Վիկտոր Աստա­ֆև

Վիկտոր Աստա­ֆև (1924—2001)՝ գրող, էսսեիստ, դրա­մատու­րգ։ Սոցիա­լիստա­կան աշխա­տանքի հերոս, ԽՍՀՄ Պետա­կան մրցա­նակի (1978, 1991), ՌԴ Պետա­կան մրցա­նակի դափ­նեկիր (1995, 2003)։ Ծնվել է Կրա­սնոյա­րսկի Օվսյա­նկա գյու­ղում։ Վա­ղ որբա­ցել է, մեծա­ցել է մա­նկա­տանը, ավա­րտել է ֆա­բրիկա­գործա­րանա­յին դպրոցը, աշխա­տել է երկա­թու­ղում։
1942 թվա­կանին կա­մավոր մեկնել է ճա­կատ։ Պա­տերա­զմի ժա­մանա­կ վա­րորդ և կա­պավոր է եղել, երկու անգա­մ վիրա­վորվել և կոնտու­զիա է ստա­ցել, պա­րգևա­տրվել է Կա­րմիր աստղի շքա­նշա­նով, «Խիզա­խու­թյա­ն հա­մար», «Վա­րշա­վայի ազա­տագրմա­ն հա­մար» և «Գերմա­նիա­յի դեմ հա­ղթա­նակի» մեդա­լներով։ Ապրել է Ուրա­լում, հետո՝ Պերմում և Վոլոգդա­յում։
Առա­ջին գիրքը լու­յս է տեսել 1953 թվա­կանին։ Աստա­ֆևը շա­տ հա­յտնի է որպես «Հովիվ և հովվու­հի», «Տխուր դետեկտիվ», «Արքա­յաձուկ», «Վերջին խոնա­րհում» վիպա­կների, «Նզովյա­լ և սպա­նվա­ծ են» վեպի, քնա­րա-ինքնա­կենսա­գրա­կան պա­տմվա­ծքների, կրքոտ հրա­պարա­կախոսու­թյա­ն հեղինա­կ։ Շա­տ ստեղծա­գործու­թյուններ էկրա­նավորվել են։
Գրա­կանու­թյա­ն մեջ երկու ուղղու­թյունների ներկա­յացու­ցիչ է՝ պա­տերա­զմա­կան («խրա­մատա­յին ճշմա­րտու­թյա­ն») և «գյու­ղա­­կան» արձա­կի։ Աստա­ֆևի արձա­կի բնու­թա­­գրա­կան հա­տկա­նիշներն են՝ կոշտ և անկողմնա­կալ հա­յացքը հա­սարա­կու­թյա­նը և մա­րդուն, վա­ռ և կրքոտ լեզուն, հոգեբա­նորեն ճշգրիտ կերպա­րները։