Տատյանա Տոլստայա
Տատյանա Տոլստայա (ծնվ. 1951)՝ գրող, էսսեիստ, հրապարակախոս, գրական քննադատ։ «Տրիումֆ» (2001) և «Տարվա գրող» (2019) մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Լենինգրադում, ֆիզիկոսի ընտանիքում։ Ավարտել է Լենինգրադյան համալսարանի դասական բանասիրության բաժինը։ Աշխատել է հրատարակչությունում։ Դասավանդել է ԱՄՆ-ում։ Շատ տարիներ վարել է իր ծրագիրը հեռուստատեսությունում, ԶԼՄ-ներում եղել է ակնարկագիր և սյունակագիր։
«Նստել էինք ոսկե առմուտքում...» առաջին պատմվածքը տպագրվել է 1983 թվականին «Ավրորա» ամսագրում։ 1987 թվականին Մոսկվայում լույս տեսավ պատմվածքների ժողովածուն, որը մեկից ստիպեց խոսել գրողի մասին՝ որպես փայլուն երևույթի ժամանակակից արձակում։ «Օկերվիլ գետը», «Օր», «Գիշեր», «Թեթև աշխարհներ», «Անտեսանելի աղջիկը», «Թուզը», «Բամբակե տարին», «Քույրերը» և մի շարք այլ ժողովածուներ ազդարարեցին Տոլստայային լավագույն ժամանակակից պատմողի փառքը։ Տատյանա Տոլստայայի առաջին վեպը՝ «Կիս» հակաուտոպիան, որը լույս տեսավ 2000 թվականին, բեսթսելեր դարձավ։
Տատյանա Տոլստայայի արտիստիկ արձակն ու էսսեագրությունը առանձնանում են արտասովոր պատկերավոր պլաստիկ լեզվով, ռեֆլեքսայնությամբ, բարդ հոգեբանական ուրվանկարով։ Տոլստայային ներհատուկ են կարծիքների անկախությունը, հուզավառությունը, ինտելեկտուալ կտրուկությունը։ Պոստմոդեռնիստորեն խաղալով զանազան ստիլիստիկաներով և ավանդույթներով՝ Տոլստայան մնում է ռուսական դասական արձակի հետևորդը։