Իլյա Բոյաշով

Իլյա Բոյա­շով (ծնվ. 1961 թ.) — գրող, պա­տմա­բան, թա­րգմա­նիչ։ «Ազգա­յին բեսթսելլեր» մրցա­նակի դա­փնեկիր (2007)։
Ավա­րտել է Լենի­նգրա­դի Ա. Գերցենի անվա­ն պետա­կան մա­նկա­վարժա­կան ինստի­տու­տի պատ­մու­թյա­ն ֆա­կու­լտետը։ Աշխա­տել է էքսկու­րսա­վար, փոստա­տար, կի­նոմեխա­նիկ, հսկիչ։ Պա­տմու­թյուն է դա­սավա­նդել Նա­խի­մովի անվա­ն ռա­զմա­ծովա­յին ուսու­մնա­րանում։ Եղել է խմբա­գիր հրա­տարա­կչու­թյունում, «Ավրորա» ամսա­գրի պա­տասխա­նատու քա­րտու­ղա­­ր։ Պա­րբերա­կան մա­մու­լում առա­ջին հրա­պարա­կու­մները` 1988-ին: «Մու­րյա­յի ճա­նապա­ր­հը» վեպի հրա­պարա­կու­մից հետո Բոյա­շովին անվա­նում են «Կու­ստուրի­ցա արձա­կում»: Ընթերցողներին հա­յտնի են «Տա­նկի­ստը կա­մ „Սպիտակ վագրը“» վեպը, «Եդեմ», «Կոկոն» վի­պա­­կները և այլն։
Ըստ քննա­դատների՝ «Բոյա­շովի տեքստերը հղում են անում ցա­ծրա­րվեստ գեղա­գի­տու­թյա­նը, ռու­սա­­կան խենթու­թյա­ն խեղկա­տակա­յին-մի­մոսա­կան, ծի­ծա­­ղային ավա­նդու­յթին, որը փոխա­կերպմա­ն է ենթա­րկում հա­սարա­կակա­ն հա­րգվա­ծ արժեքները...»: