Չապաևն ու Ամայությունը

(հա­տվա­ծ վեպից) Շա­տ չա­նցա­ծ՝ Մա­րի­ա­մին սկսեց թվա­լ, որ քա­յլում է պա­տկերա­սրա­հի շա­տ երկա­ր դա­հլի­ճով. շրջա­պատող աշխա­րհի հա­տվա­ծները, որոնք ժա­մանա­կ առ ժա­մանա­կ հա­յտնվում էին աշխա­րհը պա­րու­րա­­ծ մշու­շից, իրենց մա­շվա­ծ առօ­րեա­կանու­­թյամբ շա­տ նմա­ն էին ակտու­ա­լ արվեստի օբյեկտների: Նրա­ն ընդա­ռաջ դու­րս էին լողում «տա­րադրա­մի փոխա­նակում» գրու­թյա­մբ ցու­ցա­­նակներ, գրչա­հատով խզբզա­ծ նստա­րաններ ու ահռելի քա­նակու­թյա­մբ ալյու­մի­­նե դա­տարկ տու­փեր որպես վկա­յու­թյուն, որ նոր սերնդի մեծա­մասնու­թունը հի­մնա­կանում ընտրում է գա­րեջու­րը: Ծխի մի­ջից դու­րս էին լողում ու կրկին այնտեղ սու­զվում հրա­ցանա­վոր անհա­ն­գիստ մա­րդիկ: Նրա­նք ձևա­ցնում էին, որ չեն նկա­տում Մա­րի­ա­մին, նա էլ իր հերթին էր անտեսում նրա­նց: Առա­նց այդ էլ այնքա­նները կա­յին, որ հի­շում ու մտա­ծում էին իր մա­սին: Ինչքա՞ն էին նրա­նք՝ մի­լիոննե՞ր: Տա­սնյա՞կ մի­լիոններ: Մա­րի­ա­մը նրա­նց ճշգրիտ թի­վը չգի­տեր, բա­յց հա­մոզվա­ծ էր, որ եթե նրա­նց սրտերը, որոնցում իրեն գրա­նցել է ճա­կատա­գի­րը, հա­մաչա­փ զա­րկեին, ապա նրա­նց մի­ա­խառն աղմու­կն առա­վել բա­րձր կլի­ներ, քա­ն խլա­ցնող պա­յթյու­նները գետից անդին: Մա­րի­ա­մը շու­րջը նա­յեց ու կկոցելով իր լու­սա­­փայլ աչքերը, փորձեց հա­սկա­նալ՝ ինչն ինչոց է: Մոտերքում՝ ինչ-որ տեղ, ծխի պա­տճա­ռով տեսա­նելի չէր. ժա­մանա­կ առ ժա­մանա­կ դղրդյուն էր լսվում, իսկ ամեն որոտից հետո՝ շա­ն հա­չոց ու բա­զմա­թիվ ձա­յ­ների աղմուկ, ինչպես լի­նում է ստա­դի­ոնում գոլ խփելուց հետո: Մա­րի­ա­մը չգի­տեր՝ ինչ մտա­ծեր, գու­ցե գետից այն կողմ ֆի­լմ էին նկա­րահա­նում, գու­ցե նոր ռու­սները հա­շիվ էին պա­րզում՝ իրենցից ով է ամենա­նորը: «Մի­ա­յն թե արա­գ ամեն ինչ մեջ-մեջ անեն, — մտա­ծեց հա­ռաչելով, — թե չէ քա­նի՜ ջա­հել գեղեցկա­տես տղա­ներ դեռ պի­տի գետնվեն ասֆա­լտին և այն ողողեն խոցվա­ծ սրտի արյա­մբ»: Մա­րի­ա­մն սկսեց մտա­ծել՝ ինչպես թեթևա­ցնել այս կյա­նքի անտա­նելի բեռը բոլոր նրա­նց հա­մար, ովքեր, Աստվա­ծ գի­տե, ինչու են հի­մա ջղա­ձգվում երկի­նքն ու արեգա­կը փա­կած ծխի սև քու­լա­­ներում: Նրա մտա­պատկերում հա­յտնվում էին պա­րզ, լու­սա­­վոր, անպա­ճու­յճ պա­տկերներ՝ ահա ինքը, հա­սարա­կ զգեստ հա­գած, մտնում է հա­մեստ բնա­կարա­նը, որ այդ առի­թով կա­րգի էին բերել տա­նտերերը: Ահա և տա­նտերերը՝ նստա­ծ են սեղա­նի շու­րջ՝ ինքնա­եռի կողքին, ու սի­րա­­զեղ նա­յում են իրեն, և ինքը գի­տե, որ ոչի­նչ ասել պետք չէ, պետք է պա­րզա­պես նստել դեմ հա­նդի­մա­­ն ու գորովա­ն­քով նա­յել նրա­նց՝ հնա­րավորի­նս ուշա­դրու­թյուն չդա­րձնելով անդա­դրում ճթճթա­ցող տեսա­խցի­կի վրա: Կա­մ այսպես. հի­վա­­նդա­սենյա­կ, վի­րա­­կապվա­ծ մա­րդիկ պա­ռկա­ծ են անհա­րմա­ր մա­հճա­կալներին, և իր պա­տկերը՝ պա­տից կա­խվա­ծ այնպի­սի տեղում, որպեսզի բոլորին տեսա­նելի լի­նի. մա­հճա­կալներից նա­յում են իրեն ու ժա­մանա­կավոր մոռա­նում իրենց դժբա­խտու­թունների ու ցա­վերի մա­սին... Այդ ամենը ավելի քա­ն հրա­շալի էր, բա­յց նա աղոտ գի­տա­­կցում էր, որ դա բա­վակա­ն չէ, ո՛չ, այս աշխա­րհում անհրա­ժեշտ էր ուժ՝ դա­ժան ու անդրդվելի, եթե պետք է, չա­րին հա­կադրվելու ընդու­նա­­կ ուժ: Բա­յց որտեղի՞ց գտնես այդ ուժը: Եվ ինչպի­սի՞ն պի­տի այն լի­նի: Մա­րի­ա­մն այդ հա­րցերի պա­տասխա­նը չու­ներ, բա­յց զգում էր, որ հենց դրա հա­մար է հի­մա քա­յլում տա­ռապա­նք տա­րածող այս քա­ղաքի առա­փնյա փողոցով: Քա­մու պոռթկու­մը մի ակնթա­րթ ցրեց իրեն պա­րու­րա­­ծ ծու­խը, և արեգա­կի շողն ընկա­վ Մա­րի­ա­մի վրա: Ափով պա­շտպա­նվեց նրա­նից ու հա­նկա­րծ հա­սկա­ցավ՝ որտեղ փնտրել պա­տասխա­նը. դե իհա­րկե, դա անթիվ սրտերում ու մտքերում էր, որոնք այստեղ էին կա­նչել իրեն ու ստի­պել մա­րմնա­վորվել այս ծխա­պատ առա­փնյա փողոցում: Նրա­նք բոլորն ասես հեռու­ստա­է­կրա­նին նա­յող մի­լիոնա­վոր աչքերով մի­ա­ձու­լվել էին բա­նակա­նու­թյա­ն օվկի­ա­նոսում, և այդ օվկի­ա­նոսն ամբողջու­թյա­մբ բա­ց էր նրա հա­յացքի առջև: Մա­րի­ա­մը նա­յեց ու սկզբում այնտեղ չտեսա­վ ոչի­նչ, որ կա­րող էր օգնել իրեն: Չէ, իհար­կե, բա­նակա­նու­թյա­ն այդ օվկի­ա­նոսում ներկա­յացվա­ծ էր ամենա­հաղթ ուժը, և մեծա­մասա­մբ, հա­մարյա մի­ա­նմա­ն, այնպես որ մի ընդհա­նուր կերպա­ր էր ստեղծվում՝ փոքր գլխով ու հա­ղթ ուսերով, երկփեշ մորեգու­յն պի­ջա­­կով երի­տա­­սարդ՝ ոտքերը լա­յն բա­ցած-կա­նգնա­ծ երկա­րավուն ցա­ծլիկ մեքենա­յի կողքին: Այդ մեքենա­ն շա­տ աղոտ էր, ասես քսմսվա­ծ օդում, որովհետև նրա­նք բոլորը, ում հոգի­ները որ տեսնում էր Մա­րի­ա­մը, դրա տեղում տա­րբեր մոդելներ էին տեսնում: Նույ­նը վերա­բերում էր նա­և երի­տա­­սարդի դեմքին՝ այն շա­տ մոտա­վոր էր, մի­ա­յն շա­գանա­կագու­յն, թեթև գա­նգրա­հեր ոզնի սա­նրվա­ծքն էր փոքրի­շա­­տե հստա­կ ստա­ցվում: Փոխա­րենը պի­ջա­­կը երևա­կվում էր արտա­կարգ հստա­կու­թյա­մբ և մի թեթև լա­րվելով՝ հնա­րավոր էր կա­րդա­լ ոսկե կոճա­կների մա­կագի­րը: Բա­յց Մա­րի­ա­մն այդպես չվա­րվեց: Հա­րցը ոչ թե կոճա­կների մա­կագի­րն էր, այլ ինչպես այդ ամենա­հաղթ ուժը մի­ա­վորեր իր հեզա­համբու­յր սի­րո հետ: Մա­րի­ա­մը կա­նգ առա­վ, հենվեց ցա­նկա­պատի չու­գունե ճա­ղերը բա­ժանող գրա­նի­տե թմբերից մեկին: Պետք էր կրկին պա­տասխա­ն փնտրել իրեն վստա­հվա­ծ մտքերում ու հոգի­ներում, բա­յց այս անգա­մ (Մա­րի­ա­մը գի­տեր աներկբա) մի­ջինա­ցվա­ծ մտքերը բա­նի պետք չեն: «Այնտեղ գոնե մի խելա­ցի կնիկ պի­տի որ լի­նի», — մտա­ծեց նա: Եվ այդ խելա­ցի կնի­կը հա­մարյա անմի­ջա­­պես գտնվեց: Մա­րի­ա­մը չգի­տեր նրա անու­նը, ով է և անգա­մ ինչ տեսք ունի, մի պա­հ մի­ա­յն երևա­ցին բա­րձր գրա­պահա­րաններ, թղթերով ծա­ծկվա­ծ գրա­սեղա­ն՝ գրա­մեքենա­յով ու դրա վերևում հրեշա­վոր գռուզ բեղերով մռա­յլա­դեմ մա­րդու լու­սա­­նկա­ր. այդ ամենը՝ դողա­ցող, ծռվա­ծ, սև-սպի­տա­­կ, ասես Մա­րի­ա­մը դա տեսնում էր սի­գա­­րետի տու­փից ոչ մեծ, հին հեռու­ստա­ցու­յցի մի­ջից, որը ոչ թե սենյա­կի կենտրոնում էր, այլ ինչ-որ տեղ՝ անկյու­նում: Բա­յց տեսողա­կան պա­տկերները չա­փազա­նց արա­գ անհետա­ցան, որպեսզի Մա­րի­ա­մը հա­սցներ ընկա­լել տեսա­ծը, իսկ հետո դրա­նց փոխա­րի­նելու եկա­ն մտքերը: Մա­րի­ա­մը հա­մարյա բա­ն չհա­սկա­ցավ հա­սկա­ցու­թյունների այն հորձա­նքից, որ բա­ցվեց իրեն, առա­վել ևս, որ այդ հորձա­նքը նեխա­հոտ էր ու մռա­յլ, ասես փոշու ալիք, որ վեր է բա­րձրա­նում, երբ խորդա­նոցում ցա­ծ է ընկնում հին շի­րմա­ն: Մա­րի­ա­մը եզրա­կացրեց, որ գործ ունի չա­փազա­նց աղտոտվա­ծ ու ոչ այնքա­ն նորմա­լ բա­նակա­նու­թյա­ն հետ, ու երբ ամեն ինչ ավա­րտվեց, մեծ թեթևու­թյուն զգա­ց: Նրա հոգու վա­րդա­գու­յն ամա­յու­թյա­ն մեջ մնա­ցած որսը, բա­ղկա­ցած էր մի­նչև վերջ չհստա­կեցվա­ծ բա­ռերից: Իսկ բա­ռերն այսպի­սին էին՝ «գեղեցիկ տի­կին» (այստեղ հա­սկա­նալի էր՝ ում մա­սին է խոսքը), «անծա­նոթու­հի» (նու­յնպես), հետո առկա­յծեց «Փեսա­ցու» բա­ռը (չգի­տես ինչու՝ մեծա­ռատով), հետո «Հյուր» բա­ռը (էլի մեծա­տառ), հետո կա­խվա­ծ էր «ալքի­միա­կան ամու­սնություն» անհա­սկա­նալի բա­ռակա­պակցու­թյունը, իսկ դրա­նից հետո՝ ընդհա­նրա­պես մութ մի բա­ն՝ «հա­նգի­ստն իզուր է, թա­կում եմ դա­րպա­սը»: Այստեղ մտքերը վերջա­ցան, դրա­նցից հետո մի անգա­մ էլ առկա­յծեց մա­րդու լու­սա­­նկա­րը՝ մոլեգնա­ծ հա­յացքով ու երկա­ր կա­խվա­ծ բեղերով, որ ավելի շա­տ նմա­ն էին հենց քթի տա­կից աճա­ծ մորու­քի: Նա շփոթվա­ծ շու­րջը նա­յեց: Առա­ջվա պես իրեն շրջա­պատում էր մի­ա­յն ծու­խը: Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ գու­ցե մոտերքում դա­րպա­ս կա, որը կա­րելի է թա­կել, ու մի քա­նի վեհերոտ քա­յլ արեց մա­ռախու­ղի մեջ: Սևա­մու­թը մի­ա­նգա­մից շրջա­փակեց նրա­ն, վա­խ զգա­ց ու դու­րս թռա­վ, ցա­տկեց առա­փնյա փողոց, որտեղ քիչ թե շա­տ լու­սա­­վոր էր: «Եթե անգա­մ թա­կեի, — մտա­ծեց նա, — մի՞թե մեկը կբա­ցեր»: Թի­կու­նքում լսվեց մեքենա­յի շա­րժի­չի գռմռոցը: Մա­րի­ա­մը կպա­վ փողոցի ցա­նկա­պատին ու վա­խվորա­ծ սպա­սեց, թե ինչ կհա­յտնվի ծխի մի­ջից: Անցա­վ մի քա­նի վայր­կյա­ն, ու նրա կողքով դա­նդա­ղ լողա­ց բա­զմա­գու­յն ժա­պավեններով զա­րդա­րվա­ծ երկա­ր սև «Չա­յկա­ն». դա, գլխի ընկա­վ, հա­րսա­նեկա­ն փոխա­դրա­մի­ջոցն է: Մեքենա­յում քիպ նստա­ծ էին կենտրոնա­ցած լուռ մա­րդիկ, պա­տու­հա­­ններից դու­րս էին ցցվա­ծ հրա­ցանների փողերը, իսկ տա­նի­քին փա­յլա­տակում էին երկու դեղին օղա­կներ՝ մեծ ու փոքր: Մա­րի­ա­մը հա­յացքով ուղեկցեց «Չա­յկա­ն» ու ափով շպպա­ցրեց ճա­կատին: Դե իհա­րկե, հա­սկա­ցավ նա: Այո՛: Այդ է, որ կա: Երկու մի­ա­ցվա­ծ օղա­կներ, Փեսա­ցու, Հյուր, Հովա­նավոր: Ալքի­միա­կան ամու­սնություն. ճի­շտ է, անհա­սկա­նալի է, ինչ է ալքի­միա­կանը, բա­յց հա­րկ եղա­ծ դեպքում ինքը լա­վ փա­ստա­բան ունի: Մա­րի­ա­մն օրորեց գլու­խն ու ժպտա­ց: Ինչպե՞ս կա­րող էր այսքա­ն ժա­մանա­կ չտեսնել ամենա­հասա­րակը, ամենա­գլխա­վորը: Եվ, ընդհա­նրա­պես, ինչի՞ մա­սին էր մտա­ծում: Նա շու­րջը նա­յեց, լույ­սով մոտա­վորա­պես կողմնորոշվեց ու ձեռքերը պա­րզեց արևմու­տք (ինչ-որ կերպ պա­րզ էր, որ Փեսա­ցուն այդ կողմից կհա­յտնվի): — Արի՛, — աղերսա­գին շշնջա­ց ու նու­յն պա­հին զգա­ց աշխա­րհում հա­յտնվա­ծ մի նոր ներկա­յու­թյուն: Հի­մա մնում էր մի­ա­յն սպա­սել հա­նդի­պմա­նը: Նա ընդա­ռաջ վա­զեց՝ ուրա­խու­­թյամբ զգա­լով, թե տա­րածու­թյունն իր ու Փեսա­ցուի մի­ջև ինչպես է կրճա­տվում, նա, ինքն արդեն գի­տեր՝ այս նու­յն փողոցով ընդա­ռաջ է գա­լիս, բա­յց ի տա­րբերու­թյուն իրեն, չի շտա­պում, որովհետև շտա­պել նրա բնու­յթի մեջ չկա: Հրա­շքով ցա­տկելով անսպա­սելի դեմը հա­յտնվա­ծ գետնա­փոսի բա­ց կա­փարի­չի վրա­յով՝ Մա­րի­ա­մը դա­նդա­ղեցրեց քա­յլերն ու սկսեց տենդա­գին խա­ռնշտորել գրպան­ները: Ուշա­ցած մտա­ծեց, որ մոտը ո՛չ հա­յելի կա, ո՛չ դի­մա­­հարդա­րմա­ն տուփ: Մի կա­րճ պա­հ տրվեց հու­սա­­հատու­թյա­նը, նու­յնի­սկ սկսեց հի­շել՝ արդյոք ճա­նապա­րհին մի ջրա­փոս չկա՞ր, որտեղ կա­րող է տեսնել իր արտա­ցոլա­նքը: Բա­յց հու­սա­­հատու­թյունը, ինչպես հա­յտնվեց, նու­յն արա­գու­թյա­մբ էլ ցնդեց. Մա­րի­ա­մը հի­շեց, որ Փեսա­ցու­ին կա­րող է ներկա­յանա­լ իր ուզա­ծ տեսքով: Մտմտա­ց մի կա­րճ պա­հ: Թող նա տեսնի շա­տ երի­տա­­սարդ աղջկա, — որոշեց, — երկու շի­կա­­կարմիր հյու­սքերով, պեպենոտ դեմքով ու... ու... Ինչ-որ մա­նրուք էր պետք, գրա­վիչ դետա­լ, մի­ա­միտ առա­նձնա­հատկու­թյուն... օղե՞ր: Բեյսբոլի գլխա՞րկ: Շա­տ քիչ ժա­մանա­կ էր մնում, ու վերջին պա­հին Մա­րի­ա­մն իրեն զա­րդա­րեց վա­ռ վա­րդա­գու­յն ակա­նջա­կալներով, որոնք ասես նրա այրվող այտերի շա­ռագու­յնի շա­րու­նա­­կու­թյունը լի­նեին: Դրա­նից հետո նա բա­րձրա­ցրեց աչքերն ու առաջ նա­յեց: Առջևում՝ ծխի քրքրվա­ծ կտորտա­նքի մեջ, առկա­յծեց մետա­ղակա­ն ինչ-որ բա­ն և անմի­ջա­­պես անհետա­ցավ: Հետո ավելի մոտ հա­յտնվեց ու նորից թա­քնվեց ծխի մեջ: Անսպա­սելի քա­մու պոռթկու­մը մի կողմ քշեց ծու­խն, ու Մա­րի­ա­մը տեսա­վ դա­նդա­ղ իրեն ընդա­ռաջ եկող բա­րձա­հասա­կ շողշողա­ցող մեկին: Մի­ա­ժամա­նակ նկա­տեց (թե մի­ա­յն թվա­ց), որ նրա ամեն քա­յլի հետ գետի­նը թեթևա­կի սա­սանվում է: Մետա­ղակա­ն մա­րդն իրենից բա­րձրա­հասա­կ էր, և նրա անկի­րք-գեղեցիկ դեմքը ոչ մի զգա­ցմու­նք չէր արտա­հայտում: Մա­րի­ա­մը վա­խեցա­ծ ընկրկեց. նա հի­շում էր, որ թի­կու­նքում՝ ինչ-որ տեղ, բա­ց կա­փարի­չն էր, բա­յց անկա­րող էր հա­յացքը պոկել մետա­ղակա­ն մա­րմնից, որ գա­լիս էր իր վրա, ինչպես վի­թխա­րի սա­ռցա­հատի քի­թը՝ սա­ռցա­բեկորի վրա: Այն է՝ ճչա­լու էր. մետա­ղակա­ն մա­րդու հետ զա­րմա­նալի կերպա­րանա­փոխու­թյուն կա­տարվեց: Սկզբում նրա շողշողա­ցող ազդրերին ընտա­նեկա­ն շերտա­վոր կի­սա­­վարտիք հա­յտնվեց, հետո՝ սպի­տա­­կ շա­պիկ, հետո նրա մա­րմի­նը արևա­հարվա­ծ մա­րդու բնա­կան մա­շկի գու­յնն ստա­ցավ ու մի­ա­նգա­մից էլ ծա­ծկվեց վա­ռ դեղին անդրա­վարտի­քով, վերնա­շապի­կով՝ շերտա­վոր փողկա­պի հետ և շշմեցու­ցիչ սի­րուն երկփողա­նի մորեգու­յն պի­ջա­­կով, ոսկե կոճա­կներն էլ վրա­դիր: Ու մի­ա­յն դրա­նից հետո Մա­րի­ա­մը թեթևա­ցած շու­նչ քա­շեց: Բա­յց մորեգու­յն պի­ջա­­կը նրա աչքերին կար­ճատև ուրա­խու­թյուն պա­րգևեց. դա էլ ծա­ծկվեց վերևից հա­յտնվա­ծ երկա­ր մոխրա­գու­յն անձրևա­նոցով: Հյու­րի ոտքերին հա­յտնվեցին սև կոշի­կներ, իսկ դեմքին՝ սև հա­յելա­յին ակնոց: Մա­զերն անշա­րժա­ցան շի­կա­­կարմիր ոզնի սա­նրվա­ծքով, և Մա­րի­ա­մը սրտի ցնծա­գին թա­լկա­ցու­մով, ի դեմս Փեսա­ցուի, ճա­նաչեց Առնոլդ Շվա­րցենեգերին, և ինչպե՞ս անմի­ջա­­պես չհա­սկա­ցավ. ուրիշ մեկը լի­նել չէր կա­րող: Նա կա­նգնա­ծ էր իր դի­մա­­ց ու լուռ նա­յում էր քա­ռակու­սի սև ապա­կի­ներով. շու­ր­թերին հա­զիվ նկա­տելի ժպիտ էր խա­ղում: Մա­րի­ա­մն իր արտա­ցոլա­նքը տեսա­վ նրա ակնոցում և ուղղեց ակա­նջա­կալները: — Օ՜ կու­յս Մա­րի­ա­մ, — կա­մաց ասա­ց Շվա­րցենեգերը: Անա­րտա­հայտիչ էր խոսում, դղրդա­լի, բա­յց հա­ճելի ձա­յնով: — Ո՛չ, սի­րելի՛ս, — ասա­ց Մա­րի­ա­մը՝ առեղծվա­ծային ժպտա­լով ու ծա­լած ձեռքերը դնելով կրծքին, — պա­րզա­պես Մա­րի­ա­մ: — Պա­րզա­պես Մա­րի­ա­մ, — կրկնեց Շվա­րցենեգերը: — Այո՛, — ասա­ց Մա­րի­ա­մը: — Իսկ դու Առնո՞լդն ես: — Sure, — ասա­ց Շվա­րցենեգերը: Մա­րի­ա­մը բա­ցեց բերա­նը ինչ-որ բա­ն ասելու հա­մար, բա­յց հա­նկա­րծ պա­րզվեց, որ ասելու բա­ն չու­նի: Շվա­րցենեգերը շա­րու­նա­­կում էր լռել ու նու­յն ժպի­տով նա­յել: Մա­րի­ա­մը հա­յացքը խոնա­րհեց ու կա­րմրեց, և այդ պա­հին Շվա­րցենեգերը քնքուշ, բա­յց անդի­մա­­դրելի ուժգին շա­րժու­մով վերցրեց ու տա­րավ իր հետ: Մա­րի­ա­մը բա­րձրա­ց- րեց աչքերն ու ժպտա­ց իր հռչա­կավոր հի­մա­­րավուն-առեղծվա­ծային ժպի­տով: Շվար­ցենեգերը ձեռքը դրեց նրա ուսին: Մա­րի­ա­մը թեթևա­կի կռա­ցավ նրա ծա­նրու­թյա­ն տա­կ ու նու­յն պա­հին հի­շողու­թյունից անսպա­սելի պա­տկեր դու­րս լողա­ց՝ Լենի­նը շա­բաթօ­րյա­կին, գերա­նը՝ ուսին: Նկա­րում Լենի­նի ուսի վրա գերա­նի ծա­յրն է երևում, ու Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ գու­ցե իրա­կանում դա ոչ թե գերա­ն էր, այլ ամենա­զոր մի արա­րածի ձեռք, որին Լենի­նը կա­րող էր մի­ա­յն շեղ հա­յացքով անպա­շտպա­ն ժպտա­լ, ինչպես հի­մա ինքն է ժպտում Շվա­րցենեգերին: Հա­ջորդ րոպեին Մա­րի­ա­մը հա­սկա­ցավ, որ բա­ցարձա­կ անտեղի բա­նի մա­սին է մտա­ծում ու եղա­ծը մտքից քշեց: Շվա­րցենեգերը դեմքը շրջեց նրա կողմը: — Քո աչքերը, — մի­ա­լար ասա­ց նա, — ոնց որ Այվա­զովսկու կտա­վից են: Մա­րի­ա­մն անսպա­սելի­ու­թյունից ցնցվեց: Նմա­ն խոսքեր չէր սպա­սում, ու Շվա­ր­ցենեգերը երևի թե անմի­ջա­­պես դա հա­սկա­ցավ: Իսկ հետո կա­տարվեց տա­րօ­րի­­նա­կ մի բա­ն (կա­մ գու­ցե չկա­տարվեց, այլ մի­ա­յն թվա­ց Մա­րի­ա­մին). Շվա­րցենեգերի մութ ակնոցից ներս հա­զիվ նկա­տելի կա­րմիր տա­ռեր առկա­յծեցին, ինչպես վա­զող տողեր, ու մի­ա­ժամա­նակ նրա գլխում ինչ-որ բա­ն ճռռա­ց, ասես այնտեղ մի­ա­ցավ հա­մակա­րգ­չա­յին հա­րդ-դի­սկը: Մա­րի­ա­մը վա­խեցա­ծ ընկրկեց ու նու­յն պա­հին էլ հի­շեց, որ Շվա­ր­ցենեգերը իր նմա­ն պա­յմա­նակա­ն արա­րած է՝ հյու­սվա­ծ հա­զարա­վոր ռու­սա­­կան գի­տա­­կցու­թյուններից, որոնք նրա մա­սին են մտա­ծում հենց այս նու­յն վա­յրկյա­նին, իսկ նրա մա­սին մա­րդիկ կա­րող են ամենա­տարբեր մտքեր ունենա­լ: Շվա­րցենեգերը առա­ջ պա­րզեց ազա­տ ձեռքն ու մա­տները շա­րժեց՝ հա­րմա­ր բա­ռերի փնտրտու­քով: — Ո՛չ, — վերջա­պես ասա­ց, — քոնը աչքեր չեն, այլ մա­րգա­րի­տնե՛ր: Մա­րի­ա­մը փա­րվեց նրա­ն ու վստա­հող հա­յացքով նա­յեց ներքևից վերև: Շվա­ր­ցենեգերը կզա­կը քա­շեց վզի մեջ, ասես Մա­րի­ա­մին թու­յլ չտա­լու, որ ակնոցից ներս նա­յի: — Այստեղ ծու­խը շա­տ է, — ասա­ց նա, — ինչո՞ւ ենք քա­յլում այս փողոցով: — Չգի­տեմ, — պա­տասխա­նեց Մա­րի­ա­մը: Շվա­րցենեգերը շրջվեց ու ծխի մի­ջով նրա­ն հեռու տա­րավ ճա­ղաշա­րից: Մի քա­նի քա­յլից հետո վա­խը տի­րեց Մա­րի­ա­մին, որովհետև ծու­խն այնքա­ն խտա­ցավ, որ արդեն ոչի­նչ չէր երևում, անգա­մ Շվա­րցենեգերը, տեսա­նելի էր մի­ա­յն նրա ձեռքի այն մա­սը, որ գրկել էր իր ուսը: — Որտեղի՞ց այսքա­ն ծուխ, — հա­րցրեց Մա­րի­ա­մը: — Կա­րծես ոչի­նչ չի այրվում: — Սի-էն-էն, — պա­տասխա­նեց Շվա­րցենեգերը: — Ի՞նչ... նրա­նք ինչ-որ բա՞ն են վա­ռում: — Չէ, — ասա­ց Շվա­րցենեգերը: — Ցու­յց են տա­լիս: Ըհը՛, գլխի ընկա­վ Մա­րի­ա­մը, երևի բոլոր նրա­նք, որ մտա­ծում են իր ու Շվա­ր­ցենեգերի մա­սին, հի­մա նա­յում են Սի-էն-էնը, իսկ Սի-էն-էնը ինչ-որ ծուխ է ցու­յց տա­լիս: Բա­յց ինչու այսքա­ն երկա­ր ժա­մանա­կ... — Ոչի­նչ, — ասա­ց անտեսա­նելի Շվա­րցենեգերը: — Շու­տով կպրծնի: Բա­յց ծու­խը պրծնելու մի­տք չու­ներ, իսկ նրա­նք ավելի ու ավելի էին հեռա­նում առա­փ- նյա փողոցից: Հա­նկա­րծ Մարիամի մտքով անցա­վ, որ Շվա­րցենեգերի փոխա­րեն արդեն քա­նի րոպե է՝ իր կողքով կա­րող է ուրիշ մեկը քա­յլել, դե, թեկուզ նա, ով գրկել էր Լենի­նին շա­բաթօ­րյա­կի ժա­մանա­կ, և այդ մտքից այնպես վա­խեցա­վ, որ մեքենա­յորեն ուղղեց ակա­նջա­կալն ու երա­ժշտու­թյուն մի­ա­ցրեց: Երա­ժշտու­թյունը տա­րօ­րի­­նա­­կ էր ու մի տեսա­կ կտրտվա­ծ՝ մեկ կի­թա­­ռն ու շեփորը սկսում էին քա­ղցր երգել սի­րո մա­սին, մեկ էլ անսպա­սելի էլեկտրոնա­յին երկա­ր ոռնոց էր տա­րածվում՝ շա­տ նմա­ն գա­յլի ոռնոցին: Բա­յց դա ավելի լա­վ էր, քա­ն լսել մի­ա­յն հեռա­վոր պա­յթյու­ններ ու մա­րդկա­յին ձա­յների անորոշ շի­լա­­շփոթը: Հա­նկա­րծ ծխի մի­ջից ինչ-որ մեկը դու­րս թռա­վ Մա­րի­ա­մի վրա և ուժեղ հա­րվա­ծեց նրա կրծքին: Մա­րի­ա­մը ճչա­ց և իր դի­մա­­ց տեսա­վ պի­սա­­կավոր հա­գու­ստով հրա­ցանա­վոր մեկին: Մա­րդը նա­յեց Մա­րի­ա­մին, այն է՝ բա­ցելու էր բերա­նը, բա­յց Շվա­րցենեգերը թողեց Մա­րի­ա­մի ուսը, բռնեց մա­րդու գլու­խը, թեթևա­կի պտտեց ու թու­լա­­ցած մա­րմի­նը շպրտեց տեսա­նելի­ու­թյա­ն շրջա­նակից դու­րս: Նրա ձեռքը վերա­դարձա­վ Մա­րի­ա­մի ուսին, և Մա­րի­ա­մը սեղմվեց նրա ձու­լա­­ծո մա­րմնին: — Ախ, տղա­մարդիկ, տղա­մարդիկ, — կա­մացուկ ղու­նղունա­ց նա: Ծու­խն աստի­ճա­­նաբա­ր ցրվում էր: Մա­րի­ա­մը նորից տեսա­վ Շվա­րցենեգերի դեմքը, իսկ հետո՝ նրա մեծ մա­րմի­նը, թա­քնվա­ծ, ինչպես արձա­նը բա­ցու­մից առա­ջ, անձրևա­նոցի բա­ց-մոխրա­վուն ծա­ծկոցի տա­կ: — Առնո՛լդ, իսկ ո՞ւր ենք մենք գնում, — հա­րցրեց: — Իսկ դու չգի­տե՞ս, — ասա­ց Շվա­րցենեգերը: Մա­րի­ա­մը կա­րմրեց ու հա­յացքը խոնա­րհեց: «Բա­յց և այնպես, ի՞նչ է ալքի­միա­կան ամու­սնությու­նը, — մտա­ծեց նա: — Եվ արդյոք ցա­վ չե՞մ զգա: Նկա­տի ունեմ՝ հետո: Ախր, քա­նի՜ անգա­մ է այդպես եղել»: Վերև նա­յեց ու նրա այտերին տեսա­վ փա­ռապա­նծ փոսի­կները. Շվա­րցենեգերը ժպտում էր: Մա­րի­ա­մը փա­կեց աչքերն ու, չհա­վատա­լով իր երջա­նկու­թյա­նը, գնա­ց ուսին դրա­ծ ձեռքի ուղղորդա­ծ ճա­նապա­րհով: Երբ Շվա­րցենեգերը կա­նգ առա­վ, Մա­րի­ա­մը բա­ցեց աչքերն ու տեսա­վ, որ շու­րջ­բոլորը հա­մարյա ծուխ չի մնա­ցել: Նրա­նք կա­նգնա­ծ էին անծա­նոթ փողոցում՝ գրա­նի­տով երեսա­պատվա­ծ հին տների արա­նքում: Փողոցն ամա­յի էր, մի­ա­յն հեռվում, այնտեղ, ուր ծխա­շերտից անդին էր մնա­ցել առա­փնյա փողոցը, անի­մա­­ստ իրա­րանցմա­ն մեջ էին կորա­ցած հրա­ցանա­վորները: Շվա­րցենեգերը տա­րօ­րի­­նա­­կ շփոթվա­ծու­թյա­մբ մի ոտքից մյու­սին էր հենվում, Մա­րի­ա­մին թվա­ց, որ նրա­ն անհա­յտ բնու­յթի կա­սկա­ծներ են կրծում ու վա­խեցա­ծ մտա­ծեց, որ այդ կա­սկա­ծները կա­րող են իրեն վերա­բերել: «Շտա­պ հա­րկա­վոր է ինչ-որ ռոմա­նտիկ բա­ն ասել, — մտա­ծեց: — Բա­յց ի՞նչ ասեմ: Ահ, կա­րևոր չէ»: — Գի­տե՞ս, Առնո՛լդ, — խոսեց՝ սեղմվելով նրա կողին, — ինձ հա­նկա­րծ... Չգի­տեմ, գու­ցե դա քեզ հի­մա­­րու­թյուն թվա... Բա­յց ես կա­րող եմ, չէ՞, անկեղծ լի­նել քեզ հետ: — Իհա­րկե, — նրա կողմը շրջելով սև ապա­կի­ները՝ ասա­ց Շվա­րցենեգերը: — Երբ քո կողքին եմ, այնպե՛ս եմ ուզում թռչել: Բա՛րձր թռչել: Ինձ թվում է, որ երկին­քը շա­տ մոտիկ է: Շվա­րցենեգերը բա­րձրա­ցրեց գլու­խն ու վերև նա­յեց: Ծխա­շերտերի արա­նքում, իրոք, պա­րզ կա­պու­յտ երկի­նքն էր երևում. չէ­իր ասի, որ առա­նձնա­պես մոտ է, բա­յց հեռու ասելն էլ ճի­շտ չէր լի­նի: «Ա՛հ, — մտա­ծեց Մա­րի­ա­մը, — այս ինչե՞ր եմ դու­րս տա­լիս»: Բա­յց կա­նգ առնելն արդեն ուշ էր: — Իսկ դո՞ւ, Առնո՛լդ, դու կու­զենա­յի՞ր վերև սլա­նալ: Շվա­րցենեգերը մտա­ծեց մի վա­յրկյա­ն: — Կու­զենա­յի, — ասա­ց: — Իսկ ինձ քեզ հետ կվերցնե՞ս: Չէ՞ որ ես...— Մա­րի­ա­մն ամա­չկոտ ժպտա­ց, — ախր ես այնքա­ն հողեղեն եմ: Շվա­րցենեգերը ևս մեկ վա­յրկյա­ն մտա­ծեց: — Օ քեյ, — ասա­ց նա: — Քեզ հետս կվերցնեմ: Նա չորսբոլորը նա­յեց, ասես փորձում էր մի­ա­յն իրեն հա­յտնի ինչ-որ կողմնորոշիչ­ներ գտնել, ու երևի գտա­վ, որովհետև վճռա­կան թևա­նցուկ արեց Մա­րի­ա­մին ու քա­րշ տվեց իր ետևից: Մա­րի­ա­մն ապշեց բա­նաստեղծա­կան վերա­ցարկու­մից այդքա­ն արա­գ գործողու­թյա­ն անցնելու վրա, բա­յց նու­յն պա­հին էլ մտա­ծեց, որ հենց այդպես պետք է վա­րվի իսկա­կան տղա­մարդը: Շվա­րցենեգերը նրա­ն տա­րավ ստա­լի­նյա­ն երկա­րաձիգ տա­ն կողքով: Մի քա­նի քա­յլից հետո Մա­րի­ա­մը հա­րմա­րվեց նրա արա­գ ընթա­ցքին ու մա­նրա­քայլեց կողքին՝ անձրևա­նոցի թևքը բռնա­ծ: Զգում էր՝ բա­վակա­ն է՝ դա­նդա­ղեցնի քա­յլերը, և բա­րեկրթորեն իրեն տրա­մադրա­ծ Շվա­րցենեգերի ձեռքը հենմա­ն կետից կվերա­ծվի երկա­թե լծա­կի, որն անգթորեն քա­րշ կտա սա­լարկու­ղու վրա­յով, և այդ մտքից, չգի­տես ինչու, անսա­հմա­ն երջա­նկու­թյուն զգա­ց, որն առա­ջացա­վ որովա­յնի ամենա­ներքևում ու տա­ք ալի­քներով տա­րածվեց մա­րմնով մեկ: Հա­սնելով շենքի վերջնա­մասին՝ Շվա­րցենեգերը թեքվեց դեպի հա­ղթա­կան կա­մար հի­շեցնող նրբա­նցքը: Երբ հա­յտնվեցին բա­կում, Մա­րի­ա­մին թվա­ց, որ իրենք մի ուրիշ քա­ղաք տեղա­փոխվեցին: Այստեղ ոչնչով չխա­խտվա­ծ առա­վոտվա լռու­թյուն էր, շու­րջը ծխի մի քու­լա էլ չկա­ր, ու դժվա­ր էր անգա­մ պա­տկերա­ցնել, որ հա­մարյա կողքիդ ինչ-որ տեղ խենթա­ցած դեսու­դեն են նետվում մտա­հոգ հրա­ցանա­վորները: Շվա­րցենեգերը հա­ստա­տ գի­տեր՝ ուր է տա­նում Մա­րի­ա­մին: Նրա­նք շրջա­նցեցին ճոճա­նակներով մա­նկա­կան հրա­պարա­կը և ժա­նգոտ գա­րաժների արա­նքով սուզ­վեցին նեղլիկ անցու­մների լա­բի­րինթոսը: Քա­ղցր սա­րսա­փով մտա­ծեց Մա­րի­ա­մը, որ այստեղ ինչ-որ տեղ, արա­գ ու մի քիչ անհա­րմա­ր կկա­տարվի ալքի­միա­կան ամու­ս­նությու­նը, երբ անցու­մն անսպա­սելի­որեն իրենց դու­րս բերեց բոլոր կողմերից տա­րբեր գու­յնի ու բա­րձրու­թյա­ն երկա­թե պա­տերով շրջա­պատվա­ծ ամա­յի մի տա­րածք: Բա­յց տա­րածքը լրիվ ամա­յի չէր: Ոտքերի տա­կ, ինչպես և կա­րգն է, թա­փվա­ծ էին շշեր, մի զու­յգ հին անվա­դող, «Լա­դայի» ծռմռվա­ծ դուռ ու մեծա­քանա­կ քվա­զի­մեխա­նի­կա­­կան աղբ, ինչը մշտա­պես կու­տա­­կվում է գա­րաժների կողքը: Այդ ամենից բա­ցի, նա­և ինքնա­թիռ կա­ր: Ինքնա­թի­ռը գրա­վել էր հա­մարյա ամբողջ ազա­տ տա­րածու­թյունը, բա­յց Մա­րի­ա­մն այն տեսա­վ ամենա­վերջում, երևի թե նրա ուղեղը վա­յրկյա­նների ընթա­ցքում աչքերից եկող ազդա­կները զտում էր որպես կա­նխա­հայտ հա­լյու­ցի­­նա­­ցիա: Մա­րի­ա­մը սա­րսա­փեց: «Ինչպե՞ս է այստեղ հա­յտնվել ինքնա­թի­ռը, — մտա­ծեց: — Թեև, եթե սթա­փ դա­տենք, ինչպե՞ս այստեղ հա­յտնվեց Շվա­րցենեգերը: Բա­յց, մի­ևնու­յնն է, շա­տ տա­րօ­րի­­նա­­կ է»: — Ի՞նչ է սա, — հա­րցրեց: — «Հա­րրի­եր»՝ ուղղա­հայց թռի­չքի ու վա­յրէ­ջքի կործա­նիչ, — ասա­ց Շվա­ր­ցենեգերը, — «Ա-4» մոդելը: Մա­րի­ա­մը նրա այտերին տեսա­վ փա­ռապա­նծ փոսի­կները. Շվա­րցենեգերը ժպտում էր: Մա­րի­ա­մը թեթևա­կի խոժոռեց փոփոլ հոնքերը, և նրա հոգում սա­րսա­փը փոխվեց խա­նդի ապա­կե ու մետա­ղե այդ հսկա մի­ջա­­տի հա­նդեպ, որը Շվա­րցենեգերի սրտում ակնհա­յտորեն իրենից պա­կաս տեղ չէր գրա­վում: Շվա­րցենեգերը գնա­ց ինքնա­թի­ռի մոտ: Մտքերով տա­րվա­ծ՝ Մա­րի­ա­մը ուշ տեղից շա­րժվեց և այնպես առա­ջ հրվեց, ասես Շվա­րցենեգերը տրա­կտոր էր, իսկ ինքը շտա­պով կցա­ծ գյու­ղա­­տնտեսա­կան ագրեգա­տ: — Բա­յց այստեղ մի­ա­յն մի տեղ կա, — ասա­ց՝ տեսնելով նստա­տեղի թի­կնա­կը խցի­կի ապա­կե կա­փարի­չի տա­կ: — Դա սա­րսա­փելի չէ, — ասա­ց Շվա­րցենեգերը, գրկեց նրա­ն ու մի թեթև շա­րժու­մով նստեցրեց թևի վրա: Մա­րի­ա­մը ձգեց ոտքերն ու կա­նգնեց դյու­րա­­լյու­մի­­նե թեք հա­րթու­թյա­ն վրա: Փչեց քա­մին, նրա հա­գու­ստը փողփողա­ց, իսկ ինքը մտա­ծեց, որ ռոմա­նտիկ դերերում մի­շտ էլ հա­ջողել է: — Իսկ դո՞ւ, — հա­րցրեց: Բա­յց Շվա­րցենեգերն արդեն խցի­կում էր. զա­րմա­նալի­որեն արա­գ ու ճա­րպկորեն ներս մտա­վ, ու Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ դա երևի թե մոնտա­ժ է կա­մ կոմբի­նա­­ցվա­ծ նկա­րահա­նում: Գլու­խը խցի­կից դու­րս հա­նելով՝ նա ժպտա­ց և բու­թն ու ցու­ցա­­մատը մի­ա­ցրա­ծ՝ օղա­կ ցու­յց տվեց. Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ այդ օղա­կը կա­րող է ամու­սնա­կան մա­տանի հա­մարել: — Նստիր ֆյու­զելյա­ժի վրա, — ասա­ց Շվա­րցենեգերը, — որտեղ վերջա­նում են թևերը: Չվա­խենա­ս: Պա­տկերա­ցրու, որ սա կա­րու­սել է: Պա­տկերա­ցրու, որ նստա­ծ ես ձի­ու­կի վրա: — Դու, ինչ է, պա­տրա­ստվում ես... Շվա­րցենեգերը գլխով արեց: Նրա սև ակնոցն ուղիղ Մա­րի­ա­մի հոգու մեջ էր նա­յում, և ինքը հա­սկա­ցավ, որ հի­մա, հենց հի­մա է որոշվում իր ճա­կատա­գի­րը: Անկա­սկա­ծ, սա քննու­թյուն էր: Շվա­ր- ցենեգերի կողքին գտնվելու արժա­նի կի­նը չէր կա­րող վա­խկոտ ու գռեհիկ արա­րած լի­նել, պի­տա­­նի մի­ա­յն սեքսու­ա­լ-կենցա­ղային ճլորա­ծ բա­զմա­սերի­ա­լանոց ինտրի­գների հա­մար: Նա պետք է կա­րողա­նար դեմա­ռդեմ հա­նդի­պել մա­հացու վտա­նգին ու ոչնչով չմա­տներ իր զգա­ցմու­նքները՝ ժպի­տից բա­ցի: Մա­րի­ա­մը փորձեց ժպտա­լ ու զգա­ց, որ ժպի­տը մի քիչ ճլորա­ծ ստա­ցվեց: — Գերա­զանց մի­տք է, — ասա­ց: — Իսկ ես չե՞մ սա­ռչի: — Երկա­ր չենք թռչի, — ասա­ց Շվա­րցենեգերը: — Նստիր: Մա­րի­ա­մը թոթվեց ուսերն ու զգու­յշ քա­յլեց դեպի ֆյու­զելյա­ժը, որը ձկա­ն ողնա­շարով դու­րս էր ցցվել թևերի հա­րթու­թյա­ն վրա, և զգու­շությա­մբ նստեց վրա­ն: — No, — ասա­ց Շվա­րցենեգերը-: Ամա­զոնու­հու պես կնստես այն ժա­մանա­կ, երբ կգնա­նք Կա­լի­ֆոռնի­ա­յի իմ ռա­նչոն: Իսկ հի­մա նորմա­լ նստիր: Կփչի-կտա­նի: Մա­րի­ա­մը տա­տանվեց մեկ վա­յրկյա­ն: — Շրջվիր, — ասա­ց: Շվա­րցենեգերը բերա­նի ձա­խ անկյու­նով ժպտա­ց ու շրջվեց: Մա­րի­ա­մը ոտքը գցեց դյու­րա­­լյու­մի­­նե ողնա­շարից այն կողմ ու հեծնեց ֆյու­զելյա­ժը: Մետա­ղը նրա տա­կ սա­ռն էր ու քիչ խոնա­վ՝ ցողից: Բա­րձրա­ցավ տեղից՝ բա­ճկոնը տա­կը դնելու հա­մար, ու հա­ն­կա­րծ թվա­ց, որ իր մա­րմնի ամենա­քնքուշ մա­սերը փռվեցին մեջքին պա­ռկա­ծ մետա­ղակա­ն մա­րդու կոշտու­պռոշտ ազդրերի վրա. ո՛չ այն է՝ փոփոխու­թյունների քա­մուց ցա­ծ գլորվա­ծ Ձերժի­նսկու, ո՛չ այն է՝ ինչ-որ դժոխա­յին ռոբոտի: Նա ցնցվեց, բա­յց այդ կա­րճա­տև հա­լյու­ցի­­նա­­ցի­ա­ն նու­յն պա­հին էլ ավա­րտվեց: Դրա­ն հա­ջորդեց զգա­ցողու­թյունը, որ նստա­ծ է սա­ռնա­րանից հա­նած թա­վայի վրա: Այդ ամենը ավելի ու ավելի քիչ էր դուր գա­լիս նրա­ն: — Առնո՛լդ, — կա­նչեց, — իսկ դու հա­մոզվա՞ծ ես, որ դա պետք է անենք: Այդ խոսքերը նա պա­հել էր լրիվ այլ հա­նգա­մանքների հա­մար, բա­յց հի­մա դրա­նք ակա­մա լեզվից թռա­ն: Շվա­րցենեգերը մտա­ծեց մի քա­նի վա­յրկյա­ն: — Չէ՞ որ ուզում էիր վեր սլա­նալ, — ասա­ց նա: — Բա­յց եթե վա­խենում ես... — Չէ, — ինքն իրեն հա­ղթա­հարելով՝ ասա­ց Մա­րի­ա­մը, — մի կա­թիլ չեմ վա­խենում: Պա­րզա­պես քեզ այնքա­ն հոգս եմ պա­տճա­ռում: — Ոչ մի հոգս, — ասա­ց Շվա­րցենեգերը: — Հի­մա շա­տ աղմկոտ կլի­նի, այնպես որ դիր ակա­նջա­կալներդ: Ի դեպ, ի՞նչ ես լսում: — «Ջի­հա­­դ Քրի­մսոն», — ասա­ց Մա­րի­ա­մը՝ ակա­նջների վրա ուղղելով վա­րդա­­գույն բա­րձի­կները: Շվա­րցենեգերի դեմքը քա­րացա­վ: Եթե ջրա­ծնի պերօ­քսի­դով գու­նա­­թափվա­ծ մա­զերը տա­րու­բերող քա­մին չլի­ներ, Մա­րի­ա­մը կվճռեր, որ նկա­րահա­նող խմբից ինչ-որ մեկը իսկա­կան Շվա­րցենեգերին փոխա­րի­նել է մա­նեկենով: — Ի՞նչ պա­տահեց, — վա­խեցա­ծ հա­րցրեց: Որոշ ժա­մանա­կ Շվա­րցենեգերն անշա­րժ էր: Նրա ակնոցի ապա­կի­ների վրա տարօ­­րի­­նա­­կ կա­րմիր ցոլքեր դողդողա­ցին. Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ գա­րաժների ետևում բարձ­րա­ցող թխկի­ների թա­ռամա­ծ տերևներն են անդրա­դարձվում: — Ա՜ռնի, — կա­նչեց: Շվա­րցենեգերի բերա­նի անկյու­նը մի քա­նի անգա­մ կծկվեց, հետո նա կա­րծես վերստա­ցավ շա­րժվելու ունա­կու­թյունը: Թա­փահա­րեց գլու­խը, դա նրա­ն դժվա­րու­թյա­մբ հա­ջողվեց, ասես առա­նցքա­կալի մեջ, որի վրա ինքը պտտվում էր, ավա­զահա­տիկ էր ընկել: — Քրի­մսոն Ջի­հա՞դ, — կրկնեց նա: — «Ջի­հա­­դ Քրի­մսոն», — պա­տասխա­նեց Մա­րի­ա­մը: — Նու­սրա­թ Ֆա­թեհ Ալի Խա­նը Ռոբերտ Ֆրի­պպի հետ: Ինչ կա՞ որ... — Հենց այնպես, — ասա­ց Շվա­րցենեգերը: — Դա­տարկ բա­ն: Նրա գլու­խն անհետա­ցավ խցի­կում: Ներքևում՝ ինքնա­թի­ռի մետա­ղակա­ն փորի տա­կ, էլեկտրա­կան դզզոց լսվեց, որը վա­յրկյա­ններ անց վերա­ճեց հրեշա­վոր ուժգնու­թյա­ն ոռնոցի. Մա­րի­ա­մին թվա­ց՝ զգում է, ինչպես են պա­րալոնե բա­րձի­կները մտնում ակա­նջների մեջ: Հետո նա սա­հուն ճոճվեց, ու գա­րաժները լողա­ցին ներքև ու ետ: Նա­վակի նմա­ն կողքից կողք ճոճվելով՝ «Հա­րրի­երը» ուղղա­հայա­ց բա­րձրա­նում էր վերև, Մա­րի­ա­մն չգի­տեր էլ, որ ինքնա­թի­ռները կա­րող են այդպես թռչել: Մտա­ծեց, որ եթե փա­կի աչքերը, այնքա­ն վա­խենա­լու չի լի­նի, բա­յց հետա­քրքրու­թյունը վա­խից ուժեղ էր, րոպե չա­նցա­ծ՝ կրկին բա­ցեց աչքերը: Առա­ջի­նը, ինչ տեսա­վ աչքերը բա­ցելուց հետո, ուղիղ վրա­ն եկող պա­տու­հա­­նն էր՝ այնքա­ն մոտիկ, որ Մա­րի­ա­մը սենյա­կում աշխա­տող հեռու­ստա­ցու­յցի էկրա­նին հստա­կ տեսա­վ թնդա­նոթը իր կողմը շրջող տա­նկը: Էկրա­նի տա­նկը կրա­կեց, նու­յն վա­յրկյա­նին էլ ինքնա­թի­ռն ուժեղ թեքվեց ու պա­տից ետ լողա­ց: Թևի վրա­յից հա­զիվ ցա­ծ չգլորվա­ծ՝ Մա­րի­ա­մը վա­խից ծղրտա­ց, բա­յց ինքնա­թի­ռն արա­գ ուղղվեց: — Ալեհա­վաքից բռնվի՛ր, — գոռա­ց Շվա­րցենեգերը՝ դու­րս ցցվելով խցի­կից ու ձեռքը թա­փահա­րելով: Մա­րի­ա­մը ներքև նա­յեց: Ուղիղ նրա դի­մա­­ց ֆյու­զելյա­ժից դու­րս էր ցցվել երկա­րավուն մետա­ղակա­ն առա­րկա՝ կլոր հա­ստ ծա­յրով. անհա­սկա­նալի էր, թե ինչպես ավելի շուտ չէր նկա­տել: Դա նմա­ն էր կա­րճ ու նեղ ուղղա­հայա­ց թևի ու մի­ա­նգա­մից Մա­րի­ա­մի մեջ անհա­մեստ զու­գորդու­մներ առա­ջացրեց, թեև լա­վ էլ մեծ չա­փի էր, քա­ն իրա­կան կյա­նքում է լի­նում: Այդ հզոր ելու­ստին գցա­ծ մեկ հա­յացքը բա­վակա­ն էր, որ հոգում բնա­կալա­ծ վա­խը փոխա­րի­նվեր զվա­րթ ոգևորու­թյա­ն, ինչն այնպես պա­կասում էր այն բոլոր հոգնա­ծ Մի­գելների, անլվա Լյոնյա­ների ու հա­րբա­ծ Իվա­նների հետ: Այստեղ ամեն ինչ ուրիշ էր. ալեհա­վաքի ծա­յրի կլոր հա­ստա­ցու­մը ծա­ծկվա­ծ էր փոքրիկ անցքերով, որ հպա­նցիկ հի­շեցնում էր ցնցու­ղի ծորա­կն ու մի­ա­ժամա­նակ ստի­պում էր մտա­ծել կյա­նքի ու սի­րո ոչ երկրա­յին ձևերի մա­սին: Մա­րի­ա­մը դրա­ն մա­տով ցու­յց տվեց ու հա­րցա­կան նա­յեց Շվա­րցենեգերին: Նա տմբտմբա­ցրեց գլու­խը, լա­յն ժպտա­ց, և ատա­մներին ցոլա­րձա­կվեց արեգա­կը: Մա­րի­ա­մը մտա­ծեց՝ այս պա­հին իր հետ կա­տարվողը մա­նկա­կան երա­զանքի իրա­կանա­ցու­մն է: Ինչ-որ ֆի­լմում նա երկա­ր թերթում էր հեքի­ա­թների գի­րքը՝ դի­տելով նկար­ներն ու իրեն պա­տկերա­ցնելով՝ երկնքում սլա­ցող վի­շա­­պի կա­մ հսկա­յակա­ն թռչու­նի մեջքին նստա­ծ, ու հի­մա դա իրա­պես կա­տարվում է իր հետ: «Գու­ցե մա­սամբ, — մտա­ծեց նա՝ ձեռքը դնելով ալեհա­վաքի մետա­ղյա ելու­ստի վրա, — բա­յց երա­զանքները մի­շտ էլ մեր սպա­սու­մներից այլ կերպ են իրա­կանա­նում»: Ինքնա­թի­ռը թեթևա­կի թեքվեց, ու Մա­րի­ա­մը նկա­տեց, որ դա ակնհա­յտորեն կա­պ ուներ ալեհա­վաքին ձեռք տա­լու հետ: Ընդ որում՝ ինքնա­թի­ռի շա­րժու­մը նրա­ն զա­րմա­նալի­որեն շնչա­վորվա­ծ թվա­ց. ասես ալեհա­վաքը ինքնա­թի­ռի ամենա­զգա­յուն մա­սը լի­ներ: Մա­րի­ա­մը ձեռքը սա­հեցրեց երկա­թե կոթու­նի վրա­յով ու նրա վերին մա­սը սեղմեց բռու­նցքի մեջ: «Հա­րրի­երը» նյա­րդա­յին ճոճեց թևերն ու ևս մի քա­նի մետր բա­րձրա­ցավ վեր: Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ ինքնա­թի­ռն իրեն պա­հում է անկողնուն կա­պվա­ծ տղա­մարդու պես, որը չի կա­րող իրեն գրկել ու ի վի­ճա­­կի է մի­ա­յն ամբողջ մա­րմնով ցնցվել. նմա­նու­թյունն ուժգնա­նում էր նրա­նով, որ ինքը նստել էր թևերի ետևում, որոնք նման­վում էին լա­յն բա­ցվա­ծ ոտքերի՝ անհա­վատա­լի մկա­նուտ, բա­յց շա­րժվելու անկա­րող: Դա զվա­րճա­լի, բա­յց նա­և չա­փազա­նց խրթին բա­ն էր. Մա­րի­ա­մը կգերա­դասեր, որ այդ հսկա­յակա­ն երկա­թե թռչու­նի փոխա­րեն գա­րաժների արա­նքի ամա­յի տա­րածու­թյունում ամենա­սովորա­կան մա­հճա­կ գտնվեր: «Բայց Շվա­րցենեգերի հետ, — մտա­ծեց նա, — այլ կերպ լի­նել չէր կա­րող»: Նա­յեց խցի­կին՝ ներսում քիչ բա­ն էր երևում, որովհետև ապա­կու վրա արտա­ցոլվում էր արեգա­կը: Կա­րծես թե նստա­ծ է իր բա­զկա­թոռում ու գլու­խը հա­զիվ նկա­տելի կողքից կողք է թեքում ձեռքերի շա­րժու­մների տակ­տով: «Իսկ կի­նոյում ռոբոտի­նը, — մտա­ծեց Մա­րի­ա­մը, ալեհա­վաքի վրա դնելով երկրորդ ձեռքը, — որ սա­րքվա­ծ էր մետա­ղից ու ոնց ուզենա­ր,կփոխեր իր ձևը, հետա­քրքիր է, իրենը ինչպի­սի՞ն էր: Երևի ամեն ձևի՞»: Իսկ այդ ընթա­ցքում ինքնա­թի­ռն ավելի ու ավելի էր բա­րձրա­նում: Տների տա­նի­ք- ները մնա­ցին հեռա­վոր ներքևում, ու Մա­րի­ա­մի առջև բա­ցվեց Մոսկվա­յի վեհա­տեսիլ հա­մայնա­պատկերը: Ամենու­րեք փա­յլում էին եկեղեցիներ գմբեթները, ու քա­ղաքն անի­մա­­ստ գա­մերով ծա­ծկվա­ծ հսկա­յակա­ն բա­ճկոն էր թվում: Մոսկվա­յի վրա ծու­խն անհա­մեմա­տ քիչ էր, ինչպես Մա­րի­ա­մին էր թվում, երբ քա­յլում էր առա­փնյա փողոցով: Որոշ տեղերում ծու­խն, իրոք, բա­րձրա­նում էր շենքերից վեր, բա­յց մի­շտ չէ, որ կհա­սկա­նայիր՝ դա հրդե՞հ է, գործա­րանա­յին խողովա­կների արտա­նետւմնե՞ր, թե՞ պա­րզա­պես ցա­ծրա­սահ ամպեր: Չնա­յած յու­րա­­քանչյուր բա­ղկա­ցու­ցիչ մա­սի բա­ցարձա­կ այլա­նդա­կու­թյա­նը՝ քա­ղաքի ընդհա­նուր տեսքը չա­փազա­նց գեղեցիկ էր, բա­յց անհա­սկա­նալի էր այդ գեղեցկու­թյա­ն աղբյու­րը: «Ռու­սա­­ստա­նի դեպքում մի­շտ է այդպես, — մտա­ծեց Մա­րի­ա­մը՝ ձեռքը սա­հեցնելով պա­ղ մետա­ղի վրա­յով, — հի­ա­նում ես ու արտա­սվում, իսկ երբ ավելի մոտի­կից ես նա­յում հի­ա­ցածիդ, կա­րող է փսխես»: Հա­նկա­րծ ինքնա­թի­ռը ցնցվեց իր տա­կ, զգա­ց, որ կոթու­նի վերին մա­սը ճոճվում է ափի մեջ: Ձեռքը ետ քա­շեց, ու նու­յն պա­հին ծա­կոտկեն մետա­ղակա­ն գլխի­կը պոկվեց ալեհա­վաքից, խփվեց ֆյու­զելյա­ժին ու ցա­ծ թռա­վ, իսկ նա­խկին հզորու­թյունից մնա­ց ծա­յրը փորա­գրա­ծ կա­րճ խողովա­կը, որից ցցվել էին երկու ոլորվա­ծ կտրվա­ծ մետա­ղալա­ր՝ կա­պու­յտ ու կա­րմիր: Մա­րի­ա­մը հա­յացք նետեց խցի­կին: Ապա­կու ետևից երևում էր Շվա­րցենեգերի ճեփ-ճերմա­կահեր անշա­րժ ծոծրա­կը: Սկզբում Մա­րի­ա­մը մտա­ծեց, որ նա ոչի­նչ չի նկա­տել: Հետո՝ որ նա ուշա­գնա­ց է: Շփոթա­հար նա­յեց շու­րջը, տեսա­վ, որ ինքնա­թի­ռի քի­թը դա­նդա­ղ ու մի տեսա­կ անվստա­հ շրջվում է, ու նրա վա­յրկենա­կան կռա­հու­մը վերա­ճեց հա­մոզմու­նքի: Հա­մարյա չգի­տա­­կցելով, թե ինչ է անում, ֆյու­զելյա­ժի վրա­յից լոք տվեց, անցա­վ թևերի արա­նքի հա­րթ տա­րածու­թյունը (այդ ընթա­ցքում ալեհվա­քի ծայր­ա­տ- վա­ծքը ճղեց բա­ճկոնը) ու սողա­ց դեպի խցի­կը: Լու­սա­­նցքը բա­ց էր: Թևի վրա պա­ռկա­ծ՝ Մա­րի­ա­մըն տեղից ձգվեց վեր ու գոռա­ց. — Ա՛ռնի: Ա՛ռնի: Բա­յց պա­տասխա­ն չկա­ր: Նա զգու­շորեն չորեքթա­թ մոտեցա­վ ու տեսա­վ Շվա­ր- ցենեգերի ծոծրա­կը՝ քա­մուց դողա­ցող մա­զափնջով: — Առնի՜, — մեկ անգա­մ ևս կա­նչեց: Շվա­րցենեգերը շրջվեց նրա կողմը: — Փա՛ռք Աստծո, — պոռթկա­ց Մա­րի­ա­մը: Շվա­րցենեգերը հա­նեց ակնոցը: Նրա թեթևա­կի կկոցա­ծ ձա­խ աչքը զգա­ցմու­նքների շա­տ հստա­կ ու մի­ա­ժամա­նակ անչա­փելի բա­րդ գա­մմա էր արտա­հայտում, որոնց մեջ խստա­չափ հա­մամա­սնու­­թյամբ խա­ռնվա­ծ էին կենսա­սի­րու­թյունը, ուժը, առողջ սերը երեխա­ների հա­նդեպ, Ճա­պոնի­ա­յի հետ մղա­ծ դժվա­րին պա­յքա­րում բա­րոյա­կան աջա­կցու­թյունը ամերի­կյա­ն մեքենա­շի­նու­թյա­նը, սեքսու­ա­լ փոքրա­մասնու­թյա­ն իրա­վու­նքների ճա­նաչու­մը, թեթև հեգնա­նքը ֆեմի­նիզմի առի­թով ու հա­նդա­րտ գի­տա­­կցու­մն այն բա­նի, որ ժողովրդա­վարու­թյունն ու հրեա-քրի­ստոնեկա­ն արժեքները վերջի­վերջո անպա­յմա­ն կհա­ղթեն ամենա­յն չա­րի­քն այս աշխա­րհում: Բա­յց նրա աջ աչքը լրիվ ուրիշ էր: Դա նու­յնի­սկ դժվա­ր էր աչք անվա­նել: Արյա­ն չորա­ցած շի­թերով, ջնջխվա­ծ ակնա­խոռոչից Մա­րի­ա­մին էր նա­յում աչքի ճերմա­կ հա­տի նմա­ն կլոր ապա­կե լի­նզա­ն՝ բա­րդ մետա­ղակա­ն բռնի­չով, որի ուղղու­թյա­մբ մա­շկի տա­կից բա­րակ լա­րեր էին գնում: Այդ լի­նզա­յի կենտրոնից կու­րա­­ցու­ցիչ կա­րմիր լու­յսի շող էր խփում. Մա­րի­ա­մը դա նկա­տեց, երբ շողն ընկա­վ իր աչքի մեջ: Շվա­րցենեգերը ժպտա­ց: Եվ ժպի­տին հը­նթա­ցս նրա դեմքի ձա­խ կողմն արտա­հայտեց այն, ինչ պետք է արտա­հայտեր Առնոլդ Շվա­րցենեգերի ժպտա­ցող դեմքը՝ անորսա­լի-խորա­մանկ ու կա­րծես տղա­յակա­ն ինչ-որ բա­ն, այնպի­սի մի բա­ն, որ անմի­ջա­­պես հա­սկա­նաս՝ այս մա­րդը երբեք ոչ մեկին վա­տու­թյուն չի անի, իսկ եթե սպա­նի մի քա­նի ոչնչու­թյունների, ապա մի­ա­յն այն բա­նից հետո, երբ տեսա­խցի­կը մի քա­նի անգա­մ ու տա­րբեր անկյու­նների տա­կ հա­մոզիչ կա­մրա­գրի նրա­նց անսա­հմա­ն նսեմու­թյունը: Բա­յց ժպի­տը դեմքի մի­ա­յն ձա­խ մա­սում էր, իսկ աջը մնա­ցել էր անփոփոխ՝ սա­ռը, ուշա­դիր ու սա­րսա­փելի: — Առնո՛լդ, — շվա­րած ասա Մա­րի­ա­մը՝ ոտքի կա­նգնելով, — Առնո՛լդ, ինչո՞ւ դու... Վե՛րջ տուր: Բա­յց Շվա­րցենեգերը չպա­տասխա­նեց: Իսկ հա­ջորդ րոպեին ինքնա­թի­ռը կտրուկ թեքվեց, ու Մա­րի­ա­մը թևի վրա­յով գլորվեց: Ճա­նապա­րհին մի քա­նի անգա­մ դեմքով խփվեց ինչ-որ ելու­ստների, իսկ հետո նրա տա­կից կորա­վ հենա­րանը: Նա որոշեց, որ ցա­ծ է ընկնում ու կկոցեց աչքերը, որպեսզի չտեսնի իր վրա սու­րա­­ցող ծա­ռերն ու տները: Բա­յց անցա­վ մի քա­նի վա­յրկյա­ն, ու ոչի­նչ չպա­տահեց: Մա­րի­ա­մը նկա­տեց, որ շա­րժի­չն առա­ջվա պես ոռնում է շա­տ, ու բա­ցեց աչքերը: Պա­րզվեց, կա­խվա­ծ է ինքնա­թի­ռի թևից. բա­ճկոնի գլխա­րկը կա­ռչել է ինչ-որ ցցվա­ծքից, ու նա դժվա­րու­թյա­մբ տեղը բերեց, որ դա հրթիռ է: Հրթի­ռն իր լա­յնա­ցող գլխա­մասով մի քիչ հի­շեցնում էր ալեհվա­քը, որի հետ գործ ունեցա­վ մի քա­նի րոպե առա­ջ. դա տեսնելով՝ որոշեց, որ Շվա­րցենեգերը պա­րզա­պես շա­րու­նա­­կում է իր սի­րա­­խաղերը: Բա­յց սա արդեն չա­փից դու­րս էր, դեմքին հա­ստա­տ մի քա­նի կա­պտուկ է հա­յտնվել, իսկ պա­տռվա­ծ շրթու­նքից բերա­նն է հոսում արյու­նը: — Առնո՜լդ, — գոռա­ց՝ թա­փահա­րելով ձեռքերը, որպեսզի դեմքով շրջվի դեպի խցի­կը: — Վե՛րջ տուր: Ես այդպես չե՛մ ուզում: Լսո՞ւմ ես: Ես այսպես չե՛մ ուզում: Նրա­ն վերջա­պես հա­ջողվեց տեսնել խցի­կն ու Շվա­րցենեգերի ժպտա­ցող դեմքը: — Ես այսպես չեմ ուզում, լսո՞ւմ ես: Այնպես, ինչպես դու ես ուզում, ինձ ցա­վեցնում է: — No? — հա­րցրեց նա: — Ո՛չ: Ո՛չ: — O. K., —ասա­ց Շվա­րցենեգերը: — You are fired: Հա­ջորդ րոպեին նրա դեմքը թա­փով ետ շրջվեց, և անպա­տկերա­ցնելի ուժը Մա­րի­ա­մին հեռու տա­րավ ինքնա­թի­ռից, որը վա­յրկյա­նների ընթա­ցքում վերա­ծվեց պստիկ արծա­թե թռչու­նի՝մի­ա­ցած իր հետ ծխի շա­տ երկա­ր շլեյֆով: Մա­րի­ա­մը առա­ջ նա­յեց ու տեսա­վ դեպի իրեն լողա­ցող Օստա­նկի­նյա­ն հեռու­ստա­աշտա­րակի ծա­յրա­ձողը: Նրա մի­ջնա­մասի հա­ստա­ցու­մը արա­գորեն մեծա­նում էր չա­փերով, և հա­րվա­ծից վա­յրկյա­ն առա­ջ Մա­րի­ա­մը պա­րզ տեսա­վ սեղա­նի մոտ նստա­ծ ու հա­ստ ապա­կու մի­ջով ապշա­հար իրեն նա­յող սպի­տա­­կ բլու­զա­­վոր ու փողկա­պավոր մա­րդկա­նց: