Միխա­յիլ Տա­րկովսկի

Միխա­յիլ Տա­րկովսկի (ծնվ. 1958թ․)՝ արձա­կագիր, բա­նաստեղծ, էսսեիստ։ «Յա­սնա­յա Պոլյա­նա» (2010), Հայրապետական գրա­կան (2012) և մի շա­րք այլ մցա­նակների դա­փնեկիր։
Ծնվել է Մոսկվա­յում։ Բա­նաստեղծ Արսենի Տա­րկովսկու թոռն է, Անդրեյ Տա­րկովսկու զա­րմիկը։ 1981 թվա­կանին ավա­րտել է Մոսկվա­յի Լենինի անվա­ն պետա­կան մա­նկա­վարժա­կան ինստիտու­տը «աշխա­րհա­գրու­թյուն և կենսա­բանու­թյուն» մա­սնա­գիտու­թյա­մբ։ Հինգ տա­րի աշխա­տել է Ենիսեյա­ն կենսա­կայա­նում։ Աշխա­տանքի փորձն այդ կենսա­կայա­նում արտա­ցոլվա­ծ է «Տուր իմը» վիպա­կում (2003)։ Շա­տ տա­րիներ ապրում է Բա­խտա գյու­ղում Կրա­սնոյա­րսկի միևնու­յն Տու­րուխա­նյա­ն շրջա­նում, զբա­ղվում է տա­յգա­յակա­ն որսորդու­թյա­մբ։ Կրա­սնոյա­րսկի «Ենիսեյ» գրա­կան ալմանախի գլխա­վոր խմբա­գիրն է։
1991 թվա­կանին լու­յս տեսա­վ Տա­րկովսկու առա­ջին գիրքը՝ բա­նաստեղծու­թյունների ժողովա­ծու։ Տա­րկովսկու պա­տմվա­ծքները, վիպա­կներն ու ակնա­րկները տպա­գրվել են գրա­կան ամսա­գրերում։ «Հինգ տա­րի մինչև երջա­նկու­թյուն», «Սա­ռեցվա­ծ ժա­մանա­կ», «Տոյոտա-կրեստա», «Ենիսեյ, բա­ց թող», «Բվեճի թռիչքը» և այլ գրքերի հեղինա­կն է։
Ըստ քննա­դատների կա­րծիքի՝ Տա­րկովսկուն կա­րելի է դա­սել «նոր սերնդի ավա­նդա­պահների» կա­մ «նեոռեա­լիստների» (Օլեգ Պա­վլովի, Ալեքսեյ Վա­րլա­մովի ու այլոց հետ մեկտեղ), և նոր «գյու­ղա­­գիրների» թվին։ Տա­րկովսկու նրբին և հոգեպես հա­գեցա­ծ «տա­յգա­յակա­ն արձա­կը» բա­րձրա­ցնում է կյա­նքի իմա­ստի, ռու­սա­­կան պա­տմու­թյա­ն, մա­րդու, բնու­թյա­ն և ժա­մանա­կի փոխհա­րաբերու­թյունների հա­րցեր։