Միջին աշխարհ
Ես խարույկ վառեցի, կրակին կերակրեցի
Հազար կաթիլ արյուն ներարկելով,
Ոսկե, հանդարտված իմ արյունը,
Թրմված ու տաք ու տեսանելի,
Մռնչաց արյունը, ճչաց, գազազեց,
Մռնչաց կրակե լեզվակներով,
Կայծերով կրակեց խավարին,
Որ թռան՝ պայթելով աստղերի մեջ:
Ու ծխի սյունը հենվեց երկնքին
Ու ծուխը օձի պես սողալով
Ներծծվեց վերին աշխարհի ականջին:
Ճչացին, դղրդացին աստղերը,
Պտտվեցին, երակազարկն արագացավ,
Գանգրացան մաքուրի կանաչ ժապավենով,
Էլեկտրական նորաձեւ փայլատակումով
Հյուսիսափայլը երեւաց:
Ես հմայիլները կախեցի կրակի շուրջ,
Կախեցի եղեւնու-մայրու կոճղերի վրա,
Թավախիտ սառցապատ սաղարթի եւ
Ձնառատ թփերի անքուն ճյուղերի վրա:
Ածուխները զնգացին շրջանագծի մեջ,
Դրանց տակ տաքացան արմատները,
Ձնահյուսը ցնցվեց, ոնց արջն իր որջում,
Երկրի արյունը հալվեց, փրփրոտեց,
Երկրի աղն արթնացավ ու հալված ձյան հետ
Հոսեց դեպի ականջը ներքին աշխարհի:
Օրորվեցին զգայուն հմայիլները՝ հյուսված
Ծովափղի ոսկորից, եղունգներից թռչունների,
Որոնց վրա բոցավառվեցին հմայքները՝
Փայլելով մաքուր եւ կանաչ լույսի տակ
Հյուսիսափայլի...
Եվ այնժամ վեր թռչելով դափ խփեցի,
Այրվող գայլի պես պտտվեցի պարի մեջ:
Հազար սուրբ հոգիներ, հոսեք,
Հազար սուրբ հոգիներ, վազեք,
Հազար սուրբ հոգիներ, մարտնչեք
Եվ օգնեք այսօր ծեր Այային:
Հազար տարի ես պահպանել եմ այս երկիրը,
Բոլոր նրանց երկիրը, ովքեր ապրում են այստեղ,
Վազում են, հերկում, մտածում, շնչում են,
Լողում են, սիրում, երգում են, թռչում,
Բոլորին, ովքեր այս երկրից են աճել,
Հազար տարի պահպանել եմ այդ ամենը:
Հանդարտել եմ գետի հունը, լցրել ձկներով,
Ընդարձակել անտառները, ավելացրել թռչուններին,
Օդը հարստացրել, բազմապատկել հարստությունը,
Հետ եմ մղել սահմանախախտ թշնամիներին,
Իսկ այսօր ուժերս սպառվելու վրա են:
Բորբոքվեց, աղավաղվեց ժամանակը,
Սիրելի երկրիս մարմինը կորացավ
Միջին աշխարհին ծածկեց ագահ չարությունը,
Թույլ չի տալիս շնչել, եւ խռխռում է իմ դափը:
Ոչինչ չեն հիշում: Խժռում են միմյանց,
Եվ ոչ ոք չի զգում ուրիշի ցավը:
Այդ ցավը կրծեց ինձ, այրեց,
Աչքերի փոխարեն— ճռռոց, սառած արցունքներ,
Թաց հողի տակ, հավերժական սառույցի մեջ,
Բարձրանում, եռում է վիշտը,
Սարերը դղրդալով քայլում, վազում են,
Ծովի փրփուրների հետեւում են թաքնվում թույլերը:
Օգնեք ինձ, մարտական ընկերներ,
Ես հոգնել եմ, բայց չեմ կարող հեռանալ,
Այս ամենն ո՞ւմ եմ թողնելու: Այստեղ է թաքնված
Շարժվող ամեն բան: Բեւեռը գազանի տեսքը ունի:
Ես համարյա թափանցիկ եմ արդեն, տղերք,
Շտապեք, քույրեր իմ, իմ եղբայրներ:
Դողացին ճյուղերը, ձյունահյուսերը լողացին,
Փափուկ մոխրով հեղեղվեցին հմայիլները,
Ժապավենները մաշվել են, վերածվել կանաչ կետի,
Որպեսզի նա միայնակ աշխարհը կառավարի:
Աստղերը դեպի կրակի երախը ձգվեցին,
Նահանջեց, ցրիվ եկավ կատաղի կրակը:
Ստվերները շամանին միասին շուրջկալեցին:
Եվ սուլում, մռնչում է օդը սեւ,
Եվ սկսվում է աշխարհի վերափոխությունը:
Եվ լույսը դեմքը շրջում է վերեւ:
Հազար կաթիլ արյուն ներարկելով,
Ոսկե, հանդարտված իմ արյունը,
Թրմված ու տաք ու տեսանելի,
Մռնչաց արյունը, ճչաց, գազազեց,
Մռնչաց կրակե լեզվակներով,
Կայծերով կրակեց խավարին,
Որ թռան՝ պայթելով աստղերի մեջ:
Ու ծխի սյունը հենվեց երկնքին
Ու ծուխը օձի պես սողալով
Ներծծվեց վերին աշխարհի ականջին:
Ճչացին, դղրդացին աստղերը,
Պտտվեցին, երակազարկն արագացավ,
Գանգրացան մաքուրի կանաչ ժապավենով,
Էլեկտրական նորաձեւ փայլատակումով
Հյուսիսափայլը երեւաց:
Ես հմայիլները կախեցի կրակի շուրջ,
Կախեցի եղեւնու-մայրու կոճղերի վրա,
Թավախիտ սառցապատ սաղարթի եւ
Ձնառատ թփերի անքուն ճյուղերի վրա:
Ածուխները զնգացին շրջանագծի մեջ,
Դրանց տակ տաքացան արմատները,
Ձնահյուսը ցնցվեց, ոնց արջն իր որջում,
Երկրի արյունը հալվեց, փրփրոտեց,
Երկրի աղն արթնացավ ու հալված ձյան հետ
Հոսեց դեպի ականջը ներքին աշխարհի:
Օրորվեցին զգայուն հմայիլները՝ հյուսված
Ծովափղի ոսկորից, եղունգներից թռչունների,
Որոնց վրա բոցավառվեցին հմայքները՝
Փայլելով մաքուր եւ կանաչ լույսի տակ
Հյուսիսափայլի...
Եվ այնժամ վեր թռչելով դափ խփեցի,
Այրվող գայլի պես պտտվեցի պարի մեջ:
Հազար սուրբ հոգիներ, հոսեք,
Հազար սուրբ հոգիներ, վազեք,
Հազար սուրբ հոգիներ, մարտնչեք
Եվ օգնեք այսօր ծեր Այային:
Հազար տարի ես պահպանել եմ այս երկիրը,
Բոլոր նրանց երկիրը, ովքեր ապրում են այստեղ,
Վազում են, հերկում, մտածում, շնչում են,
Լողում են, սիրում, երգում են, թռչում,
Բոլորին, ովքեր այս երկրից են աճել,
Հազար տարի պահպանել եմ այդ ամենը:
Հանդարտել եմ գետի հունը, լցրել ձկներով,
Ընդարձակել անտառները, ավելացրել թռչուններին,
Օդը հարստացրել, բազմապատկել հարստությունը,
Հետ եմ մղել սահմանախախտ թշնամիներին,
Իսկ այսօր ուժերս սպառվելու վրա են:
Բորբոքվեց, աղավաղվեց ժամանակը,
Սիրելի երկրիս մարմինը կորացավ
Միջին աշխարհին ծածկեց ագահ չարությունը,
Թույլ չի տալիս շնչել, եւ խռխռում է իմ դափը:
Ոչինչ չեն հիշում: Խժռում են միմյանց,
Եվ ոչ ոք չի զգում ուրիշի ցավը:
Այդ ցավը կրծեց ինձ, այրեց,
Աչքերի փոխարեն— ճռռոց, սառած արցունքներ,
Թաց հողի տակ, հավերժական սառույցի մեջ,
Բարձրանում, եռում է վիշտը,
Սարերը դղրդալով քայլում, վազում են,
Ծովի փրփուրների հետեւում են թաքնվում թույլերը:
Օգնեք ինձ, մարտական ընկերներ,
Ես հոգնել եմ, բայց չեմ կարող հեռանալ,
Այս ամենն ո՞ւմ եմ թողնելու: Այստեղ է թաքնված
Շարժվող ամեն բան: Բեւեռը գազանի տեսքը ունի:
Ես համարյա թափանցիկ եմ արդեն, տղերք,
Շտապեք, քույրեր իմ, իմ եղբայրներ:
Դողացին ճյուղերը, ձյունահյուսերը լողացին,
Փափուկ մոխրով հեղեղվեցին հմայիլները,
Ժապավենները մաշվել են, վերածվել կանաչ կետի,
Որպեսզի նա միայնակ աշխարհը կառավարի:
Աստղերը դեպի կրակի երախը ձգվեցին,
Նահանջեց, ցրիվ եկավ կատաղի կրակը:
Ստվերները շամանին միասին շուրջկալեցին:
Եվ սուլում, մռնչում է օդը սեւ,
Եվ սկսվում է աշխարհի վերափոխությունը:
Եվ լույսը դեմքը շրջում է վերեւ:




