Խորհրդավոր կիրք
(հատված վեպից)
1968, նոյեմբեր
Կարուզո
Հար միևնույն «աղետային» տարվա նոյեմբերին Կուկուշն ու Վակսոնը հայտնվեցին Դոնի Ռոստովում։ Իրիկնադեմին զբոսնում էին այնտեղ կենտրոնական ծառուղիում։ Ինչ-որ, թող որ խղճուկ, հետքեր մնացել էին այնտեղ բուրժուական հարստության ճարտարապետությունից։ Բայց, վաղ մոդեռնը, իհարկե, իր ոլորքներով։ Կոնստրուկտիվիզմի կոմերիտական ուտոպիայից նույնպես մնացել էր երկու-երեք հուշարձան․ դե, օրինակ, պիստակագույն հյուրանոցը, որտեղ նրանք կանգ էին առել, կողքից հացահատիկի էլևատորի նմանվող։
Զբոսնելով՝ մայրաքաղաքային հյուրերը մեծ տարընթերցում մայրաքաղաքի հետ չէին նկատում։ Մոտավորապես նույնպիսի հերթեր մթերքների համար կուտակվում էին այդ ժամին գաստրոնոմների մոտ։ Սրճարաններ և ռեստորաններ, հասարակությունը ներս էր թողնվում փոքր չափաբաժիններով՝ ելնողների քանակին համապատասխան։ Մի հաստատությունը ինչ-որ բանով տարբերվում էր մյուսներից, ինչը ստիպեց գրողներին կանգ առնել դրա «Կոկտեյլներ» ցուցանակի առաջ։ Այդ անփոփոխ «Կոկտեյլները». դրանք միշտ հուզում են սովետական երիտասարդությանը։ Այդպես էր և այստեղ։ Եղբայրությունը, համրելով մետաղադրամներն ու թղթերը, խցկվում էր կիսաբաց բարձր դռներից և այնուհետև անվեհեր ներմուծվում էր առ ներքին ամբոխը։ Ամբոխի ետևից ըստ ամենայնի, բաց մարմարյա վաճառասեղաններն էին, որտեղ էլ և խառնվում էին գայթակղիչ ըմպելիքները։
Այնտեղից լսվում էին կոպտավուն-կանացի ձայներ. «Վերադարձրեք գավաթները, տղերք։ Խիղճ ունեցեք, լցնելու բան չկա»։
Այդ տղերքը, ընդարձակ կլյոշներով արդեն վաճառասեղաններից երկու-երեք մետրի վրա սկսում էին ճչալ իրենց պատվերները. մի «Կարուզո»։ Երկու «Կարուզո»։ Երեք «Կարուզո»։
Պատի վրա Բրեժնևի և Պոդգորնու դիմանկարների տակ կախված էր «Ըմպելիքների գնացուցակը»։ Այնտեղ տարատեսակ «Հյուսիսայինների» և «Ղրիմյանների» մեջ առանձնանում էր հենց հատկապես այս «Կարուզոն»՝ պարզաբանումով (միջին թնդության ըմպելիք)։ Ահա հենց առ այն էլ ինչ-որ ծանրակշիռ պատճառներով ձգվում էին երիտասարդության մտադրությունները։
— Ահա տեսնում ես, Կուկուշ, ինչ կյանք է այստեղ եռում՝ լոկ համատարած Կարուզո,— մտազբաղ արտաբերեց Վակսոնը։
— Նրանց, երևի, թվում է, որ դա ինչ-որ հրավառելիքներով պտտվող անիվ է։ Կարուզոյի անիվը, վատ չի հնչում,— արձագանքեց Կուկուշը։
— Կգան օրեր, երբ Կուկուշն էլ կհայտնվի ճաշացուցակում,— ենթադրեց Վակսոնը։— Պատկերացնո՞ւմ ես, ինչպես կպատվիրեն՝ մի «Կուկուշ», երկու «Կուկուշ», երեք «Կուկուշ»։
Սիրելի Կուկուշը իր բարալիկ բեղիկներով և լերմոնտովյան ճակատով, զվարթ, բայց, ինչպես միշտ, թեթևակի տրտում, տրտմոտ-զվարթավարի, քրքջաց.— Իսկ ահա «Վաքս» կոկտեյլ երաշխավորում եմ, դու չես ստանա։
Նրանք եկել էին այստեղ տեղի համալսարանի հրավերով։ Համատեղ երեկո՝ Վակսոնը կարդում է, Կուկուշը երգում։ Ուսանողների կիտուկը դիմավորում էր նրանց կայարանում։ Հենց այնտեղ էլ փոխանցեցին լրացուցիչ հրավերը՝ ելույթ ունենալ այսօր քաղաքային տոնակատարությանն ի պատիվ Լենինյան կոմերիտմիության 50-ամյակի։ Վակսոնը համառեց, բայց Կուկուշը նրան շշնջաց.
— Համաձայնվիր, փախուկ, չէ՞ որ կոմերիտմիությունը՝ մեր այլընտրանքային կուսակցությունն է։
Այստեղ հարկ է նշել, որ այն ժամանակ գրողները ելույթի համար «Գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյից» տասնչորս ռուբլի հիսուն կոպեկ էին ստանում՝ ժամանակները չարչիական չէին։
Նրանց բերեցին Սպորտի պալատ։ Տասը հազար տեղանոց դահլիճը լիքն էր։ Բեմի վրա խաղարկվում էր Կոմերիտմիության պատմության թատերականացված համերգը։ Ներս էր բերվում իսկական տեխնիկան, ի պատիվ որի թնդում էր երգչախումբը.
«Էխ, տաչանկա-ռոստովչանկա, մեր հպարտություն և զարդ, թնդանոթային տաչանկա, բոլոր չորս անիվներով»։
Երթաքայլում էին հանքահատ մուրճերով ԴնեպրոԳէՍ-ի կառուցողները։ ՎՕՎ-ի մարտիկները բարձրացնում էին Ռայխստագի գլխին դրոշը։ Սկաֆանդրներով հանդիսավոր իջնում էին աստիճաններով ուղեծրից վերադարձած տիեզերագնացները։ Ճախրում էին կարմիր դրոշները։ Շեփորում էին շեփորահարները։ Հետո ամեն ինչ սսկվեց, և բեմը մաքրվեց։ Կուկուշը շշնջաց Վակսոնին. «Վերջին սխրանքի մասին չգիտես ինչու լռություն»։
Դադարից հետո վարողը հայտարարեց. «Ձեզ շնորհավորելու հիասքանչ տոնի առթիվ եկել են մոսկովյան գրողներ, բանաստեղծ Օկտավան և արձակագիր Վակսոնը»։ Հուժկու ծափահարությունների ներքո երկու ընկերը բեմ ելան, երկուսն էլ հավուր պատշաճի զգեստավորված չէին, առանց փողկապների, մեկը (Կուկուշը) կաշվե բաճկոնով էր, երկրորդը (Վակսը)՝ ճմռթված վիլվետե կոստյումով։ Ողջ առաջին շարքը, լցված «քաղաքի հայրերով», թեպետ և թափահարեց ափիկներով, սակայն փոխանակվեց տարակուսալի հայացքներով։ Ողջույնի խոսքը տրամադրվեց Կուկուշին։ Համառոտ խոսքում այդ մոսկովյան ընկերը կենտրոնացավ ինտելիգենցիայի դերի վրա, այլ կերպ ասած՝ հասարակության հիմնական դասերի մասին ընդհանրապես չէր խոսում, այլ մեն միայն փառաբանում էր միջնախավը։ Դահլիճն ի պատասխան կորցրեց իր ռիթմիկ զսպանակը, թաղվեց առ քաոսի նմանակը։ Առաջին շարքը պարզապես խոժոռվեց։ Ոմն մեկը կենտրոնում կամացուկ քրթմնջաց, և շշուկիկները վազ տվեցին թևերով մեկ։ Վակսոնը, ելնելով միկրոֆոնի մոտ, շարունակեց Կուկուշի թեման և նույնիսկ այն խորացրեց։ Հիմա մեզ պետք է, ասաց նա, ոչ այնքան ուժը շատացնել, որքան զարգացնել ինտելեկտը։ Այլապես մենք կնմանվենք դինոզավրերին։ Մեր այդ նախորդների զարգացումը Երկրի առաջնորդների դերում փակուղի մտավ, երբ պարզվեց, որ դրանց միայն մկաններն են անասելիորեն մեծանում, այնժամ երբ ուղեղը մնում է անհամաչափ փոքր։ Ի պատասխան այդ անտակտ հայտարարության՝ քաոտիկ
ձայները դահլիճում շատացան, իսկ առաջին շարքի կենտրոնում ճեղք գոյացավ։
Առավոտյան հյուրանոց սուրացին նոր արվեստի կլոր աչքերով համալսարանական էնտուզիաստները։ Կուկուշ և Վակսոն, եղեք, խնդրում ենք, ավելի զգույշ։ Ղեկավարությունում կարծիք շրջանառվեց, որ մոսկովյան գրողներն իրենց անհամազոր էին պահում և փչացրին երիտասարդության բաղձալի տոնը։ Ավելին, հայտնի դարձավ, որ առաջին քարտուղարը առաջարկեց համալսարանին հակահարված տալ այդ անհամազոր ընկերներին։
Համալսարանում ինչ-որ խառնակված վազվզուք էր տիրում, ասես թե քաղաքային սահմաններին էր մոտենում Կամավոր բանակը։ Ամֆիթատրոնը լիքն էր, կամ, ավելի լավ է ասել, լեփլեցուն էր։ Մոսկովյան թերթերը բացառապես գրական թեմաներով խոսակցություն բացեցին։ Հետևեցին մի քանի բանասիրական հարցեր։ Հետո ինչ-որ մեկը Կուկուշին խնդրեց «ինչ-որ նոր բան» երգել։ Բարդը, ինչպես միշտ, սկսեց փոքր-ինչ կոտրատվել։ Դե ես հիմա համարյա չեմ երգում, դե և կիթառ էլ չունեմ, և այդպես շարունակ։ Ուսանողների պատրաստած կիթառը տեղնուտեղը հասավ ուղիղ նրա ծնկին։ Նա երգեց «Մոցարտը», «Ֆրանսուա Վիյոնի աղոթքը», «Ձեռք ձեռքի տանք, ընկերներ»։ Դահլիճում, ինչպես միշտ ընտել երիտասարդության շրջանում, մի քանի հրաշալի աղջկական տամուկ աչքերով դեմք հայտնվեց։ Հանկարծ շարքերով ասես թե շվաբր ճեմեց. անցավ խեղված դիմագծերի շերտագիծը, որի վերջում ծառս եղավ զորավոր կազակը դասախոսական կազմից։ Նա արմատական հարց տվեց. «Իսկ ահա ասացեք խնդրեմ, մոսկովյան գրողներ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում մեր զորքերը Չեխոսլովակիա մտցնելուն»։ Եվ կրկին, ինչպես երեկ, հայտնվում է ինչ-որ յուրահատուկ ռոստովյան երևույթ՝ ամբոխի քաոտիկ փոթորկումը։
Ռեկտորն արագ բարձրացնում և դանդաղ իջեցնում է երկու ձեռքը՝ ասես թե ասելով. հանգիստ, ընկերներ։ Պետք չէ այդպես արձագանքել խիստ ակադեմիական հարցին։ Դահլիճը սսկվում է, և վրա հասած լռության մեջ Կուկուշ Օկտավան արտաբերում է իր պատասխանը. «Անձամբ ես համարում եմ զորքերի մտցնումը Չեխոսլովակիա մեծ քաղաքական սխալ»։ Այդ խոսքերին հետևում է պայթյունը, արդեն ոչ թե պարզապես քաոտիկ, այլ ավելի շուտ երկրաշարժային։ Ամֆիթատրոնի բոլոր կողմերից թնդում կամ ծղրտում է «Խայտառակություն» բառը։ Դժվար է հասկանալ՝ ում է այն հասցեագրված. արդյոք սովետական բանակի՞ն, թե՞ Կուկուշ Օկտավային, խայտառակ լիբերալին և պարտվողականին։ Կուկուշը նստել է՝ ափով աչքերը ծածկած։ Վակսոնը կանգնել է վեր տնկած ձեռքով և գոռում է. «Դադարեցրեք պրովոկացիան։ Կուկուշին ձեռք մի տվեք»։ Դահլիճը սսկվում է միայն մի քանի րոպեից։ Հանդիպումն ավարտվեց։ Հեռանալով՝ Վակսոնն ասում է միկրոֆոնի մեջ. «Կուզենայի ես իմանալ՝ ով է այս ամենը կարգադրել և խաղարկել»։
Ոչ մեկը չեկավ նրանց ճանապարհելու։ Կառամատույցի վրա ամբոխում նրանց անընդհատ թվում էր, որ իրենց ետևից լողում են խուզարկուների աչքերը։ Գնացքում մեկեն գնացին վագոն-ռեստորան։ Կոնյակ պատվիրեցին և հընթացս կես-կես բաժակ խմեցին։ Հետո գրկվեցին։ Վակսոն, թանկագինս։ Կուկուշ, իմ սրտակից։
Այս մարդիկ ընկերոջ մասին էին հոգում եղբայրաբար
Եվ ոչ միայն ընդհանրական բոհեմային խաղերից,
Եվ ոչ միայն բուրյաթական ընդհանուր արմատներից։
Որտեղ անցել էր հողմակործան վագրը հրեական։
Նրանք բորբոքում էին կոմունիզմի կրակները,
Ղեկավարում էին ուրալյան քաղաքները,
Զոհվում էին սադիզմի ագահ հետևորդներից
Այն երկրում, ուր տարածվում էր կամակոր հորդան։
Մայրերը չեն փախչի տրոցկիզմի գայթակղությունից։
Եվ պարգևով ամենի համար կդիմավորի նրանց Կոլիման,
Երիտասարդ «կոմսոմոլը» դարձավ տրտում հոգեհաց
Հսկման տակ երկաթյա քեռի-մարմնի։
Երեխեք զոհերի, ժողովեք բառային ողկույզները,
Քանի դեռ յուրաքանչյուրը քրոնիկ չի հարբած,
Համակված է ոտանավորագրելու խորհրդավոր կրքով
Եվ դեռ չի համրացել՝ ասես նեխիչ կոճղ։
Մի ժամից նրանք հիմնավոր թալկացան։ Նրանք նստել էին տարուբերվող ռեստորանի անկյունում, երկրորդ շիշն էին պարպել և կամացուկ խոսում էին այն մասին, ինչն իրենց ընդհանուր ընկեր Գլադոլիուս Պոդգուրսկին կոչում էր «ընտանեկան և անձնական կյանք»։
— Դե պատմիր ինձ քո սիրո մասին,— ասում էր Վակսոնը։— Ինչպիսի՞ն է նա մերձեցման մեջ։
— Նա աստվածային է իր քնքշության մեջ և քնքուշ իր աստվածայնության մեջ,— պատասխանում էր Կուկուշը։
— Հանճարեղ է իր մանկամտության մեջ և մանկամիտ է իր հանճարեղության մեջ։
— Հրաշալի է ասված,— գլխով էր անում Վակսոնը։— էդպես էլ հենց տեսնում ես նրան ամբողջովին։
— Իսկ հիմա քոնի մասին պատմիր,— բարեհամբույր առաջարկեց Կուկուշը։
— Դե էդ ո՞ւմ։
— Քո սիրո։
— Դե որ ի՞նչ ես պատմեմ նրա մասին։
— Չէ՞ որ ես քեզ պատմեցի իմինի մասին։
— Ես քոնին գիտեմ, իսկ դու իմին՝ չէ։
— Դե ուրեմն առավել ևս նրա մասին մի չորս խոսք ասա։
— Չորս խո՞սք։
— Հա, չորս։
— Գարշանք սիրելի, անտանելի թովչանք։
— Վատ չի ասված, Թխակապույտ Քիթ, առավել ևս, որ ես նրան գիտեմ։
Այնինչ, նրանց լիքը վագոնում ուշադիր հետևում էին երկու շատ իրար նման երիտասարդ՝ երկար մազեր, ճոխ այտամորուսներ, կախ ընկած բեղեր։
Սպասելով մատուցողին՝ նրանք նրանց կոնյակի երրորդ շիշն ուղարկեցին գրության ուղեկցությամբ. «Մեր սեղանից՝ ձեր սեղանին։ Ֆյոդոր և Սերգեյ Բորիսովներ, տաղանդների երկրպագուներ»։ Բարեբախտաբար, գրությամբ շիշը նրանց չհասավ։ Այն հափռեց ուսանողական ջոկատի բաճկոնով քերովբեական արտաքինով պատանյակը։ Դա գրպանը խոթելով՝ նա էքսպրոմտ արտասանեց. «Այդ զույգին այտամորուսներով դուք պիտի ուղարկեք գրողի ծոցը։ Չէ՞ որ կեղծ-ընձառյուծները արժանի չեն այծեղջյուրին»։ Եվ տեղնուտեղը չքացավ ծխած օդում։
Մոսկվայում կառամատույցում նրանց սպասում էին սիրեցյալները։ Ծխում և բլբլում էին գիշերվա ընթացքում պայծառացած երկնքի տակ։ Քրքջացին, երբ վագոնից ելան երկու ցանկալի ջենթլմենները. «Դե, ինչ էի ես քեզ ասում՝ ծով ու ետդարձ»։
Արջնադեղին «Վոլգան» ելավ Օղակաձև այգի։ Ղեկի մոտ նստած էր Ռալիսան։ Նրանցից տասը մետրի վրա իրենց հետևում էր ամբողջովին սև «Վոլգա»՝ երկու իրար նման երիտասարդներով, բայց արդեն առանց բեղերի ու այտամորուսների։ «Ա՜յ քեզ սողուններ, էլի քարշ են գալիս ետևներիցս»,— ասաց նա իր ընկերոջը։ Ետևի թախտին նստել էին Կուկուշն ու իր ընկերուհին։ Նրանք ոչինչ չէին տեսնում և միմյանցից բացի ոչ մեկին չէին լսում։ Անդադար բանաստեղծություններ էին կարդում։