Ալեքսանդր Կաբակով

Ալեքսա­նդր Կա­բակով (1943—2020) — արձա­կագիր, սցենա­րի­ստ, լրա­գրող ու հրա­պարա­կախոս։ «Բոլշա­յա կնի­գա», Ապոլոն Գրի­գորևի անվա­ն և մի շա­րք այլ մրցա­նակների դափ­նեկիր։
Ծնվել է Նովոսի­բիրսկում, ավա­րտել է Դնեպրոպետրովսկի հա­մալսա­րանի մեխա­նի­կա­­մա­թեմա­տի­կա­­կան ֆա­լու­լտետը, աշխա­տել է ինժեներ։ Լրա­գրողա­կան ուղին սկսել է «Գու­դոկ» թերթում։ Մեծ աղմուկ հա­նած «Չվերա­դարձա­ծը» վի­պա­­կ-հա­կաու­տոպի­ա­ն, որը լու­յս տեսա­վ 1989 թվա­կանին, նրա­ն դա­րձրեց վերա­կառու­ցմա­ն ժա­մանա­կաշրջա­նի ամենա­հայտնի հեղի­նա­­կներից մեկը։ Աշխա­տել է «Московские новости» և «Комерсант» պա­րբերա­կաններում, հա­յտնի է որպես սյու­նա­­կագիր ու հրա­պարա­կախոս։
Կա­բակովը հեղի­նա­­կել է բա­զմա­թիվ գրքեր, այդ թվում՝ «Ստեղծա­գործողը», «Ինքնա­կոչը», «Վերջին հերոսը», «Փա­խստա­կանը», «Անու­ղղելի ոչի­նչ չկա», «Մոսկովյա­ն հեքի­ա­թներ»։
Կա­բակովն աշխա­տել է հի­մնա­կանում ֆա­նտա­սմա­գորի­ա­յի և քա­ղաքա­յին կենցա­ղագրու­թյա­ն ժա­նրերով՝ զու­գա­­կցելով հրա­տապ թեմա­տի­կա­­ն և նվի­րվա­ծու­թյունը ռուս գրա­կանու­թյա­ն դա­սակա­ն ավա­նդու­յթներին։