ժայռը

գեներալ-նահանգապետը զորքերը կրկին հանում է վարգի
նշանավոր արշավանքն է իսպանական մարտկոցի դեմ
երրորդ տարին է որ լերդացել է թախիծն անհանգիստ
հրացաններն են գիշերը մաքրում եւ առավոտյան
վարսավիրի մոտ շարված են արդեն ժամանցը լնդախտ
ու գլխի մեջ սուտ աղ դրած միս ու անհամ չորահաց
հրամանատարի նժույգը կերան մի քանիսին էլ նույնն է սպասում
գորտակերներն են ծանուցում անում նավերից ահա
կայազորային ապուրի ձուն էլ պաշտելն արդար է
բայց երբեք չենք տա մենք Ջիբրալթարը

հիսունութերորդ գումարտակից մեկն աննկատ անցավ
բլրի ետեւը որ թեթեւանա բնության գրկում
ռումբը թռցրեց գլուխը սակայն մարմինը արձակ
դաշտում բնական գործն էր եռանդով դեռ շարունակում
կամ էլ տիկինը որ գուլպաներն էր հագնում վրանում
ցիրուցան եղավ բազում ցայտքերով տեղիս տապի մեջ
թաղման դագաղում չես տեղավորի գոլորշին ավաղ
մի գուլպան կարծեմ գտնվեց հետո քամին էր տարել
ու լսվում է խուլ հայհոյանքի մեջ դաշտում տարածված
բայց երբեք չենք տա մենք Ջիբրալթարը

ախ թե մոլլիի մոտ տուն դառնայի յորքշիրյան հեռուն
հարեւանիս հետ դրա մասին է զրույցը միայն
ու հանկարծ շմփաց ով է մեռածը լավ չի երեւում
բայց ում հարցնես եթե մեզանից ողջ մարդ չմնաց
ռազմանավեր են անվերջ գրոհում դիրքերի վրա
ու դրած ունեն ով է մեռածը եւ ով կենդանին
ռումբի պայթյունից թե տապատենդից զինվորը մեռավ
ձեռուոտ կտանք կեղտ ու մեզ մինչեւ վերջին պատառը
բայց երբեք չենք տա մենք Ջիբրալթարը

ու գեներալի վրա ոչ մեկը չի իշխում արդեն
նա տիեզերքն է կորում այստեղից կրկին ու կրկին
ատոմների մեջ փոխատեղում է մասերը թեթեւ
մենք մահացած էլ զորավոր ենք այս ժայռ ու երկնքից
անհողմությունը ասես ապակյա սեղանի երես
ու երբ որ իջնի ուրանահարվածն ամենավերջին
մեր հոգիները կհանձնենք ուր որ հարկ կհամարեն
հավերժությունն ու ժամը կցնդեն կտեսնենք վարը
բայց երբեք չենք տա մենք Ջիբրալթարը