Լև Դանիլկին
Լև Դանիլկին (ծնվ․ 1974) — գրող, գրաքննադատ։ «Մեծ գիրք» (2017) մրցանակի դափնեկիր։
Ծնվել է Վինիցայում՝ ուսուցիչ բանասերների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (մասնաճյուղը)։ Եղել է «Playboy» ամսագրի ավագ խմբագիրը, «Տեղեկագրեր» թերթի գրական տեսաբանը, նաև «Աֆիշա» ամսագրի գրական տեսաբանը և «Ռուսական թերթի» մշակույթի բաժնի խմբագիրը։ Նրա՝ ժամանակակից ռուս գրականության քննադատական ակնարկները հրատարակվել են «Պարթևական նետ», «Շրջապտույտներ աղքատի աղիքներում» և «Համարակալում պոչից։ Ռուս գրականության ուղեցույց» ժողովածուներում։ Վառ, խորունկ և յուրահատուկ «Ձվով մարդը» (Ալեքսանդր Պրոխանովի մասին), «Ուղևորը երեխաներով» (Յուրի Գագարինի մասին) և «Արևային փոշեհատիկների ամենակալը» (Լենինի մասին) կենսագրական հետազոտությունների հեղինակ է։