Վիկտոր Լիխոնոսով
Վիկտոր Լիխոնոսով (1936—2021) — արձակագիր, հրապարակագիր: ՌԽՖՍՀ պետական մրցանակի (1988), Ռուսաստանի գրական մեծ մրցանակի (2010), Բունինի անվան մրցանակի (2013) և մի շարք այլ մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Կեմերովոյի մարզում, հասակ առել Նովոսիբիրսկում: Հայրը զոհվել է պատերազմում: Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո ուսուցիչ է աշխատել գյուղում: Առաջին պատմվածքը՝ «Բրյանսկցիները», լույս է տեսել 1963 թվականին «Նովի միր» ամսագրում:
Որպես գրող ճանաչում է ձեռք բերել քնարական — փիլիսոփայական արձակով՝ «Սիրում եմ քեզ» «Աշունը Թամանում», «Էլեգիա» և մի շարք այլ ստեղծագործություններ: Ռուս կազակների ճակատագրերի մասին «Չգրված հիշողություններ. մեր փոքրիկ Փարիզը» լայնածավալ, բազմապլան վեպով (1986) համբավի է արժանացել նաև Եվրոպայում: Խոհագրությունների «Ափսոսանք» ու «Գրառումներ քնից առաջ» ժողովածուները և «Կարոտ-թախիծ» հրապարակագրությունը իրադարձություն եղան արդեն վերակառուցումից հետո:
Լիխոնոսովի արձակը բանաստեղծականի և Ռուսաստանի պատմական տեսիլքի ու աշխարհի ձուլվածք է: Քննադատները նրան համարել են ռուս գրականության «վերջին քնարականը»: «Նրա արձակը լուսավորում է, ինչպես Բունինի արձակը», — ասել է Ա. Տ. Տվարդովսկին: