Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Ծնվել է 1933թ. Մոսկվայում, ապրել է պաշարված Լենինգրադում։ Ավարտել է ՎԳԻԿ-ի սցենարական ֆակուլտետը։ Որպես խմբագիր է աշխատել «Տաջիկֆիլմում», «Սոյուզմուլտֆիլմում», «Մուլտտելեֆիլմում»։ Գրել է մուլտֆիլմերի սցենարներ և երգեր նրանց համար։ Լայն ճանաչման է արժանացել նրա «Կոկորդիլոս Գենայի երգը» «Չեբուրաշկա» մուլտֆիլմից։ Երկար ժամանակ գրել է «գզրոցի համար»։ Առաջին ժողովածուն լույս է տեսել միայն 1992թ.։ Հեղինակ է տասնհինգ բանաստեղծական գրքերի, այդ թվում՝ «Ուշացած նշանառուն» (2003), «Հարյուր ութնյակներ և նաիվ Համլետը» (2004), «Նամակ Փարիզ սիրո էության մասին» (2005), «Հրաշքներ գազանանոցում» (2006), «Մտորումներ ծովի ափին» (2008), «Краш-тест» (2009), «Պատասխան հռոմցի ընկերոջը» (2011), «Ես այստեղ եմ ծնվել» (2017), «Մետամորֆոզներ Սիրակուզայում» (2020) և այլն։ «Դրուժբա նարոդով» ամսագրի (1998), Մոսկվայի գրողների միության «Պսակի» (2006), «Մոսկովյան հաշիվ» մրցանակի (2007), Պոետական «Antologia» մրցանակի դափնեկիր է։ Մահացել է 2022թ.։
Ըստ քննադատ Դանիլա Դավիդովի կարծիքի, «Տիմոֆեևսկին տիրապետում է իմաստի տարբեր մակարդակների և տարբեր մակարդակներում կարող է ընթերցվել. այնքան էլ հարմար չէ նրան տեղավորել ինչ-որ միտման մեջ, սակայն հատկապես դա էլ նրա պոեզիան դարձնում է, չնայած սկզբունքային «ոչնորաձևությանը», շատ ժամանակակից»։