Միխայիլ Անիշչենկո

Ծնվել է 1950թ. Կույբիշևում (այժմ՝ Սամարա): Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: Աշխատել է խառատ, փականագործ, սանտեխնիկ, պահակ, քաղաքապետի օգնական, լրագրող: Բանաստեղծական առաջին գիրքը լույս է տեսել 1979թ.: Մի քանի բանաստեղծական ժողովածուի, այդ թվում «Հմայիլ» (2008) և «Կույր անձրևի երգը» (2011) վեպերի և Շեքսպիրի կյանքին նվիրված «Բացվել է վիհը լիքը աստղեր» մենագրության հեղինակն է: «Արծաթե նշանառու», Ս. Վ. Միխալկովի անվան, «Ժողովրդական պոետ» և այլ մրցանակների դափնեկիր է: Վերջին տարիներին ապրել է Սամարայի մարզի Շելեխմետ գյուղում: Ռուսաստանի գրողների միության անդամ է: Մահացել է 2012թ.։
Նրա անվան համառուսաստանյան ամենամյա գրական փառատոնն անցկացվում է Սամարայում: Եվգենի Եվտուշենկոն, ներկայացնելով Անիշչենկոյին, գրել է. «Նա գեղեցիկ է իր մանկական խոստովանությամբ, պատահական չէ նրա հայտնվելը այնպիսի անվախ մարդկանց խմբում, ովքեր բարեպաշտական տեսակետից թեև հանդուգն, փոխարենը կարողանում են քնքուշ լինել հայրենիքի, կանանց և բնության նկատմամբ, որպիսիք են Սերգեյ Եսենինը, Նիկոլայ Ռուբցովը, անգամ Վենիչկա Երոֆեևը»: