Իրինա Երմակովա

Ծնվել է 1951թվականին Կերչի նեղուցում, մոտորանավակի մեջ: Մեծացել է Չերկասիում (Ուկրաինա): Ավարտել է Մոսկվայի տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտը՝ «Կամուրջներ և թունելներ» մասնագիտությամբ: Ութ բանաստեղծական ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝ «Օրորոցային Ոդիսևսի համար» (2002), «Փեթակ» (2007), «Տոնին սպասելով» (2009), «Կարմիր թանաք սև մետաքսի վրա» (2012), «Յոթերորդը» (2014), իտալերեն բանաստեղծությունների գիրք «Ninna-nanna per Odisseo e alter poesie» (2008) և մի քանի գրական միստիկաներ, որոնցից ամենահայտնին 12-րդ դարի ճապոնացի բանաստեղծուհի Յոկո Իրինաչին է: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, արաբերեն, բուլղարերեն, իտալերեն, կատալոներեն, չինարեն, լատվիերեն, մակեդոներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Аrion և Oktyabr ամսագրերի, Ontologia բանաստեղծական մրցանակաբաշխության, ռուս-իտալական «LericPea Mosca», «Մոսկովյան հաշիվ» մեծ մրցանակի, Միջազգային Վոլոշինյան և «Պսակ» մրցանակաբաշխությունների դափնեկիր է: Ապրում է Մոսկվայում: Իրինա Երմակովան հավասարապես երկու ավանդույթների՝ դասականի և ավանգարդի ժառանգորդն է, վարպետորեն է տիրապետում ռուսական բանաստեղծության զանազան ձևերին՝ քառատող յամբից մինչև ազատ ոտանավոր, թարմացնելով և կատարելագործելով դրանք և ենթարկելով իր գրական «ես»-ի ազդեցությանը: