Ցանկությունների իրականացում

Ծուխ եմ արտաշնչում: Դիմում եմ ոգուն:
Շտապօգնության մեքենան սողում է թմբի կողքով:
Ծխախոտ: Ցանկությունների ամփոփում: Հարավ:
Խավարը զրնգում է՝ խցանվելով խոռոչի մեջ,
Խիճը ոտքերի տակ ռմբահարում է լսողությունը:

Տասնչորսերորդը արգելակեց: Անցավ:
Ալիքը կհոսի, ծովապատնեշին բախվելով
Նորից վերածվելով սառը ջրափոշու:
Կանգնած եմ երկնքի տակ, կիպ շրջազգեստով,
Գլուխս դզզում է, ասես պղնձե կաթսա:

Մեկնում եմ ձեռքս— կայծերը երկինք են լցվում,
Շրջափակում են գմբեթը, ուղղվում դեպի աստղերը,
Եվ դողում են՝ պատրաստ ավելի հեռու թռչել,
Եվ ֆշշացնում են. երբեք ոչ մի բան ուշ չէ,
Սուլում է ինսունհինգերորդը ահեղ,
Ալիքները պատռում են իրենց ցանցը դատարկ:

Քառասունմեկերորդը քաշում է վառվող պոչը,
Խճի ճռռոցը խեղդվում է ճպուռների երգում,
Նրանցից վերջինը բոլորին տարավ իր հետ,
Ես մենակ կանգնած եմ ծնկներս ծովի մեջն
Աստղերից ուռել է ցանկության կամարը սեւ:

Պտտվում է ութերորդը. դուրս չի գա ոչ մի տեղ,
Դատարկություն— որ նույնն է— թե աստղ է,
Լավ կլիներ լողար կուրորեն,
Կարմիր լարերի միջով հորիզոնին հասներ:

Որտեղ արդեն շողում են՝ ցրելով խավարը,
Երկաթե հորիզոնում վազանցում խավարին:
Տասնյոթերորդ եւ երեսունյոթերորդ էշելոնները
Ծայրամասեր կուղղվեն, կլցվի անդունդը,
Աստղային կդառնա ամենն ու ամբողջովին: