Մոնպլեզիրի վերջը
Գեղանկարիչ Իլյա Կապորեյկինը ավելի լավ ժամանակներ գիտեր։
Այդ մասին էր նա մորմոքում՝ փութալով շնչահատ մանրավարգով անկյունային մթերային նկուղիկը, որը գտնվում էր նկարչի որջի անմիջական հարևանությամբ՝ երկհարկանի, ինչ-որ բանով գերանակապ ավերակ լաստանավի նման, նստած, իր բնակչի պես, անհուսալի ծանծաղուտի վրա կարմրաղյուսե էլիտային քաղաքային կառուցապատման մեջ։ Կապորեյկինի նպատակը «Նևսկոյե» գարեջուրն էր, ութ շիշ, և ուտելու ինչ-որ բան։ Երեկ իր լավ ժամանակների ընկերոջ՝ Դիմա Բիլմեսովի հեռագիրը ստացավ, նույնպես մի ժամանակ գեղանկարչի, այժմ Ինտերնետում դիզայնով զբաղվող։ Մայրաքաղաքային բնակիչ Բիլմեսը թռչում էր գործերով փոքրիկ հայրենիք և ուզում էր կանգ առնել հենց այն ուռած, քրջերով սոսնձած պատերի մեջ, որտեղ հախուռն անցան ստեղծագործական տարիները, նշանավորված վերջում օսլայե դոլարային կանաչի բռնկումով՝ տառացիորեն օդում գալարվող, բայց ոչ բոլորին հարմար եկող։ Հիմա Կապորեյկինը, պատրաստվելով գնալ խանութ, երկար զննում էր չորս հարյուրանոց թղթերը, որոշելով մեկը կողմ թողնել կամ արդեն չարժի, և կողմ չդրեց։
Հանուն արդարության հարկ է ասել, որ լավագույն ժամանակներից առաջ լինում էին և էականորեն վատագույնները։ Մի տասնհինգ տարի առաջ գերանակապ կառույցը Վիսյուկի գետի հարթ և բորբոսնած ափին յուրահատուկ փառք ուներ և ժողովրդի մեջ Մոնպլեզիր էր կոչվում։ Արդեն այն ժամանակ Մոնպլեզիրը քաղաքային իշխանությունների փաստաթղթերով նշվում էր որպես անգո. փայտաղյուսի վրա ճերմակին տվող կառույցի թիթեղյա հստակ համարը, որ նման էր կկվով ժամացույցի, ոչինչ չէր նշանակում։ Սակայն, տարիները բակում կեցած էին այնպիսին, որ քաղաքային օբյեկտները՝ հեռախոսախցիկները, հանրահայտ գարեջրակետերը, ամբողջական արտադրամասերը, որ պլաստմասե պայուսակներ ու հողաթափեր էին արտադրում, մեկը մյուսի ետևից ընկնում էին առ անգոյություն։ Մոնպլեզիրն, այսպիսով, ներգրավվում էր և կեցած էր վստահ. դրա պատուհանները, ասես թեք կախված, ինչպես կախված են լինում գյուղական հյուղակներում պատի հայելիները, շողշողում էին օտարների վրա հնամենի մանուշակագույն ապակիով։
Մոնպլեզիրում բնակվում էին ձրիակերները։ Այդ տարօրինակ անձինք ինչ-որ բաներ էին նկարում կտավիկների և գեշ գրունտավորված ստվարաթղթերի վրա, իրենց իսկ հորինած և աղոտ հակասովետական բովանդակության երգեր էին երգում։ Ձրիակերները ստեղծում էին ժամանակակից արվեստի տեսությունները և, համապատասխանաբար, ինքը՝ արվեստը։ Ենթադրվում էր, որ տեխնիկական դարում արտեֆակտները պիտի արտադրվեն տեխնիկայի օգնությամբ, որի տակ հասկացվում էին աերոգրաֆները, որոնցով վիթխարի կտավների վրա փոշեցրում էին ինքնաթիռների շրջապտույտ հետքերը, որոնք մեռյալ հանգույցներ էին կատարում, ինչպես նաև շվաբրերը, ճպճպացնելով վատմանների վրայի ներկերը քշող, որի մեջ լողում էին ծխախոտի մնացուկները։ Կարևոր ձեռնարկներ էին «Ամերիկա» և «Անգլիա» նկարներով ամսագրերը. Ամերիկայի Ձայնը անունով կեղտոտ տրանզիստորային ռադիոընդունիչը նույնպես ոգեշնչում էր։ Ստեղծագործողների առանձին խումբը տարված էր նոր թատրոնի գաղափարով. ճիշտ է, միայն մեկ անգամ համարձակվեցին բեմադրել սեփական անկյունում, բայկայե սարդոստայններով շվաբրերից հանված փտած փալասներով կախկխված, ինչ-որ պլաստիկ պիեսիկ, բայց լեգենդը, արդյունքում գոյավորված, խռովում էր քաղաքը և հաճելիորեն գրգռում էր կատվի պես հարթ ՊԱԿ-ի կապիտանին։
Ավելի դավադրական էր, քան պիեսիկները, Մոնպլեզիր ընկած գիպսե լենինյան կիսանդրին, որը նման էր սպիտակ թութակի և բնակվում էր լուսամուտագոգի ճաքած կառափնակոճղի վրա, ինչ-որ անարտահայտելի այլախոհական բան էր զգացվում։ Սակայն ձրիակերների հարաբերությունները Մոնպլեզիրը շրջապատող իրականության հետ երբեմն և օրինական բնույթ էին ստանում։ Որոշ ժամանակ երիտասարդ և եռանդուն Բիլմեսովի ճիգերով (որը կոմերիտմիության շրջկոմից ինչ-որ թուղթ էր ստացել, իրեն ինչ-որ անհասկանալի արտոնություններ տվող) Մոնպլեզիրում նույնիսկ գործում էր մանկական պատկերաստուդիան։ Գորովաշարժ էր զննելը՝ ինչպես են պատանի նկարիչները խշխշացնում մատիտներով՝ հաճախ լուրջ աչքերը հառելով այն բանի վրա, ինչ դրել էր նրանց Բիլմեսը։ Իսկ երբ ծնողներն իմացան, որ երեխաները, այն
բանի փոխարեն, որ ստվերագծեն կոնաձև մարմիններ և խորանարդներ, պարապմունքների ժամանակ պատկերում են նստակերտ բաժակ, կագ ու կռիվ սարքեցին։ Արդարացիորեն երկյուղելով, որ այդ եղանակով շուտով կհասնի և Լենինին, որ, անտիկ ծեփածոների բացակայության պատճառով, միակ գիպսն էր Մոնպլեզիրում, նրանք ստուդիականներին տարան այնտեղից և մեծ մասին տեղավորեցին Պիոներական պալատում։ Ավելի տարիքավորները մի քանի տարուց սկսեցին հաճախ Մոնպլեզիր գալ ծանր պայուսակներով, որոնցում ապակյա ճռնչում էին շշերի ողկույզները։ Այդ տարածքների բնակիչներն ապրում էին պատահական փողերով։ Խմում էին, որպեսզի ուտեին՝ անհայտ օրենքով, եթե կար օղին, դրա կողքին ինքնաբերաբար գոյավորվում էր ակրատը։ Անպարզ լուրեր էին պտտվում, թե իբր Բիլմեսը կապրի իր հետ և ևս երկուսի հրավիրում են ձևավորելու «Զմրուխտ» ռեստորանը և բրիգադին տասնմեկ հազար ռուբլի են վճարում։ Բայց այդ փողը այդպես էլ ոչ մեկը չտեսավ, իսկ «Զմրուխտը», որտեղ երեկոները նստում էին կատարները՝ գումարած սովետական սպաները, բացվեց վերանորոգումից հետո վիթխարի հայելապատ գնդերի շողանքի մեջ, որը ավազակաորջին աղոտ նմանություն էր տալիս պլանետարիումին։ Այդպես էլ ամեն ինչ շարունակվում էր, մինչև որ պատահեց այն, ինչ որ պատահեց։ Եվ Մոնպլեզիր սկսեցին հաճախ գալ արտասահմանցիները։
Նրանք հիգիենիկ խնամված և ասես լվացված լինեին՝ մի քանի տոնայնություն ավելի դժգույն, քան նրանց ներկայացած մոնպլեզիրյան իրականությունը. նույնիսկ կապույտ մազերով երկարաքիթ ֆրանսուհին, կանաչ շրջազգեստով և նարնջագույն պիջակով չէր հասնում գեղանկարչական աշխատանքների մեծ մասի ուժգնությանը։ Արտասահմանցիները Մոնպլեզիրում տեսան այն, ինչը որ սպասում էին տեսնել, ներառելով իրար կպած, տաք թավաների կլորակների հետքերով «Ամերիկա»-ի և «Անգլիա»-ի օրինակները, և ցնդած ձրիակերների վրա թափվեց արժույթը։ Կապորեյկինն անհավանական հստակությամբ (հատկապես հիվանդագին այժմ, երբ ամեն ինչ գնացել էր) հիշում էր, ինչպես Մայք անունով միլիոնատերը, որի գիշատիչ կիսադեմում մուրճ ու մանգաղից ինչ-որ բան կար, հաշվում էր նրա համար անսովոր կանաչ թղթերը, իսկ Կապորեյկինը, չվախենալով միլիցիայից, վերցնում էր։ Այդ ամենը երազի պես էր։ Կոմունան անհապաղ ցրվեց՝ շատերն իրենց արվեստի ետևից շարժվեցին Արևմուտք, Կապորեյկինը նույնպես գնաց՝ Իտալիան մնաց հիշողության մեջ կապտած օդի անդունդով և կյանքում առաջին «մաքդոնալդով», Նահանգները կապվում էր պիցցայի հետ, մի բարեհոգի աֆրոամերիկացի կնոջով, որը կազմվածքով վիթխարի ճակնդեղ էր հիշեցնում, շատ լավ գծված ասֆալտով երթուղային մասում։ Արթնանալով՝ Կապորեյկինը հեքիաթային հերոսի զգացողություն ապրեց, որին կախարդը երկրի մի ծագից մյուսն էր նետել։ Հանկարծ նա հայտնվեց տանը, ուշ աշնանը կտորե բեսյբոլկայով, տրորված ջինսե տոպրակով, որի մեջ փոքր-ինչ դոլար կար և չգիտես ինչու Գորբաչովին պատկերող չփակվող մատրյոշկա։ Հին տունը, արդեն համարյա անբնակ, աճել էր, ինչպես ջրիմուռներով, անձրևի մտրակներով, աղամանում քարացել էր աղը։ Տնով մեկ հավաքելով չգիտես ինչու չհանձնած շշերը, որոնցից թույլ ու քաղցր հայրենիք էր բուրում, Կապորեյկինը որոշեց, որ կշարունակի ապրել։
Որոշ ժամանակ իներցիայով դեռ ինչ-որ բան շարունակվում էր։ Ցուցահանդեսներ էին կազմակերպվում, որոնցում ցուցադրվում էին ոչ միայն նկարներ կամ, օրինակ, կոմպոզիցիաներ սոտոլոսկյան ալյումինե պատառաքաղներից և ներկած ճյուղերից, բայց և դեղնած թերթիկներ ձեռքով գրված բանաստեղծություններով, որոնք հիմա հիշեցնում էին սատկած ճանճերով կպչուն ժապավենները։ Այդ թերթիկներում զգացվում էր վաղաժամ կարոտաբաղձությունը։ Այժմ ժամանակակից արվեստ գնում էին մեծ մասամբ ոչ թե արտասահմանցիները, այլ հայրենական միլիոնատերերը հարազատ կճատաքիթ մռութներով, տխրահռչակ մոշագույն պիջակներով և կաշվե բաճկոններով, որոնց գրպաններն իրենց տեսքով շատ մեծ դրամապանակներ էին հիշեցնում։ Գոյավորվեց նույնիսկ ինչ-որ տեղական պատկերասրահային բիզնեսի պես մի բան, որը, սակայն, կարգավորվում էր զրոյին մոտ վիճակում։
Ընկճախտի պատճառն ավելի խորն ու էական էր, քան արվեստի ներդրումների լուծարման անկումը։ Իրականությունը Կապորեյկինի և նրա գնորդների շուրջը այլ էր դարձել։ Այժմ այն ձգտում էր գիտակցել և հաշվի առնել իրեն՝ օբյեկտներն այլևս չէին կարող ինքնաբերաբար ընկնել առ անգոյություն, ամեն ինչ իր տիրոջն էր գտնում, և Մոնպլեզիրը դեռ կանգուն էր լոկ երկրարտուղղման հետքաղաքային մեծ խաղի շնորհիվ։ Իսկն ասած, երբեմն հայտնի տունը արդեն ոչ մի կերպ չէր կոչվում. թիթեղյա մուտքիկները դրա ճակատամասում կանգ էին առել։ Սովետական տարածքի նախկին բնակիչները ցաքուցրվել էին որտեղ ասես և հալչում էին այժմ, փաթիլների պես, ժամանակի և տարածության մեջ. մեկ էլ տեսար ինչ-որ մեկն անհետանում էր՝ կյանքից հեռանալով կամ պարզապես դադարելով ազդակոչեր տալ։ Հանկարծ պարզվեց, որ միայն Կապորեյկինն էր ձևականորեն գրանցված գոյություն չունեցող շինությունում։ Նա իրեն հայտնաբերեց այն մարդու վիճակում, որի շուրջը ջարդվել էին հայելիները, և նա միայնակ էր մնացել՝ ամենքից միակ իսկականը, նախկին Մոնպլեզիրի ճշմարիտ տանուտերը։
Այդ զգացողությունը դառն էր, բայց և հպարտ։ Իրականում Կապորեյկինը այդպես էլ համարում էր իրեն միակ ճշմարիտ նկարիչը բոլորից, որոնք բնակվում էին այդ տանը, և այն, որ մյուսները միևնույն բանն էին մտածում իրենց մասին, բան չէր փոխում։ Սկզբնական ժամանակներում, նա մանրիկ ծածանքով ուրվագծելով իր սիրելի մարդաձկներին և մարդաթռչուններին, որոնք հեռվանց խաչով բանվածք էին հիշեցնում,
ևս հավելում էր իրեն մտովի ամեն մի նկարից հետո մի չորս հարյուր (նվազագույնը) դոլար, իսկ հետո դադարեց։ Այդ ժամանակ Կապորեյկինի մոտ սկսեց ավելի լավ ստացվել։ Նա գլխի ընկավ, որ միջավայրը, որում թևածում են նրա կանաչափետուր էակները, կարող է խորություն ունենալ։ Նա սովորեց կազմակերպել այդ տարածությունը՝ հասնելով գույների թափանցիկության։ Այժմ նա նաև վաստակում էր կյանքի համար՝ վաճառելով քաղքենուն նրբաթերթ բնանկարներ եղևնիներով կամ կոճղավոր սոճիներով ըստ եղանակի, բայց մեծ մասամբ մոլեգնած աշխատում էր ինքն իր համար՝ լրիվ չհասկանալով, թե ինչ է, իսկապես, նա ուտում։ Որոշ ժամանակ նրան կերակրում էին կոմունայից մնացած կոշտացած, ինչպես կտրած եղունգները, վերմիշելի պաշարներով, որը եփվում էր կշտացնող շրեշի։ Արդյունքում Կապորեյկինը թարշամեց, ընկճվեց. նրա մորուքն այնպիսի տեսք ուներ, ինչպես երևում է մանրադիտակի տակ դժվար անցնող բիծը։
Բիլմեսն ուշացավ և հայտնվեց այնժամ, երբ գարեջրի շշերը, որոնք չէին կարող սառեցվել չսառեցնող սառնարանում, արդեն պատվել էին պողպատագործական քրտինքով մի կերպ սրբած սեղանի վրա։ Ի տարբերություն Կապորեյկինի, Բիլմեսը համարյա չէր փոխվել, միայն քունքերի վրա հայտնվել էր գեղեցիկ, ասես փորագրական ճերմակահերությունը և մեկ էլ երևացող ոտքերը կիսաանդրավարտիքի միջից, որոնցից այս քաղաքում արդեն չէին հագնում, որոնք ոչ թե բիլմեսյան էին, այլ ինչ-որ այծային։ Նրան թևանցուկ, թեև ինչպես կարելի է թևանցուկ քայլել կիսամերկի հետ, Կապորեյկինը լրիվ չէր հասկանում՝ հայտնվել էր Յանա Վ.-ն, մի ժամանակ քաղաքի լավագույն կանանցից մեկը և հաջողակ պատկերասրահ կազմակերպողներից մեկը։ Հիմա Յանա Վ.-ի շպարված զամշե այտերը փոքր ինչ կախ էին ընկել և քայլքը ծանրացել, նեղլիկ էր դարձել, լայքայի շփումով և վիթխարի կրունկների խփումով հատակին։ Ամեն դեպքում, դա, հավանաբար, ամենաբարենպաստն էր այն բանից, ինչը որ այս քաղաքը կարող էր տրամադրել Բիլմեսին մի քանի օրով։
— Ահա դրանք, իմ համալսարանները,— վերամբարձ բացականչեց Բիլմեսը՝ շրմփալով սպիտակ քաթանե հետույքով մգդակած թախտի վրա։
Գարեջուր էին խմում, խոսում էին արվեստից, բայց ինչ-որ կերպ ամեն ինչ շրջելով արվեստից դեպի ռեալ իրականությունը։ Հարուստ Բիլմեսի բերած թթու դրած պնդուկների և էլի ինչ-որ չկշտացնող կճեպի տուփերը չէին արդարացնում Կապորեյկինի
հեզ հույսերը առ ձրի ճաշկերույթը։ Յանա Վ.-ն նստում և շարժվում էր Մոնպլեզիրում, բավական պահպանելով կլյոշե վարդագույն անդրավարտիքը, որով նմանվում էր գիրացած ջրահարսի։ Իսկ Բիլմեսը մագլցում էր ամենուր, տնտղում էր պահարանների ավերակներում, նայում էր տարբեր պատուհաններից միևնույն Վիսեյկային, հազվադեպ շարժվող, ասես քնաթմբիր ձուկը կտրտելու տախտակի վրա։ Նա հաճույքով պտտացնում էր ծերունավարի խռպոտացող և փնչացող Ամերիկայի Ձայնը, որը հիմա միայն ընդունում էր «Ամերիկայի ձայնը» և «Բի-բի-սի»-ն, գնած լավագույն հաճախականությունները, և դժվարությամբ տնտղում էր ճռթճռթոցով շաղված, ասես սև պղպեղով, տեղական մերձքաղաքապետական կայանների հեռարձակման ծվենները։ Նկատելի էր, որ այն ամենը, ինչ գտնվում էր Մոնպլեզիրում, Բիլմեսի համար հաճելի էր։ Նա ընկալումով «Հըմ» արեց՝ տեսնելով ապրանքը, որը Կապորեյկինը պատրաստել էր վաճառելու համար։ Բայց հարթ նկարիկների կողքին, որոնք ասես անուշահյութով էին արվել, համեստորեն կենում էին Կապորեյկինի իսկական գործերը։ Եվ ահա այդժամ Բիլմեսի համար տհաճ եղավ և նույնիսկ չգիտես ինչու զզվելի։
— Ինչքանով է ծախվո՞ւմ,— հարցրեց նա անբնական կայտառ ձայնով՝ ցույց տալով Կապորեյկինի վերջին նկարը, որը պատկերում էր փոքրիկ կանաչ մարդաթռչնակի ճենապակյա ապուրամանի կափարիչի վրա, փոքր-ինչ Ռուսական կայսրության թագը հիշեցնող։
— Դե...— Կապորեյկինը կարկամեց։ Այդ նկարի հետ կապված ինչ-որ տհաճություն էր եղել։ Ապուրամանը, գայթակղվելով դրա կայսերական փքապերճությունից, գեղանկարիչը վարձով էր վերցրել մի համակրելի ընտանիքում։ Ի դժբախտություն իրեն, գիշերը անցնելով ջուր խմելու հնոտիով լցված արվեստանոցի ուրվականների և մթությունների մեջ, Կապորեյկինը ամանը ցած գցեց։ Ճաքած ապուրամանից մնացին ելունդավոր խեցեփշուրները, բացարձակապես արքայականությունը կորցրած և ճակնդեղի տերևների նմանվող։ Փորձելով վնասի համար չվճարել հենց նկարով, գեղանկարիչը լրիվ պարտություն կրեց։ Տերերը, մեկից դադարելով համակրելի լինել, կտրականապես հրաժարվեցին ճանաչել առարկայի պատկերը համազոր հենց
առարկային, և դեռ կպան այն բանին, որ կտավի վրա ապուրամանը թեքված է ստացվել, այսինքն՝ արատավոր։ Կապորեյկինի համար դա ևս մի ազդակ էր, որ շրջապատող իրականությունն այժմ այլ կերպ է կազմակերպված, քան նախկինում. ամեն ինչ դրանում պնդում է իր կոնկրետությունը, իրերի գերակայությունը։ Հավանաբար, նոր օրենքը կոպիտ էր դրսևորվում. ամանի տերերը, իմանալով, որ գեղանկարիչը չի վերադարձնի ոչ ապրանքը, ոչ փողը, այդուհանդերձ, սկզբունքորեն տրամադրվեցին։ Այժմ Կապորեյկինը շատ էր ուզում նկարի համար՝ ոչ թե ամանի տերերի համար, այլ ի մխիթարանք իրեն և գարեջրի համար՝ մեկուկես հազար ռուբլի։
— Երկու հարյուր գրինով,— վրա բերեց նա անսպասելի, աչքերը շլելով Յանա Վ.-ի վրա։
— Կապոր, դու գիտե՞ս, որ դու հանճար ես,— հանկարծ արտաբերեց Բիլմեսը տհաճ ժպիտով։ Նա փռվեց թախտի վրա՝ երկար ձգվելով և հիվանդ զսպանակները խրթխրթացնելով, սպիտակ «Ադիդասներով» ոտքերը դնելով երերուն աթոռակի
վրա։— Երկու հարյուր գրին՝ ծիծաղելի է։ Քեզ դրա համար նույնիսկ երկու հարյուր փայտյա չեն տա։ Ահա հենց այդ պատճառով։ Քեզ այսօր չեն գնահատի, Կապոր, թեկուզ և դու ականջդ էլ կտրես։ Այ, ահա քո այս հանճարեղ խզբզոցը,— նա բաժակով մատնացույց արեց ամոթխած շողշողացող նկարին,— տասնյակ տոննաներ կանաչ կկշռի։ Գուցե, հարյուրավոր։ Բայց դրանք քեզ չեն հասնի, Կապոր։ Դա սխալ կլիներ։ Որովհետև հանճարները չարիք են։
Կապորեյկինը դժվարությամբ թուքը կուլ տվեց և ձեռքերը տաբատի վրա սրբեց։ Հետո կրկին սրբեց։ Աչքերը նրա այրվում էին հանկարծական արջասպից, և մի րոպե նրան թվաց, թե իբր նկարում ինչ-որ բան փոխվել է։ Իբր թե այնտեղ, վրձնահարվածների հարազատ խառնախյուսում, ևս ինչ-որ ներկ էի կաթեցրել, և նկարը ցնցվեց։
— Ինչո՞ւ,— վրա բերեց նա աքլորային խռպոտությամբ՝ մեկեն ամեն ինչի մասին հարցնելով։
— Դե մեզ ի՞նչ հանճարներից,— ծուլորեն, բայց ահագնացող չարությամբ խոսեց Բիլմեսովը։— Այ, դու հասկանո՞ւմ ես, ի՞նչ է Շագալը։ Կամ Պիկասոն։ Կամ, դե լավ, այդ քաղցր իմպրեսիոնիստները՝ ի՞նչ են դրանք։ Ես, ի տարբերություն քեզ, գրապպա չեմ խժռել և գոնդոլից սրբազան ջրերի մեջ չեմ փսխել, այլ գնացել ու նայել եմ։ Անկեղծորեն փորձում էի գիտակցել։
Ապուշի պես ցցվում էի դրանց առաջ թանգարաններում։ Դրանք փակ են իրենք իրենց մեջ։ Միայն մի րոպե սկսում ես հանկարծ տեսնել, իսկ հետո նորից՝ մեկ էլ, և չկան։ Իմ պատկերացումը նկարի մասին գոյություն ունի նկարից դուրս։ Եվ որտեղից
է այն վերցվել՝ անհայտ է։ Բայց այն իմ մեջ է, իմն է, այլ ոչ թե հանճարից։ Հանճարը
պայմանականություն է։ Վտանգավոր պայմանականություն։ Այն կեստոկոսանոց
հարուստ տխմարները, որ փողը շաղ են տալիս ներկով ծածկված փալասի վրա, արվեստից ինձնից էլ քիչ են հասկանում։ Ավելի ճիշտ, հասկանում են ոչ այնպես, ինչպես փողից։ Հանճարը առիթ է մեծ, շատ մեծ օճառապղպջակ բաց թողնելու համար։ Դա հենց Միլոսյան Վեներայի ձեռքերն են։ Դրանք մտածվել, քանդակվել են ամբողջական կնկա հետ՝ հիմա դրանք կա՞ն, թե՞ չկան։ Ասա։
— Բիլմեսիկը մեզ մոտ փիլիսոփա է,— քնքուշ ձանձրույթով ասաց Յանա Վ.-ն՝ փորձելով թափ տալ Բիլմեսին կոշտ թաթարական մազերից, բայց նա, գլուխը տարուբերելով, խույս տվեց։
— Դու, Կապոր, հիմար ես, իսկ ես խելոք։ Այդ պատճառով լսիր ինձ՝ ճնշելով շարունակեց Բիլմեսը, և Կապորեյկինը դրան մեքենաբար գլուխ տվեց։ — Քեզ, որպես հանճարի, այս կյանքում ոչինչ տրված չի, որովհետև դու աղտոտում ես գալիքը։ Այն, ինչ դու խզմզում ես, բարձրագույն նշանակություն ունի, քանի դու այն խզմզում ես։ Հետո այն կորցնում է ինքն իրեն և արժեք է ձեռք բերում։ Դու, Կապոր, կպառկես դագաղում, իսկ քո խզմզոցը կկախեն թանգարանում։ Բայց դա չի դառնա քո անմահությունը։ Դրանում ավելի շատ մարդկային բան չի լինի, քան ծաղիկներում, որոնցով դու կաճես։ Նկարը կվերավաճառեն, կգողանան, աճուրդի կհանեն, բարիք կդիզեն, մի կույտ նմանակումներ կսարքեն։ Ոչ մեկը, ներառելով ընդօրինակողներին, չի հասկանա, ինչ ես դու նկարել և որտեղից է այն քո մեջ ծնվել։ Ոչ մեկը նկարը չի վերադարձնի իր իսկական կյանքին։ Իսկ հետո թանգարանում կհայտնվի մի մոլագար և դանակով այն կկտրատի։ Ինչ-որ մեկին այդ ողջ պատմության մեջ կպախարակեն։ Պատասխանիր ինձ, Կապոր,— այդժամ Բիլմեսի անհամաչափ աչքերում պար բռնեցին վառ կետերը,— եթե դու նախօրոք իմանայիր՝ ինչը քո գլուխգործոցի պատճառով կկործանվի, ենթադրենք, տասը մարդ, ապա դու ի՞նչ կանեիր։
— Ինքս այն կկտրատեի,— անկեղծ պատասխանեց քրիստոնյա Կապորեյկինը և չգիտես ինչու նորից շլվեց Յանա Վ.-ի վրա։ Այն բանից, որ նրա պատճառով տեղի ունեցավ հանճարի այդ ամոթալի և քաղցր արտադրությունը, Կապորեյկինի մեջ զգացում առաջացավ, թե իբր նա նրա հետ պատահաբար քնել էր։ Յանա Վ.-ն, դեռ շատ էլ լավիկն էր՝ հոծ սերուցքային վզի վրա մթին էր տալիս խալը, վերին ցցված շուրթի վրա ճերմակին էին տալիս բեղիկները թույլաստիճան գարեջրափրփուրը, ասես կաթից։ Այնինչ պատկերասրահ սարքողը, թափ տալով նրանց մեջքի ետևում ոչ վաղեմի թուլացածությունը, նայում էր Կապորեյկինի նկարին այն առանձնահատուկ նշանառու արտահայտությամբ, որ հին լավ ժամանակներում միշտ ժրաշահում էր խոստանում։
Իրականում Յանա Վ.-ն ամենևին չէր տրվել Բիլմեսի դիտավորյալ ֆանտազիաներին։ Պարզապես նկարը, իր առջև ենթաշրջանակի վրա դրված, հիանալիորեն հարմարվում էր նրան լավ հայտնի կացարաններից մեկի պաստառների գույնին։ Յանա Վ.-ի շատ երևակայական տաղանդների մեջ վերլիբրներ հորինելն է, ոչ նորմատիվ գրաֆիտիով «Տատիկի» կրեպդեշինը գունազարդելն էր, որից նրա ընկերուհի—մրցակցուհին,
որը նույնպես քաղաքի լավագույն կանանցից մեկն էր, ինչ-որ բան էր ստեղծում իր ատելիեում. կար և մի իսկականը։ Յանա Վ.-ն, ինչպես և ոչ մեկ ուրիշը, կարողանում էր հաշվարկել այնպիսի լուրջ անձանց տնային և ձեռքի հեռախոսների համարները, որոնց չէին հասնում գաղտնիացված թիկունքներից և ամենաճարպիկ ժուռնալիստները։
Ճարած համարներից օգտվելը բավական վտանգավոր էր։ Յանա Վ.-ին, կարող էին, առանց խտրականության, նախազգուշացնել ֆիզիկական ներգործությամբ,
և մի անգամ նա, այդուհանդերձ, արկածի մեջ ընկավ, որից հետո քայլում էր
շպարված կապտուկներով, որոնք նման էին տաք մուրաբայի կարկանդակի կեղևի տակ։
Սակայն մեծ մասամբ խիստ բաժանորդը, լսելով խոսափողից կանացի ծլվլոցը վիթխարի արտեֆակտի մասին, ներողամտաբար կարծում էր, որ եթե բոլոր նկարիչները աննորմալ են, ապա և նրանց արվեստաբաններն էլ փոքր-ինչ փախուկ են։ Որոշ
ժամանակ նույնիսկ համարվում էր, որ եթե Յանա Վ.-ն հասել է մի մարդու, խաղարկելով անվտանգության և քարտուղարների խմբերը, կնշանակի, արդարացիորեն հարկ է նրանից ինչ-որ բան գնել։
Կարելի է ասել, որ Յանա Վ.-ին յուրովի սիրում էին, և նա պատասխանում էր սարսափեցնող VIPам պատասխան քնքշությամբ, աղոտ խառնված ամուսնական ծրագրերին, բայց ծնված գլխավորաբար նրանց արվեստի սուրբ չընկալումով։ Յանա Վ.-ի փորձով այնպես էր ստացվում, որ եթե գործարքի գործընկերը իր իսկ եղբայր-փորձագետն է՝ իգուանայի պաղ աչքերով կամ հետաքրքրասեր, գրքեր ընթերցած, կոլեկցիոներն էր՝ դրանք դեռ իսկական փողերը չէին։ Իսկական փողերն ընկնում էին այնժամ, երբ շնորհանդեսի ժամանակ ինչ-որ վառվռուն մոդելուհի, մեկենասի թևից կախվելով, ձգում էր. «Վա-աս, այ սա եմ ուզում, դեղինը»,— և Վասյան, խորամիտ ծալքերով ժողովելով իր թավշե ճակատը, թևատակից հանում էր կիլոգրամանոց բահիկը։ Թեև գործնական Յանա Վ.-ն չէր կիսում չափազանց խելոք Բիլմեսովի փիլիսոփայությունը, նա ամբողջովին տգիտության և արվեստի միության կողմից էր։ Մի ժամանակ նրա մոտ ոչինչ չստացվեց միլիոնատեր Մայքի հետ, որի սրտնեղիչ փոքր տղամարդկային հնարավորությունները՝ գումարած անդուր ձեռքերը, ասես թե առավել անվտանգության համար վիրահատական ձեռնոցով ձգված, զուգակցվում էին ժլատու-
թյանն առօրյայում. ոչինչ չստացվեց և հայրենական արտադրության զույգ խիստ պարոնների հետ, որոնց մեջ անորսալի բանտային մի բան կար՝ երկուսն էլ հացաբուլկի էին հիշեցնում դրանց մեջ լցոնված խարտոցներով։ Այդուհանդերձ, Յանա Վ.-ն համակրանքով էր վերաբերվում նիմֆետուհիներին, մեկենասներին և ընդհանրապես չէր բարկանում կյանքից՝ գերադասելով վերցնել այն ամենը, ինչ այն տալիս է։
Արվեստի ստեղծագործությունները վաճառելն ավելի ու ավելի էր դժվարանում. քաղաքը սրտնեղիչ փոքր դուրս եկավ, և ներունակ հաճախորդներն արդեն նեղանում էին կրկնվող զանգերից, որովհետև նախկինում արդեն գնել էին Յանա Վ.-ից մի քանի նկար ու դրանով համարում էին իրենց մեկենասական պարտավորությունները լիովին կատարած։ Սակայն մի շաբաթ առաջ նա հասավ նախկինում անհասանելի գնորդին։ Ֆինանսաարդյունաբերական խմբի գլուխը, որից լիովին կախված էին մի քանի փոքրիկ քաղաքների բյուջեները, ինքը՝ պարոն Սելիվանովը, համաձայնվեց հանդիպել, չէ թե թեթևությամբ, այլ ինչ-որ անհասկանալի անտարբերությամբ։ Օլիգարխն ընդունեց հուզված Յանա Վ.-ին պերճաշուք հանգստյան սենյակում՝ հենց իր գրասենյակի ետևում, որ ասես նախատիպ էր ծառայում բոլոր մնացած նրա տեսած գրասենյակների համար և անհասանելի նմուշօրինակն էր, սակայն երկու կացարաններում էլ կեցած էր տարօրինակ, միանգամայն թափանցիկ դատարկությունը, կարծես թե որակավորիչ օդը մեկից կորցրել էր սովորական փոշին արտամղելու ունակությունը։ Պարոն Սելիվանովը փոքրիկ մարդուկ դուրս եկավ իդեալական նստացրած կոստյումով և մեծավուն փողկապով. նրա կոպերը բորբոքված էին, նրա սանրած մազերը վարդա-
գույն գլխի վրա նորածին ճուտիկի թաց փետուրներ էին հիշեցնում։ Օլիգարխը հիվանդ տեսք ուներ և պահում էր իրեն սեփական հարմարավետ թաքստոցում, ասես բժշկի ընդունարանի միջանցքում. թվում էր, թե նա տեղ չունի վատնելու իր թանկարժեք, միայն որոշ ընտրյալներին հասանելի ժամանակը և նա պատրաստ է տանելու թեկուզ Յանա Վ.-ին, թեկուզ պոչավոր սատանային, բայց բացարձակապես ի վիճակի չի դրանց վրա կենտրոնանալու։
Քննելով, ինչպես մարդաճուտը շուրթերին է մոտեցնում պաղած սուրճը, պար եկող այնպես, ասես հենց նոր դրա մեջ քար էին նետել, Յանա Վ.-ն կանխավայելում էր վիթխարի գործարքը։ Մեծն Սելիվանովն ասես բացակայում էր, բայց ընդ որում հեշտությամբ տրվում և ամեն ինչի համաձայն էր։ Նրա գլխավերևում Յանա Վ.-ն ինչ-որ
խորխորատ էր տեսնում, դա յուրովի մեկնաբանելով՝ օլիգարխի ետևի վսեմաշուք պատը նկար էր պահանջում, և մի րոպե Յանա Վ.-ն ներշնչանքի հորդում ապրեց՝ հանկարծ գլխի ընկնելով, թե ինչպիսի պարապություններ է իրենով լցնում արվեստը։ Սակայն պայծառատեսությունը տեղնուտեղը հեռացավ՝ փոխարինվելով Յանա Վ.-ին բնորոշ դեկորատիվի զգացողությամբ։ Յուրովի անկեղծ կին լինելով՝ նա որոշեց, որ Սելիվանովը, պատրաստ բաժանվելու արտասովոր հաճելի, պարզապես թարմացնող գումարից, իր հերթին գոհ կմնա։ Այժմ մնում էր միայն ընտրել աշխատանքը, որն ունակ կլիներ այս արտահայտիչ պաստառներն էլ ավելի արտահայտիչ դարձնել։ Եվ ահա երկհարկանի կեղտագույն ցախատանը, որտեղ նրան քարշ տվեց, այն բանի փոխարեն, որ ռեստորան տաներ, խելագար Բիլմեսը, նա տեսավ հենց այն, ինչ պետք էր։ Ուրեմն, արժեր տանել և՛ աթոռակի մոխիրը, և՛ տաք գարեջուրը, և՛ ընդհանրապես ողջ այս բլբլոցը, որ բացել էր իր սեփական ծալքերից ցնդած ինտելեկտուալ հյուրը։
— Իմ քեզ, Կապոր, խորհուրդը,— շարունակում էր այնինչ ձեռք առնել Բիլմեսը՝ վերջնական հիպնոսացնելով տպավորվող Կապորեյկինին,— երբեք իսկականը մի նկարիր։ Խալտուրա ծեփիր։ Քո ձևով՝ բայց նմանակում։ Բազմացրու։ Դա համենայն դեպս ազնիվ կլինի։ Մեկ էլ տեսար, քեզ էլ բաժին կհասնեի կենաց բարիքներից...
— Լավ, տղերք, հերիք է լեզու շաղ տաք,— կոպտորեն ընդհատեց Յանա Վ.-ն՝ կիպ ձգած կոֆտայի վրայից չիփսի փշուրները թափ տալով։ — Երկնքից երկիր իջեք։ Կվաճառեմ ես, Կապոր, քո խփնված գեղանկարչությունը։ Երկու հարյուր դոլար չեմ խոստանում, բաց հարյուր կստանաս։ Վաղը դե կարվածի պես տանը նստես, կանցնեմ հենց առավոտից։
Երեկոյին մոտ Բիլմեսն ու Յանա Վ.-ն, արդեն թեթևակի գայթելով և միմյանց ոտքերը կոխկրտելով, հեռացան նոր արկածների որոնումների։ Կապորեյկինին նրանք իրենց հետ չվերցրին, բայց նրանց հենց այդ էլ պետք էր՝ կարծես թե չնստալրվելով մենության մեջ ողջ այս վերջին տարիները, նա անհամբերությամբ երազում էր ինքն իր և իր նկարների հետ մնալ, որոնց կարծում էր մի օր ստուգում անցկացնել։ Առաջին հերթին նա շարքերով դրանք դրեց կիսաքանդ կահույքի երկայնքով։ Երկրորդ... Կապորեյկինը իրականում բնավ էլ հիմար չէր և հասկանում էր, որ Բիլմեսը գլուխն ազատում էր նրանից Շագալի և Պիկասոյի պատճառով։ Բայց այդուհանդերձ... այդուհանդերձ։ Բիլմեսի
գայթակղիչ խոսքերը նստել էին հին թթխմորի վրա։ Հանկարծ բոլոր այն վիրտուալ հանրագումարները, որոնք Կապորեյկինը համարում էր իրենն անվճար աշխատանքների համար, միավորվել և անդունդ էին գոյավորել։ Ամառային գիշերը թափանցիկ էր՝ ողջ հոծ օդային թանձրուկից մնացել էին լոկ արծաթազօծ ամպերը, տարածված պարզկա դատարկության մեջ, և այլևս ոչինչ չկար Մոնպլեզիրի և փոքրիկ աստղերի միջև, որոնց միջով սիրալիր անցնում էր ամերիկացի անցորդը։ Լապտերի արտացոլքն ընկած էր քնատ Վիսեյկայի վրա, ասես կատուն վերմակի վրա. ավելի հեռու ուժեղ մարդաձուկը ճղփում և անվակերպ պտտվում էր, աղոտ մարդաթռչունները իրենց թափ տալիս և ցնցվում էին թանաքային տերևուտում՝ ժամանակ առ ժամանակ ցցելով իրենց տրորված դեմքերը և քորքրելով, փոքրիկ բերաններով հորանջելով։ Մարդաթռչունները կարող էին զննել չվարագուրված պատուհանում վիթխարի մորուքավորին, որը ետուառաջ էր անում սենյակում՝ դանակով, ասես քանոնով դասատու, մերթ ընդ մերթ մատնացույց անելով դրանով այս ու անդ տեղակայված ակնառու ձեռնարկներին։ Իրականում Կապորեյկինը ոչ մի կերպ չէր կարողանում վճռել։ Երբեմն նրանց թվում էր, թե դանակի օգնությամբ նա ղեկավարում է գալիքն ու մարդկանց ճակատագրերը։ Նրա հոգում թափառում և խառնվում էին անծանոթ բաղադրամասերը։ Այդ ամենը ուժգնանում էր անանց տենչանքով, որը Կապորեյկինն այս առանձահատուկ գիշերը չէր համարձակվում լուծել սովորական ամուրիական եղանակով։ Իսկ երբ նրա հուզմունքը հասավ ինչ-որ աներևակայելի կետի, նա կարծեց, թե սիրահարվել է Յանա Վ.-ին, և որ իր կյանքը կփոխվի հենց վաղվանից։
Առավոտյան նրան, ուռած, արյան և տրորված մոծակների խայթոցներով, արթնացրին աստիճաններին խփվող կրունկները։ Յանա Վ.-ն, գործնական և սթափ, արդուկ հոտող կիսազինվորական համազգեստով, ներխուժեց արվեստանոց և, ծանրաշարժ ետուառաջ անելով, ճանկեց երեկվա նատյուրմորտը։ Կապորեյկինը նույնիսկ չհասցրեց վերջնականապես զարթնել։ Երկու ժամ նա ելնում էր մգդակած քրտնած անկողնուց, կլլում էր անհամ ջուրը խորդուբորդ կուլիկից։ Հետո փորձեց մաքրություն անել և նույնիսկ թացացրեց չորացած ստվարաթղթե փալասը։ Հուզմունքը չլքեց Կապորեյկինին, բայց ինչ-որ պարապ դարձավ։ Վերջապես նա լսեց և մեկից տեսավ պատուհանից, ինչպես նրա կքած առմուտքին, զգուշորեն փոշոտելով և տարուբերելով մանրախիճը, մոտենում է ճերմակականաչ, օշինդրագույն արտասահմանյան համարանիշով մեքենան։
— Ինքը՝ Սելիվանովն է ձեռք բերել, հպարտացիր,— շեմից հայտարարեց հաղթական Յանա Վ.-ն, բացարձակապես իր մարգարտյա պատկերին չնմանվող, ողջ գիշեր այս մեղսավոր պատերի մեջ ճախրող։ Յանա Վ.-ի այտերի վրա, դիմափոշին այրելով, հուրհրատում էր մեծ հարթ բծի վրայով, նրա շնչառությունը, թարմացված ինչ-որ մենթոլով թրջոցալաթի հոտ էր փչում։ Պայուսակը տնտղելով և հանկարծ հանելով կանաչ հարյուրանոցների հովհարը, նա հաղթական շրմփացրեց մի թուղթը շվարած Կապորեյկինի առաջ։ Գեղանկարիչը այն է փորձեց ճանկել պատկերասրահ կազմակերպողին, կերակրակաթսայի պես, կիպ սեղմած դաստակներից, բայց Յանա Վ.-ն, ճարպկորեն պտտվելով, սուզվեց նրա թևատակ ու խաղացկուն կրունկները շրխկացնելով, իջավ առմուտքից։
Սկզբում Կապորեյկինը ձանձրացավ, իսկ հետո սովորականի պես էր։ Նա համենայն դեպս լվաց հատակի ազատ մի մասը, ինչից որ արվեստանոցից պաղ սև բաղնիքի հոտ փչեց։ Տեսնելով, որ ալյումինե շերեփը արևով ներծծված ջրով ներսից նման է քերված կրած ոսկու, հետաքրքրությամբ մտածեց գույների մասին։ Հետո մտածեց, որ քանի որ նա փողատեր եղավ, ապա հարկ էր հին հանդիպատեղերով փնտրել Բիլմեսի ընկերակցությունը, որպեսզի լուծվեր մարդկանց մեջ մոտակա մի քանի օրերը։ Այդպես էլ ոչինչ չորոշելով, Կապորեյկինը, թաց՝ մաքրություն անելուց, փռվեց մահճակալի վրա և սկսեց պարապությունից պտտել, դնելով այն արձակած փորի վրա, հաշմանդամային Ամերիկայի Ձայնը։ Եթերը սվսվում ու ծանակում էր, շրմփում էր շաղվող պարպումներով, ինչ-որ հետաքրքիր ջազ, որը Կապորեյկինն անընդհատ փորձում էր շոշափել, մազից պոկվում էր։ Հանկարծ լիովին պարզապես կանացի ձայն, ազատ եթերային աղբից, սկսեց կեսխոսքից նորությունների թողարկումը․
— ...Գնդակահարվել է ավտոմատային կրակահերթով Շևչենկոյի և Մայիսմեկյանի անկյունում։ Սելիվանովի թիկնապահներից մեկը տեղում մահացել է, ինքը՝ Սելիվանովը, մահացավ կլինիկայի ճանապարհին, վերակենդանացման մեքենայում։ Ինչպես հաղորդեց ժուռնալիստներին շրջանային ՈւՎԴ-ի մամուլի կենտրոնի ներկայացուցիչը, ավտոմեքենան՝ բալագույն «Ժիգուլին», որից կրակոցներն էին արվում, գտնվեց մոտակայքում գցված հանցանքի վայրից ոչ շատ հեռու։ Ավտոմեքենան առևանգված էր համարվում այս տարվա մայիսի կեսից։ Ենթադրում են, որ Սելիվանովի և «Ոսկե արջ» ֆինանսաարտադրական խմբի գործունեությունը գրգռել է շահերը...
Այդժամ հստակ ձայնը շնչասպառվեց։ Որոշ ժամանակ Կապորեյկինը ոնց որ թե սենյակում չէր։ Այնուհետև Կապորեյկինը վերադարձավ՝ հայտնաբերելով, որ չորս ժամ է անցել և արևը իջել է վար՝ գոյավորելով մգացած տերևների լուսաշերտերում ասես թե վարդագույն աստղեր։ Այժմ մահճակալի վրա, խփելով ձեռքերով ծնկներին, նստել էր միանգամայն այլ մարդ։
Խայտաճամուկ, ինչպես լորի ձվեր, մարդու աչքերը բացակայող էին, նիհարած փորը դասավորվել էր երկու հավաք ծալքերով, մազերը խոշոր գլխի վրա փոմփոլվել էին։
Այնուհետև հետևեց Կապորեյկինի տարօրինակ գործունեությունը, մի քանի օր ու գիշեր ընդհատումներով շարունակվող։ Այժմ կողմնակի զննողը նրան հիմա ոչ թե քանոնով դասատուի տեղ կդներ, այլ աշխատող ագարակատիրոջ, որ հոգ էր տանում կալվածքի և տնտեսության համար։ Առույգ և արևառ Կապորեյկինը արմատահանում էր կացնիկով տրորելով, փտած ցանկապատիկը, վազում էր շրմփացող կանիստրներով, ինչ-որ բան կարգավորելով, խրտնեցնելով մարմնեղ աղավնիներին, խուլ ձեղնահարկում։ Յուրաքանչյուրը, որը փոքր-ինչ գործից տեղյակ էր, կասեր, որ Մոնպլեզիրը դրան չարժեր։ Մոնպլեզիրն ամենուր վերջանում էր՝ մասնավոր հավաքներում և փոքրիկ թանգարաններում թափթփվում և խունանում էին վատ գրունտ արված նկարները, կորչում էին բանաստեղծություններով ինքնագրերը, ավանգարդային կոմպոզիցիաները, ժողովված անվճար կեղտաջրի հնոտիքից, փտում և ուտվում էին ժանգով, ներկված ճյուղերը հեսանվում էին բզեզիկներով։ Արվեստը, հասավ ոչ առ հավերժություն, այլ առ աշխարհ, արված այս աշխարհի նյութական ու մենթալ աղբից, հոգ չէր տարել իր մասին և այժմ գնում էր այնտեղ, ուրկից եկել էր։ Այժմ Կապորեյկինը հասկանում էր, որ պիտի բաժանի ընդհանուր ճակատագիրը և ինչ-որ ոչ էվկլիդեսյան
եղանակով միավորվի մարդկանց, ցաքուցրված աշխարհի տարբեր երկրներում և
մարդկային գոյության տարբեր կողմերում։ Նա գլխի էր ընկնում, որ հենց իրեն, վերջինին, հասել էր Մոնպլեզիրի գոյությունը հաստատելու առաքելությունը՝ որովհետև, եթե կա ինչ-որ տեղ գնալու վայր, երևույթը ինչ-որ հավերժական իմաստով, այդուհանդերձ, առկա է։ Միջոցը, որով կարելի էր այդ անել, ընկած չէր մակերսի վրա, բայց Կապորեյկինն այն գտավ։
Այդ ընթացքում հարցը երկար հեռացումներվ, Սելիվանովի մեկնումով առ հեղինակավոր Խոմուտովյան գերեզմանոցը, շատ շուտ լուծվեց գոհացուցիչ կերպով։ Ի հետևանս դրա սովորական աշխատանքային առավոտյան քրքրված բուլդոզերը, որը նման էր վիթխարի կարի մեքենայի, շրջվեց իր դարձակարած ասֆալտից և, տրորելով դողացող թփերը, սկսեց ելնել նշանակված օբյեկտի վրա։ Սակայն ի հանդիման բուլդոզերի, Վիսեյկայի փտավուն թարմության փոխարեն, շարժվող տապի հոտ փչեց։ Մոնպլեզիրը բոցավառվում էր։ Երկրորդ հարկի տրաքած ապակիներից, ասես քամուց դուրս պրծած մետաքսյա վարագույրները, վեր էր քշում նարնջագույն հուրը, կտուրն իրենից թափանցիկ խարույկ էր ներկայացնում, և շուտով ողջ Մոնպլեզիրը միջաթափանց երևում էր, հրե ռենտգենը կարճատև այն նմանեցրել էր նախապատմական կենդանու կմախքի։ Ինչ վերաբերում է գեղանկարիչ Իլյա Կապորեյկինին, ապա նա անբեռ հեռանում էր։ Միայն նրա մի նկարը, կենալով հանգուցյալ Սելիվանովի գրասենյակում, որտեղ քննում և թափահարում էին թղթերը ֆանտոմասները ՌՈւԲՕՊ-ից, անհասանելի էր նրան։