Վլադիսլավ Օտրոշենկո
Վլադիսլավ Օտրոշենկո (ծնվ. 1959 թ.)՝ գրող, էսսեիստ։ ՌԴ կառավարության մրցանակի (2014), «Յասնայա Պոլյանա» մրցանակի (2003) և մի շարք ռուսական և եվրոպական մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Նովոչերկասկում։ Ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ռադիոյում, դասավանդել է։ Կարդացել է դասախոսություններ և հաշվետվություններ ռուս գրականության մասին եվրոպական համալսարաններում։ Առաջին «Զատկական հոքուներ։ Եռատողեր» գիրքը լույս տեսավ 1991 թվականին։ «Տար ինձ, կույր», «Վավերականությունից դուրս անձը», «Ստեղծագործությունների գաղտնի կյանքը», «Հավելում ֆոտոալբոմին» և մյուս ստեղծագործությունները արժանացան ոչ միայն ռուսական, այլ նաև միջազգային ճանաչման։
«Գոգոլիանա և այլ պատմություններ» և «Սուխովո-Կոբիլին։ Վեպ-հետազոտություն ռուս դրամատուրգի ճակատագրի և քրեական գործի մասին» երկերը ինտելեկտուալ բեսթսելերներ են դառնում։
Եվրոպացի քննադատները Օտրոշենկոյին կոչում են «Հարավի մարդը, քնարական ֆանտաստիկ աշխարհների և զգայականության մթնոլորտի հորինող». նրան համեմատում են Միլորադ Պավիչի և Մարկեսի հետ։ Գրողի գլխավոր թեմաներից մեկը կազակների կյանքն է։ Ըստ Պ. Բասինսկու կարծիքի, կազակների կերպարները Օտրոշենկոյի ստեղծագործության մեջ «շոլոխովյան տեսունակության հակոտնյաներն են։ Օտրոշենկոյի կազակներն իրենց յուրահատուկ գեղագիտությամբ ռուս սամուրայներ են»։