Օրորոցային Ոդիսեւսի համար

Նա ասում է՝ իմ աղջիկ, խեղճ Պենելոպա,
մինչ հիմարությամբ էի զբաղված, դու բոլորովին ծերացար,
Ամերիկան սառցապատ է, կոտրած ապակիներով՝ Եվրոպա,
միայն այստեղ՝ քո ոտքերի տակով են դարերը հոսում հար...

Սիրելիս, մինչ դու թափառում էիր, ամենը ծածկվեց երեքնուկով
վարդագույն կպչուն երեքնուկ, սիրտը կսկծող տերեւներով,
ազատ ժամանակը հյուսված է երեքնուկի փոքր ծաղիկներով,
քեզ համար երեքնուկի դառը, անմահ թուրմ կպատրաստեմ...

Խմիր, հարավի անառակ նավերը ափերին մոտեցան,
խմիր,փեսացուները զոհվել են, ծովը խաղաղ է բոլորովին,
խմիր, որդիները մեծացել են, նրանք փակելու են Ամերիկան,
խմիր, երկինքը խամրեց, խմիր, Ոդիսեւս, խմիր:

Քնկոտ ալիքները շոյում են, որպես հովհար կպչում թերթիկներին,
երեքնուկի թասի մեջ հայրենիքի եզրերն են պակասում,
հավատարմության առասպելի պես տարածվում է երեքնուկի ոգին.
խմիր, մի խղճա, խմիր, իմ բերկրանք, նախկին իմ երջանկություն: