Կայսրությունով ճամփորդությունների գիրք
Մի երկիր
Երիտասարդի ճամփորդությունը
Ասիայի դարպասները։ Սկիզբ
Մանկուց ես զառանցում էի Ասիայով՝ նրանք գնում էին իրենց ուղտերով, Սեմյոնով-Տյանշանյանները, Պրժևվալսկիները և մեկ էլ... Գրում-Գրժիմայլոն՝ նրանք գնում էին իրենց ուղտերի վրա, կրակում էին իրենց յակերին, ընկնում էին իրենց սամումների մեջ և անում էին իրենց մեծ աշխարհագրական հայտնագործությունները։ Ես ինձ արժանի կեղծանուն էի փնտրում (ոչ իմ անունը, ոչ ազգանունը ձեռք չէին տալիս ինձ՝ ձեռք էր տալիս դրա փառքը...)։ Սերգեյ Կարամիշև։ Դա արդեն վատ չի։ Գրում-Գրժիմայլո և Կարամիշև։ Պրժևալսկին ձեռքը դնում է ուսիս, իսկ մյուսը շրջանագծում է հեռաստանը։ Այնտեղ Սերգեյ Կարամիշևի լեռնաշղթան է։ Մեծ ճանապարհորդ Կարամիշև-Մոնգոլսկին իր հայտնաբերած վայրի ուղտի ֆոնին։ «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքի գրքույկը՝ լուսանկարները՝ ճանապարհորդի մայրը, ճանապարհորդի հայրը, մեծ ճանապարհորդը մանկության տարիներին։
Ես գրքույկով վազ էի տալիս մորս մոտ։
— Ահա Պրժևալսկին գրում է... Ինչպես դառնալ ճանապարհորդ, ինչ հատկություններ են պետք... Իմ մեջ այդ ամենը կա՝ ես ճանապարհորդ եմ ծնվել, ես կրքոտ տարվեցի, գիտականորեն ես պատրաստվում եմ, խառնվածքս ես կդաստիարակեմ, աշխատասիրությունը ես կզարգացնեմ, իսկ էներգիան՝ գործի կդրվի...,— ասում էի ես՝ ծալելով մատներս։
Ահա ես Լեռնային ինստիտուտի ուսանող եմ։ Ես արդեն գիտեմ, որ սպիտակ բծեր, երևի, չկան։ Որ վերջինս, գուցե, հասավ Գրում-Գրժիմայլոյին (հրաշքը, այլ ոչ թե ազգանունը)։ Եվ որ ընդհանրապես դա մանկությունն է։ Բայց ես դեռ չգիտեմ, որ մանկությունը, գուցե, այն քիչն է, ինչից պետք չի ամաչել։
Ես երազում եմ Ճապոնիայի անբասիր ճաշակի և հազարամյակներով հղկված շարժման երկրի մասին... Ահա ես նստած եմ պպզած, այնպիսի գեղեցիկ ճապոնական հագուստով։ Բացվում են կռունկներով նկարազարդված դռան փեղկերը։ Դա իմ մեջքի ետևում է, բայց ես չեմ շրջվում՝ ես գիտեմ ինչու դրանք բացվեցին և ով է այնտեղ։ Ես գիտեմ ինչպես նա կմոտենա, ինչպես գլուխ կտա, ինչպես իմ առջև կդնի գավաթն ու դարձյալ գլուխ կտա, և ինչպես դուրս կգա՝ ընկրկելով և գլուխ խոնարհելով, և ինչպես կտեղաշարժի իր ետևից փեղկերը, ասես պատի մեջ գնալով։ Իսկ ես չեմ փոխում ոչ դիրքս, ոչ դեմքիս արտահայտությունը՝ ես այդ ամենը գիտեմ։ Հազար տարի է, որ դա ամենքին հայտնի է։ Հայտնի է այդ սենյակը և ինչն ինչպես է դրանում կեցած։ Եվ այդ կինը։ Եվ ես, որն այդ ամենը գիտի...
Ճապոնիա... Դա ավարտվում է այն բանով, որ ես ամուսնանում եմ կճատաքիթ և շիկահեր աղջկա հետ, այնքան անհեթեթ և այնքան փառավոր։ Եվ հիմա Ճապոնիան ավելի ու ավելի հազվադեպ է այցելում ինձ։
Իսկ հայտնագործություննե՞րը։ Իմ մասնագիտությունն է՝ փորփրել հողը, քսաներեք տարեկանում ես արդեն գիտեմ, որ դա աշխատանք է։
Եվ ահա պրակտիկան։ Ողջ ամառ ես գնում եմ Միջին Ասիա։ Գնում եմ աշխատելու։ Բայց ես գնում եմ Ասիա, որի հետ ինձ կապում է էվակուացիոն մանկությունը։
Եվս մի դարպաս
— Որտե՞ղ է այստեղ կադրերի բաժինը։
— Ուղիղ և ձախ։
Ուղիղ և ձախ։ Մթին միջանցք։ Դեպի միջանցք դուռը բաց է։ Դրանից հատակին է ըկնում լույսի շերտը։ Դուռը ծածկելով, կարդում եմ՝ «Կադրերի բաժին»։ Այն, ինչ պետք է։ Կրկին բացում եմ դուռը, մտնում եմ։ Պահարանիկներ։ Երկաթյա սնդուկիկ հատակին։ Սեղանի մոտ առնական դեմքով խարտյաշ մի աժդահակ։ Կենտրոնացած ինչ-որ բան է խուզում մկրատով։ Կիպ մոտենում, նայում եմ։ Կարմիր թերթից խուզվում է Щ վիթխարի տառը։ Դա պարզ է դառնում որոշ ժամանակ անց։ Աժդահակը կենտրոնացած է։ Վերջապես նա հուժկու հոգոցով ավարտում է վերջին պոչիկը։ Ձեռքը թողնելով, նայում է, աչքը կկոցելով։
— Այսպես... — ասում է նա։ — Դե, ի՞նչ։
— Ըստ իս, լավ է,— ասում եմ ես։
Աժդահակը ցնցվում է, շվարած նայում է ինձ, կարմրում է։
— Դուք ի՞նչ, կարդալ չգիտեք,— մռնչում է նա։
— Գիտեմ, ща,— ասում եմ ես։
— Դե, ելեք և կարդացեք, ինչ է գրված դռան վրա,— ասում է նա արդեն ավելի հանգիստ և բարեհամբույր։
Ելնում, կարդում եմ։ Վերադառնում եմ։
— Դե և ի՞նչ,— ժպտում է աժդահակը։
— Գրված է «Կադրերի բաժին»։
— Իսկ ավելի ներքև։ Ներքև։— Նա ավելի լայն է ժպտում։ Ելնում, կարդում եմ։ Վերադառնում եմ։
— «Կողմնակի անձանց մուտքն արգելված է»,— ասում եմ ես։
— Ահա տեսնում եք,— ժպտում է նա,— մոտեցեք այն պատուհանիկին։
Իրոք, պատի մեջ վանդակով փոքրիկ պատուհանիկ է։ Մտնում եմ պատուհանիկի կողմից։
— Ահա,— ասում եմ։
— Դե, ի՞նչ, քրքջում է աժդահակը։
— Ես կադրերի բաժնի վարիչի մոտ...
— Այդ ես եմ։ Դե ինչ։
— Ահա, եկել եմ...
— Ձախ և ուղիղ։ Ստորագրեք դիմումը պետի մոտ։
— Իսկ ինչո՞ւ եք դուք վանդակի ետևում։
— Փախուկ,— ծիծաղում է նա,— փաստաթղթերը... ձախ և ուղիղ։
Թակում եմ։ Մտնում եմ։
Սեղանի ետևում գեր ճերմակահեր մարդ է։ Ես վճռականորեն մոտենում եմ կիպ նրա սեղանին։ Գիրուկը աչքերը բարձրացնում է ինձ վրա։ Ես երկար բացատրում եմ ով եմ ես և ինչ եմ ես, ինչու և ինչի համար։ Նա ուշադիր լսում է ինձ, զննում է ինձ իր կապույտ աչքերով։ Նա ինձ դուր է գալիս։ Եվ ահա ես ամեն ինչ պատմեցի։
— Այսպես... — ասում է նա։ — Դե ուրեմն ձեզ պետք է պետի մոտ։ — Եվ ցույց է տալիս փոքրիկ, սևուկ, լրիվ տղեկի, որը նստած է հարևան սեղանի մոտ։
Ես քրտնեցի։ Մոտեցա երկրորդ սեղանին։ Պետը գլուխը չէր բարձրացնում, ինչ-որ թուղթ էր կարդում։ Ես հանեցի ուղեգիրն ու դրեցի նրա թղթի վրա։ Նա շարունակում էր կարդալ։
— Ոչինչ չեմ հասկանում,— հանկարծ ասաց նա։ Բարձրացրեց աչքերն ինձ վրա։
— Ա՜խ, սա ձե՞րն է։— Աչքերը հոգնած, վշտալի են։
— Իմն է։
— Ավելի վաղ, քան մեկ շաբաթից աշխատանքային տեղ չեմ կարող տրամադրել։
Հեռախոսը զնգաց։
— Այնպես որ եկեք մի շաբաթից, կկազմակերպենք,— ասաց նա՝ լսափողը վերցնելով։— Այո, ես եմ։ Այո, պետը։ Դե ինչքան կարելի է ձեզ ասել, որ հիմա չեմ կարող, հասկանում եք։ Դե կորեք դուք... — նա լսափողը դեն նետեց։ Այ քեզ տղա։ Աչքերն ինձ վրա բարձրացրեց։
— Դուք դեռ այստե՞ղ եք։ Մի շաբաթից։
Ես կարկամեցի։
— Ա-ա-ա... հասկանում եմ։ Դուք փող չունե՞ք։
— Չէ, ինչ եք ասում։ Կա,— չգիտես ինչու ասացի ես։
— Ըհը, ուրեմն, դուք, երևի թե, քնելու տեղ չունեք։
— Ծիծաղելի է,— ասացի ես,— Ասիայի կեսում բարեկամներս են։
— Հըմ, դե ինչ, ուրեմն մի շաբաթից։ Ես ելա։ Ո՞ւր գնալ։
— Հե՜յ,— ձայն տվեցին ինձ։ Դա կադրերի բաժնից շիկահեր աժդահակն էր։ — Դուք, երևի, այստեղ ոչինչ չգիտե՞ք։ Գնանք միասին։ Ի դեպ, ես ձեզ ցույց կտամ, որտեղ է այստեղ լավագույն գարեջուրը...
Նա ինձ ցույց տվեց և՛ հյուրանոցը, և՛ գարեջուրը։ Երեք օրից փողերս վերջացան։
Որկրամոլի գրառումները
Ինչպես ես կշտացա
Ես գնում էի մի հասցեով, որ պեղել էի իմ գրքույկում։ Դա մի ընկեր էր, ռուս։ Մենք նրա հետ ծանոթացել էինք գնացքում, դեռևս այստեղ բերող ճամփին։
«Նրա մոտ էլ կուտեմ»,— մտածում էի ես։
Դա լրիվ նոր փողոց էր, որտեղ նա ապրում էր, և ոչ մեկը չէր կարող ինձ բացատրել, թե ինչպես դրան հասնես։ Մեկն այն է բացատրեց, և ես երկար քայլում էի հին քաղաքով...
Մի մետր լայնության փողոցներ և երկու մետր բարձրության տներ։ Ես քայլում էի՝ համարյա թե քերծելով ուսերով աջ ու ձախ կեցած դուվալները։ Նրբանցքների հարթ կողերում ժամանակ առ ժամանակ ծակեր էին փորված և դռնակներ էին դրված։ Դռների մոտ նստած էին բոկոտն, խայտաբղետ զգեստիկներով քառասուն ծամերով աղջիկները, ականջօղերով, ձեռքերի և ոտքերի ներկած մատներով և տնտնում էին իրենց գիրուկ եղբայրիկների հետ. կամ դռների մոտ ոչ մեկը նստած չէր. իսկ այն բացված էր, և կարելի էր տեսնել միջանցիկը երկու դուվալների միջև, ասես դա ավելի պուճուրիկ նրբանցք էր, և այնտեղ ևս բացված դուռը, իսկ դրա ետևում այգին, և այնտեղ միևնույն աղջնակը տնտնում էր իր եղբոր հետ. ինչ-որ բան էր եռում եռոտանու վրայի կաթսայի մեջ, փայտե ցանկապատից կախվել էր խաղողը, այգի էր բերվել թախտն ու փռվել էր գորգը, և ինչ-որ տեղ փարախի ետևից երևում էր մոտոցիկլետը...
Ես քայլում էի հին քաղաքով և ոչ մի կերպ դուրս չի գալիս ինձ պիտանի փողոցը։ Ես սկսեցի կրկին հարցնել, և պարզվեց, որ ես այն կողմը չեմ գնում։
Ես ետ գնացի՝ հայհոյելով մտքումս և բարձրաձայն, չարությամբ հիշելով այն տիպին, որն ինձ սխալ ճանապարհ էր ցույց տվել։ Հիշողություններում նա թվում էր հատկապես ճարպոտ, ինքնագոհ, և ես հայհոյում էի նրա կշտությունն ու ինքնագոհությունը։ Ես նրան հար նոր թերություններ և այլանդակություններ էի ընծայում, մինչև որ հանգստացա և դա պարզապես վերածվեց քայլի ռիթմին համընթաց խաղի։
Իսկ փորս այնպես դատարկ էր... Ես զգում էի այնտեղ կամարները։ Ինչպես տաճարում։ Եվ ասես այնտեղ ապրում էին գվվոցն ու արձագանքը։ Եվ բերանումս չորացել էր։
Ես ելա մայրուղի։ Կողքովս անցնում էին ավտոբուսները։ Ես կարող էի նստել նրանցից որևէ մեկը և գնալ, քանի որ շատ հոգնել էի, բայց ես տոմսի փող էլ չունեի։ Կանգնել էի հենց ամենատապի տակ։ Ոչ թե միջօրյա, ինչպես չգիտես ինչու համարվում է, այդժամ տանելի է, այլ ետմիջօրյա, ժամը չորսի կողմերը։ Ես անցնում էի կվասի, պաղպաղակի, գազալցված ջրի կողքով՝ ջանալով չնայել. դրանք սիրտս վիրավորում էին։
Բայց ամեն ինչ վերջ ունի։ Եվ ահա ես նպատակի մոտ եմ։
Ես գտա և՛ փողոցը, և՛ տունը։
Այստեղ ինձ կկերակրեն ու կխմացնեն։
Ես հենց նրան գտա բակում։ Նա այնտեղ մեքենան էր տնտղում։ Նա չէր սպասում։ Նա ինձ ողջունում էր չափազանց առույգ և բերկրալի, որպեսզի դա ինձ թվար։ Դա ինձ չէր թվացել։ Նրա յուղի զտիչից կաթում էր, և նրա դեմքը վշտալի էր։ Նա շատ ներողություն խնդրեց և խնդրում էր ինձ փոքր-ինչ սպասել, որովհետև նա արդեն սկսել էր և, դե, մեկ էլ երբ գործի կանցնի։ Նա գլխով խցկվում էր ծածկոցի տակ և մոռանում էր իմ մասին, իսկ դուրս գալով՝ տեսնում էր ինձ, հանկարծ հիշում էր, նրա դեմքի վրա ստվեր էր խաղում, և նա սկսում էր ինձ զվարճացնել։ Նրա այդ հարցերն ու խոսքերն ավելի անհարմարավետ էին դարձնում իմ աթոռակի վրա նստելը մեքենայի կողքին, շատ ավելի անհարմարավետ, քան երբ նա մոռանում էր իմ մասին։ Եթե նա ինձ «չզվարճացներ», ես նույնպես կմոռանայի նրա մասին՝ դե և աշխարհի երեսին ամեն ինչի մասին՝ ուտելիքի համբերատար և բութ սպասման մեջ։
Իսկ միտքն առ այն, որ վաղուց պետք է ելնել, ներողություն խնդրել և հեռանալ՝ խոստանալով անցնել մյուս անգամ (հիմա ես ընդամենը մի րոպեով, շտապում եմ), որպեսզի հետո ոչ մի անգամ այստեղ չգամ, այդ միտքը ես վանեցի ճաշելու իմ համառ ձգտման մեջ։ Եվ հետո ես արդեն այնքան երկար էի նստել մեքենայի մոտ, որ ելնելն ու գնալը, բացի մնացյալ ամեն ինչից, ինձ պարզապես անհարմար էր թվում։ Իսկ նա, անտաշի մեկը, արդեն ոնց որ թե քմծիծաղելով, փքվելով, ասես գուշակելով իմ մտադրությունը, ոնց որ թե արդեն չէր ամաչում և ինձնից ներողություն չէր խնդրում։ Իսկ ինձ ավելի ու ավելի էր չարացնում ու գրգռում խեղճ բարեկամի վիճակը։
Իսկ նա ինչ-որ և լիովին անիմաստ գործ էր անում՝ սրբում էր պտուտակագամերը, լողացնում էր դրանք յուղի մեջ, պտտում էր, ետ էր պտտում, փոշին էր փչում։ Մի խոսքով, ախորժանք էր ապրում իր մեքենայից և կիրակիից, և համառորեն ինձ վրա ուշք չէր դարձնում։
Իսկ երբ երբեմն, այդուհանդերձ, ինձնից ներողություն էր խնդրում, դա ակնհայտորեն ձևական էր, դա հնչում էր ինչ-որ առանձնահատուկ վիրավորական, ծաղրանք։
Իսկ ես համառորեն նստել էի աթոռակի վրա և չէի գնում, և չէի կարող արդեն ստեղծել թեկուզ և անկաշկանդվածության երևութականությունը։ Չէի կարողանում ինձ ստիպել խոսել գոնե որևէ բանի մասին։ Եվ ես նստել ու փնտրում էի թերթում դե գոնե մի չկարդացված տեղեկություն։
Զարմանալի է, մտածում էի ես, ինչպես մարդ կարող է այդպես փակվել, դառնալ քամահրող և աննրբանկատ, երբ զգա, որ դու իրենից կախված ես, որ քեզ իսկապես ինչ-որ բան պետք է։ Դե թեկուզ և նա չհասկանա էլ, թե բանն ինչ է... Բայց չէ՞ որ եթե ես այլ վիճակում լինեի, ապա, երևի, նա կամաչեր ինձ մեքենայի մոտ պահել և, երևի, վաղուց ամեն ինչ սեղանի վրա կդներ և ամեն կերպ հյուրասիրություն կցուցաբերեր։ Եվ միայն որպեսզի ցույց տար, որ նա ավելի աղքատ չի, ավելի վատ չի... Քանի անգամ ինձ առջարկել են ճաշել, երբ ես բացարձակապես կուշտ էի, և քանի անգամ, թեպետ և ինքը միտքն ուտելիքի մասին տհաճ էր, ես սեղան էի նստում և ճաշում էի երկրորդ անգամ, չգիտես ինչու երկնչելով նեղացնել տանտերերին։ Իսկ նրանց համառությունն աճում էր, որքան որ ես ավելի շատ ու վստահորեն էի հրաժարվում։ Ավելի վստահ... Գուցե, իմ անվստահությունը թույլատրում է նրան չնկատե՞լ ինձ հիմա։ Աստված, և որքան շատ եմ ես թերսնվել իմ կյանքում տարատեսակ տոներին, հարսանիքներին... Որպեսզի՝ ամեն ինչ դասավորես կյանքում։ Աստված, դե որքան է նրանում ամեն ինչ անհավասարաչափ...
Իսկ սա սողուն է։
Եվ ես սկսեցի խաղալ նույն խաղը, ինչ անում էի թափառելով հին քաղաքում՝ փնտրում էի տանտիրոջ մեջ ամենավատ կողմերը, երևակայում էի, ծանրութեթև էի անում բոլոր հնարավոր սրիկայությունները, որոնք նա երևի թե պիտի աներ։ Եվ հար բորբոքվում էի։
Եվ որպեսզի նա չմտածի, որ ես ուտելիքի փող չունեմ, ինչ-որ բան խաբել իմ երկրաբանական գործունեության և այն շատ փողերի մասին, որ ես ունեի։ Եվ դա ինձ ավելի ու ավելի հեռուն էր տանում։ Դեռ գնացքում ես սկսեցի միևնույն երգը (այն ժամանակ դա պարզապես երեխայություն էր), բայց այն ժամանակ ես ասում էի, որ Մոսկվայում աստղաբաշխական գումար եմ վատնել, որ հենց այնտեղ էլ թողել եմ իմ իրերը «Մի ծանոթուհու մոտ», որ արշավի հենց քրջերով էլ պիտի գնաս, իսկ հիմա ես ինչ-որ լրիվ չհամապատասխանող մի բան էի փչում (փառք Աստծո, և դրանում երեխայություն կար)՝ ինչպես ինձ երեկ կողոպտեցին լողափին, օրինակ։ Այդժամ նա ինձ հյուրասիրում էր վագոն-ռեստորանոմ (օ՜, այն ժամանակ ես դեռ կուշտ էի և խաբում էի անշահախնդիր), այն ժամանակ նա հավատում էր ինձ և «հարգում» էր իմ պատմածների համար և հիանում ինձնով։ Իսկ այժմ նա ներողամտաբար աչք էր ածում ինձ՝ տնտղելով իր մեքենան, կանգնած իր տան բակում, քշելով իր օվչարկային, բղավելով իր տղայի վրա։
«Մի՞թե քաղցած մարդն այնպես է կորցնում արժանապատվությունը, որ մարդիկ դադարում են նրա հետ հաշվի նստել։ Բայց, կարևորը, ինչո՞ւ ես չելնեմ և չհեռանամ...»։
Եվ հասկանալով, որ նա հասկանում է, ես ավելի ու ավելի էի վար գլորվում։
Իսկ նրա տղան, հիվանդագին, տխուր մեղմ աչքերով, անընդհատ ոտքի տակ էր ընկնում, դույլեր էր շուռ տալիս, յուղն էր թափում, պտտակաբանալիով վազում էր շան ետևից... և նույնպես ինձ չէր հարգում։
Ինձ այդպես էր թվում։
Մթնում էր, երբ տանուտերը, բավարարված ճյուղով ձեռքերը սրբելով, ասաց.
— Դե ինչ, հիմա կարելի է մի բան ուտել։
Նա ձայն տվեց կնոջը, կարգադրություն արեց։
Դե ինչ սեղան էր դա։ Լոլիկով սալաթ։ Սուտակե ոսկե փայլփլուքներով բորշչ։ Միս։ Միս ռանդոտած կարմրած կարտոֆիլով։ Սեղանի կենտրոնում քրտնել էր կուլիկը։ Եվ մրգերով վիթխարի սկուտեղը։
Եվ երբ սեղանն արդեն գցած էր, և տանտերը միևնույն ինձ տնտղած մարդու ներողամտությամբ, ժպիտով, որն ինձ հատկապես վիրավորական թվաց, հրավիրեց նստելու, ես ասացի.
— Շնորհակալ եմ, ես կուշտ եմ։
Չասացի՝ մտածեցի։ Մտածեցի՝ և սեղան նստեցի։
Տանտերն ու տանտիրուհին՝ դե որքան հաճելի և սիրելի մարդիկ են։
Բազարիա
Հին քաղաքը՝ նոր քաղաքը։ Նոր բազարը՝ հին բազարը։
Հրապարակը բազարի առաջ ամբողջովին ֆաներայի, խցիկների, կրպակների, վաճառարկղերի, վրանների և ցուցանակների կարկատաններով։ Իսկ հենց դեպի բազար է տանում երկար և բարձր ծածկած թունելը։ Արևից հետո այնտեղ հատկապես մութ է։ Թունելի պատերի մոտ խռնված են միևնույն պատուհանագոգիկներով կրպակները։ Իսկ թունելով քայլում են ձեզ հետ և ձեզ հանդիման սև պառավները, որ տանում են իրենց քսակներն ու թաշկինակներով ծածկում են դեմքերը. և ջահել ուզբեկները, որ եղջյուրներից բռնած տանում էին հեծանիվները և հաճույքով սեղմում էին իրենց զանգերը. և խալաթներով հաստափորները, ինչ-որ թեյից քաշված բազարի չայխանայում, և շատ այլ մարդիկ։
Թունելը վերջացավ, և լույսը դարձյալ ընկավ ինձ վրա, սրաթափանց, տապոտ։ Վիթխարի տարածությունը, լցված սեխերով, ձմերուկներով, արևով լուսավորված, տնքացող, դեսուդեն ընկնող. դատարկվող բեռնատարներ, սայլակներ. էշեր, տրտում և երկար ոռնացող. տարօրինակ, անցած ծերունիներ, դեռևս նեցուկ կանգնող հեռացող արհեստներին։ Ծերունիների առաջ փռված են կարպետիկներ՝ մթին ու ժանգոտ նմուշներով՝ ցուցափեղկերը։ Բայց ոչ մեկը չի մոտենում ծերունիներին։ Նրանք թեյ են խմում, որը նրանց է բերում տղեկը չայխանայից, անհասկանալի խոսքերով են փոխանակվում և միմյանց գլխով են անում։
Իսկ մի ծերունի արաբական գրքերի առևտուր է անում։ Այլապես, ինչո՞ւ է նա դրանք շարել իր կարպետիկի վրա։ Գրքերը սև էին, հնամենի և խորհրդավոր տեսք ունեին։ Ես մոտեցա, վերցրի առաջին պատահածը և սկսեց գիտակի տեսքով թերթել։
Տեղնուտեղը ես հասկացա, որ չարժեր այդպես վախեցնել ծեր մարդուն։ Նա նայեց ինձ՝ ինչպես եկվորի այն աշխարհից։ Եվ, ասես արթնանալով, սկսեց շուրջբոլորը նայել։ Նա, երևի, առաջին անգամ հասկացավ որտեղ է ինքը, և տեսավ բազարը, մտածեցի ես։
— Լավ ակսակալ,— ասաց նա՝ վախվորած և քնքշորեն նայելով ինձ։ Նա սկսեց բոթել մատներով բոլոր հարևան ծերերին, կոկորդաձայն կոչելով նրանց ինչ-որ բան հաստատել։ Ծերունիները գլուխ տվեցին, աղմուկ բարձրացրին։
Նա ինձ անձնագիրն էր ցույց տալիս։
Ես արձանի պես կանգնել էի։
Եվ այդժամ մոտեցավ մի հաղթանդամ ուզբեկ, կեղտոտ խալաթով մի բրոնզե հրաշք։ Եվ նրանք ծերուկին բացատրություններ էին տալիս։ Եվ ծերունին, հանկարծ կեցվածք ընդունելով, մատը ցցում էր ինձ վրա, և բոլոր ծերունիները, մորուքները ինձ վրա ցցելով, մատով ինձ էին ցույց տալիս։
Ես գերադասեցի թաքնվել։
Եվ մրգերի շարքերը... Ավելի լավ կլիներ ես այդ չտեսնեի։ Անհասկանալի մի ուժ ինձ ձգում էր դրանց մեջ, սևեռում էր։ Ինչո՞ւ եմ ես այստեղ։ Չէ՞ որ ես պարզապես թափառում էի և շտապելու տեղ չունեի և հանկարծ անկյունը կտրելու պահանջ զգացի՝ անցնել բազարի միջով... Բայց ինչի՞ս էր պետք կտրելը, եթե ես պարզապես թափառում էի և փութալու տեղ չունեի։
Այդժամ ես տեսա, որ առևտուրը կարող է հիասքանչ լինել։ Ինչպես են նրանք դասավորում մրգերը։ Այդ մարդիկ արվեստագետի սիրտ ունեն։
Ես քայլում էի անվերջանալի տաղավարների երկայնքով, ընդմեջ խաղողների, սև և կարմիր, ճերմակ և ոսկեգույն, կորիզներով և անկորիզ, կլոր ու խոշոր, ինչպես ընկույզներ, և երկար կանացի մատիկների. ես քայլում էի խնձորների և տանձերի, թզերի ու նռների, դեղձերի, դեղձերի կողքով...
Դեղձերի, կանացի և արտահոսող հյութով։ Այդ ամենին նայելն իմ վիճակում խելագարություն էր։ Եվ երբ ես փախչում էի տաղավարներից, ապա ընկնում էի վարարած ձմերուկի ծովը՝ վիթխարի ձմերուկի կույտերը, ինչպես կանաչ ալիքներ։ Կամ՝ անապատ, որտեղ ավազաթմբերով ոսկեզօծվում էին սեխերը։ Եվ այդ ծովում լողում էին՝ ձեռքերը թափահարելով, և այդ ավազաթմբերում քոչում էին արևով ներծծված, արձակած խալաթներով ուզբեկները։
Եվ, փախչելով ձմերուկներից, ես նորից ընկնում էի տաղավարների տակ։
Այդ ամենը երազ էր հիշեցնում։ Երբ ամեն ինչ ձգվում է, և չկա ժամանակ, և ամեն ինչ կրկնվում է, և ուզում ես փախչել, և չես կարողանում, և չես կարողանում։
Եվ նորից ես նետվում էի ձմերուկի ծովը։ Եվ ջանում էի թիավարել դեպի ելքը, ելքը...
Որտեղ վերջանում է բազարը, այնտեղ սկսվում է բազարը։ Եվ բազարներին վերջ չկա...
Սա արդեն բոլորովին այլ բազար էր։ Այստեղ ոչինչ չէր գրգռում ինձ։ Բայց և առևտուրն էլ բոլորովին այլ էր։
Այնտեղ անվերջանալի շարք էր, և կանայք աղմկում էին բազում բազմաբղետ քրջի կտորների վրա, երբեմն ճշտապահորեն կապոցներ արված, երբեմն շռայլ կույտերով փռած։ Եվ մարդը՝ տեղակայված սրաքիթ, տեսքից տհաճ կրկնակոշիկների ողջ մի տաճարի մոտ։
Եվ ելնում է դժգոհությունը...
Եվ հանկարծ ինչ-որ հեքիաթ՝ գորգերը։ Գորգերը, կախված պարաններից ծառերի արանքում, վիթխարի, ինչպես թռիչքի հարթակները, վառ, բազմաբղետ, ինչպես... և համեմատելու բան էլ չկա։ Դրանք գոյավորում են միջանցքներ և փողոցներ, և խաչասերվում են այդ փողոցներն ու միջանցքները՝ այդ փողոցներով քայլում են մարդիկ և կորցնում են իրար խաչմերուկներում։ Այստեղ կարելի է մոլորվել։
Ես դուրս պրծա գորգերից և ընկա մոտոցիկլետների մոտ։ Դա կատաղի տեղ էր։ Քննարկումը ճիչի էր նմանվում, ձեռնածությունը նմանվում էր ծեծկռտոցի։ Սեղմում էին շչակները, շոյում էին նիկելը, կուրծք էին ծեծում, թաց, բորբոքված, իսկապես կրքոտ մարդիկ։
Իսկ հետո եկան ցլերը, կովերը, էշերը, այծերը... Ոչխարները տարուբերում էին իրենց ֆանտաստիկ դմակները։ Կապկպված հավերի կույտերը։ Այդ ամենը բառաչում, մկկում, կչկչում էր, և դրա վերևում ոչ այնքան բարձրաձայն և այդուհանդերձ ծակծկող կոկորդային մարդկային խոսքը։ Իմ ներկայությամբ այնտեղ երկու ուղտ բերեցին։ Դրանք հառնում էին բոլոր փոքրիկ ինքնագոհ գլխիկների վրա, հառնում և ցցում էին կրծքերը, ինչպես հրամանատարները զորահանդեսին։ Եվ ինչ-որ տեղ առջևում, երևին էր տալիս լույսը։
Հենց մուտքի մոտ՝ կլորիկ, ճաղատ մի մարդ, ապշեցնղ իր փքունությամբ և իր առջև փռած ապրանքների բազմազանությամբ։ Այստեղ և տարատեսակ հագուստի կույտեր են, և ինչ-որ սպասքեղեն, և պրիմուս, և պղնձե թաս, և մոզերյան զարթուցիչ, և մաուզերի կոթ՝ այդ ամենը ինձ թվաց Բազարիայի հիասքանչ աշխարհում այլանդակության մարմնացումը։ Եվ այդ ամենի վրա, դրա գլխավերևում, հայտարարություն. «Ցանկացած իր 10 ռուբլուց թանկ չի»։
«Ա՜յ քեզ բան,— մտածեցի ես։ — Նույնպես շունչ է...»։
Հենց այդ տարուբերվող պաստառի վրա, նրա ձախ կողքին, դրված էր բրնձե ծղոտից մի հիասքանչ գլխարկ, վսեմաշուք ձևերով և լրիվ նոր։ Եվ իհարկե, տասը ռուբլի չարժեր։
Ինչ-որ սատանա մեջս շարժվեց։
Ես վերցրի գլխարկն ու մտա դատարկ գրպանս։
— Տա՞սը։
Ես չգիտեմ, այդ ինչպես հնարավոր է վեր թռչել, եթե ոտքերդ թրքավարի ծալված են։ Բայց նա վեր թռավ, և կես մետրից ոչ պակաս։ Նա զայրացկոտ տնտղում էր ինձ իր սևասալորներով, որ ուղեծրից դուրս էին պրծնում, ինչպես հեռադիտակի փողրակները։ Նրա ողջ դեմքը շարժման մեջ դրվեց, ասես նրա մաշկի տակ մկնիկ վազեց։ Թվում էր, նա բառեր չէր գտնում։
Եվ հանկարծ նա ձեռքիցս ճանկեց գլխարկն ու գոռաց․
— Կորիր գրողի ծոցն իմ խանութից։
Եվ ես ելա... Հանդարտ, անմարդ, ասես ննջած փողոցները, քարացած ծառերը, դուվալները, և ստվերը՝ ծառերից ու դուվալներից, և փողոցի մեջտեղում կեցած տապը...
Ինչ տարօրինակ է։
Փլավ, Լենինգրադ
Հետզհետե միտքը, սկզբում երկչոտ, որ ես փողոցում փող կգտնեմ, վերածվեց համոզմունքի։ Որքան շատ էի ես քաղաքով թափառում և որքան շատ էի ախորժակս բացում (թվում էր, թե էլ ուր), ավելի ակնհայտորեն էր զարկահոսում իմ մեջ՝ ահա հիմա, այս անկյան ետևում, այս աղբարկղի ետևում... ահա հիմա։ Որքան բացարձակապես անպետք և կեղտոտ թղթիկներ բարձրացվեցին, երևի ռուբլի էին ձևանում։
Արդեն երեկո էր, և ինձ վրա էր տվել երեկոյան ծարավը։ Ես այնպես էի ուզում խմել, որ արդեն չէի զգում, որ ուտել եմ ուզում։ Ես թափառում էի՝ նայելով ոտքերիս տակ, և վրա եկած մթության մեջ կորցնում էի գտնելու վերջին հույսը։ Հանկարծ ինչ-որ բան քայլերս դանդաղեցրեց և ետ քաշեց՝ թվաց, որ ցանկապատի մոտ, որտեղ կորչում էր փողոցային լապտերի լույսը, ինչ-որ բան առկայծեց, իսկ ես ուշադրություն չդարձրի։ Այդպիսի բաներ ինձ հետ արդեն պատահել էին և ոչնչով էին ավարտվում։ Ես արդեն ուզում էի առաջ գնալ։ Բայց ինչ-որ բան նորից ինձ չթողեց, ես վերադարձա և... դա իսկական երեք ռուբլիանոց էր։ Ուրախությունը փոխվեց գիտակցումով, որ դա այնքան էլ շատ չի։ Բայց և դա էլ...
Ես ծխախոտ գնեցի, և շարժվեցի դեպի չայխանա, և վերցրի թեյնիկը։ Ես հագեցրի առաջին ծարավս և զգացի, որ ուտել եմ ուզում։ Հանեցի ծխախոտը՝ ծխեցի։ Հարևան տաջիկը ինձ հետ զրույցի բռնվեց և հետո ծխախոտ խնդրեց։ Ես տվեցի։ Տաջիկը խոսում ինձ հետ և ժամանակ առ ժամանակ վազում էր հետևելու փլավին, որը պատրաստում էր չայխանայի մոտի խոհանոցում։ Իսկ ես խոսում նրա հետ և մտածում էի լոկ այն մասին, թե ինչպես նա ինձ փլավ կհյուրասիրեր։ Եվ սպասելով՝ ես ևս մի թեյնիկ խմեցի, թեև խմել այլևս չէի ուզում, և արդեն մտածում էի, որ կարող էի թեյի փոխարեն մի ռուբլու հաց վերցնել։
Տաջիկը տեխնիկումի ուսանող էր։
— Եվ ի՞նչ ես անում,— հարցրի ես։
— Ճարտարագետ-հրահանգիչ եմ հասարակական սննդի գծով,— գոռոզաբար ասաց նա։
— Օ՜, շատ հետաքրքիր մասնագիտություն է։ — Ես անտանելի ծակոց զգացի։ — Եվ քեզ թոշա՞կ են տալիս,— համարյա սպառնալիորեն ասացի ես։
— Եվ թոշակ էլ, փող՝ այ,— նա ձեռքը կոկորդին տարավ։ Եվ այդժամ ես ասացի.
— Ես երկրաբան եմ, հինգ տարի առաջ ավարտել եմ ինստիտուտը։ Երեք հազար եմ ստանում։
— Օ՜-օ-օ-օ,— ասաց տաջիկը։
Դե ես ինչ էլի։ Ես ուշքի եկա և ընկրկեցի։
Բայց օտար քաղաքում փողերը թռչում են։ — Ահա,— ասացի ես։ — Եկել եմ մի կիրակիով, արդեն հարյուր ռուբլի ծախսել եմ, բայց սոված եմ։
— Հա, օտար քաղաքը՝ այո,— ասաց նա և վազեց փլավին նայելու։
Ես մտմտացի իրավիճակը և, երբ նա վերադարձավ, ասացի.
— Ուրեմն, կնշանակի, դու հրահանգիչ ես... Դե դու, երևի, հիանալի պատրաստո՞ւմ ես։
— Օ, այո,— ասաց նա,— օ, այո։
— Դա երևի շատ դժվա՞ր է,— իսկական փլավ պատրաստելը։
— Օ, օ, բրինձը, միսը, սալը, սոխը, պղպեղը, լոլիկը, քիշմիշը...
Աչքերիս առաջ մթնեց։ Եվ ես ասացի՝ ջղակծկումը կլլելով։
— Իսկ միսն ի՞նչի է։ Ոչխարի, հա՞...
— Ոչխարի, ոչխարի,— հաստատեց տաջիկը։ «Ինքդ ես...»՝ մտածեցի ես։ Եվ ասացի.
— Մեզ մոտ հարավում տնտեսուհիներն ասում են, որ ամենից դժվարը ինչպես հարկն է փլավ պատրաստելն է։
— Բրինձը, բրինձը,— ասաց նա։— Բայց ձեզ մոտ Լենինգրադում նույնպե՞ս, երևի թե, կա չայխանա և փլավ։
— Չկա,— ասացի ես, հուսալով, որ այդժամ նա կխղճահարվի։
— Օ, չկա։ Չկա չայխանա, չկա փլավ...— ողբուկոծեց տաջիկը։
— Ես միայն այստեղ առաջին անգամ փորձեցի, և այն էլ ճաշարանում։
— Օ՜, օ, օխ,— աչքերը վեր էր հառում հրահանգիչը։
— Բայց ճաշարանինը, երևի, չի կարող համեմատվել, տնականի հետ, վրա էի տալիս ես։
— Օ՜, տունը։ Քոնը՝ Լենինգրադը, իմը՝ Ուրատյուբեն։
— Իսկ տնականը ես ընդհանրապես չեմ փորձել... — ասացի ես, և հրահանգիչը վազեց փլավին նայելու։ Եվ ես հայտնաբերեցի, որ թեյս վերջացել է, իսկ հենց էնպես նստելը, դե նա, թերևս, մեկ էլ կմտածի, թե ես վզին եմ փաթաթվում։
Եվ մի թեյնիկ էլ։
Հրահանգիչը վերադարձավ և ևս մի ծխախոտ խնդրեց։ Ես նրան ծխախոտ ու թեյ հյուրասիրեցի։
— Դե, ո՞նց է,— ասացի ես։
— Համարյա պատրաստ է։ Ես այն կափարիչով ծածկեցի։
Ես պատկերացրի ինչպես են ելնում, խտանում ճարպոտ գոլորշիները և նստում են կափարիչի վրա... Պատկերը չափազանց վառ էր։
— Հա,— ասացի ես, վերջնականապես հանձնվելով,— ես շատ կուզենայի տնական փլավ փորձել...
— Հա,— ասաց տաջիկը,— հա... Ես մի հատ էլ ծխախոտ վերցնեմ։— Եվ նա վերցրեց։
«Որտե՞ղ եմ ես և ի՞նչ է ինձ պատահել...»,— դառնորեն մտածեցի ես ու ասացի.
— Մեզ մոտ հարավում էլ համեղ բաներ են պատրաստում։ Ուրիշները, քան ձեզ մոտ։ Այ կգաս Լենինգրադ՝ ես քեզ կհյուրասիրեմ։
— Օ՜, հա, կգամ, անպայման կգամ,— ասաց նա։— Պետք է գնալ նայել՝ արդեն երևի պատրաստ է։
Ես նույնպես ելա և ասացի հուսահատ վճռականությամբ.
— Գամ տեսնեմ, ինչպես ես դու այդ անում...
Մենք անցանք երկու մեծ մարդահասակ, պղնձե ինքնաեռների կողքով, դրանց վրա հմայություն անող չայխանաչիի կողքով։ Եվ մտանք մի փոքրիկ սենյակ։
Այնտեղ սեխի շուրջ նստած էին տասնհինգից ոչ պակաս կանայք և խոսում էին։ Թվում էր՝ պտտվում, աշխատում էր քարկոտորակիչը։ Միաժամանակ, վայրկյանը մեկ յուրաքանչյուրի լեզվից մի տասնյակ անծանոթ ճղճղան բառեր էին թռչում։
Ես հայտնվեցի, և քարկոտորակիչը կանգ առավ։
— Ռաֆիկոն կլնսոլոն ԼԵՆԻՆԳՐԱԴ,— ասաց նա ծիծաղելով,— կանիբադամ խուշտ լիբս ՓԼԱՎ։
Բոլորը ծիծաղեցին։ Քարկոտորակիչը գործի անցավ։ Ծաղրում է, մտածեցի ես և ամենքին ժպտալով։
— Փլավ, Լենինգրադ,— ասացի ես անհեթեթ ժպիտով։
Եվ մենք անցանք կուրորեն (անպատուհան) սև խոհանոցի միջով։ Միայն օջախի մոտ կարմրին էր տալիս քիչ ճերմակած ածխակույտը և կիսաբաց դեպի հարևան սենյակը տանող դռան արանքից թեթևակի ներթափանցում էր լույսը։ Մթությունը իրավիճակը տարաշխարհիկ էր դարձնում։ Հենց օջախի վրա տեղադրված էր վիթխարի կաթսան։
Հրահանգիչը բարձրացրեց կափարիչը։ Նա շերեփով խառնշտորեց կաթսայի մեջ ու ասաց․
— Պատրաստ է։
Ես նայում էի կարմիր բրնձիկներին, կաթսայի յուղոտ պատերին, և խելքամաղ էի լինում։
Հրահանգիչը ինչ-որ բան ասաց կանանց առ հարևան սենյակը, և նրանցից մեկը վիթխարի սկուտեղ բերեց՝ ես դեռ այդպիսի սկուտեղ չէի տեսել, և մի ավելի փոքր սկուտեղ։ Նա ողջ կաթսան լցրեց վիթխարի սկուտեղի վրա, և կինը տարավ այն և դրեց կենտրոնի սեխի տեղը։
Նա պատերից քերեց մնացորդները և դրեց ավելի փոքրիկ սկուտեղի վրա։
Սա մեզ համար, մտածեցի ես։
— Ահա և վերջ,— ասաց նա։— Էսպիսի խոհանոց Լենինգրադում չես տեսնի։
Մենք ելանք։ Կանայք ձեռքերը թաթախում էին սկուտեղի մեջ, փլավից գնդիկներ էին սարքում, իսկ գնդիկները դնում էին բերանները։ Ես ուզում էի պառկել սկուտեղի վրա։ Հրահանգիչը ավելի փոքրիկ սկուտեղը տվեց չայխանաչիին։
— Մի թեյնիկ էլ վերցնենք,— ասաց նա ինձ և հանեց քառատարրը։ Ես ատելությամբ նայեցի նրա քառատարրին և մի ակնթարթում հասցրի այն ուտել բոլոր մանրամասնություններով։
— Դե ինչո՞ւ ես դու մեծերը մանրում,— ասացի ես,— ես մանր ունեմ։ Եվ չայխանաչիին տվեցի վերջին կոպեկներս։
Հրահանգիչը քառատարրը ետ պահեց։ Մենք խմեցինք պրծանք մեր թեյը, և նա ինձ ինչ-որ բան էր ասում, և ես էլ՝ նրան։
— Ի-ինչ լավ թեյ,— ասաց նա և թեյի մնացորդնեը լցրեց թասի մեջ և հրեց իմ կողմը։ Ես հրաժարվեցի՝ երկու լիտր տաք ջուր եռում էր փորումս, և այլևս ոչինչ չկար այնտեղ։
Վիրավորվածությունը սահեց հրահանգչի դեմքի վրայով։
— Անպայման խմիր։ Մեզ մոտ ասում են՝ ոչ մեկին մի տուր թեյի մնացորդները, միայն լավագույն ընկերոջդ։
Եվ մենք ելանք՝ միմյանց ուսերը թփթփացնելով և եղբայրների պես ծիծաղելով։
Հրահանգիչը նայեց ժամացույցին։
— Օհո,— ասաց նա։— Տասներկուսին տասնհինգ է պակաս... Ես պիտի շտապեմ։
— Դե, բարի գիշեր,— ասացի ես՝ լայն ու պատրաստակամ ժպտալով։
...Ես պառկել էի նստարանի վրա և ննջում էի՝ լսելով ինչպես են գվվում և քլթքլթում մաքուր վիճակում կանաչ թեյի երեք լիտրերը։