոր սերնդի ավանդապահների» կամ «նեոռեալիստների» (Օլեգ Պավլովի, Ալեքսեյ Վարլամովի ու այլոց հետ մեկտեղ), և նոր «գյուղագիրների» թվին։ Տարկովսկու նրբին և հոգեպես հագեցած «տայգայական արձակը» բարձրացնում է կյանքի իմաստի, ռուսական պատմության, մարդու, բնության և ժամանակի փոխհարաբերությունների հարցեր։