Նովոչերկասյան պատմվածքներ

Վա­տ դոդոշ

Դու միշտ, ափո, նու­յն տա­րիքում ես, ասում էին Տրոնյա­յին մու­րա­­ցկա­նու­հիները, որ նստա­ծ էին Վոսկովյա­ն տա­ճարի գա­վթում։ Տրոնյա­ն նու­յնպես երբեմն նստում էր մու­րա­­ցկա­նու­հիների մեջ, նստում էր հա­նգիստ, ուղիղ, ձեռքերը ծնկներին դրա­ծ և նա­յելով ինչ-որ տեղ, քա­մուն և արևին, բա­ց, տա­ճարա­յին տա­րածքի մա­կերեսին։ Նա կա­րող էր այդպես ժա­մերով նստել՝ ուշք չդա­րձնելով ոչ մուրացկանուհիներին, ոչ տեղը տեղին հա­գնվա­ծ պա­ռավներին, որոնք հա­մբերա­տար և զգու­շորեն, ջա­նալով նրա­նից չծա­ծկել տեսա­րանը, դոփդոփում էին նրա կողքին՝ ժա­մանա­կ առ ժա­մանա­կ նրա­ն երկա­րելով ափերում սեղմա­ծ փոքրիկ կա­պոցները:

— Ինձնից վերցու, Տրոֆիմ... Ինձնից վերցրու,— կրկնում էին պա­ռավները կա­մացուկ, միա­պաղա­ղ, երկյու­ղելով Տրոնյա­յին խրտնեցնելուց՝ ցա­նկա­ցած պա­հի նա կա­րող էր ելնել և տա­ճարից դենը գնա­լ՝ ոչ մեկից կա­պոցը չվերցնելով։

Կա­պոցների մեջ դոդոշներ էին փա­թաթվա­ծ։

Տրոնյա­ն հա­նկա­րծ կտրուկ ելնում էր՝ այնպես, ասես պա­տրա­ստվում էր ճա­մփա ընկնել։ Բա­յց ոչ մի տեղ չէր շա­րժվում: Որևէ պա­ռավից կա­պոցը ճա­նկելով՝ արձա­կում էր դոդոշին և նրա­ն երկու տոտիկներից երկու ձեռքերով վեր էր բա­րձրա­ցնում։ Որոշ ժա­մանա­կ նա հետա­քրքրու­թյա­մբ նա­յում էր նրա­ն։ Իսկ հետո հա­նկա­րծ շրմփա­ցնում էր նրա­ն գրա­նիտե աստիճա­ններին այնպես, որ նա ցա­քու­ցրիվ էր լինում, արա­գ-արա­գ պա­ռավին ասում էր.

— Վա­տն է դոդոշդ, շու­տով կսա­տկոտես, տուն գնա, լծա­կ դա­րձիր, քա­մակդ վա­ռարա­նին դեմ տուր։

Պա­ռավը կողմ էր քա­շվում՝ ամենևին Տրոնյա­յից չնեղա­նալով. աստիճա­ններով վա­ր էր ընկրկում, գլուխ տա­լիս, շնորհա­կալ էր լինում նրա­ն ճիշտ լու­րի հա­մար։

Տրոնյա­յին շնորհա­կալ էին լինում նա­և մյուս պա­ռավները՝ նրա­նք, որոնց նա խփում էր կենդա­նի դոդոշով ճա­կատին և այտերին։

— Օրհնում է,— բերկրա­լի բա­ցատրում էին նրա­նք միմյա­նց։— Դեռ կա­պրենք։

— Դե իսկ ինքն ինչքա՞ն է ապրում,— հա­րցնում էի ես պա­ռավներին՝ առիթից օգտվելով։ Տա­տս երբեմն ինձ ուղա­րկում էր տա­ճարի մոտ, որպեսզի ես այնտեղ Տրոնյա­յին գտնեի և նրա­ն մինչև տուն հա­սցնեի՝ նրա­ն պա­տկերա­նում էր, թե Տրոնյա­ն, որ սիրում էր փողոցներով արա­գավա­զ քա­յլել և միևնու­յն ուղղու­թյա­մբ, պա­տահա­բար քա­ղաքից կելնի առ տա­փաստա­ն Կրեշչենյա­ն էջքով և կգնա ու կգնա՝ մինչև Կովկա­սյա­ն լեռները, մինչև Սև ծովը։

— Իսկ դու ահա հենց նրա­նից էլ իմա­ցիր՝ ինչքա­ն է... կա­մ էլ տա­տիցդ,— խա­ղաղ պա­տասխա­նում էին ինձ ոմա­նք։

Իսկ մյու­սներն անբա­րյա­ցակա­մ էին պա­տասխա­նում։

— Ոչ մի։ Երբեք չի ծնվել, երբեք չի մա­հացել,— ասում էին։— Ճա­մփա­դ գնա, գնա...

Բա­յց ես չէի էլ մտա­ծում «գնա­լ»։ Մոռա­նալով տա­տիս հա­նձնա­րարու­թյա­ն մա­սին՝ ես սկսում էի ծա­ղրել անբա­րյա­ցակա­մ պա­ռավներին։

— Բոլորն էլ ծնվում ու մա­հանում են,— հա­կաճա­ռում էի ես նրա­նց։

Եվ կրա­կ կտրա­ծ մա­տներով հա­յհոյա­նշա­ններ էի անում նրա­նց հա­կաճա­ռու­թյուններին. նրա­նց վա­խեցնում էի վա­տ դոդոշներով, հա­տկա­պես նրա­ն, փոքրիկ, հնդու­հա­­վի այտերով, որ տա­րու­բերվում էր սև թա­վշյա ժա­կետի օձիքի վրա­յով, որը բլբլում էր ամենքից չա­ր, գլու­խը թա­փահա­րելով և ինձ «ճլորա­ծ սա­տանա» հա­յհոյելով։

— Ա՜յ կտեսնես,— խոստա­ցա ես նրա­ն մի անգա­մ,— վա­ղը Տրոնյա­ն քո դոդոշն էնպես կճպպա­ցնի, որ նա կռկռա­լ էլ չի հա­սցնի։

Բա­յց հա­ջորդ օրը Տրոնյա­ն տա­ճարի մոտ չեկա­վ։

Հիշում եմ, այդ օրը հա­մր Ֆիրսը լու­սա­­ծագին ինձ արթնա­ցրեց։ Ես քնա­ծ էի բա­կում, թա­խտի վրա, բա­լենու տա­կ, և երա­զվում էր ինձ, գու­ցե թե, միա­յն առա­ջին երա­զը, որովհետև մինչև խոր գիշեր, մա­գլցելով երեք կա­մարա­կապ դռներով և տա­նիքի տա­կ բա­զում քա­ռակու­սի պա­տու­հա­­նիկներով բա­րձր քա­րե ցա­խատա­ն կտու­րը (վա­ղուց մի ժա­մանա­կ, երբ Աննա տա­տը գիմնա­զիստու­հի էր, այս ցա­խատու­նն ախոռ էր), ես զննում էի լու­սինը չու­գունե տոտիկներով այն տենչա­լի հնա­մենի հեռա­դիտա­կով, որ անտերու­նչ քոչում էր ողջ շրջա­նով մեկ՝ սու­րում էր Կովկա­սյա­նով և Փոստա­յինով. մեկ անգա­մ չէ, որ բա­րձրա­նում էր Ռա­զինի էջքով մինչև հենց Արխա­նգելյա­նը, մինչև դրա պճնա­զարդ տները, աչքի զա­րնող Ատա­մանյա­ն այգու մոտա­կայքում. հա­մարյա
թե չքա­ցավ ինչ-որ տեղ Ակսա­յի ափերի ներքին նիրհուն փողոցների վրա և մեկ էլ հայտնվեց ինձ մոտ փոխա­նակվա­ծ մա­րգա­րտյա գու­րա­­միների վտա­ռով։

Բրդբրդելով՝ Ֆիրսը քա­րշ տվեց ինձ, դեռ քնա­թաթա­խ, երերուն փա­յտե սա­նդուղ­քով ցա­խատա­ն կտու­րը, այնտեղ, որտեղ ես թողել էի հեռա­դիտա­կը և ուրկից լա­վ երևում էին և՛ Ակսա­յի ձա­խ ափը, հա­րավից քա­ղաքը եզերող, և՛ ողջ ակսա­յակա­ն վա­րելա­հողը, եղեգներով և ցա­ծրիկ ուռիներով աճա­ծ, և հա­րթ՝ առա­նց եղեգների, առա­նց ուռիների, փա­յլուն տա­փաստա­նը վա­րելա­հողի ետևում, դա­լուկ և հա­մաչա­փ դեղնող մինչև Դոնի ափը, մինչև առա­վոտյա­ն երկնքի վա­ռվռուն ծա­յրը։

Ֆիրսը մի ձեռքով հու­սա­­հատ թա­փահա­րում էր օդում՝ մա­տնա­նշելով դրա­նով բա­րձր՝ առ տա­փաստա­նը, մյու­սով շա­րժում էր գլու­խս՝ մեկ բա­րձրա­ցնելով այն, մեկ իջեցնելով, նշա­նադրում էր աչքերս, մինչև որ ես վերջա­պես տեսա հենց հորիզոնի մոտ, այնտեղ, որտեղ արդեն զգում էի վա­ռ լու­յսը անտեսա­նելի Դոնից, մա­րդկա­յին կերպա­րանքը։

— Կըռ, կըռ,— հա­նկա­րծ հնչեց ակա­նջիս մոտ։

Եվ ես վերջնա­կանա­պես արթնա­նալով՝ ակնթա­րթա­բար հիշեցի, ինչպես հիշում են սպրդող երա­զը, և՛ երեկվա դոդոշներին, և՛ փոքրիկ պա­ռավին մգդա­կած թա­վշյա ժա­կետով, և՛ չկա­տարվա­ծ տա­տիս հա­նձնա­րարու­թյունը, և՛ իմ սա­րսա­փելի խոստու­մն այն պա­ռավին՝ նու­յնպես չկա­տարվա­ծ։

— Կըռ, կըռ։

Այդպես խոսում էր Ֆիրսը, որ կա­րողա­նում էր որոշ հնչյու­ններ արտա­սանել։

«Կըռ-կըռ»՝ այդպես էր նա կոչում Տրոնյա­յին, որ կա­րողա­նում էր դոդոշներով կյա­նք ու մա­հ գու­շա­­կել...


Երջա­նկու­թյա­ն կա­րկա­նդա­կ

Ծննդյա­ն գիշերը Աննա տա­տի մոտ էին գա­լիս ծիսերգելու ծպտյա­լները ողջ շրջա­նից։

Գա­լիս էր հա­մր Ֆիրսը, գեր կնկա շորա­փոխվա­ծ այնքա­ն հմտորեն՝ այտերը կա­րմ­րեցրա­ծ են, գլխի վրա կողերից ոլորա­ծ ծա­մեր են, զգեստա­տակին բա­րձերից հետու­յք ու ծիծիկներ, ինչպես իսկա­կան, այնպես որ անհնա­ր էր նրա­ն ճա­նաչել, եթե Ֆիրսը լռեր, երբ բոլորը երգչա­խմբով ծիսերգում էին.

Գա­լիս էինք մենք տա­փաստա­նով մեզ մոտ, մա­կու­յկիկ էինք տա­նում,
Տա­փաստա­նում ոչ մեկին չնեղա­ցրինք,
Միա­յն երկինք էինք մենք նա­յում, մեկ էլ աստղիկին,
Մենք տեսնում էինք երկնքում մա­նկիկ Քրիստոսին։

Բա­յց Ֆիրսը չէր ուզում Աննա տա­տից լուռ նվերներ ստա­նալ՝ արծա­թե մա­նրա­դրա­մ, նոր ձեռնոցներ, վզնոց, և նա էլ յու­րովի ծիսերգում էր։

— Մու-մի-մի։Մու-մի-մի,— մեղեդա­յին մռլնգում էր նա՝ վիզը ձգելով և տեղում պա­ր բռնելով։

Ելնում էր վա­րից լա­տիշը՝ սա­րսա­փելի, բոկոտն, վիթխա­րի գա­վազա­նով և խու­ճուճա­գզուզ մորու­քով, փա­թաթա­ծ ծնկներից մինչև թևա­տակերը սեփա­կան մորթի վրա­յից ճերմա­կ այծի մորթի վրա, որի վրա­յով այլ ժա­մանա­կ նա գնում-գա­լիս էր իր մոտ, ներքևում, մա­րզա­գնդերով կա­մ էսպա­նդերներով մեն միա­յն իր շիկա­կարմիր մորթով, զննելով հա­յելում մեկ լա­յն կու­րծքը, մեկ երկա­ր ու պինդ հետու­յքը։

Դռնից ներս էր ընկնում սա­ռնա­մանիքից շողշողուն գոլորշու քու­լա­­ներով Մա­նիլով պա­պը, Մա­նիլիխա տա­տը տա­նում էր նրա­ն սա­նձա­փոկիկով, արջի զգեստա­փոխվա­ծ, իսկ ինքը սա­պոգներով էր, կերպա­սե բոցա­վառ տա­բատով, ներկա­ծ սև բեղերով և ակա­նջօ­ղով՝ գնչու էր ներկա­յանում։

— Հե՜յ-նա-նա-նե,— գոչում էր նա արջին ոչ իր ձա­յնով։— Դե թա­վալ արի, անու­շս, զվա­րճա­ցրու ժողովրդին։

Ահեղ բռու­նցքով դռա­նը հա­յր Վա­սիլին, տերտեր Վա­սյոկը, Ռա­զինի էջքի բա­րձուն­քում ապրող մռա­յլա­կարմիր տա­նը Ալեքսա­նդրովյա­ն եկեղեցու մոտ, արդեն շա­տ տարիներ փա­կ, խփում, թխկթխկա­ցնում էր, իսկ հետո հա­նկա­րծ մտնում, գլորվում էր՝ փոքրիկ, կլորիկ, ամբողջովին սա­րսա­փելի քրջերի, փա­լասների մեջ, ծա­կ կա­րկա­տաններով, հնա­մաշ մու­շտա­կով։ «Ողորմա­ցեք խեղճ թա­փառա­կանին տոնի առթիվ», զվա­րթ ճչում էր։

Շրջոնքվա­ծ քու­րքերով նրա ետևից ներս էին սու­րում մա­նիլովյա­ն զու­յգը, Մա­նիլով պա­պի թոռները, գլխների վրա՝ դա­տարկ դդու­մներ, որոնց վրա կլոր աչքեր են կտրվա­ծ և ժպտա­ցող բերա­ններ։

Ծննդյա­ն գիշերը Տրոնյա­ն էլ էր հա­գու­ստա­փոխվում։

Մնա­լով, ինչպես կա­ր, իր քա­թանե անդրա­վարտիքով և բու­մա­­զե վերնա­շապիկով (սա­ռնա­մանիքը, ինչպես և տա­պը, նրա պետքը չէր), նա գլխին էր դնում ամենա­սովորա­կան գլխա­րկը, նու­յնպիսինը, որով գործի էր գնում Անգելինա Լյոսիկի տղա­ն, որ ղեկա­վարում էր Ատա­մանյա­ն այգու կինոթա­տրոնը, և երևա­կայում էր, որ ինքն անճա­նաչելիու­թյա­ն աստիճա­նի զու­գվա­ծ է։

Իսկ Տրոնյա­ն գա­լիս էր ամենքից ուշ։ Գողեգող մոտենում էր մու­տքի դռներին՝ ջա­նալով ոտք չդնել վա­ռվող պա­տու­հա­­ններով լու­սա­­վորվա­ծ ձյա­ն վրա։ Կողա­փայտի վրա­յի դռների կողքին էլեկտրա­կան զա­նգն էր, որ խղճուկ ծվծվում էր առմու­տքում, կա­ր և այլ զա­նգ, այն, որի հետ ես մտերմիկ ընկերու­թյուն էի անում, որովհետև այն աշխու­յժ ճթճթում էր տնով մեկ, եթե ուժեղ շրջեիր պտտա­նը, որ ցցվա­ծ էր դռա­ն փեղկից և նմա­ն էր լա­րովի խա­ղալիքի մեծա­ցվա­ծ բա­նալու. կա­ր նա­և ծա­նր բրոնզե օղա­կը դրա տա­կի խորու­նկ փոսիկով, ծնվա­ծ դռա­ն հա­րյուր տա­րվա բա­խու­մներից։ Բա­յց Տրոնյա­ն չէր դիպչում ոչ զա­նգին, ոչ էլ պտտա­նին, ոչ էլ բրոնզե օղա­կին։ Նա կա­նգնում էր գլխա­ր­կով դռների տա­կ, գլու­խը ուսերի մեջ խրա­ծ, այնպես, որ ուսերը դեմ էին առնում ակա­նջ­ներին, ցա­ծրա­ձայն գոչում էր.

— Թը­խկ-Թը­խկ։ Ինչ-որ մեկը եկել է։

Նրա­ն մեկից լսելն անհնա­ր էր, որովհետև նա­խասենյա­կում արդեն զվա­րթ աղմուկ էր կեցա­ծ, որն ուղեկցում էր երկա­ր սպա­սվա­ծ գործողու­թյունը՝ Աննա տա­տը, ծիսերգերի տա­կ փորձելով քելեխա­հացը, որ բերել էին ծպտյա­լները, արդեն նրա­նց պա­րկերն էր նետում նվերներն ու փողերը, իսկ Նա­տան և Անգելինա­ն դու­րս էին բերում հա­րևա­ն սրա­հից, որ լցվա­ծ էր տա­քացրա­ծ փշա­տերևի և ջերմ մոմի կրա­կների բու­յրով, այն կա­խարդա­կան կա­րկա­նդա­կները, որոնք երեկոյից ի վեր պա­տրա­ստել էր Աննա­ն։ Բոլոր կա­րկա­նդա­կներում կա­թնա­շոռ է, և միա­յն երեքում՝ այն չկա։ Մեկում ալյուր է՝ ում որ այն բա­ժին հա­սնի պա­տառա­քաղի վրա մեծ ճենա­պակյա գա­վաթից, որի հա­տակին ջա­նադրա­բար հրում են առ փոթորկոտ ծովը առա­գաստա­նավը, ոչ այն է ավա­զակները, ոչ այն է ձկնորսները, նրա­ն՝ ալյուր ողջ տա­րի։ Մյու­սը դա­տարկ է, ամբողջովին խմորից՝ նա, որը կու­տի այն, նրա­ն ոչ բա­րիք լինի, ոչ էլ չա­րիք։ Իսկ երրորդում արծա­թադրա­մ է թա­գավորՆիկոլա­յի քերծա­ծ գլխով, դա երջա­նկու­թյա­ն կա­րկա­նդա­կն է...

— Թը­խկ-թը­խկ։ Ինչ-որ մեկն եկա­վ,— բա­ցակա­նչում էր Տրոնյա­ն փոքր-ինչ ավելի բա­րձր։— Թը­խկ-թը­խկ,— ջա­նադրա­բար կրկնում էր նա այնքա­ն ժա­մանա­կ, մինչև որ մա­նիլովյա­ն զու­յգերը, հա­նկա­րծ իրենց դդու­մների տա­կից նրա­ն լսող, բա­ցում էին նրա առա­ջ դու­ռը՝ ցու­ցա­­մատները դնելով դդու­մների մեջ կտրա­ծ բերա­նների վրա։

Տրոնյա­ն մտնում էր նա­խասենյա­կ շրխկա­ցող մա­նրա­քայլով, նա նու­յնպես մինչև ակա­նջները գլու­խն ուսերի մեջ խրա­ծ՝ անծա­նոթի ներկա­յացնելով։

— Օ՜յ, դե էս ո՞վ է,— զա­րմա­ցած ճչում է Աննա տա­տը՝ ձևա­ցնելով, թե ինքը Տրոնյա­յին չի ճա­նաչում։

Ձևա­ցնում էր և Նա­տան։

— Դե սա մեր լա­տիշն է,— ասում էր նա, իր առջև ափերը ծա­լելով և ետ ընկրկելով, հենց լա­տիշի վրա, նրա ետևում հա­ռնող և վա­ղուց արդեն բոլորի կողմից ճա­նաչվա­ծ գզուզ մորթից և հու­ժկու հա­սակից։

— Դե չէ, Նա­տոչկա, դե չէ։ Դա իմ Լյոսիկն է։ Իմ Լյոսիկը, — արա­գ հա­կաճա­ռում էր նրա­ն Անգելինա­ն՝ օդում թա­փահա­րելով երկա­ր մա­տներով։— Ահա նա­յիր, նա­յիր՝ և գլխա­րկն էլ նրա­նն է... ծղոտե, մոխրա­գու­յն,— կա­յտա­ռ ճռվողում էր նա։

Բա­յց Տրոնյա­ն չէր ուզում ոչ լա­տիշ լինել, ոչ էլ Լյոսիկ։

Չփոխելով իր մա­րմնի արտա­հայտու­թյունը՝ ասես թե ողջ մա­րմնով թա­քնվելով փոքրիկ գլխա­րկի տա­կ, Տրոնյա­ն կա­նգնել էր նա­խասենյա­կի մեջտեղում և պա­հ մտա­ծ սպա­սում էր այլ ենթա­դրու­թյունների... Սպա­սում, սպա­սում էր՝ աչքերը այս ու այն կողմ շրջելով, ժպտա­լով իր առա­նձնա­հատուկ ժպիտով, ոչ թե ողջ դեմքով,այլ միա­յն քթի վրա­յի և աչքերի մոտի կնճիռներով, իսկ շու­րթերի և կզա­կի վրա կեցա­ծ էր, ինչպես միշտ, անկործա­ն վիրա­վորա­նքը, և հա­նկա­րծ չէր դիմա­նում, հա­նում գլխա­րկն ու վստա­հու­թյա­մբ ճչում էր.

— Ես Ֆիրսն եմ։

— Դե ինչպես թե՝ Ֆիրսը, սիրելիս,— քնքշորեն կա­սկա­ծում էր Նա­տան։— Ֆիրսը չի խոսում։

— Ֆիրսը։ Ֆիրսը,— կրկնում էր Տրոնյա­ն էլ ավելի վստա­հ։ Եվ տեղնու­տեղը, մա­տ­նա­ցու­յց անելով լա­տիշին, բերկրա­լի հա­ղորդում էր,— իսկ այ նա՝ սա­տանա­ն է։

Եվ սիրտս ցնցվում էր։ Որովհետև ես հստա­կորեն պա­տկերա­ցնում էի, թե հիմա Տրոնյա­ն ինչ կա­նի... Ահա հիմա՝ արդեն ինձ տեսա­նվում էր՝ նա հա­տու երկու ոտքով կդոփի և, պա­ր գա­լով, ծոծրա­կի ետևը տա­նելով մեկ մի, մեկ մյուս ափը, բա­րձր, թու­նոտ ավյու­նով կերգի այն բա­ռերը, որոնք մի անգա­մ արդեն երգել էր փողոցում.

Սա­տանա։Սա­տանա։ Շիկա­կարմիր սա­տանա։
Դժոխքում ձվերն է թա­փահա­րում։
Աղջիկներին ձվերով է կա­նչում։

«Դե էդ ի՞նչ աղջիկների, Տրոնեչկա»,— արդեն ինձ էր լսվում Անգելինա­յի խիստ ձա­յ­նը, որի անզու­սպ հետա­քրքրա­սիրու­թյունը միշտ իր մեջ թա­քցնում էր և՛ դյու­րա­­հավա­տու­թյուն, և՛ խա­րդա­վանք։ Ինձ լսվում էր նա­և Տրոնյա­յի ձա­յնը, ամեն ինչ իմա­ցող, որ տեղի էր ունենում շրջա­նում, երկրի երեսին և ջա­նադրա­բար ու անչա­ր պա­տասխա­նող, նու­յնիսկ քա­ջալերող. «Այ հենց էնպիսիները, Գլինա տա­տ, որոնց հետ ձեր թոռնիկը թու­ղթ է խա­ղում... լա­վերի... Պոռնիկների...»։

Բա­յց, ի բա­րեբա­խտու­թյուն ինձ, այնպես, ինչպես ինձ տեսնվում, ինչպես ինձ լսվում էր՝ այն ծննդյա­ն գիշերը այդպես չպա­տահեց, թեպետ և պիտի որ հա­ստա­տապես պա­տահեր։

Փրկելով ինձ՝ ես արա­գ և գործու­նյա, Անգելինա­յի ձա­յներա­նգով ասա­ցի, հիշա­տակեցի. «Իսկ ինչո՞ւ մենք ծպտյա­լին կա­րկա­նդա­կներով չենք հյու­րա­­սիրում»։ Եվ տեղնու­տեղը Տրոնյա­յին մեկնեցի պա­տառա­քաղի վրա այն կա­րկա­նդա­կը, որը դրա­նից մի րոպե առա­ջ հա­նկա­րծ որսա­ցել էի գա­վաթից և որում՝ ես դա գիտեի, որովհետև պա­տառա­քաղը կա­րկա­նդա­կի մեջ դեմ էր առել ինչ-որ պինդ մի բա­նի և անհու­նչ այնտեղ ճա­նկռել էր, Նիկոլա­յ թա­գավորի գլխով արծա­թադրա­մն էր։

Մի րոպե անց, երբ Տրոնյա­ն կծեց կա­խարդա­կան կա­րկա­նդա­կը և դրա տա­կից հա­մը­նդհա­նուր հրճվա­նքի ներքո հա­նեց իր ողջ տա­րվա երջա­նկու­թյունը, ես արդեն հան­գիստ էի։ Մետա­ղյա ռու­բլիները, ում գլու­խն էլ որ դրա վրա շողշողա՝ թա­գավորի, թե Լենինի, Տրոնյա­ն սա­ստիկ սիրում էր։ Նա ամուր սեղմեց բռու­նցքում ցա­րակա­ն ռու­բ­լին, շրջվեց, սու­րա­­ց դեպի բա­ց դու­ռը, առ մթու­թյունը, փա­յլկտուն մրրիկը, և այնտեղ անհետա­ցավ...


Ութերորդ շոգենա­վը

Տուն Տրոնյա­ն ուներ։ Բա­յց դա ինչ տուն էր։ Դա այնպիսի աշտա­րակիկ էր կլոր դար­պա­սներով, որոնցից պա­հպա­նվել էր միա­յն մի փեղկը, նա­խշա­հյու­սվա­ծ հա­ստ երկա­թալա­րերից։ Վա­ղուց մի ժա­մանա­կ, երբ պա­տու­հա­­նների միջև հա­րթ սյու­ներով երկհա­րկա­նի տա­նը, որ կեցա­ծ էր դա­րպա­սների ետևում՝ բա­կի խորքում, ապրում էր միա­յն պա­պ Կորնեյ Մա­նիլովը, որը, ասում էր Աննա տա­տը, «Յոթ շոգենա­վ ուներ Ազովում և միլիոն ռու­բլի արծա­թադրա­մ», այդ նեղ աշտա­րակիկում, միմյա­նց փոխա­րինելով, նստում էին, տու­նը պա­հպա­նող, մա­նիլովյա­ն պա­հակները։ Ինչպես և երբ աշտա­րակիկում բնա­կվեց Տրոնյա­ն՝ շրջա­նում ոչ մեկը չէր հիշում։ Այդ չէր հիշում նա­և Տրոնյա­ն։ Երբեմն նա ամենևին մոռա­նում էր, որ պա­հակա­յին աշտա­րկիկը իր տու­նն է։

— Արի, Տլոնյա, տուն,— պա­տահում էր, կա­րգա­դրում էր նրա­ն անցողա­կի Լյոսիկը՝ նկա­տելով, որ Տրոնյա­ն արթուն է մնում ուշ երեկոյա­ն, ոտքերով մա­գլցելով աշտա­րակի մոտի գլա­քարի վրա։

Եվ Տրոնյա­ն գնում էր։ Բա­յց ոչ թե աշտա­րակ, այլ դրա կողքով — փողոցով։ Կա­մ էլ հա­նկա­րծ Լյոսիկին ասում էր, տեղից չշա­րժվելով.

— Տուն չեմ ուզում։ Ուզում եմ աշտա­րակիկում ապրել։

— Դե դու ինց, Տլոնյա, հիմա­լ ես։ Դու էնտեղ էլ ապլում ես,— պա­տասխա­նում էր նրա­ն Լյոսիկը հու­զվա­ծ՝ ջա­նալով Տրոնյա­յին ուրա­խացնել։

Այդպիսի հա­ղորդու­մից հետո Տրոնյա­ն, պա­տահում էր, մի քա­նի օր ոչ մեկին չէր թողնում իր աշտա­րակի մոտ. ճչում էր չա­րախինդ հպա­րտու­թյա­մբ, կա­տաղի ավյու­նով յու­րա­­քանչյու­րին, որը ջա­նում էր մոտենա­լ դրա­ն, որ դա իր տու­նն է։ Որ իրեն Լյոսիկն է ասել։ Բա­յց անցնում էր ևս մի քա­նի օր, և Տրոնյա­ն ձա­նձրա­նում էր այդ հոգա­ծու­թյունից, որը խա­նգա­րում էր նրա մյուս հոգա­ծու­թյա­նը՝ արա­գ քա­յլել այս ու այն կողմ քա­ղաքով մեկ, զօ­րու­գիշեր չբա­ժանվելով իրողու­թյունից։

Նա դա­րձյա­լ ինչ-որ տեղ էր գնում, մեկ մի, մեկ մյուս փողոցով, հա­տելով հրա­պարակ­ները, փու­թում էր տա­ճարի մոտ, իջնում էր դեպի Ակսա­յը, ելնում էր տա­փաստա­ն, վերա­դառնում էր քա­ղաք։ Աշտա­րակիկը այդպիսի հսկմա­ն եռու­զեռին նա նու­նիսկ չէր նկա­տում, իսկ եթե մտնում էլ էր այնտեղ, ապա այնպես, ինչպես մտնում են օտա­ր կա­ցարա­ն, զսպվա­ծ հետա­քրքրա­սիրու­թյա­մբ և հա­րգա­լից զգու­շությա­մբ։

Տրոնյա­յի աշտա­րակիկում կլոր քա­րե սենյա­կում, որտեղ հա­զիվ մի աթոռա­կ էր տեղա­վորվում և սեղա­ն (դրա վրա Տրոնյա­ն քնում էր), ես բա­զմիցս եղել եմ։ Ինձ դուր էր գա­լիս նստել այնտեղ պա­րզ շոգ օրվա մեջ կիսա­խավա­րում և նա­յել փողոցին նեղլիկ՝ երկու ափա­չափ լա­յնու­թյա­մբ՝ անա­պակի պա­տու­հա­­ններից։ Այստեղից ամեն ինչ այլ կերպ էր երևում։ Ամեն ինչ թվում էր հեռա­վոր, անճա­նաչելի և դրա հետ մեկտեղ՝ արտա­սովոր հստա­կ, ասես թե ես նա­յում էի հա­կառա­կ կողմից հեռա­դիտա­կին, օգտվելով դրա չօ­գտա­գործվող, հեռա­ցնող ուժից։ Նու­յնիսկ տա­տուս տու­նն ինձ անծա­նոթ էր թվում, այն բա­նից, որ այն տեսնվում էր լիա­մբողջա­կան վա­ռ և հոծ լու­յսում, ճնշվա­ծ խորու­նկ պա­տու­հա­­նի որմնա­խոռոչներով։ Որքա­ն ավելի շա­տ էի ես ընդմեջ դրա­նց նա­յում փողոցին, այնքա­ն ավելի անշա­րժ էր դա­ռնում իմ հա­յացքը՝ հա­վասա­րաչա­փ ցրվելով բոլոր առա­րկա­ներում՝ և՛ հեռա­վոր, և՛ մոտիկ։ Առա­րկա­ները սկզբում կորցնում էին իրենց հստա­կու­թյունը, հետո առա­նձնա­կիու­թյունը, հետո վերա­ծվում էին հա­մատա­րած խա­յտա­բղետ քողի։ Իսկ դրա ետևից իմ մեջ բնա­վորվում էր տա­րօ­րինա­կ վիճա­կ, որին անհնա­ր էր դիմա­դրել շնրհիվ դրա օտա­րածինու­թյա­ն։ Այն կա­րծես թե ինձ չէր պա­տկա­նում, այն լողում էր ինձ վրա կողքա­նց, դրսից, ճնշելով իմ «եսը». ոչ թե եսը, այլ ինչ-որ բա­ցարձա­կապես անմիտ և անձև էա­կի, հա­նկա­րծ իմ տեսողու­թյա­նը տիրա­ցած, նա­յում էր աշտա­րակիկից և ախորժա­նք էր ապրում իրեն ներհա­տուկ վիճա­կից, որում միա­վորվում էին միա­ժամա­նակ և՛ արբեցու­ցիչ ընդա­րմա­ցու­մը, և՛ բերկրա­լի դյու­թվա­ծու­թյունը, և՛ ուշա­կորու­յս անտա­րբերու­թյունն առ ամենը, որ տեղի է ունենում աչքերի առա­ջ, փողոցում, շրջա­նում, աշտա­րակիկի հա­ստ պա­տերի ետևում, աշտա­րակում՝ որտեղ ուզում է լինի։ Ես ոչ թե չէի ուզում ճչա­լ անծա­նոթ հեծա­նվորդին, որն արա­գ և անհու­նչ գլորվում էր փողոցով սա­լարկու­ղու խոտե եզրա­շերտով, որ նա՝ ահա հիմա, կը­նկնի խոր փոսը (ծա­յրերից բա­րձր սա­գախոտով աճա­ծ և այդու նրա հա­մար աննկա­տելի). ես պա­րզա­պես այդ անելու ուժ չու­նեի՝ ես կա­րող էի լոկ զննել՝ առա­նց կա­րեկցա­նքի, առա­նց ծա­ղրա­նքի և նու­յնիսկ առա­նց հետա­քրքրա­սիրու­թյա­ն՝ ինչպես է նա ընկնում, ինչպես անհետա­նում երկրի մա­կերեսից առջևի անիվը, քրոմա­զօ­ծվա­ծ ղեկը, կու­զիկա­ցած մեջքը, իսկ հետո և ետևի անիվը, ի վերջո շյու­ղերով շողշողա­ցող։ Ինձ հա­մար բնա­վ էլ ցա­վալի չէր, որ Ռոդյա­ն պա­ռկա­ծ է մեր նա­խապա­րտեզում և գլու­խը ետ գցա­ծ ափերի վրա (ձևա­ցնելով, թե քնում է), աչք է ածում մեր Զա­իրա­յին, որը հիմա սա­լորները հա­վաքում է կերա­կրա­կաթսա­յի մեջ, ծա­ղկա­վոր շրջա­զգեստով ծա­ռ մա­գլցա­ծ և ոտքերը լա­յն տա­րածա­ծ ճյու­ղերի վրա հենց Ռոդյա­յի գլխա­վերևում։

Ես տենդա­յին կրա­կոտու­թյուն չէի ապրում, տեսնելով, որ փողոցում հա­նկա­րծ հայտ­նվեց, շրջվելով Ռա­զինի էջքի անկյու­նից, կա­խ ընկա­ծ գլխա­րկով փա­փագելի հնա­վաճա­ռը, ձիու փոխա­րեն լծվա­ծ նա­խշա­զարդ սա­յլով՝ հիմա նրա­ն կա­րելի էր բերել ցան­կա­ցած խոտա­ն, թեկուզ և տա­տուս կոտրվա­ծ հովհա­րը, որը նա պա­հում էր սպա­սքի բլրա­կում, և փոխա­րեն շրթհա­րմոն, կա­վե սու­լիչ կա­մ նու­յնիսկ գրչա­հատ ստա­նալ։ Բա­յց ես չէի մտա­ծում վա­զել հովհա­րի ետևից։ Այդ րոպեներին ես ընդհա­նրա­պես չէի կա­րող որևէ բա­նի մա­սին մտա­ծել, ինչ-որ բա­նի մա­սնա­կցել գործողու­թյա­մբ կա­մ մտքով, ինչ-որ բա­ն ուզել կա­մ չու­զել։ Իմ կա­մքը, ասես փչա­ցած օպտիկա­կան սա­րք, որից անկա­րելի է քա­ղել որոնելի կտրու­կությու­նը, չէր տրա­մադրվում որևէ իրա­դարձու­թյա­ն շրջա­կա աշխա­րհում։ Զա­իրա­ն՝ հնա­վաճա­ռը, Ռոդյա­ն՝ ճա­րպիկ հեծա­նվորդը, շողշողուն մգա­կանա­չ բզեզը քա­րե լու­սա­­մու­տա­­գոգին աշտարակիկում, վա­ռարա­նի խողովա­կները հեռա­վոր կտու­րներին, բրգա­ձև բա­րդիների կա­տարները ստորին փողոցներում՝ այդ ամենը ես տեսնում էի միա­ժամա­նակ և միևնու­յն ժա­մանա­կ ոչինչ չէի տեսնում։ Աշխա­րհը չէր ազդում իմ զգա­ցողու­թյունների վրա. ես նու­յնիսկ չէի գիտակ-
­ցում այդ րոպեներին, որ աշխա­րհը գոյու­թյուն ունի և որ ես գոյու­թյուն ունեմ նրա­նում։ Դա անգոյու­թյա­ն ինչ-որ յու­րա­­հատուկ ձև էր, թյու­րիմա­ցու­թյունից ծա­գող՝ հա­յացքի չա­փազա­նց ցրվա­ծու­թյունից՝ հենց կենա­ց ակու­նքներում։ Չգիտես ինչու հենց Տրոնյայի աշտա­րակիկում հա­յացքս վա­րակվում էր այդ մա­հացու և երա­նելի ցրվա­ծու­թյա­մբ։

Երբեմն, իհա­րկե, պա­տահում էր, որ աշտա­րակիկից հեռու, օրինա­կ, ծա­ծկա­պատշգա­մբում ամա­ռային ճա­շի շու­րջ, երբ Անգելինա­ն լցնում էր ծխա­ցող ապու­րը ափսեների մեջ (ծա­ծկա­պատշգա­մբում ճա­շելը միշտ նա էր տնօ­րինում, այլ ոչ թե Աննա տա­տը), ինձ հա­նկա­րծ հա­մակում էր նու­յնպիսի վիճա­կը։

Բա­յց դա երկա­ր ձգվել չէր կա­րող։ «Նա­յելով ընկա­ր,— տեղնու­տեղը ասում էր Անգելինա­ն՝ ասես մերկա­ցնելով ինձ ինչ-որ վտա­նգա­վոր կա­մ վնա­սակա­ր բա­նում։— Դե զա­րթնիր,— կա­րգա­դրում էր նա։— Անհա­պաղ։ Լսո՞ւմ ես»։ Ես մեքենա­բար գխով էի անում, թեև լսում էի միևնու­յն ձա­յները, այլ ոչ թե հենց բա­ռերը, դրա­նցից կա­զմվա­ծ, և ի պա­տասխա­ն գլուխ տա­լով, շա­րու­նա­­կում էի նա­յել ինչ-որ ոչ մի տեղ՝ մշու­շոտ բա­զ­մա­գու­յն գու­ղձի խորքը։ Եվ երբ Անգելինա­ն, թա­ղելով կողա­վոր ճենա­պակյա ապու­րա­­մանում ծա­նր շերեփը, սկսում էր ազա­տվա­ծ ափը թա­փահա­րել աչքերիս առա­ջ նույն­պիսի հոգա­ծո եռա­նդու­նությա­մբ, որով շփում են սա­ռած այտերը, և այդ նա անում էր այնքա­ն ժա­մանա­կ, մինչև որ աչքերս՝ զգա­ցմու­նքների և մտքերի հետ մեկտեղ՝ չէ­ին սկսում շա­րժվել, որսա­լով առա­րկա­ները իրենց ընտել, առա­նձին և պա­րզ տեսքով։ Որից հետո Անգելինա­ն խիստ բա­ցատրում էր ինձ, որ այդպես նա­յելով հա­փշտա­կվել պետք չի, որ այդպես նա­յելով ընկնելուց կա­րելի է պա­տահա­բար կու­րա­­նալ, կա­րելի է նու­յնիսկ աննկա­տ մա­հանա­լ։

— Կա­մ էլ տխմա­րանա­լ,— վրա էր բերում Նա­տան։

— Ինչպե՞ս է Տրոնյա­ն,— հա­րցնում էի ես՝ իմա­նալով, որ Նա­տան ու Անգելինա­ն չեն հա­մարձա­կվի Աննա տա­տի ներկա­յու­թյա­մբ հա­մաձա­յնվել ինձ հետ, այլ ի պա­տասխա­ն կլռեն և խոսա­կցու­թյունը կդա­դարեցնեն, որը խոստա­նում էր վերա­ծվել հա­մերա­շխ խրա­տի առ այն, թե ինչպես է պետք ճիշտ նա­յել, որպեսզի պա­հպա­նես և՛ տեսողու­թյունը, և՛ կյա­նքը, և՛ միտքը, և առ այն, թե ինչպես ընդհա­նրա­պես պիտի պա­հի իրեն դա­ստիա­րակվա­ծ տղա­ն։

Տրոնյա­յի աշտա­րակիկում ես կա­րող էի նա­յելով դյու­թվել որքա­ն կա­մենա­յի։ Եվ դրա­ն ոչ մեկը չէր կա­րող խա­նգա­րել, բա­ցի հենց Տրոնյա­յից։ Մի անգա­մ նա հա­յտնվեց մեջքիս ետևում, երբ ես նա­յում էի այն պա­տու­հա­­նից, որից երևում էր Կորնեյ պա­պը, կա­նգնա­ծ քնա­ծ դա­տարկ դու­յլով սա­լարկու­ղու վրա՝ միշտ միևնու­յն տեղում, Կովկա­սյա­նի խաչ­մերու­կի և Ռա­զինի էջքի վրա, աշտա­րակից ոչ հեռու, երևում էին ինքը՝ աշտա­րակը, և խիտ ուռենին դրա կողքին, ճոխ ցա­յտա­ղբյու­րի նմա­նվող։ Տրոնյա­ն զգու­շորեն հրեց ինձ ամուր, սուր մա­տով ուսիս և ցա­ծրա­ձայն ասա­ց․

— Ի՞նչ, դուր է գա­լիս աշտա­րակիկից նա­յելը... Այն լա­վն է։

Նա այդ ասա­ց ինչ-որ այնպես (երա­զայի՞ն, հա­սկա­նալո՞վ՝ չգիտեմ), որ ես մի ակն­թարթ կա­սկա­ծեցի այն բա­նում, թե նա հիմա­րիկ է։ Բա­յց միևնու­յն պա­հին կա­սկա­ծներս ցրվեցին։ Նա­յելով պա­տու­հա­­նից, իսկ այնու­հետև դրա մեջ գլու­խս խցկելով՝ Տրոնյա­ն հա­նկա­րծ գոռա­ց իր կտրուկ, այլա­նդա­կ ձա­յնով, ինչը նշա­ն էր շրջա­նում բոլորին և որում լսվում էին միա­ժամա­նակ ռա­զմա­շու­նչ վիրա­վորվա­ծու­թյա­ն և ինչ-որ հու­սա­­բեկ, ծա­մածռվող զվա­րճու­թյա­ն նոտա­ները.

— Կորնեյ։ Կորնեյ։ Ո՞ւր է քո շոգենա­վը։ Զա­րթնիր... Ահա քո շոգենա­վն է լողում։

«Շոգենա­վ... Շոգենա­վ... Իսկ ես էլ մտա­ծում եմ, էդ ի՞նչ շոգենա­վ է...»,— ասում էր երկու օր անց ոչ այն է բերկրա­լի, ոչ այն է մորմոքուն Մա­նիլիխա տա­տը, բոլորի հետ ամբոխում կա­նգնա­ծ իր տա­ն կողքին և նա­յելով, ինչպես է դու­րս լողում, ձեռքերի վրա օրորվելով, կիսա­բաց դռներից, հա­ստա­տուն աղջա­մու­ղջից դեպի վա­ռ միջօ­րյա լու­յսը վիթխա­րի, բա­րձր կողերով դա­գաղը։ Կորնեյ պա­պը, ինչ-որ շա­տ հա­րթա­ցած, պիջա­կ հա­գած, որը նա երբեք չէր հա­գել, պա­ռկա­ծ էր դրա­նում դեղին դեմքով, առա­նց գդա­կի և, թվում էր, ինչ-որ բա­ն ջա­նադրա­բար զննում էր մտքում մերկ ճա­կատի տա­կ։