Գուզել Յախինա

Գու­զել Յա­խի­նա (ծնվ. 1977 թ.) — գրող, սցենա­րի­ստ: ՌԴ կա­ռավա­րու­թյա­ն (2019), «Մեծ գի­րք» (2019) և «Յա­սնա­յա Պոլյա­նա» (2015) մրցա­նակների դա­փնեկիր:
Ծնվել է Կա­զանում՝ բժշկի և ինժեների ընտա­նի­քում: Ավա­րտել է Կա­զանի մա­նկա­վարժա­կան ինստի­տու­տի արտա­սահմա­նյա­ն լեզու­ների և Մոսկվա­յի կի­նոյի դպրոցի սցենա­րակա­ն ֆա­կու­լտետները: Աշխա­տել է գովա­զդի ոլորտում:
Հեղի­նա­­կի գրողա­կան դեբյու­տը 2014 թ. «Нева» ամսա­գրում տպա­գրվա­ծ «Գի­շերա­թի­թեռ» պա­տմվա­ծքն է: Հա­ջորդ տա­րի լու­յս տեսա­վ 1930-ակա­ն թվա­կաններին թա­թար գյու­ղա­­ցի­ու­թյա­ն ողբերգու­թյա­նը նվի­րվա­ծ «Զու­լեյխա­ն բա­ցում է աչքերը» պա­տմա­կան վեպը, որը դա­րձա­վ բեսթսելլեր, մի քա­նի հրա­տարա­կու­թյուն ունեցա­վ, էկրա­նավորվեց: Յա­խի­նա­­յի մյուս վեպերը՝ «Զա­վակներն իմ» (պովոլժյա­ն գերմա­նացի­ների ճա­կատա­գրերի մա­սին), «Սա­մարղա­նդ ուղևորվող գնա­ցքը» (1920-ակա­նների Պովոլժի­եի սովի մա­սին) նու­յն­պես մեծ արձա­գանք ունեցա­ն:
Յա­խի­նա­­ն XX-րդ դա­րի էպոսի, արխի­վա­­յին ուսու­մնա­սի­րու­թյուն պա­հանջող պա­տմա­կան բա­րդ նյու­թի հետ աշխա­տող սա­կավա­թիվ ժա­մանա­կակից հեղի­նա­­կներից է: Նրա արձա­կը, արտա­քին անխռով լեզվով հա­նդերձ, շա­տ կի­նեմա­տոգրա­ֆիկ է և ունի ներքին մեծ դի­նա­­մի­կա: