Վա­սի­լի Ակսյոնով

Վա­սիլի Ակսյոնով (1932—2009)՝ գրող, դրա­մատու­րգ, էսսեիստ։ «Ռու­սա­­կան Բու­քեր» (2004), «Տրիու­մֆ» (2003), «Տա­րվա գիրք» (2005) մրցա­նակների դա­փնեկիր։ Ծնվել է Կա­զանում, քա­ղխորհրդի նա­խագա­հի ընտա­նիքում։ 1937 թվա­կանին ծնողները ռեպրեսիա­յի են ենթա­րկվել։ Ապրել է մա­նկա­տանը, հետո՝ բա­րեկա­մների մոտ, պա­տերա­զմից հետո՝ Մա­գադա­նում, մոր հետ։ Մա­յրը՝ Ակսյոնովա Եվգենյա Գինզբու­րգը, հետա­գայում դա­րձա­վ ԳՈւԼԱԳ-ի մա­սին հու­շա­­գրա­յին առա­ջին գրքերից մեկի հեղինա­կը՝ «Կտրուկ երթու­ղի»։ Ավա­րտել է Լենինգրա­դի բժշկա­կան ինստիտու­տը, բժիշկ է աշխա­տել։ Ակսյոնովի առա­ջին իսկ վիպա­կները, տպա­գրվա­ծ «Յու­նոստ» ամսա­գրում՝ «Գործը­նկերները», «Աստղա­յին տոմսը», «Նա­րինջները Մա­րոկոյից», «Ապրա­նքա­կու­տա­­կ տա­կառը», նրա­ն դա­րձրին 1960-ակա­նների «քա­ղաքա­յին երիտա­սարդա­կան արձա­կի» առա­ջնորդներից մեկը և երիտա­սարդու­թյա­ն բա­ցարձա­կ պա­շտա­մու­նքի առա­րկա­ն։ Ակսյոնովը գրա­կանու­թյա­ն մեջ ներբերեց նոր խորհրդա­յին ռոմա­նտիկ հերոսին՝ երիտա­սարդ մա­րդուն ինքնու­թյա­ն որոնու­մներում, որը սերն առ ջա­զը, ճա­մփորդու­թյունները, ազա­տու­թյունը հա­մակցում էր անկեղծ հա­յրենա­սիրա­կան զգա­ցողու­թյա­նը։
Հրա­տարա­կվել է «ինքնա­հրա­տում»։ 1980 թվա­կանին մեկնել է ԱՄՆ, դա­սավա­նդել ռուս գրա­կանու­թյուն մի շա­րք հա­մալսա­րաններում։ Արտա­սահմա­նում լու­յս տեսա­ն նրա «Մեր ոսկե երկա­թաթիթեղիկ», «Այրվա­ծք», «Ղրիմ կղզին» վեպերը, «Մոսկովյա­ն սա­գա», «Նոր քա­ղց­րա­վետ ոճ», «Կեսա­րյա­ն ճա­ռագա­յթում» եռա­գրու­թյունը։ 2004 թվա­կանին վերա­դարձել է Ռու­սա­­ստա­ն․ այստեղ գրվա­ծ «Վոլտերա­կաններն ու Վոլտերու­հիները» և «Խորհրդա­վոր կիրքը» հա­սարա­կու­թյա­ն մեջ հա­ջողու­թյուն էին վա­յելում։
Աշխա­տել է սոցիա­լակա­ն գրոտեսկի, այլը­նտրա­կան պա­տմու­թյա­ն, ընտա­նեկա­ն էպոսի ժա­ն­րում։ Քննա­դատները նշել են նրա արձա­կի ռիթմիկ բա­զմա­զանու­թյունը, «ոճի ջա­զային անպա­րտա­դրողա­կանու­թյունը», վա­ռ և կտրուկ պա­տկերա­յնու­թյունը, «կա­րճա­ռոտ հեմինգու­եյա­կան ֆրա­զը»։