Օլեսյա Նիկոլաևա
Ծնվել է 1955 թվականին Մոսկվայում։ Ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ ներկայումս գրական վարպետություն է դասավանդում: Հեղինակ է բանաստեղծական տասնյոթ գրքերի, այդ թվում՝ «Amor fati» (1997), «Իսպանական նամակներ» (2004), «500 բանաստեղծություն և պոեմներ» (2008), «Դեպի Երկնային Երուսաղեմ» (2013), «Միջերկրական երգեր, ռուսական ողբ» (2017թ.), արձակի երեսուն, էսսեների և հրապարակախոսության վեց գրքեր։ Բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական և ասիական բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն, գերմաներեն, ֆրանսերեն, ճապոներեն և այլն։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Բորիս Պաստեռնակի անվան, «Պոետ» ազգային մրցանակ, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ ՝ մշակույթի ոլորտում, Պատրիարքարանի գրական մրցանակ և այլն: Ապրում է Մոսկվայում:
Գրականագետ և քննադատ Դմիտրի Բակը, խոսելով Նիկոլաևայի պոեզիայի խորքային աղբյուրների մասին, նշում է, որ նա «իր արվեստն ստեղծում է արվեստի վերջի առկայությամբ՝ նայելով նրան, ցանկանալով հասնել այն շատերին հենց, ովքեր պոեզիայի համար այլ արդյունք չեն տեսնում: Այդ հայացքը թաքնված չէ, այլ բացահայտ է, որպեսզի ոչ թե համախոհներն ու երկրպագուները լսեն, այլ բոլորովին այլ կերպ մտածող մարդիկ»։