Անդրեյ Վոլոս

Անդրեյ Վոլոս (ծնվ. 1955 թ.) — արձա­կագիր, բա­նաստեղծ, թա­րգմա­նիչ։ ՌԴ պետա­կան (2000), «Ռու­սա­­կան Բու­քեր» (2013), «Անտի­բու­քեր» (2000) և մի շա­րք այլ մրցա­նակների դա­փ­նեկիր։
Ծնվել է Ստա­լի­նա­­բադում (Դու­շա­­նբե)՝ երկրա­բանի ընտա­նի­քում։ Ավա­րտել է Մոսկվա­յի նա­վթա­քի­միա­կան և գա­զային արդյու­նա­­բերու­թյա­ն Ի. Մ. Գու­բկի­նի անվա­ն պետա­կան ինստի­տու­տը գեոֆի­զիկա մա­սնա­գի­տու­թյա­մբ: Աշխա­տել է անշա­րժ գու­յքի գործա­կալ, ծրա­գրա­վորող։ Զբա­ղվել է տա­ջի­կա­­կան պոեզի­ա­յի թա­րգմա­նու­թյա­մբ։ Գրա­կանու­թյուն է մու­տք գործել 1980-ակա­նների վերջից։ Մ. Գորկու անվա­ն գրա­կանու­թյա­ն ինստի­տու­տի պրոֆեսոր է:
Հեղի­նա­­կ է «Խու­րրա­մաբա­դ», «Անշա­րժ գու­յք», «Մա­սկա­վյա­ն Մեքքա», «Անի­մա­­տոր», «Հա­ղ­թող», «Դա­վաճա­ն», «Վերա­դարձ Փա­նջի­ռուդ» և այլ վեպերի։ Ստեղծա­գործում է պա­տմա­վեպի՝ հա­կաու­տոպի­ա­յի ժանրով: Վոլոսի հի­մնա­կան թեմա­ներից մեկը Կենտրոնա­կան Ասի­ա­ն է, նրա հոգևոր պա­տմու­թյունն ու արդի­ա­կանու­թյունը։
Ըստ քննա­դատների՝ «Վոլոսի արձա­կում ռեա­լի­զմը ներկա­յանում է իր ավա­նդա­կան ձևերով և ապա­ցու­ցում է իր անսպա­ռ կենսու­նա­­կու­թյունը» (Մարիա Ռեմիզովա):

Հեղինակի ստեղծագործություններ

1 ստեղծագործություն