Վասիլի Բելով

Վա­սիլի Բելով (1932—2012)՝ արձա­կագիր, հրա­պարա­կախոս։ ԽՍՀՄ Պետա­կան մրցա­նակի (1981), ՌԴ Պետա­կան մրցա­նակի և բա­զում այլ մրցա­նակների դա­փնեկիր։ Ծնվել է Վոլոգոդյա­ն գա­վառի Խա­րովսկյա­ն շրջա­նի Տիմոնիխա գյու­ղում։ Դպրոցից հետո աշխա­տել է հյու­սն, մոտորիստ, էլեկտրա­մոնտյոր։ Աշխա­տել է գործա­րանում, հետո՝ շրջանային թերթում։ Ավա­րտել է Գորկու անվա­ն գրա­կան ինստիտու­տը։ Ապրել է Վոլոգդա­յում։
«Գյու­ղա­­կան արձա­կի» առա­ջատա­րներից ու գա­ղափա­րախոսներից մեկն է, ռու­սա­­կան Հյուսիսի հետա­զոտողն ու կենցա­ղագիրը։ «Ընտել գործ» և «Ատա­ղձագործա­կան պա­տմվածք­ներ» վիպա­կները նրա­ն միա­նգա­մից հա­յտնի դա­րձրին։ Բա­րձր գնա­հատվեցին նա­և ռու­սա­­կան հյուսիսային մշա­կու­յթի և կենցա­ղի հետա­զոտու­թյունները՝ «Կերպ։
Ակնա­րկներ ժողովրդա­կան գեղա­գիտու­թյա­ն մա­սին» և «Ռու­սա­­կան Հյուսիսի առօ­րյա կյա­նքը»։ «Նա­խօ­րեներ», «Մեծ բեկմա­ն տա­րի» և «Վեցերորդ ժա­մ» վեպերում պա­տմել է 20-րդ դա­րում ռու­սա­­կան գյու­ղա­­ցիու­թյա­ն ողբերգա­կան ճա­կատա­գրի մա­սին։ Հա­նդես է եկել ի պա­շտ­պա­նու­թյուն ռու­սա­­ց լեզվի՝ վերա­դառնա­լու հա­մար դրա ժողովրդա­կան ակու­նքներին։