Ալեքսեյ Ցվետկով

Ծնվել է 1947թ. Իվանո-Ֆրանկովսկի մարզի Ստանիսլավ քաղաքում (Ուկրաինական ՍՍՀ): Սովորել է Օդեսայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, Մոսկվայի Վ. Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: 1975 թվականից ապրել է արտասահմանում (ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Իսրայել): 2004 թվականին, 17-ամյա լռությունից հետո, վերադարձել է պոեզիա: Բանաստեղծությունների գրքերի և ժողովածուների հեղինակ. «Ժողովածու սոլո կյանքի համար» (1978), «Քնի վիճակ» (1981), «Եդեմ» (1985), «Բանաստեղծություններ» (1996), «Հրաշալի է խոսել» (2001), «Շեքսպիրը հանգստանում է» (2006), «Եդեմ և այլն» (2007), «Սիրո անունները» (2007), «Հանդարտ քամի» (2008), «Իմաստի դետեկտոր» (2010), «Գիշերային հեքիաթ» (2010), «Երգեր և բալլադներ» (2014), «Վերջին պահակախումբը» (2020) և այլն, ինչպես և «Պարզապես ձայն» արձակ պոեմների (2002) և էսսեների մի քանի ժողովածու: Ռուսերեն է թարգմանել անգլո-ամերիկյան ու լեհ բանաստեղծների: Անդրեյ Բելիի (2007), «Anthologia» (2010), «Մոսկովյան հաշիվ» (2011), «Ռուսական մրցանակ» (2011) մրցանակների դափնեկիր: Մահացել է 2022 թվականին: 2004 թվականից գրական քննադատները սկսեցին խոսել Ցվետկովի «նոր պոետիկայի», նրա բարդ բանաստեղծական հյուսվածքի, հանուն արտահայտչական հնարա­վորությունների ընդլայնման՝ լեզվական անոմալիաների ձգտման, ինքնատիպ բանա­ստեղծական ձեռագրի մասին: