Խռիկները ծարավ են
Դուրս եկանք գիշերվա ժամը երկուսին:
Ծովն անհյուրընկալ էր երևում: Սակայն ուժը, էներգիան, վայրի կամքը զգացվում էին նույնիսկ վերևից՝ ժայռերի ծերպից:
Ցամաքի մարդը մեծ ջուրն զգում է հեռվից: Քայլում է փողոցով ու հանկած զգում է հոտը. ահա այս անկյունից, այս շրջադարձից հետո անմիջապես կբացվի լայնարձակությունը, և աղի քամին կխփի դեմքիդ:
Դեպի ափ ուղիղ ներքև է տանում քարի մեջ փորված կածանը՝ ոլորապտույտ, բայց ձևավորված կանոնավոր. հարկ եղած դեպքում՝ բազրիք, որտեղ պետք են աստիճաններ: Հավասարաչափ հեռավորությունների վրա լապտերներ, որ մեզ հատկապես ուրախացրին. մթության մեջ ես ու Սեմյոնը ուղիղ երեք րոպեում կկոտրեինք վզներս:
Գիշերը լավն է. իտալական հարավի աղի, յուղալի գիշեր. դանակով կտրիր ու քսիր հացիդ: Եթե կարող ես:
Մինչ քայլում էինք, ծովը մի փոքր մոտեցավ, դադարեց զարդանկար լինելուց:
Անորոշ աղմուկը տրոհվեց առանձին հնչյունների. գլորվելով ահա բարձրանում է, ահա խփվեց ու փրփրեց, ահա թշշաց ու ետ նահանջեց:
Նախավերջին շրջադարձի վրա ես կանգ առա ու ասացի.
— Նայի՛ր: Ի՞նքն է, թե՞ ինքը չէ:
— Նման է, — պատասխանեց Սեմյոնը, — հոտը լավն է՝ իսկական ծովի:
— Միջերկրակա՛ն, — ճշտեցի ես:
— Նոր բույր է, — ասաց Սեմյոնը, — բոլորովին այլ: Գիտեմ, թե ինչպես է բուրում Սևը: Նաև Կասպիցը: Բալթիկի հոտն էլ եմ քաշել: Հյուսիսային ծովի հոտն էլ: Եվ Արալյանինը... Միջերկրականինը չէի շնչել:
Ափն իրար վրա կուտակված քարերի կույտ է. յուրաքանչյուր երկրորդը ավտոմեքենայի չափ, բայց այստեղ էլ էր աշխատասեր ձեռքը կոպիտ ժայռե կողերի միջով անցում հատել:
Վստահ քայլելով՝ ես հաղթահարեցի վերջին մետրերը, կանգնեցի գլաքարի մեջքին ու հաճույքից ծիծաղեցի, իսկ երբ հերթական ալիքը իմ չոր կոշիկները թրջեց, մեկ անգամ էլ ծիծաղեցի՝ ավելի բարձր ու ավելի անհոգ:
Ամեն ինչ իրական էր. Կիպրոս կղզին, գիշերը, փետրվարը: Հիմա Մոսկվայում քսանհինգ աստիճանի ցուրտ է, իսկ այստեղ ես հիմա կհանեմ անդրավարտիքս և կթռչեմ ջուրն ու կլողամ:
— Ահա, — ձայն տվեցի ես Սեմյոնին, — սա հենց այն է, որ կա: Միջերկրականը: — Հոտոտի՛ր, եղբա՛յր:
Սեմյոնն արդեն հանվում էր:
— Դրա փոխարեն, — պատասխանեց նա, — ես Սև ծովն եմ շնչել հակառակ կողմից: Թուրքիայի կողմից: Երբ մաքսանենգ ապրանք էի տանում: Թուրքիայից՝ Նովոռո-
սիյսկ, գիշերները փրկամակույկով...
— Ռոմա՜նտիկա, — ասացի ես:
— Այո՛, — չոր հաստատեց Սեմյոնը, — այն էլ՝ ինչպիսի՜:
Նա արդեն տկլոր և խեցգետնի նման հենվելով ձեռքերին ու մխաթյան հին դպրոցի ոգով «Ձկների, աստղերի միջով է քշվում» շալա՛նդան* արտասանելով՝ անցավ կողքովս ու մտավ քարերի արանքը՝ շարունակելով.
— «Երեք հույներ Օդեսա են տանում կոնտրաբա՛նդան»**:
Որոշակիորեն անվարժ, բայց դրա փոխարեն լողում էր առանց որևէ ավելորդ շարժումի: Ավելորդ շարժումներ նա վաղուց չէր անում՝ ո՛չ գիշերային լողի ժամանակ, ո՛չ էլ ընդհանրապես:
Նստեց ահռելի ատամի նմանվող մեծաբեկորի վրա ու հայտնեց.
— Շուրջբոլորը քարեր են:
— Պի՛նդ բռնվիր, — ասացի ես, — ալիքը կգա՝ վիզդ կոլորես:
— Արդեն գալիս է, — պատասխանեց Սեմյոնը և ծածկվեց ալիքի տակ:
Վերջին պահին, երբ մոտենում էր փրփրաբաշ կատարը, Սեմյոնն արձակեց հիացմունքի կամ սարսափի խուլ ճիչ, որ երբեմն նույն ճիչն է լինում, ինչից հետո անհետացավ:
Առաջին ալիքին անմիջապես հետևեց նույնքան ուժգին երկրորդը:
Դուրս լողալով՝ Սեմյոնը կրկնեց երջանիկ բացականչությունը, բայց արդեն հագեցած բասով:
«Թրջեց խռիկները», — մտածեցի ես ու բղավեցի.
— Լողա՛:
— Impossibile***, — պատասխանեց Մակարովը և դուրս եկավ՝ հազալով ու խիստ դողալով, նստեց կողքս ու սկսեց շփել ուսերը ուսերը ներքնաշապիկով:
Սրբիչ չէինք վերցրել:
— Եթե պարզապես կոտրվի ոտքդ, — ասաց նա, — դա դեռ ոչինչ, բայց եթե կրունկդ լռվի-մնա, գրողը տանի, այն պարզապես կպոկվի:
— Անհասկանալի է, թե այստեղ ինչպես են լող տալիս տեղացիները:
— Նրանք չեն լողում, — ասաց Սեմյոնը, — սա մե՛զ համար է արտակարգ երևույթ, իսկ իրենց համար՝ ի՞նչ: Ծովը ծով է: Արի պատկերացնենք հակառակ իրավիճակը. երկու իտալացի հիմարներ երկու օրով եկել են Մոսկվա, որպեսզի ստանան fun****: Ուրբաթ երեկոյան՝ ճաշից հետո, վազքով անցնեն տրանսպորտային երրորդ օղակը: Եվ առաջինը վազելով գոռում է երկրորդին. «Մա՜րիո, սա շշմելու է: Ե՛կ ինձ մոտ: Այստեղ՝ արագացրու, այնտեղ՝ արգելակիր, և ուշադի՛ր եղիր, որ օդային հարված չստանաս, երբ ֆուռը անցնի...»:
Ես ծիծաղեցի:
Սեմյոնը հազաց:
— Ի՞նչ է, եղբայրս, — հարցրի ես, — խռիկնե՞րդ են ետ վարժվել:
— Ոչինչ, — պատասխանեց Մակարովը, — ծովի ջրով քիթ-կոկորդը լվանալն օգտակար է:
— Մենք Կիպրոս կղզում ենք, — ասացի ես, — այստեղ ամեն ինչ էլ օգտակար է և իրական՝ օդը, ջուրը, բույրերը, նույնիսկ քարերը:
— Քարերը՝ այո՛, — ասաց Սեմյոնը, — քարերը շատ են իրական: Մտիր այս հսկայական գլաքարի ձախ կողմը: Դրա ետևում կլինի երկրորդը՝ ավելի փոքրը, այն քառակուսի է, դրանից բռնիր և բարձրացիր, իսկ երբ խփի, պարզապես մեջքով սեղմվիր այն մեկին՝ առաջինին. այն ուղիղ է: Միայն թե ծոծրակդ պաշտպանիր: Եվ թուլացիր:
— Ինձ մի՛ սովորեցրու թուլանալ: Եթե ես չլինեի, դու հիմա, գրասենյակում նստած, լուծված սուրճ կծծեիր:
— Այո՛, — ուրախ ասաց Սեմյոնը, — մենք սա լավ մտածեցինք:
— Նշանակում է՝ «Դուրս պրծանք»:
— Ճիշտ է, — համաձայնեց Սեմյոնը, — դո՛ւրս պրծանք: Դու գալի՞ս ես:
Նույնիսկ լուսնի թույլ լույսի տակ էր երևում, որ նա դողում է:
— Ցուրտ է, — ասացի ես:
— Դու ինքդ գոռացիր. «Գնանք սուզվենք. գիշեր, ժայռեր, աստղեր...»: Գնա: Միայն թե՝ մի՛ շտապիր: Նկատի ունեցիր, նա քեզ կարող է ոչ միայն ետ հրել, այլև իր հետևից քաշել:
— Ալի՞քը:
— Այո՛:
— Այնպես ասացիր, կարծես կնոջ մասին խոսեիր:
Սեմյոնը ինչ-որ բան պատասխանեց կանանց մասին, բայց ես չլսեցի: Ամեն տեղ չէ, որ քարեր կային: Հենց ջրի մոտ կար հարթ հրապարակ. ձեռքի աշխատանք. այստեղ-այնտեղ բետոնե մի ճաղատություն անցքերով, որոնց մեջ ամռանը երևի հարմարեցնում են հովանոցներ, ինչ-որ թեթև հենարաններ՝ քաթանե ծածկերի համար, և բարձր ու
միջին դասի եվրոպացիները մեծ մասամբ այստեղ են ընդունում արևի լոգանքներ՝
հաճույք ստանալով օգտակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ես հանվեցի մինչև կիսավարտիքս, ապա մի պահ խորհելով՝ այն նույնպես հանեցի. գիշերային լոգանքը մերկություն է ենթադրում:
Ջուրը վառեց: Սպիրտի մեջ սուզվելու իսկական զգացողություն ունեցա: Մոլեգնորեն բուրավետ, թնդացող սև սպիրտը, ուռցնելով սապատները, ինձ շրջապատել էր բոլոր կողմերից և թավալում, վրա էր տալիս ծանր ցայտքերով, փորձում ինձ արդեն պլոկված զույգ ձեռքերով քարի ելուստին կառչածիս, պոկել՝ քարշ տալու համար ափից հեռու, կամ էլ շուռ տալով, հարվածելով նույնիսկ սպանել:
Սկսեցի երգել.
Հարավ կթռչեմ, ծովին կայցելեմ,
Ժայռ կմագլցեմ, ջուրը կսուզվեմ,
Եվ կրկին քեզ մոտ՝
Հյուսիս կհասնեմ:
Եռացող սպիրտն անխիղճ էր: Երբ ջրային դագաղը քաշում էր ետ, ամենուր սևացող մակերեսին երևում էին ստորջրյա ժայռերը: Երեք րոպե առաջ ես ծրագրել էի, հնարամտություն բանեցնելով, ինչ-որ կերպ լողալ և թամբելով ալիքը՝ ափից հեռանալ ու հին ընկերոջս՝ անպատկառության մարմնացում Սեմյոնին ապացուցել, որ անհնարինը հնարավոր է, բայց... հիմա հասկացա, որ հին ընկերս ճիշտ է. ափերով հենվելով գրանիտե անկյուններին՝ այստեղ կարելի է լոկ նստել ու հիանալ բնության անտարբերությամբ:
Հարմար պահը որսալով՝ մագլցեցի, բայց երբ դղրդալով թիկունքիս ետևում վրա հասավ հերթական ալիքը, հասկացա, որ պետք է ոչ թե պարզապես դուրս գալ, այլ փախուստով փրկվել:
Գլուխս ուսերիս մեջ սեղմելով՝ իրար խառնվեցի, և մեկ անգամ էլ պլոկեցի արմունկիս մաշկը:
Սեմյոնն արդեն հագնվել էր և քամուն տալով կարմիր կայծերը՝ ծխում էր:
— Ես էլ հիշեցի այդ երգը, — գոռաց նա, — «Ես ապրում եմ հյուսիսում, Սեյների վրա աշխատում»:
— Մեկ անգամ էլ սուզվիր:
— Ո՛չ, — պատասխանեց Սեմյոնը, — ցուրտ է: Պետք էր վերցնել հիդրոկոստյումը:
— Է՞լ ինչ կուզեիր: Սա թոքախտավորների, ասթմայով հիվանդների և հարուստ ծերունիների կղզի է: Այստեղ հիդրոկոստյում չեն օգտագործում: Այստեղ օգտագործում են սպիտակ շալվարներ ու канотье*****:
— Այդ դեպքում պետք էր վերցնել սպիտակ շալվար:
— Ո՛չ, — առարկեցի ես: — Գաղափարն այս էր. հագներս ինչ կա, դրանով էլ մեկնում ենք:
— Շատ ճիշտ արեցինք, — ասաց Սեմյոնը, — ես գոհ եմ: Եվ ի՞նչ. սա իսկապե՞ս դրախտ է:
— Այդպես է գրված, — պատասխանեցի ես ու զգացի, որ ցուրտն սկսում է ինձ շամփրել, բայց դա ինձ չհիասթափեցրեց և տրամադրությունս չփչացրեց:
— Եթե սա դրախտն է, — ասաց Սեմյոնը, — հապա ո՞ւր շպրտեմ ծխախոտի քնթուկը:
— Տուփի վրայից հանիր ցելոֆանե շապիկը, — խորհուրդ տվեցի ես, — փաթաթիր ու դիր գրպանդ:
— Ըհը, — ասաց Սեմյոնը, — կհիշեմ:
Ձախ կողմում՝ կես կիլոմետրի վրա, ջրից դուրս էր սպրդել տասը հարկանի շենքի բարձրության մերկ մի ժայռ, աջում ձգվում էր լուսնալույսով ողողված մի ճանապարհ, որով, անընդհատ լողալով դեպի արևմուտք, կարելի էր ուղիղ հասնել Ջիբլարթար և ավելի հեռուն՝ մինչև Կարիբյան կղզիներ և Բրազիլիա: Ոչ մի արգելք, ոչ մի սահման, վերելքներ ու վայրէջքներ, ոչ մի խաչմերուկ, ոչ մի բազմահարկ էստակադ, անունդ կեղտոտող ոչ մի մաքսանենգ ապրանք ու մերկասառույց. միայն ջուր և ուրիշ ոչինչ, ու այդ ամենն այն աստիճան պարզ, որ բանականությունն էլ էր հրաժարվում հավատալ ուղիղ ճանապարհի հենց միայն գաղափարին:
Բայց երբ գլորվում-ընկնում ես հիսուներորդ տասնամյակիդ մեջ, ավելի լավ կլինի բանականությանը չվստահել: Հույսը դնել բնազդի, զգացմունքների վրա: Ցանկությունների վրա: Ցանկացար՝ լող տվեցիր: Ցանկացար՝ տոմս գնեցիր ու թռար դեպի ծով, ձկնորսների ու գեղանկարիչների օրհնյալ եզերքներ:
— Դե, — ասաց Մակարովը, — ի՞նչ, խռիկներդ գո՞հ են:
— Այո՛:
— Ուրեմն գնացինք:
Վերելքն ինձ տաքացրեց:
Լավագույն քայլքով անցանք ճիզվիտների մենաստանը և առանց մեկ հոգու իսկ հանդիպելու դուրս եկանք ավանի հրապարակ, որ մի քիչ էր մեծ թենիսի կորտից: Խորացանք հին թաղամասում, որտեղ փողոցներն իրենցից ներկայացնում էին մետրուկես լայնությամբ ճեղքեր:
Դիմացից գնացող Սեմյոնն այստեղ կանգ առավ:
— Լռություն, — ասաց նա, — հարգում եմ:
Մեջքով հենվելով սառը պատին՝ կանգնեցինք:
— Սա նման է կինոդահլիճի, — ցածրաձայն արտաբերեց Մակարովը, — որտեղ այսպիսի լռություն է տիրում, երբ բոլորն արդեն նստել են իրենց տեղերում, և լույսերը հանգցրել են, և տոմսերն ստուգողը բացել է վարագույրը, քաշել է մուտքի մոտ կախ-
ված վարագույրը: Իսկ էկրանը դեռ չեն լուսավորել: Լռություն է, մութ, և բոլորը նստած են...Կանխավայելում են: Ես յոթ տարեկան եմ, և ես հատկապես եմ կանխավայելում. ատամներս էլ են իրար խփվում: Հիմա ես կտեսնեմ «Երկկենցաղ մարդուն»: Իխտիանդըրը կվազի փողոցներով՝ ա՛յ, հենց այսպիսի... Իսկ նրա ետևից՝ չարագործը՝ Պեդրո Զուրիտան: Շունը և կատարյալ օձը: Համարյա արդեն հասնում է, բայց Իխտիանդրը՝ հո՛պ, և ժայռից՝ ծով: Եվ հեռանում է. աչքիդ է երևում, թե կբռնես...
Երբ արդեն բարձրացել էինք սարի կատարը, միանգամից տեսանք կղզու երկու լանջերը. արևելյանը, որտեղ ապրում էին տեղացիները, և արևմտյանը, որը հոծ կերպով պատը-պատին՝ ծածկված էր պերճաշուք հյուրանոցներով, որտեղ լույսերն ավելի խիտ էին ու պայծառ:
Կածանն այստեղ լայնացավ ու հասցրեց վանդակաճաղ դարպասներին:
Սեմյոնը ձգեց կախված կողպեքը, և մետաղը հոգնած զրնգաց:
Մակարովը ֆսֆսաց և, վճռականորեն բռնելով վանդակաճաղերից, մագլցեց:
— Իսկ եթե դռնապա՞ն լինի, — հարցրեցի ես՝ ներքևից:
— Փո՛ղ կտանք:
— Իսկ եթե չվերցնի՞: Ոստիկա՞ն կանչի:
— Ճշմարտությունը կասենք: Մենք ռուս զբոսաշրջիկներ ենք. աշխատանքային ծանր շաբաթակեսին հանկարծ անտանելիորեն ցանկացանք լողալ ծովում: Եվ ոչ թե պարզապես ծովում, այլ Եվրոպայի ամենակուլտուրական տեղում: Իսկ լողանալուց հետո, հասկանալի է, որ հնարավոր չէ անցնել տիրակալ Տիբերիոսի ապարանքի կողքով: Իտալական ավերակները համաշխարհային բրենդ են: Ինչպես իտալական ֆուտբոլը: Ինչպես իտալական աղբը: Տեղ հասանք. փակ է: Վիրավորական է արտասվելու աստիճան... Այդպես կասենք:
— «Ներեցե՛ք, քեռինե՛ր, մենք այլևս չե՞նք անի»:
— Այդ նրանք պիտի մեզ ասեն. «Ներեցե՛ք, քեռիներ», քանի որ մենք ենք հենց
իրական քեռիները, որ կանք: Տարեց տղամարդիկ: Եվ մենք իսկապես թռել-եկել ենք ավերակները տեսնելու: Եվ մենք չենք գնա, քանի դեռ չենք տեսել: Քանի որ մենք զբոսաշրջիկներ ենք: Մեզ կարգին ենք պահում, քնթուկները չենք թափում, այլ պարկիկի մեջ ենք փաթաթում: Շատ ենք ուզում փող ծախսել և ցուրտ Ռուսաստան տանել տաք ու հյուրընկալ Իտալիայի մասին հիշողություններ... Դե՛հ, մագլցի՛ր: Այստեղ պահակ չկա:
Ես սկսեցի մագլցել, իսկ Մակարովը պայծառացած շարունակեց.
Եվ երբ դաժան ձմռանը ես սառչեմ Կարմիր հրապարակի կենտրոնի ձնակույտերի մեջ, և ինձ վրա հարձակվի կատաղած արջը և սկսի կրծոտել իմ ծեր ոսկորները, ես կմտածեմ. «Կյանքս իզուր չանցավ: Ես տեսել եմ Կիպրոս կղզին: Ես զրուցել եմ Տիբերիոսի ուրվականի հետ: Ես վայրենի ռուս եմ, բայց իմ խռիկները շնչել են իտալական ծովաջուրը: Երբ իմ նախնիները իրար էին սպանում փայտե դագանակներով, այստեղ արդեն ժողովրդավարություն էր տիրում և գրեթե ջրմուղ էր գործում»: Ես այդպես կասեմ, եթե ինձ բանտարկեն:
Զանգվածեղ, բազմահարկ ավերակները սև էին, լուռ ու մռայլ: Չէին պաշտպանվում և չէին լուսավորվում:
Ինչպես Միջերկրականի ամբողջ հյուսիսային ափին, բոլոր կողմերից գալիս էր այծի չորացած արտաթորանքի հոտ:
— Ոչինչ չեմ զգում, — ասացի ես:
— Երկու հազար տարի՜, — պատասխանեց Սեմյոնը, — այստեղ նրանից չի մնացել նույնիսկ մի բջիջ:
— Չի կարող պատահել: Տիբերիոսը աշխարհն էր կառավարում: Նա հրամայում էր Պոնտացի Պիղատոսին: Կալիգուլան նրա որդեգիրն էր: Պետք է փնտրել:
— Կփնտրե՛նք, — ասաց Սեմյոնը:
— Միայն թե՝ մի՛ ծխիր: Ոգիները չեն սիրում ծխախոտի հոտը:
— Ոնց կասես: Բայց իմացիր՝ շուտով լույսը կբացվի:
— Դա մեզ ձեռնտու է: Ադամամութը ամենախորհրդավոր ժամանակն է: Գայլի ու շան միջև ընկած ժամանակը:
Սեմյոնը չէր հավատում պարզունակ գերզգայնություններին, էքստրասենսներին, ուրվականներին, իսկ ստվերների աշխարհը նրան թվում էր քաղքենիական հեքիաթ, բայց այդ պահին մտածեց ու մռթմռթաց.
— Հավանաբար ոգին պիտի ապրի նկուղում՝ ներքևի հարկում:
— Դժվար թե: Ներքևում, ամենայն հավանականությամբ, եղել են ծառայողական հարկաբաժինները, պահեստները, ձիանոցները և այլն: Ես վերևում կապրեի:
Բարձրացնելով օձիքները՝ մենք կրկին անցանք քարե ահարկու լաբիրինթոսը:
Ես նստում էի կուպրագործական բազմաշերտ խավարով լցված բոլոր անկյուններում ու որմնախորշերում, եռանկյունի խցերում, որտեղ հավանաբար իրենց ժամին էին սպասում դեռահաս պատանիները, որոնց մեծ որսորդն էր կայսրը: Բայց ոչինչ չէի զգում: Մնում էին սոսկ թույլ կասկածներ, թույլ հետքեր կամ նույնիսկ հետքերի հետքեր, բայց ոչ հենց Տիբերիոսի, այլ նրա գերյալների, որ կառուցել էին այս պատերը, ջրով լցվող ջրավազանները և ծխարանները, որտեղ վառվել են հոտավետությունները: Ի տարբերություն փառասերի ջանքերի՝ երբեք չեն կորչում վարպետի ջանքերը:
Ես Սեմյոնին գտա ամենավերևում՝ դիտահրապարակում, որտեղ փորձելով տաքանալ՝ նա պպզել ու թափահարում էր ձեռքերը:
— Պետք էր թերմոս վերցնել:
— Պայմանը թեթևն էր, միայն ամենաանհրաժեշտը: Այնպես որ, համբերիր մինչև երեկո:
Արևելքում կրակների երկար ոլորապտույտով իրեն էր ցուցադրում Նեապոլը:
Երեկ մենք անցանք Սանտա-Լուչիայի պարսպապատ լողափի մոտով, բայց այն չշարժեց մեր հետաքրքրասիրությունը: Պարզվեց՝ Նեապոլը թափառող շների քաղաք է, որտեղ շները նման են հին մոտոռոլլերների, և հին մոտոռոլլերները՝ թափառող շների: Կիպրոս կղզին ավելի հաճելի և ավելի ներկայանալի էր, քան Նեապոլը, և կղզիա-
բնակներն էլ ավելի հանգիստ ու ավելի բարեհաճ, քան նեապոլիտանացիները, իսկ
Տիբերիոսի պալատի ավերակները ավելի մռայլ ու ավելի հանելուկային, քան Սան-Էլմոն: Միապետի ամառանոցի վերին՝ վեցերորդ հարկում, իրենք իրենց հավատարիմ կաթոլիկները մատուռ են կառուցել և դրել Կույս Մարիամի արձանը: Հուշատախտակը հավաստում է, որ ամեն ինչ արվել է Հովհաննես Պողոս Երկրորդի օրհնությամբ:
— Չգտա՞ր, — հարցրեց Սեմյոնը:
— Ո՛չ:
— Թուլացրու նյարդերդ: Եթե ես լինեի Տիբերիոսի ոգին, քիթս էլ չէի խոթի այստեղ: Հապա մտածիր՝ ես սպանել եմ Հիսուսին, անցել է երկու հազար տարի, և իմ տանիքին մարդիկ արձան են դնում: Եվ ոչ թե հենց Հիսուսին, այլ նրա մորը:
— Հիսուսին Տիբերիո՛սը չի սպանել:
— Ո՛չ, — հանգիստ առարկեց Սեմյոնը, — նրա մեղքն ուղղակի է. նա կառավարում էր այն համակարգը, որը սպանեց Հիսուսին: Դու ինքդ էիր պատմում, որ Տիբերիոսի ժամանակ հռոմեական միապետությունն անսահմանորեն ծաղկում է ապրել: Այնպես որ թող նա կորչի գրողի ծոցը: Եվ նրա ոգին նույնպես: Պատմությունը ջնջել է տղին: Նայի՛ր, լույսն է բացվում:
Մեր շուրջն արդեն արթնացել ու երգում էին թռչունները:
Ամպերը ծածկել էին հորիզոնի գիծը, և մենք՝ ես ու Սեմյոնը, չտեսանք առաջին շողը:
Առաջինը, կարծես ամաչելով, մեկը մյուսի ետևից անհետացան աստղերը. հեռանալու ժամն է. ուր որ է կերևա այստեղի տերը. հետո ստվերները լցվեցին կապույտով և վերջապես ներքևից ամբողջ ուժով խփեց նաև տերը՝ ամպերը ներկելով վարդագույն ոսկով, ապա թողեց նրանց ու սահեց վերև: Իրենց ցամաքային եղբայրների հետ միաձայն, բայց ավելի խռպոտ, ավելի ուժեղ, ավելի կոշտ, քան ցամաքայինները, կռնչացին ճայերը: Գունատ լուսինը շտապեց գործողություններից անդին: Ծովազվարթ ուլտրամարինը կուրացրեց ինձ՝ մոռացնել տալով և՛ Սեմյոնի, և՛ խռիկների, և՛ Տիբերիոսի մասին, որի ոգին հասկանալիորեն հենց այդ ակնթարթին, երբ անկոչ հյուրերը շեղեցին իրենց ուշադրությունը, հարմար պահը որսալով՝ թաքնվեց մինչև նոր արևամուտ. մեռած բռնապետների ստվերները չեն սիրում կենդանի ունայնությունը: Հյուսիսից վրա հասավ նոր, ավելի խիտ, ավելի գորշ մի ամպ, որ, սակայն, մեղմացնելով ոսկեփայ-
լը մինչև ավելի փափուկ արծաթագույն ու կարծես հատուկ ճեղքեր ստեղծելով «իր իսկ թիկնոցի վրա»՝ ներքև էր թափում, կաթկթեցնում իր թանկարժեք շողարձակումը՝ ավելի գեղեցկացնելով «գործընթացը»:
— Նրանք ամեն օր տեսնում են սա, — կամաց ասաց Սեմյոնը:
— Նախանձո՞ւմ ես:
Մակարովը հպարտորեն ծիծաղեց.
— Ո՛չ: Հիմարություն կլինի նախանձել դրախտի բնակիչներին: Նրանց խռիկներն առողջ են: Իսկ մենք ցամաքային արարածներ ենք: Մեր խռիկները միշտ բորբոքված են: Ծովի հիշողությունը միշտ մեզ հետ է՝ նստած ենթագիտակցության մեջ: Վազում ենք քաղաքով մեկ, շնչում արտանետված գազեր, խռխռացնում... Պատերից արմավենիների նկարներ ենք կախում... Եվ երբ գալիս ենք, խռիկները հիանում են: Այսինքն՝ մենք ունենք այդ դժոխային հիացմունքը, իսկ նրանք չունեն:
— Կարծում ես մենք դժոխքի՞ց ենք եկել:
Սեմյոնը պատասխանեց միայն որոշ ժամանակ անց, երբ վերադառնում էինք:
Հարկ չեղավ դարպասի վրայով թռչել. ցանկապատի վրա՝ դարպասի մոտերքում, ճեղք գտանք:
— Մոսկվան դժոխք չէ, — վերջապես ասաց Սեմյոնը, — նա այդ չափանիշների մեջ չի տեղավորվում:
Ամպերն արդեն ծածկել էին կապույտ գմբեթի ամբողջ արևելյան կեսը՝ թողնելով սոսկ մեկ ճեղք, որտեղից ջրի վրա էր իջնում ոսկե հրդեհի կատարելապես
ուղիղ մի սյուն:
— Պետք էր լուսանկարչական ապարատ վերցնել, — ասացի ես:
— Ո՛չ, — առարկեց Մակարովը, — պայմանը մեկն էր՝ միայն ամենաանհրաժեշտը:
Փոքրիկ քաղաքն արթնանում էր: Գեղանկարիչների հավերժացրած և աշխարհով մեկ հռչակված իտալական ստվերները՝ մանուշակագույն, պինդ, կարծես թե չկտրվելու համար տեղավորվել էին անկյունների ու քիվերի միջև: Ցանկապատերի ետևից դուրս էր պրծնում կենցաղային աղմուկը: Մայրիկները երկար-բարակ համոզում էին երեխաներին շտապել դպրոց, երիտասարդությունը գործի էր գցում մոտոռոլլերները, բանջարեղեն վաճառողները քաշում էին կիտրոնով արկղերը:
Հրապարակը կենդանացավ: Միաժամանակ բացվեցին երկու սրճարաններ, և բարմենը՝ կենտրոնացած, ինչպես բոլոր բարմենները, վաճառասեղանի երկարությամբ դեպի մեզ հրեց երկու կրկնակի էսպրեսսո՝ «Prego signori», որպես պատասխան մենք ծիծաղեցինք, ու նա հասկացավ:
Սուրճից ու թթվածնից գլուխս պտտվեց: Նստեցի աթոռին, արմունկներս դրեցի սպիտակ սփռոցին, նայեցի ընկերոջս ու հարցրեցի.
— Եվ ինչ, ա՞յս էր ամենը:
— Այո՛, — միանգամից հասկանալով՝ ասաց Մակարովը, — այս է ամենը, եղբա՛յր: Թռանք-եկանք, կաշիներս քերթեցինք թաց քարերի վրա, ավերակներում թափառեցինք. տուն գնալու ժամանակն է:
— Չափից դուրս պարզունակ է, — գոչեցի ես՝ գրգռված կրկնակի չափաբաժնով գրգռող թույնից և հենց «դրախտային պարզություն» գաղափարից: — Ես կարծում էի՝ սրանից արկած դուրս կգա: Մինչև Բելգորոդի շրջանի իմ ամառանոց ավելի դժվար է հասնել, քան Կիպրոս կղզի:
— Աշխարհը փոքրացել է, — պատասխանեց Սեմյոնը:
— Կամ մենք ենք մեծացել:
— Դու հիասթափվա՞ծ ես:
— Ես երջանիկ եմ:
— Ես էլ, — պատասխանեց Սեմյոնը և գործնական առաջարկեց, — տիկնանց կասենք, որ ամեն ինչ ստացվեց. ծովը տաք էր, փաղաքուշ: Տիբերիոսի ոգին տեղում էր: Պատի ճեղքից դուրս եկավ ու պատմեց՝ ինչպես որ ամեն ինչ եղել է. Հիսուսին չի սպանել, տղաների հետ չի քնել՝ պատմաբանները ստել են...
— Իմ կարծիքով՝ տիկնանց համար միևնույնն է, — ասացի ես, — նրանք շոկի մեջ են:
— Ոչ մի սարսափելի բան չկա, — անփութորեն պատասխանեց Մակարովը, — դա օգտակար շոկ է: Ես կնոջս միանգամից ասացի. «Վերցնում եմ միայն ամենաանհրաժեշտը, այսինքն՝ քեզ և փող»: Հավաքվեց քսան րոպեում:
— Իմը՝ տասնհինգ, — ասացի ես:
Երբ վերադարձա համար, նա դեռ քնած էր:
Չարթնացրի: Այն տղամարդկանց համար, որ արթնացնում են իրենց կանանց, հատուկ տեղ կա դժոխքում:
Քնած նա թվում էր անխռովության մարմնացում և նվաղուն. մարմարյա շուրթեր, այտեր, կոպեր:
«Չափազանց գեղեցիկ է ինձ համար», — մտածեցի ես հարյուրերորդ անգամ:
Նրա մոսկովյան բնակարանի խոհանոցի պատից երկար ժամանակ կախված էր իր իսկ մեծ, փակ, երազներին հետևող աչքերով լուսանկարը, որ հասկանալի է, արել էր իմ նախորդներից մեկը. ես չէի հարցնում՝ հատկապես ո՞վ:
Երազը նրա բազմաթիվ կրոններից մեկն էր:
Հետագայում, ներողամտություն հայցելով իր ներքին բարդ մղումից, նա պատից հեռացրեց իր քնած նկարը: Ես չհարցրի՝ ինչու: Ինձ դուր էր գալիս հենց ի՛ր հանելուկը պարզելը:
Երբ վերադարձա ցնցուղ ընդունելուց, նա արդեն նստած թիկունքի ետևում դրած երկու բարձերը և զինված ինքնահոսով ու նոթատետրով, գրի էր առնում երազը:
— Լողացի՞ր, — հարցրեց նա առանց աչքերը բարձրացնելու:
— Ո՛չ, — ասացի ես, — ծովը կատաղած է: Ցուրտ է: Ամենուր քարեր են: Նստեցինք ափին ու գնացինք ավերակները տեսնելու:
— Տիբերիոսի ոգի՞ն բռնելու:
Ես բացեցի պատշգամբ տանող դուռը, ներս թողեցի ծովի բույրը և կիտրոնի ծառերի տերևներից գոլորշացող ցողը:
— Ինչ-որ բան եղավ՝ կարճ, աղոտ: Երևի պետք էր այնտեղ նստել ամբողջ գիշերը, որպեսզի ապրեինք բոլոր փուլերը՝ արևամուտը, կեսգիշերը, ադամամութը և արևածագը: Ոգիները սիրում են համբերատարներին:
Նա չպատասխանեց. խորասուզվեց իր գրառումների մեջ;
Տարիուկեսում ես այդպես էլ չընտելացա այն բանին, որ նա միանգամից ապրում է մի քանի փուլերում՝ իրական, կիսաիրական և միանգամայն անիրական, որոնք նրան կլանում են հավասարապես, և նա մի մակարդակից մյուսն է անցնում մեկ ակնթարթում:
Երկար տարիներ ես համոզված էի, որ այդպիսի կանանց հետ անհնար է ապրել, և հանկարծ հասկացա, որ սխալվել եմ:
Նա ծածկեց իր ինկունաբուլան****** և բարձրացրեց ժպտացող աչքերը:
— Երևի դու հիմա մտածում ես. «Այս ինչքա՜ն եմ ես առաջադիմել. բոլորը դեռ քնած են, իսկ ես արդեն ոտքի վրա եմ... ամբողջ կղզին ոտքի տակ եմ տվել... Արևածագը դիմավորել բռնակալի պալատի ավերակներում...»:
— Կարող է պատահել, — պատասխանեցի ես, — հավանաբար, եթե բոլոր մարդկանց, ինչքան որ կան, պարզունակ ձևով բաժանենք առաջադիմածների և ոչ առաջադիմածների, ապա ես, ամեն դեպքում, կարող է ընկնեմ առաջին կարգ...
Նա ծիծաղեց և կրկին ընկղմվեց անկողնում, ինչպես ալիքի մեջ, երևի պատրաստվելով մի փոքր էլ ննջել, և բարձրաձայնեց.
— Ահա դա՛ է քո սխալը: Դու քարանձավաբնակ մարդ ես. «Օլդսկուլ-մէն»: Եթե դու նույնիսկ առաջադիմած ես, ապա քո՛ ձևով: Քարանձավային: Դուրս եկավ վայրենին իր անձավից, արեց մի քանի պոնտեր******* և արագ վերադարձավ իր որջը: Եվ նստել պարծենում է՝ ահա ես ուժեղ եմ, ահա ես ամենա եմ: Ցանկացա և Իտալիա թռա ձմեռ ժամանակ ձմեռային բաճկոնով: Դե զանգի՛ր. նախաճաշ պատվիրելու քո հերթն է:
— Գիտե՞ս, — ասացի ես, — երբ Տիբերիոսը երիտասարդ էր, կայսր Ավգուստիանոսը նրան հրամայեց բաժանվել կնոջից, և երկրորդ անգամ ամուսնացրեց իր դստեր՝ Յուլիայի հետ: Իսկ հետո բաժանեց նաև երկրորդ կնոջից, այն էլ, ի դեպ, հեռակա: Տիբերիոսը գրավեց Հայաստանը և Լեհաստանը, բայց հետո թողեց գահը և Հռոմից հեռացավ Հունաստան: Յուլիային իր հետ չտարավ:
— Նա չէ՞ր սիրում Յուլիային:
— Նա կարոտում էր Ագրիպպինային: Մեկ ագամ պատահաբար տեսավ նրան և այնպես նայեց, այնպիսի հայացք նետեց նրա վրա, որ Ավգուստիանոսը կնոջը հրամայեց անմիջապես հեռանալ Հռոմից...
— Եվ ի՞նչ զարմանալի բան կար դրա մեջ:
— Ավգուստիանոսը վերահսկում էր մոլորակի բնակչության կեսին և դեռ հասց-
նում էր պարզաբանել այլոց հայացքները: Հավանաբար դա մարդկության պատմության մեջ կնոջը նետված տղամարդու ամենանշանավոր հայացքն էր:
— Առանձնահատուկ բան չկա, — պատասխանեց նա ինձ, — դա երևի ինչ-որ պատմի՞չ է գրել:
— Սվետոնիոսը:
— Նա այդպիսով պիտի ավելի գրավիչ դարձներ պատումը, որպեսզի ոչ միայն ինչ-որ չոր ու ցամաք գիտնականներ կարդային այն, այլև սովորական մարդիկ, կանայք նույնպես: Եվ ահա նա հոգեցունց մի լեգենդ մտցրեց փառավոր գործերի պատմությունների մեջ...
— Տիբերիոսը, — առարկեցի ես, — փառավոր հերոսություններ չի գործել: Նա մռայլ ու խելամիտ տղամարդ էր: Ուժեղ տնտեսվար:
— Դրա համար էլ նա քեզ դուր է գալիս: Դու էլ ես այդպիսին՝ մռայլ ու խելամիտ: Զանգի՛ր: Դու պետք է ուտես:
Սուրճը խմեցի պատշգամբում:
Մեկ ժամից պետք էր համարն ազատել, իսկ չորս ժամ հետո՝ ինքնաթիռ նստել:
Շնչում էի թոքերով, խռիկներով, ամբողջ մաշկով, երևի նույնիսկ աչքերով: Օդը լավն էր: Մոսկվայում այդպիսին չկա՛:
* Տափակ գետանավ:
** Մաքսանենգ ապրանք:
*** Անհնար է:
**** Հաճույք:
***** Կանացի ծղոտե գլխարկներ:
****** Սկզբնատիպ, մինչև 1501 թվականն ստեղծված գիրք:
******* Թղթախաղային հնարաքներ: