Վլադիմիր Ստրոչկով

Ծնվել է 1946 թվականին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պողպատի և համ­ա­ձուլվածքների ինստիտուտը: Բանակում ծառայել է որպես սպա՝ ղեկավարելով Կանտեմիրյան դիվիզիայի շքերթային գնդի միջին տանկերի դասակը: Աշխատել է կիսահաղորդչային տեխնոլոգիաների և սև մետալուրգիայի բնագավառում: 1990-ականներին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ: Առաջին գիրքը լույս է տեսել 1994թ.: Բանաստեղծական ինը գրքի հեղինակ է, այդ թվում՝ «Դարձվածքներ և իրավիճակներ» (2006), «Պուշկինը վարում է» (2010), «Հովվերգական գումարելիներ» (2010), «Սահման չկա» (2012), «Այլևս ժամանակ չկա» (2018) և այլն: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, հունգարերեն, եբրայերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Իոսիֆ Բրոդսկու հիշատակի հիմնադրամի (2000), Բոլյասկոյի հիմնադրամի (Իտալիա, 2001), «Մոսկովյան հաշիվ» (2007) մրցանակների դափնեկիր է: Ապրում է Մոսկվայում:
«Ստրոչկովի, որպես ինքնատիպ բանաստեղծի, ընկալումն ակնհայտորեն թերի է: Այն, ինչ նա արել և անում է ռուսական գրականության մեջ, ընդարձակում է պոեզիայի մասին մեր ընկալումների սահմանները: Նրա տեքստային տիեզերքը միայն «պոեզիան» չի ներառում: Երբեմն նրա ստեղծագործությունները դժվար է դասակարգել»,— նշում է քննադատ և գրականագետ Արտյոմ Սկվորցովը: