Մեր պորտալը ռուսաստանցի արդի հեղինակների ստեղծագործություններին բնագրով և ԱՊՀ ժողովուրդների լեզուներով թարգմանաբար ծանոթանալու ուրույն հնարավորություն է։
Ռուսաստանցի արդի հեղինակների գործերը վերջին տասնամյակներում բավական հազվադեպ և չհամակարգված ձևով են թարգմանվել Համագործակցության երկրներում։ Բեկումնային իրադարձություն դարձավ «Ժամանակակից ռուս անթոլոգիայի»՝ ԱՊՀ երկրների տասնմեկ լեզուներով թարգմանված երկու հատորների լույսընծայումը (2023)։
Մեր պորտալը շարունակում է ներկայացնել նորագույն ռուս գրականությունն ԱՊՀ ընթերցողներին։ Պորտալում հրապարակված տասնյակ ստեղծագործություններ ստեղծում են ռուս արդի գրականության թեև ոչ սպառիչ, բայց ժանրերի, թեմաների և գաղափարների բավական ներկայանալի պատկեր։ Հեղինակների ցուցակը պարբերաբար կլրացվի։