Դանիիլ Գրանին
Դանիիլ Գրանին (1919—2017) — գրող, սցենարիստ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ռազմական, «քաղաքային», պատմական արձակի հեղինակ, վավերագրող: ԽՍՀՄ (1976) ու ՌԴ (2001, 2016) պետական և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Կուրսկի նահանգի Վոլին քաղաքում: Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է ինժեներ-էներգետիկ: 1941-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ: Գրանինի առաջին պատմվածքները լույս են տեսել 1937 թվականին: Գրողին լայն ճանաչում են բերել 60-ական թվականներին գրված վեպերն ու վիպակները խորհրդային երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների ու ձգտումների մասին՝ «Որոնողները», «Հարսանիքից հետո», «Գնում եմ դեպի ամպրոպը», «Անձնական կարծիք» և այլն: 1975 թ. Ալես Ադամովիչի համահեղինակությամբ ստեղծել է վավերագրական «Բլոկադային գիրքը»՝ լենինգրադյան բլոկադայի մեծածավալ ուսումնասիրությունը: Գրել է պատմական արձակ: Ամենահնչեղ «Վերակառուցման վեպերից» մեկը դարձավ նրա «Զուբրը»-ը հանրաճանաչ գենետիկ Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկու ճակատագրի մասին:
Գրել է ռազմական արձակ, հոդվածներ, հրապարակախոսություն: Գործուն մասնակցություն է ունեցել հասարակական կյանքում, նախաձեռնել է մի շարք մշակութային ու բարեգործական նախագծեր: