Միխայիլ Պոպով
Միխայիլ Պոպով (ծնվ. 1957 թ.) — արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, քննադատ, կինոսցենարիստ: Մոսկվայի կառավարության (2002), Պլատոնովի (2000), Գոնչարովի անվան (2009) և այլ մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Խարկովում՝ նկարիչի ընտանիքում, մանկությունն անց է կացրել Ղազախստանում: Ավարտել է գյուղատնտեսական տեխնիկումը, ապա Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: Աշխատել է «Գրական ուսում» ամսագրում, եղել «Մոսկովյան լրատու» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: 2004 թվականից գլխավորում է Ռուսաստանի գրողների միության արձակի խորհուրդը:
Արձակի առաջին աչքի ընկնող հրապարակումը եղել է «Ճակատագրի ընտրյալը» (1983) վիպակը: Միխայիլ Պոպովի «Խնջույքը» վեպը «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել 1986 թվականին: Նա բանաստեղծությունների («Նշանը» և «Վաղվա օրը») ժողովածուների և ավելի քան 20 արձակ գրքերի, որոնց թվում՝ հոգեբանական և արկածային («Ակամա որմնադիրները», «Պլերոմա» և այլն) վեպերի հեղինակ է: Իրեն վառ է դրսևորել նաև որպես կենսագիր-պատմավիպասան՝ «Սուլլա», «Թամերլան», «Բարբարոսսա», «Օլօննէ»:
Պոպովի արձակը սյուժետային է, հաճախ՝ հակասական-բախումնային, խաղի և առեղծվածայինի բառային լարախաղացածության հակվածությամբ, բայց և հավատարիմ դասական ավանդույթներին: